Օսկար Հերման

խորվաթ նկարիչ

Օսկար Հերման (խորվ.՝ Oskar Herman, մարտի 17, 1886(1886-03-17)[1][2][3][…], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հունվարի 18, 1974(1974-01-18)[2][3][4][…], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հրեական ծագմամբ խորվաթ նկարիչ։ Անդամակցել է խորվաթ նկարիչների՝ «Մյունխենյան խմբակ» անունով հայտնի խմբին, որը մեծ ազդեցություն է ունեցել Խորվաթիայի ժամանակակից արվեստի վրա[5]։

Օսկար Հերման
խորվ.՝ Oskar Herman
Ծնվել էմարտի 17, 1886(1886-03-17)[1][2][3][…]
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էհունվարի 18, 1974(1974-01-18)[2][3][4][…] (87 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ՔաղաքացիությունԽորվաթիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Ներշնչվել էԱնտոն Աժբե

ԿենսագրությունԽմբագրել

  Արտաքին պատկերներ
  Օսկար Հերման, Nagovaranje
  Օսկար Հերման, Djevojčica
  Արտաքին պատկերներ
  Խորվաթիայի փոստային նամականիշ — Oskar Herman

Օսկար Հերմանը ծնվել է 1886 թվականի մարտի 17-ին Զագրեբում, խորվաթցի հրեաներ[6] Դանիել և Ժոզեֆինա Հերմանների ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ Օսկարը եղել է չորս տարեկան[7]։

Օսկար Հերմանը Զագրեբում սովորել է բիզնես դպրոցում, թեև հետաքրքրվել է նկարչությամբ ու գեղանկարչությամբ։ Այնուհետև Զագրեբում սովորել է գեղանկարչության դպրոցում՝ Կ. Ֆիլիպի մոտ։ Դրանից հետո նա տեղափոխվել է Մյունխեն, որտեղ 1904 թվականին իր հայրենակից Յոսիպ Ռաչիչի նման սովորել է սլովեն նկարիչ և մանկավարժ Անտոն Աժբեի մոտ։ 1905 թվականին Օսկար Հերմանն ընդունվել է Մյունխենի Կերպարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է մինչև 1910 թվականը. նրա ուսուցիչների թվում է եղել գերմանացի նկարիչ Հյուգո ֆոն Հաբերմանը։ Այդ ժամանակ Մյունխենը եղել է ռեալիզմի, պոստիմպրեսիոնիզմի, սիմվոլիզմի ու մոդեռնիզմի եվրոպական նկարչական դպրոցի կենտրոնը։

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո, Օսկար Հերմանը վերադարձել է Զագրեբ։ Նա ճանաչվել է զինվորական ծառայության համար մասամբ ոչ պիտանի, սակայն Զագրեբում ծառայել է բանակում 1915 թվականից մինչև 1918 թվականը։ Պատերազմի ավարտից հետո մեկնել է Մյունխեն, որտեղ ապրել է մինչև 1933 թվականը՝ երբեմն վերադառնալով Զագրեբ, այցելելով Բեռլին ու Փարիզ։ Մյունխենում բնակվելու տարիներին պարբերաբար հանրությանն է ներկայացրել իր աշխատանքները ինչպես անհատական, այնպես էլ Munich Secession Art ցուցահանդեսներում։ 1933 թվականին Գերմանիայով տարածվող նացիզմի պատճառով վերադարձել է Զագրեբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օսկար Հերմանն ընդգրկվել է պարտիզանական ջոկատի կազմում, գերի ընկել և տեղավորվել Իտալիայի Կալաբրիա մարզի Ferramonti di Tarsia քաղաքում գտնվող ճամբարում, որտեղ գտնվել է 1942 թվականից մինչև 1944 թվականը։ Ազատություն ստանալուց հետո նա միացել է Ֆրանսիայի Կորսիկա կղզու Կոզանո համայնքում գտնվող նկարիչների գաղութին։ 1944 թվականին վերադարձել է Խորվաթիա և կրկին միացել պարտիզաններին։

1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, սկսել է աշխատել Զագրեբի Ժամանակակից արվեստի պատկերասրահում։ Այդտեղ նա աշխատել է մինչև 1954 թվականին թոշակի անցնելը[8]։ Նույն թվականին նա նախապատրաստել է հետադարձ ցուցահանդես Արվեստների ու արհեստների թանգարանում (անգլ.՝ Museum of Arts and Crafts): 1971 թվականին Օսկար Հերմանը կազմակերպել է հետադարձ խոշոր ցուցահանդես Art Pavilion-ում։ Օսկար Հերմանը եղել է անմարդամոտ նկարիչ, այդ պատճառով էլ նրա աշխատանքները ուշ են ընդունվել ու հասկացվել։

Օսկար Հերմանը մահացել է 1974 թվականի հունվարի 22-ին Զագրեբում։ Թաղվել է Միրոգոյ քաղաքային գերեզմանատանը[9]։

2008 թվականին Խորվաթիայի փոստը թողարկել է Օսկար Հերմանին նվիրված փոստային նամականիշ[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  4. 4,0 4,1 4,2 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  5. Kelemen, Boris; Gamulin, Grgo (1978), Oskar Herman, Zagreb: GZH  (խորվ.)
  6. Knežević, Snješka; Laslo, Aleksander (2011). Židovski Zagreb. Zagreb: AGM, Židovska općina Zagreb. ISBN 978-953-174-393-8.
  7. Bavoljak Jasmina (2013)։ «Oskar Herman, slikar praznine i melankolije» [Oskar Herman, a painter of emptiness and melancholy] (PDF) (Croatian)։ Osijek: Gallery Waldinger։ Վերցված է փետրվարի 16, 2014 
  8. «Modern Gallery»։ Zagreb: Modern Gallery, Zagreb։ Վերցված է հունիսի 22, 2010  (խորվ.)
  9. Gradska groblja Zagreb: Oskar Herman, Mirogoj Ž-924-ARKVEL-5 (խորվ.)
  10. CROATIAN MODERN PAINTING - Oskar Herman Archived 2013-09-05 at the Wayback Machine. (խորվ.)

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել