Օղի թորողները

1961 թվականի ֆիլմ

Օղի թորողները (ռուս.՝ Самогонщики), խորհրդային կարճամետրաժ կատակերգա-արկածային գեղարվեստական կինոնկար[1], որը նկարահանվել է 1961 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից[2]: Նույն թվականին նկարահանված «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը» ֆիլմի հետ միասին, այս կինոնկարն առաջիններից մեկն է, որտեղ նկարահանվել է խարդախ հակահերոսների եռյակը՝ Փորձառուն, Դմբոն և Վախկոտը (Бывалый, Балбес и Трус):

Picto infobox cinema.png
Օղի թորողները
Самогонщики
Օղի թորողները.jpg
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ՌԽՖՍՀ
Ժանրկինոկատակերգություն և արկածային ֆիլմ
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Գայդայ
ՊրոդյուսերԼեոնիդ Գայդայ
Սցենարի հեղինակԼեոնիդ Գայդայ և Կոնստանտին Բրովին
ԴերակատարներԳեորգի Վիցին, Եվգենի Մորգունով և Յուրի Նիկուլին
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն18 րոպե
Հաջորդ«Ы» գործողությունը և Շուրիկի այլ արկածները

ՍյուժենԽմբագրել

Երեք ընկերները՝ Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը, անտառում գտնվող ոչ մեծ տնակում օղի են թորում: Գործն ընթանում է հաջող և աշխատանքն ավարտելուց հետո ընկերները փորձարկում են իրենց արտադրանքը, իսկ հետո որոշում են կատակ անել: Նրանք նոր թորված օղու մեջ թաթախված շաքարի կտորը նետում են Բարբոս անունով շան առաջ: Վիրավորված շունը սկսում է շուռ տալ բոլոր շշերն ու տարաները, թորման սարքից հանում է պարուրակը և այն բերանով բռնած փախչում է անտառ: Եռյակը սկսում է հետապնդել շանը: Ի վերջո, երբ նրանք հասնում են միլիցիայի բաժնի մոտ, ապա անմիջապես ձերբակալվում են:

Դերասանական կազմԽմբագրել

Դերակատար Կերպար
Գեորգի Վիցին Վախկոտ
Եվգենի Մորգունով Փորձառու
Յուրի Նիկուլին Դմբո
Վլադիմիր Պիցեկ միլիցիոներ

Նկարահանող խումբԽմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Լեոնիդ Գայդայ սցենարիստ
Լեոնիդ Գայդայ ռեժիսոր
Կոնստանտին Բրովին օպերատոր
Նիկիտա Բոգոսլովսկի կոմպոզիտոր

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Самогонщики (1962) – КиноПоиск»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2020-07-24 
  2. Samogonshchiki, http://www.imdb.com/title/tt0055400/, վերցված է 2020-07-24 

Արտաքին հղումներԽմբագրել