Կինիկներ
Կինիկներ (հուն․՝ κυυικός, Κυνόσαργες՝ Կինոսարգես՝ բլուր Աթենքում), ցինիկներ (լատին․՝ cynici), Հին Հունաստանում գործած սոկրատեսյան փիլիսոփայական ամենանշանակալից դպրոցներց մեկը, որի հիմնադիրը համարվում է Սոկրատեսի աշակերտ Անտիսթենեսը[1], իսկ ամենավառ ներկայացուցիչը՝ Դիոգենես Սինոպացին։
Գաղափարախոսություն
խմբագրելԱնտիկ պոլիսների ճգնաժամի պայմաններում կինիկները (Անտիսթենես, Դիոգենես Սինոպացի, Կրատես) արտահայտել են ազատ հույների աղքատ դասերի գաղափարախոսությունը։ Առավել հայտնի են նրանց բարոյական ըմբռնումները։ Կինիկները ձգտել են ծայրահեղ պարզեցված ապրելակերպի մշակման, որի սկզբունքները գործնականում կիրառել են իրենց կյանքում։ Մարդու էությունն ու երջանկությունը գտել են սոցիալական շրջապատից դուրս, անհատի բարոյական ինքնուրույնության մեջ, այս պատճառով կոչ են արել ասկետիզմ և կոսմոպոլիտիզմ, վերադարձ դեպի բնություն, ժխտել են կրոնը, բարոյականությունը, իրավունքը և ընդհանրապես քաղաքակրթությունն ու նրա նշանակությունը մարդու կյանքում, լավագույն են համարել մարդու ծայրահեղ թշվառ, նույնիսկ նվաստացուցիչ վիճակը։ Սոցիալ-բարոյական ըմբռնումների և հասարակական նորմերի նկատմամբ նրանց անտարբերության արտահայտություն են տակառում Դիոգենեսի բնակվելու և Կրատեսի՝ ուղղակի հրապարակում ամուսնանալու ավանդությունները։ Իմացաբանության մեջ կինիկները հարել են սոփեստների սենսուալիզմին։
Կինիկների ուսմունք
խմբագրելԿինիկների ուսմունքը ստոիցիզմի անմիջական հիմքերից է, իսկ նրանց ընդունած ապրելակերպի սկզբունքները ազդել են քրիստոնեական ասկետականության գաղափարախոսության ձևավորման վրա։
Հայտնի կինիկներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Нахов И. М., Киническая литература, М., «Наука», 1981.
- Нахов И. М. Кинизм и цинизм. Отжившее и живое (к истории понятия и слов) Արխիվացված 2011-11-08 Wayback Machine // Живое наследие античности. Вопросы классической филологии, Вып. IX. М., 1987, с. 231—245
- Нахов И.М. Философия киников. - М. - 1982.
- «Антология кинизма», М., «Наука», 1984.
- Диоген Лаэртский, «О жизни, учениях и изречениях знаменитых философов», М., «Мысль», 1986.
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 432)։ |