Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան

Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան, պետական գիտահետազոտական համալսարան ԱՄՆ - ում[5], առաջատար է Նյու Յորքի համալսարանների համակարգում (SUNY)[6]: Բուֆֆալոյի համալսարանն ունի մի քանի համալսարանական քաղաքներ (կամպուս) Բուֆֆալոյում և Ամհերստում: Այս բարձրագույն ուսումնական հաստատությունը հանդիսանում է ամենամեծը SUNY համակարգի շարքում` առաջարկելով 84 բակալավրի, 184 մագիստրոսի և 78 դոկտորական աստիճաններ[7]:

Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարան
University at Buffalo logo.svg
SUNY Buffalo entrance sign.JPG
Տեսակհամալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1846
ՀիմնադրիրՄիլլարդ Ֆիլմոր
ԱնդամակցությունՀետազոտական գրադարանների ասոցիացիա[1] և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[2]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[3]
ՏեղագրությունՆյու Յորք
Հասցե12 Capen Hall, Buffalo, NY, 14260-1660[4]
Կայքbuffalo.edu(անգլ.)
University at Buffalo Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

 
Միլլարդ Ֆիլլմոր, Բուֆֆալո համալսարանի առաջին ղեկավար:

Բուֆֆալոյի համալսարանը հիմնադրվել է 1846 թվականի մայիսի 11-ին ՝ որպես մասնավոր բժշկական դպրոց՝ Բուֆֆալոյի, Նիագարա - Ֆոլլսի և հարակից գյուղերի համայնքների համար` բժիշկներ պատրաստելու գործում: Համալսարանի առաջին ղեկավար Միլլարդ Ֆիլլմորը հետագայում դարձավ ԱՄՆ - ի նախագահ:

Առաջին դասախոսությունները տեղի են ունեցել հին փոստային բաժանմունքի փայտե շենքում` Սեկեկա և Վաշինգտոն փողոցների խաչմերուկներում: 1849 - 1850 թվականներին պետական դրամաշնորհի և նվիրատվությունների շնորհիվ կառուցվել է համալսարանի առաջին քարե շենքը:

Բժշկական կրթական ծրագիրը ընդլայնվել է, ստեղծվել է դեղագործական բաժանմունք, որն այժմ դեղագործական գիտությունների առանձին դպրոց է (անգլ.՝ The School of Pharmacy and Pharmaceutical Sciences)[8]:

1891 թվականին Բուֆֆալոյի իրավաբանական դպրոցը, որը հիմնադրվել է այստեղ 1887 թվականին, անցել է Բուֆֆալո համալսարանի վերահսկողության տակ:

1909 թվականին, պլանավորելով ընդարձակել իր կառուցվածքը, համալսարանը կազմակերպում է իր առաջին համալսարանական քաղաքը Ամհերստում, իսկ 1915 թվականին այստեղ ստեղծվել է «Արվեստի և գիտության քոլեջ» (անգլ.՝ College of Arts and Sciences)[9]: 1960 - ական թվականներին «Արվեստի և գիտության քոլեջը» բաժանվել է երեք դպրոցների, իսկ 1990 - ական թվականներին նրանք դարձյալ միավորվել են:


ԾանոթագրություններԽմբագրել