Բացել գլխավոր ցանկը

«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)

«Խիզախության համար» մեդալԽՍՀՄ պետական պարգև։ Հիմնադրվել է 1938 թ. հոկտեմբերի 17-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ««Խիզախության համար» մեդալի, ստեղծման կարգը» հրամանագրով։ Ըստ կանոնակարգի «Խիզախության համար» մեդալով պարգևատրվում են այն անձինք, ովքեր Սոցիալիստական հայրենիքի պաշտպանության և զինվորական պարտքը կատարելու ընթացքում աչքի են ընկել անձնական քաջությամբ և արիությամբ։

«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ)
ValourRibbon.png Medal for Valor USSR.jpg
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Տիպ մեդալ
Կարգավիճակ չի շնորհվում
Վիճակագրություն
Պարամետրեր տրամագիծը` 37 մմ, ժապավենի լայնությունը` 24 մմ
Հիմնադրման ամսաթիվ հոկտեմբերի 17 1938 թ.
Հերթականություն
Ավագ պարգև III աստիճանի Աշխատանքային Փառքի շքանշան
Կրտսեր պարգև Ուշակովի մեդալ
«Խիզախության համար» մեդալը ուղղանկյուն կախիչով
(17.10.1938 թ. - 19.06.1943 թ.)

Շքանշանով պարգևատրվողներըԽմբագրել

«Խիզախության համար» մեդալով պարգևատրվում են Կարմիր բանակի, Ռազմա-Ծովային նավատորմի, սահմանապահ և ներքին զորքերի զինվորները, և ԽՍՀՄ-ի այլ քաղաքացիները»։ ԽՍՀՄ-ի պարգևատրման համակարգում «Խիզախության համար» մեդալը համարվում է բարձրագույն պարգև։

ՆկարագրությունԽմբագրել

«Խիզախության համար» մեդալ-ը արծաթագույն է, շրջանաձև, տրամագիծը՝ 37 մմ, երկու կողմից բարձրացված եզրերով։ Մեդալի երեսի կողմում պատկերված է վերևի մասում՝երեք թռչող ինքնաթիռ, ինքնաթիռների տակ երկու տող արձանագրություն՝ «Խիզախության համար», տառերի մեջ կարմիր էմալ է, այդ գրության տակ պատկերված է հրասայլ. Մեդալի ներքևի մասում գրված է «ԽՍՀՄ»` նույնպես ծածկված կարմիր էմալով։ Դարձերեսին մեդալի համարն է։ Մեդալը մետաղե օղակի միջոցով ամրացվում է հնգաթև մետաղե թիթեղյա շերտաձողին, որի հակառակ երեսն ունի մեդալը հագուստին ամրացնելու հարմարանք։ Նրա վրա ձգված է մետաքսե մոխրագույն ժապավեն երկու երկայնական կապույտ գծերով։ ժապավենի լայնությունը 24 մմ է, գծերինը` 2 մմ։ «Խիզախության համար» մեդալի առաջին տարբերակը ամրացվում էր ուղղանկյուն մետաղե թիթեղյա շերտաձողի միջոցով, որի վրա ձգված էր կարմիր ժապավեն։ Համաձայն Գերագույն խորհրդի նախագահության 1941 թ. հուլիսի 7 որոշման, «Խիզախության համար» մեդալը պարգևատրվողի մահից հետո վերադարձվում էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահություն։ Մեդալի Վկայականը կարող էր մնալ պարգևատրվածի ընտանիքում (Գերագույն խորհրդի նախագահության 1943 թ. հուլիսի 13 հրամանագրով)։

ԱղբյուրներԽմբագրել