«Ընկե՛ր իմ, Կոլկա՛..» (ռուս.՝ «Друг мой, Колька!..»), խորհրդային կինոդրամա դպրոցի մասին, որը նկարահանվել է Ալեքսանդր Խմելիկի համանուն պիեսի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1961 թվականի մայիսի 13-ին։ 1961 թվականին ֆիլմը դիտել է 23,8 մլն հանդիսատես (19-րդ տեղ)։

Ընկե՛ր իմ, Կոլկա՛
ռուս.՝ Друг мой, Колька!..
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սալտիկով[1], Ալեքսանդր Միտտա և Պիեռ Շևալիե[2]
Սցենարի հեղինակԱլեքսանդր Խմելնիկ և Սերգեյ Երմոլինսկի
ԴերակատարներԱնատոլի Բորիսովիչ Կուզնեցով, Օլեգ Վիդով[2], Յուրի Նիկուլին[2], Սավելի Կրամարով[2] և Բորիս Նովիկով[2]
ԵրաժշտությունԼև Շվարց
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն83 ± 1 րոպե
IMDbID 0054828

Սյուժե խմբագրել

Դպրոցում, որտեղ Լիդիա Միխայլովնան աշխատում է որպես ավագ ջոկատավար, արտաքնապես ամեն ինչ լավ է։ Բայց կոկիկ կազմված պլանների հետևում թաքնված են ֆորմալիզմը, անտարբերությունն ու ձանձրույթը։ Ինքը՝ Լիդիա Միխայլովնան, հոգնել է իր աշխատանքից, նա չի սիրում երեխաներին, համակրանքով է վերաբերվում միայն շողոքորթներին։ Այդ ժամանակ տեղական ավտոբազան իր վարորդ Սերգեյ Ռուդենկոյի, որը խելացի և ազնիվ տղա է, ուղարկում է դպրոց որպես պիոներների խմբի ջոկատավար։ Նա արագ հասկանում է, որ երեխաները ձանձրանում են դպրոցում, պիոներական աշխատանքը նրանց չի հրապուրում։ Ելք չգտնելով՝ տղաները միավորվում են Կոլկա Սնեգիրյովի շուրջ և, ի նշան բողոքի, ստեղծում են ՏՈՏՐ (երեք ստացողների գաղտնի միություն) ընդհատակյա կազմակերպությունը՝ «Օգնել վիրավորվածներին և թույլերին, վրեժ լուծել անգիր անողներից և դուրսպրծուկներից» կարգախոսով։ Բայց ոչինչ գաղտնի չի մնում. հայտնի է դառնում այս «ընդհատակյա միության» ստեղծման մասին, և ավագ ջոկատավարն սկսում է հետաքննությունը։ Միևնույն ժամանակ նոր ջոկատավարը դպրոցականների օգնությամբ սկսում է վերանորոգել ավտոբազայի նվիրած հին մեքենան, որով ավելի ուշ ամբողջ դասարանը պատրաստվում է ճանապարհորդել Կովկասում։ Տղաները, ներառյալ «գաղտնի միության» անդամները, ձգվում են դեպի կենդանի գործը, բայց ավագ ջոկատավարը, որը չի ընդունում որևէ փոփոխություն, փորձում է խանգարել։ Դպրոցում լուրջ կոնֆլիկտ է հասունանում։

Դերերում խմբագրել

  • Ալեքսանդր Կոբոզև – Կոլկա Սնեգիրյով
  • Աննա Ռոդիոնովա – Մաշա Կանարեյկինա
  • Ալեքսեյ Բորզունով – Յուրա Ուստինով, ջոկատի խորհրդի նախագահ
  • Վիկտոր Օնուչակ – Ֆեդյա Դրանկին
  • Տատյանա Կուզնեցովա – Կլավա Օգորոդնիկովա
  • Անատոլի Կուզնեցով – Սերգեյ Ռուդենկո, ջոկատավար
  • Անտոնինա Դմիտրիևա – Լիդիա Միխայլովնա Իվանովա, ավագ ջոկատավար
  • Վիտալի ՕվանեսովՎալերի Նովիկով, դրուժինայի խորհրդի նախագահ
  • Սավելի ԿրամարովՎովկա Պիմենով (Պիմեն), կռվարար
  • Բորիս Նովիկով – Կուզմա Միխալիչ (Կուզյա), ավտոբազայի կոմերիտական կազմակերպության քարտուղար
  • Լյուդմիլա Չեռնիշևա – Նինա Ալեքսանդրովնա Նովիկովա, ծնողական կոմիտեի նախագահ
  • Իգոր Կոսուխին – Իսաև, խուլիգան
  • Սվետլանա ԽարիտոնովաԵվգենյա Պետրովնա, ուսուցիչ
  • Յուրի ՆիկուլինՎասյա, ավտոբազայի վարորդ
  • Եվգենի Տետերին – Ֆեոդոր Ֆեոդորովիչ, դպրոցի տնօրեն
  • Անատոլի Ելիսեև – քրեական հանցագործ
  • Օլեգ Վիդով – մոտոցիկլավար (դրվագը չի ներառվել ֆիլմում)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Խմելիկ, Սերգեյ Երմոլինսկի
  • Ռեժիսորներ՝ Ալեքսեյ Սալտիկով, Ալեքսանդր Միտտա
  • Օպերատոր՝ Վիկտոր Մասլեննիկով
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Ռյազանով
  • Կոմպոզիտոր՝ Լև Շվարց (Բուլատ Օկուջավայի տեքստով)

«Ընկե՛ր իմ, Կոլկա՛...» ֆիլմը եղել է դիպլոմային աշխատանք, որի համար, ըստ ժամանակին գործող կանոնների, հատկացվում էր միայն կարճամետրաժ ֆիլմի համար անհրաժեշտ ժապավեն, և այդ ժամանակ երկու ռեժիսորներ (ՎԳԻԿ-ի տարբեր հոսքերից) միավորվել են և նկարահանել համատեղ լիամետրաժ ֆիլմ։ Ֆիլմում իր առաջին կինոդերը (մոտոցիկլավար, որը ծաղիկներ է տալիս աղջկան) խաղացել է Օլեգ Վիդովը։ Նրա դրվագն վերջնական արդյունքում չի ներառվել ֆիլմում, բայց նկարահանումների ժամանակ Վիդովը ծանոթացել և ընկերացել է Սավելի Կրամարովի հետ (հետագայում երկուսն էլ գաղթել են ԽՍՀՄ-ից)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Гуревич Л. Здравствуй, друг Колька! // Искусство кино. — 1961. — № 8. — С. 16-22.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Аркус Л. «Друг мой, Колька!». Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.