Միրոսլավ Կրալևիչ (սերբախորվաթ․՝ Miroslav Kraljević, դեկտեմբերի 14, 1885(1885-12-14)[1][2][3][…], Գոսպիչ, Խորվաթիա[4] - ապրիլի 16, 1913(1913-04-16)[1][2][5], Զագրեբ, Խորվաթիա[4]), խորվաթ նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ[7]

Միրոսլավ Կրալևիչ
Ծնվել էդեկտեմբերի 14, 1885(1885-12-14)[1][2][3][…]
ԾննդավայրԳոսպիչ, Խորվաթիա[4]
Վախճանվել էապրիլի 16, 1913(1913-04-16)[1][2][5] (27 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիա[4]
ՔաղաքացիությունԽորվաթիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա և Գրան–Շոմիե ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն[6] և գրաֆիկա[6]
Ներշնչվել էԷդուարդ Մանե
 Miroslav Kraljević Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միրոսլավ Կրալևիչը ծնվել է 1885 թվականին Գոսպիչում։ Դպրոցական կրթություն ստացել է Զագրեբում և հարազատ Գոսպիչում։ Մանկության և պատանեկության տարիներին հրապուրվել է ոչ միայն գեղանկաչությամբ, այլև երաժշտությամբ ու պոեզիայով[8]։ 1904 թվականին պատանին տեղափոխվել է Վիեննա, որտեղ ուսումնասիրել է իրավաբանություն և նկարչության մասնավոր դասեր է վերցրել։ 1906 թվականի աշնանը Մյունխենում ընդունվել է Մորից Հեյմանի՝ նկարչության մասնավոր դպրոց (Հեյմանն այն ժամանակ Ավստրիայում հայտնի գրաֆիկ էր), իսկ վեց ամիս անց՝ Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որն այն ժամանակ լավագույններից մեկն էր Եվրոպայում։ Այստեղ նա 1907-1910 թվականներին սովորել է հետագայում հայտնի դարձած խորվաթ վարպետների՝ Յոսիպ Ռաչիչի, Օսկար Հերմանի և Վլադիմիր բեկիչի հետ։ Մյունխենում այդ ժամանակ լայն տարածում ունեին գեղանկարչական ամենատարբեր ոճեր՝ ռեալիզմ, սիմվոլիզմ, պոստիմպրեսիոնիզմ, յուգենդշտիլ։

Ուսումն ավարտելուց հետո նկարիչը վերադարձել է Խորվաթիա, իսկ 1910 թվականին, ինչպես նաև 1911 թվականի մեծ մասն ընտանիքի հետ անցկացրել Պոժեգա քաղաքում։ Այս շրջանը Միրոսլավ Կրալևիչի ստեղծագործական կյանքի ամենից բեղմնավոր շրջանն է։ Բացի հայտնի «Ինքնադիմանկար շան հետ» նկարից՝ նա ստեծել է նատյուրմորտներ, դիմանկարներ, պլակատներ, կերտել է քանդակներ, բրոնզե տարբեր իրեր[8]։ 1911 թվականին նկարիչը մեկնել է Փարիզ, որտեղ ընդունվել է Գրանդ Շոմեր ակադեմիա։ Այստեղ են ստեղծվել նրա լավագույն ստեղծագործությունները, որոնք նվիրված են փարիզյան կյանքին և կենցաղին[9]։ Այստեղ նկարիչը գտնվել է Պոլ Սեզանի և Էդուարդ Մանեի աշխատանքների ազդեցության տակ։ Փարիզում հայտնաբերվել է, որ Կրալևիչը հիվանդ է թոքախտով։ Մեկ տարի ապրելով Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ խորվաթ նկարիչը վերադարձել է Պոժեգա։ 1912 թվականի աշնանը նա մեկնել է Զագրեբ, որտեղ կայացել է նրա անհատական առաջին ցուցահանդեսը, որը ռետրո բնույթ էր կրում։ Այնուհետև Միրոսլավ Կրալևիչը այդ քաղաքում արվեստանոց է վարձել՝ ծրագրելով այնտեղ աշխատել մինչև 1913 թվականի դեկտեմբերը։ Սակայն հիբանդության սրացումը նկարչին ստիպել է բուժման մեկնել Բերստովկ։ Երկու ամիս անց նա լքել է առողջարանը և վերադարձել Զագրեբ, որտեղ էլ երկու շաբաթ անց մահացել է։

Ստեղծագործություն խմբագրել

Միրոսլավ Կրալևիչը իր նկարները ստեղծել է ամենատարբեր ոճերով՝ իմպրեսիոնիզմ, պուանտիլիզմ, էքսպրեսիոնիզմ։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պատկերել է կենդանիներ։ Հայտնի են նրա գրոտեսկային ու էրոտիկ բնույթի նկարները՝ Օբրի Բյորդսլեյի ոճով, տարվել է նաև քանդակագործությամբ։ Չորս նկարիչներից բաղկացած այսպես կոչված «Մյունխենյան խմբակից» է սկսվում խորվաթական մոդեռնը՝ որպես գեղարվեստական ուղղություն[10]։

1942 թվականին Միրոսլավ Կրալևիչի աշխատանքները ներկայացվել են Վենետիկի Բիենալեում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mikuž J. Kraljević, Miroslav // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T047880
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Кралевич Мирослав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Kraljević, Miroslav, Hrvatski Leksikon (Croatian), vol. I, Zagreb: Naklada Leksikon d.o.o., 1996, էջ 638, ISBN 953-96728-1-3 {{citation}}: Cite has empty unknown parameter: |chapterurl= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 «Miroslav Kraljević Biography» (Croatian). Gallery Divila. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Miroslav Kraljević» (Croatian). HRT Archives. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Miroslav Kraljević» (Croatian). Zagreb: National and University Library. Վերցված է 2013 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել