Բացել գլխավոր ցանկը

Պոստիմպրեսիոնիզմ (լատ.՝ post - հետո և իմպրեսիոնիզմ), 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը։

ԾագումԽմբագրել

Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին իմպրեսիոնիզմին, 1880-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության էմպիրիզմը և իմպրեսիոնիզմին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը։

ԷությունԽմբագրել

Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները։ Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը։ Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ (նեոիմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ, «մոդեռն»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապես ներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ Պոլ Սեզանի, Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի դը Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է 20-րդ դարի կերպարվեստի պատմությունը[1]։

ՊատկերասրահԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան