Ֆրանսիայի քոլեջ
Ֆրանսիայի քոլեջը (ֆր.՝ Collège de France), հիմնադրվել է 1530 թվականին, բարձրագույն ուսումնական և հետազոտական հաստատություն է Ֆրանսիայում: Գտնվում է Փարիզում՝ 5-րդ վարչական շրջանում կամ Լատինական թաղամասում, պատմական Սորբոն համալսարանական թաղամասի փողոցին հարող հատվածում:
' ֆր.՝ Collège de France | |
---|---|
![]() | |
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 1530 |
Հիմնադրիր | Ֆրանցիսկ I |
Տնօրեն | Thomas Römer? |
Անդամակցություն | Couperin Consortium?[1] |
Երկիր | ![]() |
Կայք | college-de-france.fr(ֆր.) |
Collège de France Վիքիպահեստում |
Քոլեջը համարվում է Ֆրանսիայի ամենաազդեցիկ հետազոտական հաստատությունը[4][5]: 2017 թվականի դրությամբ Նոբելյան մրցանակի արժանացած 21 անձի և Ֆիլդսյան մրցանակին արժանացած 8 անձի անուն կապված են այս Քոլեջի հետ: Այն գիտական աստիճան չի շնորհում: Յուրաքանչյուր դասախոս դասախոսություններ է կարդում, որոնց մասնակցությունն անվճար է ու բաց բոլորի համար: Թվով 50 դասախոս ընտրվում են նույն դասախոսների կողմից գիտության և հասարակական գիտությունների տարբեր առարկաների համար: Քոլեջի նշանաբանն է Docet Omnia-ն, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Այն ամեն ինչ ուսանում է», նպատակն է «ուսանել զարգացման մեջ գտնվող գիտություն» և կարող է լավագույնս ձևակերպվել Մորիս Մերլո-Պոնտիի նախադասությամբ. «Ձեռք չբերված ճշմարտությունները, բայց ազատորեն կատարված հետազոտության գաղափարը»[6], որը ոսկյա տառերով գրված է հիմնական մուտքի վերևում:
Այն Փարիզի գիտությունների և բանասիրության համալսարանի բաղադրիչ քոլեջ է (ասոցացված անդամ)[7]:
Քոլեջն ունի հետազոտական լաբորատորիաներ և Եվրոպայում լավագույն հետազոտական գրադարաններից մեկն է պատմության, բանասիրության, սոցիալական գիտությունների, ինչպես նաև քիմիայի և ֆիզիկայի մասին եզակի գրքերով:
2009 թվականի հունիսի դրությամբ Ֆրանսիայի քոլեջի դասախոսությունների 650 փոդքաստեր հասանելի են iTunes-ում: Որոշները նաև հասանելի են անգլերեն և չինարեն: Նմանապես, Ֆրանսիայի քոլեջի վեբսայթում կան դասերի մի քանի տեսանյութեր: Դասերին հետևում են տարբեր ուսանողներ՝ ավագ հետազոտողներից մինչև դոկտորանտներ կամ մագիստրատուրայի ուսանողներ, նույնիսկ բակալավրի ուսանողներ: Ավելին, «հանդիսավոր բացման դասերը» (առաջին դասը) Փարիզի մտավորական և հանրային կյանքի կարևոր իրադարձություններ են և հետաքրքրասեր փարիզեցիների ստվար զանգվածի համար հետաքրքրություն են առաջացնում։
ՊատմությունԽմբագրել
Քոլեջը հիմնադրել է Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկ Առաջինը, որի համար օրինակելի է եղել Լուվենի երեք լեզուների քոլեջը և Գիյոմ Բյուդեի խրախուսանքը: Ունենալով մարդասիրական ոգեշնչում՝ դպրոցը հիմնադրվել էր Սորբոնին այլընտրանք՝ զարգացնելու այնպիսի առարկաներ, ինչպիսիք են Եբրայերենն ու Հին հունարենը (առաջին ուսուցիչը հայտնի գիտնական Յանուս Լասկարիսն էր) և Մաթեմատիկան[8]: Ի սկզբանե այն անվանում էին Արքայական քոլեջ, ավելի ուշ՝ Երեք լեզուների քոլեջ (լատիներեն՝ Collegium Trilingue), Ազգային քոլեջ և Կայսերական քոլեջ: Այն անվանել են Ֆրանսիայի քոլեջ 1870 թվականին: 2010 թվականին այն դարձավ Փարիզի գիտությունների և բանասիրության հետազոտական համալսարանի ասոցացված հիմնադիր (Փարիզյան համալսարանների միություն):
ՖակուլտետԽմբագրել
Ֆրանսիայի քոլեջի ֆակուլտետն այժմ ունի հիսուներկու դասախոս, որոնց ընտրում են նույն դասախոսները՝ ֆրանսախոս գիտնականներից[9] հետևյալ առարկաների համար՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, պատմություն, հնագիտություն, լեզվաբանություն, արևելյան գիտություններ, փիլիսոփայություն, սոցիալական գիտություններ և այլ ոլորտներ: Երկու ամբիոն վերապահված են օտարերկրյա գիտնականների համար, որոնք հրավիրվում են դասախոսությունների համար:
Ֆակուլտետի նշանավոր անդամներից է Սերժ Արոշը, ով 2012 թվականին արժանացել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի: Հատկապես Ֆիլդսյան 8 մրցանակակրի անուն կապված է Քոլեջի հետ:
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.couperin.org/presentation/notre-organisation/les-membres-de-couperin/items?cid=162id=221lang=fr
- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM — 1994.
- ↑ Scott Appelrouth, Laura Desfor Edles (2008)։ Classical and Contemporary Sociological Theory: Text and Readings։ Pine Forge Press։ էջ 641
- ↑ John Culbert (2011)։ Paralyses: Literature, Travel, and Ethnography in French Modernity։ U of Nebraska Press։ էջ 257
- ↑ "Non pas des vérités acquises, mais l'idée d'une recherche libre". The entire sentence is in fact: "Ce que le Collège de France, depuis sa fondation, est chargé de donner à ses auditeurs, ce ne sont pas des vérités acquises, c'est l'idée d'une recherche libre." From Merleau-Ponty's inaugural lecture at the Collège de France, reproduced in: Maurice Merleau-Ponty, Éloge de la philosophie et autres essais, Paris: Gallimard, 1989, p. 13.
- ↑ «Decree 2019-1130 creating Université Paris sciences et lettres (Université PSL)»
- ↑ Byzance et l'Europe : Colloque à la Maison de l'Europe, Paris, 22 avril 1994, H. Antoniadis-Bibicou (Ed.), 2001, ISBN/ISSN/EAN: 291142720.
- ↑ Francophone only in the sense that they have to be able to teach in French; they are not required to be native speakers of French or to come from or to have studied in a Francophone country: see for example Sanjay Subrahmanyam who is Indian: Sanjay Subrahmanyam's biography on the site of the Collège de France