Սաղմոսարան

Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է, բաղկացած 150 գլխից

Սաղմոսարան, Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է, բաղկացած 150 գլխից (ըստ հունական և սլավոնական Աստվածաշնչի՝ 151 գլուխ)։ Գիրքը եբրայերեն կոչվել է Թեհիլլիմ, որ նշանակում է փառաբանություն։ Քնարական այս օրհնությունները եբրայեցիք երգել են քնարի կամ տավիղի նվագակցությամբ, այստեղից էլ՝ սաղմոսարան բառի երկիմաստությունը, նախ՝ սաղմոսներ պարունակող գիրք և, երկրորդ, նվագարան։ Աստվածաշնչի 12 մարգարեները նկարներում միշտ պատկերվել են քնարով, որը սաղմոս է խորհրդանշել։ Միջին դարերից սկսած սաղմոսարան հայերն օգտագործել են իբրև դասագիրք։

Սաղմոսարան
եբրայերեն՝ תְּהִלִּים‎
Տեսակկրոնական գիրք, Աստվածաշնչի գիրք և Սաղմոս
Ժանրwisdom literature?
Կազմված էՍաղմոս 1, Սաղմոս 2, Սաղմոս 3, Սաղմոս 4, Սաղմոս 5, Սաղմոս 6, Սաղմոս 7, Սաղմոս 8, Սաղմոս 9, Սաղմոս 10, Սաղմոս 11, Սաղմոս 12, Սաղմոս 13, Սաղմոս 14, Սաղմոս 15, Սաղմոս 16, Սաղմոս 17, Սաղմոս 18, Սաղմոս 19, Սաղմոս 20, Սաղմոս 21, Սաղմոս 22, Սաղմոս 23, Սաղմոս 24, Սաղմոս 25, Սաղմոս 26, Սաղմոս 27, Սաղմոս 28, Սաղմոս 29, Սաղմոս 30, Սաղմոս 31, Սաղմոս 32, Սաղմոս 33, Սաղմոս 34, Սաղմոս 35, Սաղմոս 36, Սաղմոս 37, Սաղմոս 38, Սաղմոս 39, Սաղմոս 40, Սաղմոս 41, Սաղմոս 42, Սաղմոս 43, Սաղմոս 44, Սաղմոս 45, Սաղմոս 46, Սաղմոս 47, Սաղմոս 48, Սաղմոս 49, Սաղմոս 50, Սաղմոս 51, Սաղմոս 52, Սաղմոս 53, Սաղմոս 54, Սաղմոս 55, Սաղմոս 56, Սաղմոս 57, Սաղմոս 58, Սաղմոս 59, Սաղմոս 60, Սաղմոս 61, Սաղմոս 62, Սաղմոս 63, Սաղմոս 64, Սաղմոս 65, Սաղմոս 66, Սաղմոս 67, Սաղմոս 68, Սաղմոս 69, Սաղմոս 70, Սաղմոս 71, Սաղմոս 72, Սաղմոս 73, Սաղմոս 74, Սաղմոս 75, Սաղմոս 76, Սաղմոս 77, Սաղմոս 78, Սաղմոս 79, Սաղմոս 80, Սաղմոս 81, Սաղմոս 82, Սաղմոս 83, Սաղմոս 84, Սաղմոս 85, Սաղմոս 86, Սաղմոս 87, Սաղմոս 88, Սաղմոս 89, Սաղմոս 90, Սաղմոս 91, Սաղմոս 92, Սաղմոս 93, Սաղմոս 94, Սաղմոս 95, Սաղմոս 96, Սաղմոս 97, Սաղմոս 98, Սաղմոս 99, Սաղմոս 100, Սաղմոս 101, Սաղմոս 102, Սաղմոս 103, Սաղմոս 104, Սաղմոս 105, Սաղմոս 106, Սաղմոս 107, Սաղմոս 108, Սաղմոս 109, Սաղմոս 110, Սաղմոս 111, Սաղմոս 112, Սաղմոս 113, Սաղմոս 114, Սաղմոս 115, Սաղմոս 116, Սաղմոս 117, Սաղմոս 118, Սաղմոս 119, Սաղմոս 120, Սաղմոս 121, Սաղմոս 122, Սաղմոս 123, Սաղմոս 124, Սաղմոս 125, Սաղմոս 126, Սաղմոս 127, Սաղմոս 128, Սաղմոս 129, Սաղմոս 130, Սաղմոս 131, Սաղմոս 132, Սաղմոս 133, Սաղմոս 134, Սաղմոս 135, Սաղմոս 136, Սաղմոս 137, Սաղմոս 138, Սաղմոս 139, Սաղմոս 140, Սաղմոս 141, Սաղմոս 142, Սաղմոս 143, Սաղմոս 144, Սաղմոս 145, Սաղմոս 146, Սաղմոս 147, Սաղմոս 148, Սաղմոս 149 և Սաղմոս 150
Մասն էԿտուվիմ, Հին Կտակարան, Sapiential Books?, Sifre Emet?, Հին Կտակարան, Սեպտուագինտա և Աստվածաշունչ
Բնօրինակ լեզուհին եբրայերեն
 Psalms Վիքիպահեստում

Սաղմոսարանի մեկնությամբ շատերն են զբաղվել։ Հայերից սաղմոսարանին անդրադարձել են Դավիթ Անհաղթը, Գրիգոր Նարեկացին։ Իսկ, ըստ էության, Սաղմոսաց գրքի մեկնությամբ զբաղվել է առաջինը Ներսես Լամբրոնացին, ապա՝ Վարդան Բարձրբերդցին։ Հովհաննես Հոլով Կոստանդնուպոլսեցին 1686 թվականին ի մի հավաքելով սաղմոսարանի հայերեն մեկնությունները, հրատարակել է բնագրի հետ մեկտեղ Նահապետ Ագուլեցու խնդրանքով[1]։ Սաղմոսարանի ամենածավալուն մեկնությունը կատարել է Միքայել Չամչյանը՝ Մխիթար Սեբաստացու հանձնարարությամբ[2]։

Միջին դարերում Սաղմոսարանը իբրև առանձին գիրք ընդօրինակել են բազմաթիվ հայ գրիչներ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է ավելի քան 150 ձեռագիր Սաղմոսարան, որոնցից հնագույնը N« 6473 ձեռագիրն է՝ գրված 1298 թվականին, Գրիգոր գրչի կողմից։ 1565 թվականին Աբգար Թոխաթեցին Վենետիկում առաջինն է տպագրել հայերեն սաղմոսարան։ Այնուհետև մինչև 1800 թվականը սաղմոսարանը ունեցել է 115 հայերեն հրատարակություն։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Պարզաբանութիւն Սաղմոսացն Դաւթի, Վենետիկ, 1687։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Միքայէլ Չամչեանց, Մեկնութիւն Սաղմոսաց, Վենետիկ, Ս. Ղազար, 1815-1823, 6504 էջ։
    հատոր Ա, 1823։
    հատոր Բ, 1815։
    հատոր Գ, 1817։
    հատոր Դ, 1818։
    հատոր Ե, 1819։
    հատոր Զ, 1819։
    հատոր Է, 1820։
    հատոր Ը, 1820։
    հատոր Թ, 1821։
    հատոր Ժ, 1823։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 153  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղմոսարան» հոդվածին։