Ալավա
Ալավա կամ Արաբա (իսպ.՝ Álava), պաշտոնապես՝ Արաբա/Ալավա[2], պրովինցիա Իսպանիայում և Բասկերի Երկրի պատմական տարածքի մի մաս։ Նրա մայրաքաղաքը Վիտորիան է, որը նաև ինքնավար համայնքների քաղաքական կառույցների հիմնական նստավայրն է[3]։ Նրան հյուսիսում սահմանակից են Բիսկայա և Գիպուսկոա պրովինցիաները, որոնք մտնում են Բասկոնիա երկրի կազմի մեջ, հարավից՝ Լա Ռիոխա համայնքը, արևմուտքից՝ Բուրգոս պրովինցիան (Կաստիլիա և Լեոն), իսկ արևելքից Նավառա համայնքը։ Տրևինո անկլավը Բուրգոս պրովինցիայի մի մասն է, շրջապատված է Ալավյան տարածքով, սակայն պատկանում է Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքներին, ոչ Ալավային։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ալավա | |||||
իսպ.՝ Álava բասկ.՝ Araba | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Համայնք | Բասկերի երկիր | ||||
Ներքին բաժանում | Cuadrilla de Vitoria?, Quadrilla d'Añana?, Cuadrilla de Ayala / Aiarako eskualdea?, Montaña Alavesa/Arabako Mendialdea?, Arabako Errioxa / Rioja Alavesa?, Cuadrilla de Salvatierra-Arabako Lautadako kuadrilla? և Gorbeialdea? | ||||
Մակերես | 3037 կմ² | ||||
ԲԾՄ | 650 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն և բասկերեն | ||||
Բնակչություն | ▲333 626 մարդ (2021)[1] | ||||
Փոստային դասիչ | 01 | ||||
Պաշտոնական կայք | araba.eus | ||||
| |||||
Նա երեք պրովինցիաներից ամենամեծը Բասկերի ինքնավար համայնքում է, 2963 քառ․ կմ, այնուամենայնիվ ամենափոքր բնակավայրն ունի 322,557 բնակչություն (2012 թվականի տվյալներով)։
Ստուգաբանություն
խմբագրելԿառուցվել է Հռոմի Ալբա մեծ առանձնատան շուրջը, Աստուրիկա ճանապարհի վրա, անվան հետ կա վիճաբանություն։ Այնուամենայնիվ, ըստ Euskaltzaindia Բասկերի լեզվաբանական համալսարանի, անունն առաջին անգամ հայտնաբերվել է 8-րդ դարի մուսուլմանական քրոնիկներում՝ որպես Ալավա դաշտավայր։
Ֆիզիկական աշխարհագրություն
խմբագրելԱլավան ներքին տարածք է և հիմնականում առանձնահատուկ է անցումային կլիմայով, խոնավ՝ Ատլանտյան հյուսիսային պրովինցիաներում ու տաք և չոր՝ Էբրո գետի հյուսիսային հողերում։ Ըստ ռելիեֆի և լանդշաֆտի, տարածքը բաժանված է հինգ հիմնական գոտիների․
Ի տարբերություն Բիսկայա և Գիպուսկոա պրովինցիաների, Ալավայի ջրերը լցվում են Էբրո գետի մեջ, և ապա Միջերկրական ծով երկու ջրային ուղղություններով՝ Զադոռա և Բայազ գետերով։ Ի հավելում Զադոռա ջրամբարը հավաքում է մեծ քանակությամբ ջուր և մատակարարում է ոչ միայն մայրաքաղաքին , այլև նաև Բասկյան մեծ ու փոքր քաղաքներին ինչպիսին է Բիլբաոն։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Población por provincias, edad (grupos quinquenales), Españoles/Extranjeros, Sexo y Año — National Statistics Institute, 1856.
- ↑ Ley 19/2011, de 5 de julio, por la que pasan a denominarse oficialmente "Araba/Álava", "Gipuzkoa" y "Bizkaia" las demarcaciones provinciales llamadas anteriormente "Álava", "Guipúzcoa" y "Vizcaya"
- ↑ Ley 1/1980 de Sede de las Instituciones de la Comunidad Autónoma del País Vasco
Արտաքին հղումներ
խմբագրել- GGatholic ecclesiastical history
- «Алава». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալավա» հոդվածին։ |