««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» (ռուս.՝ Операция «Ы» и другие приключения Шурика), խորհրդային կատակերգական, գեղարվեստական ֆիլմ, նկարահանված 1965 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից։ Ֆիլմը ունեցել է բազում հաջողություններ, 1965 թվականին եղել է ԽՍՀՄ-ի կինովարձույթի լիդերը։ Այն դիտել է 69,6 միլիոն հանդիսատես։ 1965 թվականին, Կրակովում, «Տեսիլք» նովելով, կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին արժանացել է «Վավելի արծաթե վիշապ» գլխավոր մրցանակին։ Ֆիլմը բաղկացած է երեք առանձին նովելներից՝ «Զուգընկեր», «Տեսիլք» և ««Ի» գործողություն»։ Այդ երեքը միավորում են գլխավոր հերոսի կերպարը՝ հասարակ, առույգ, ուսանող Շուրիկին, որի շնորհիվ էլ ստանում են ֆիլմի շարունակությունը՝ «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները»։ ««Ի» գործողությունը» նույնպես իրագործվում է զավեշտաշատ եռյակ անտիգեն-ժուլիկների շնորհիվ՝ Վախկոտ, հիմար և փորձառու, ովքեր առաջինը հայտնվել են Լեոնիդ Գայդայի «Օղեգործները» և «Պյոս Բարբոսը և անսովոր կրոսը» ֆիլմերում։
«Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները ռուս.՝ Операция «Ы» и другие приключения Шурика |
---|
 ««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները» ֆիլմի պաստառը |
Երկիր | Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
---|
Ժանր | կինոկատակերգություն[1] |
---|
Թվական | 1965 |
---|
Լեզու | ռուսերեն |
---|
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ[2] |
---|
Սցենարի հեղինակ | Յակով Կոստյուկովսկի, Մորիս Սլոբոդսկոյ և Լեոնիդ Գայդայ |
---|
Դերակատարներ | Ալեքսանդր Դեմյանենկո[2][3], Ալեքսեյ Սմիռնով, Նատալյա Սելեզնյովա[3], Գեորգի Վիցին, Եվգենի Մորգունով, Յուրի Նիկուլին, Միխայիլ Պուգովկին[3], Վլադիմիր Բասով[3], Էմմանուիլ Գելլեր, Ռինա Զելյոնայա[3], Վիկտոր Ուրալսկի[3], Վալենտինա Բերեզուցկայա, Վլադիմիր Պրիխոդկո, Վլադիմիր Ռաուտբարտ, Վիկտոր Պավլով, Վալերի Նոսիկ, Գեորգի Գեորգիու, Նատալյա Գիցերոտ, Զոյա Ֆյոդորովա[3], Սերգեյ Ժիրնով, Վիկտոր Զոզուլին, Նիկոլայ Կազակով, Վլադիմիր Վլադիսլավսկի և Մարիա Կրավչունովսկայա |
---|
Օպերատոր | Կոնստանտին Բրովին |
---|
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
---|
Պատմվածքի վայր | Օդեսա |
---|
Նկարահանման վայր | Սեդովի փողոց (Մոսկվա) և Ֆրունզեի փողոց (Մոսկվա) |
---|
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
---|
Տևողություն | 90 րոպե |
---|
Operation Y and Shurik's Other Adventures Վիքիպահեստում |