Պոժեգա

քաղաք Խորվաթիայում

Պոժեգա (խորվ.՝ Požega), 1921-1991 թվականներին կոչվել է Սլավոնսկա-Պոժեգա (խորվ.՝ Slavonska-Požega), քաղաք Խորվաթիայի արևելյան մասում։ Պոժեգա-Սլավոնիա ժուպանության խոշորագույն քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 20 943 մարդ (2001)[1]: Բնակչության 93.24 %-ը խորվաթներ են, 4.66 %-ը՝ սերբեր, 0.56 %-ը՝ փոփոխական, 0.38%-ը՝ ալբանացիներ, 0.15 %-ը՝ չեխեր։

Քաղաք
Պոժեգա
խորվ.՝ Požega
Դրոշ

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՊոժեժսկո-Սլավոնսկայա
ՂեկավարՄարիան Ցեսարիկ
Առաջին հիշատակում1210
Մակերես133,8 կմ², 24,6 կմ²
ԲԾՄ137 մ
Բնակչություն20943 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 34
Փոստային դասիչ34100
Ավտոմոբիլային կոդ
Պաշտոնական կայքpozega.hr
Պոժեգա (Խորվաթիա)##
Պոժեգա (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

 
Սուրբ Թերեզայի տաճարը

Պոժեգան գտնվում է Սլավոնիայի կենտրոնական մասում՝ Օրլյավա գետի վրա։ Քաղաքը բոլոր կողմերից շրջապատված է ցածր լեռնաշղթաներով։

Քաղաքից 15 կմ հարավ-արևելք գտնվում է Պլետերնիցա քաղաքը, 20 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Նովա Գրադիշկա քաղաքը, 40 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Նաշիցե քաղաքը, 40 կմ դեպի հարավ-արևելք՝ Սլավոնսկի Բլոդ քաղաքը, 40 կմ դեպի հյուսիս՝ Սլատինա քաղաքը։ Հարևան բոլոր քաղաքների հետ Պոժեգան միացված է ավտոճանապարհներով։ Քաղաքի միջով անցնում է երկաթուղային Նաշիցե և Պլետերնիցա մասնաճյուղը։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի տնտեսության հիմնական ճյուղերն են՝ գյուղատնտեսությունը, խաղողագործությունը, անասնաբուծությունը, սննդի արդյունաբերությունը, կենցաղային սարքերի արտադրությունը, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերությունը և շինանյութերի արտադրությունը։ Ի տարբերություն Խորվաթիայի այլ տարածաշրջանների՝ տուրիզմը թույլ է զարգացած, սակայն վերջին տարիներին զբոսաշրջության նշանակությունը աճել է։

Պատմություն խմբագրել

 
Սուրբ Լավրենտիա եկեղեցին և եպիսկոպոսի պալատը

Սավա հովտի հյուսիսը բնակեցված է եղել դեռևս հռոմեական դարաշրջանում։ Պոժեգայի տեղում գտնվում էր հռոմեական Ինցերում բնակավայրը։ Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 12-րդ դարում։ Պոժեգան հավանաբար կառուցվել է 11-րդ դարում, սակայն առաջին հիշատակումը վերաբերվում է 1210 թվականին։

14-րդ դարի սկզբին քաղաքում կառուցվել է Սուրբ Լավրենտիա եկեղեցին։ 15-րդ դարում քաղաքը սկսել է անկում ապրել։ Այստեղ կառուցվել են քաղաքային պատեր։

Քաղաքը 150 տարի մնացել է թուրքերի իշխանության տակ։ 1688 թվականի մարտի 12-ին Պոժեգան ավստրիական զորքերի աջակցությամբ ազատագրվել է և այդ օրը նշվում է որպես քաղաքի օր։

Հաբսբուրգների իշխանության տակ քաղաքը արագ զարգանում էր։ 1699 թվականին բացվել է դպրոց, 1727 թվականին կառուցվել է թատրոն, իսկ 1740 թվականին՝ առաջին դեղատունը։ 1745 թվականին Պոժեգան դարձել է նահանգի մայրաքաղաք։ 1760 թվականին քաղաքում բացվել է Ակադեմիա։

20-րդ դարում քաղաքը մտնում էր Հարավսլավիայի կազմի մեջ, իսկ 1991 թվականից՝ Խորվաթիայի կազմում է։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Ֆրանցիսկյան վանքը
  • Սուրբ Թերեզայի տաճար
  • Սուրբ Լավրենտիա եկեղեցի - քաղաքի ամենահին տաճարը, որը կառուցվել է 14-րդ դարում։
  • Ֆրանցիսկյան վանք - կառուցվել է 18-րդ դարում։ Գտնվում է Սուրբ Երրորդություն հրապարակում։

Հայտնի բնիկներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել