Յոսիպ Ռաչիչ (խորվ.՝ Josip Račić, մարտի 22, 1885(1885-03-22)[1], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - հունիսի 19, 1908(1908-06-19)[3][1], Փարիզ), խորվաթ իմպրեսիոնիստ նկարիչ, գրաֆիկ[5]։ Խորվաթական ժամանակակից գեղանկարչության ականավոր ներկայացուցիչներից է[6]։

Յոսիպ Ռաչիչ
Ծնվել էմարտի 22, 1885(1885-03-22)[1]
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
Վախճանվել էհունիսի 19, 1908(1908-06-19)[3][1] (23 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ՔաղաքացիությունԽորվաթիա
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Թեմաներգեղանկարչություն[4]
Ներշնչվել էԱնտոն Աժբե
 Josip Račić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Մայրը և երեխան (խորվ.՝ Majka i dijete), 1908

Ծնվել է 1885 թվականի մարտի 22-ին Զագրեբի մերձակայքում։

1892-1896 թվականներին սովորել է Զագրեբի արական դպրոցում (ներկայումս՝ անգլ.՝ Josip Juraj Strossmayer Elementary School): Այստեղ նրան նկարչություն է դասավանդել Օտոն Իվեկովիչը։ 1896-1900 թվականներին սովորել է Զագրեբի թագավորական բարձրագույն դպրոցում (ներկայումս այստեղ տեղակայված է Միմարի թանգարանը

1900-1903 թվականներին Յոսիպը փորագրություն է սովորել Վլադիմիր Ռոզանկովսկու (Vladimir Rožankowsky) մոտ, ով փայտագործ վարպետ էր և արհեստանոց ուներ Զագրեբում։ 1904 թվականին Ռաչիչը մեկնել է Մյունխեն, որպեսզի իր ուսումնառությունը շարունակի Անտոն Աժբեի դպրոցում։ Վերջինս բացահայտել է Յոսիպի նկարական տաղանդը և առաջարկել իր մոտ աշխատել։ 1905 թվականին Յոսիպը որոշ ժամանակ աշխատել է Բեռլինի Deutsches Verlag R. Bong und Comp գերմանական ընկերության փորագրական վարպետանոցում և նույն թվականին էլ ընդունվել Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է երեք տարի՝ 1905-1908 թվականներին։ Այդ ժամանակ Մյունխենը եվրոպական գեղանկարչական դպրոցի՝ ռեալիզմի, պոստիմպրեսիոնիզմի, սիմվոլիզմի ու մոդեռնի կենտրոն էր։ Այստեղ նրա ուսուցիչներն են եղել Հյուգո ֆոն Հաբերմանը, Յոհան Հերտերիխը, Լյուդվիգ Հերտերիխը։

Յոսիպ Ռաչիչը Միրոսլավ Կրալևիչի, Վլադիմիր Բեկիչի ու Օսկար Հերմանի հետ նկարիչների հանրահայտ խորվաթական դպրոցի (գերմ.՝ Die Kroatische Schule) անդամ է եղել, որը Խորվաթիայում հայտնի է Մյունխենյան խմբակ (գերմ.՝ Munich Circle) կամ Մյունխենյան քառյակ (գերմ.՝ Munich Four ) անվանումներով։ 1908 թվականին Ռաչիչը տեղափոխվել է Փարիզ, որտեղ նկարներ է կրկնօրինակել Լուվրում և ստեղծել սեփական նկարներ, որոնցում պատկերված են այգիներ, գետեր, սրճարաններ, ինչպես նաև դիմանկարներ։

Մահացել է 1908 թվականի հունիսի 19-ին փարիզյան հյուրանոցներից մեկում հրազենային վիրավորումից։ Ինքնասպանության պատճառը մինչ օրս մնում է անհայտ[7]։ Յոսիպ Ռաչիչի ստեղծագործությունները ներկայացված են Զագրեբի Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուում։ Նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրություն է կազմակերպվել 2008-2009 թվականներին՝ նվիրված նկարչի մահվան 100-ամյակին[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #120727110 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. «РАЧИЧ Йосип». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  6. Račić, Josip, Hrvatski Leksikon (Croatian), vol. II, Zagreb: Naklada Leksikon d.o.o., 1997, էջ 337, ISBN 953-96728-0-5, 953-96728-2-1{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Adris Gallery». Rovinj. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
  8. «Josip Račić Retrospective». Kunstaspekte Internationale. 2009. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիպ Ռաչիչ» հոդվածին։