Լյուդվիգ Բինսվանգեր (գերմ.՝ Ludwig Binswanger, ապրիլի 13, 1881(1881-04-13)[1][2][3][…], Կրոյցլինգեն[4] - փետրվարի 5, 1966(1966-02-05)[1][2][3][…], Կրոյցլինգեն[4]), շվեյցարացի հոգեբույժ, էքզիստենցիալ հոգեբանության հիմնադիր։ Նրա ծնողներն են եղել Ռոբերտ Յոհան Բինսվանգերը (1850–1910) և Բերտա Հասենկլևերը (1847–1896): Ռոբերտի գերմանացի-հրեա[6] հայրը՝ Լյուդվիգ «Էլիեզեր» Բինսվանգերը (1820–1880), 1857 թվականին հիմնել է «Բելլվյուսկի առողջարանը» Կրոյցլինգենում, իսկ հորեղբայրը՝ Օտտո Բինսվանգերը, զբաղեցրել է Ենայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսորի պաշտոնը։

Լյուդվիգ Բինսվանգեր
Ծնվել էապրիլի 13, 1881(1881-04-13)[1][2][3][…]
Կրոյցլինգեն[4]
Մահացել էփետրվարի 5, 1966(1966-02-05)[1][2][3][…] (84 տարեկան)
Կրոյցլինգեն[4]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունհոգեբույժ, ակնարկագիր և existential therapist
Գործունեության ոլորտհոգեբուժություն
Ալմա մատերHU Berlin և Ցյուրիխի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][5]
Ազդվել էՄարտին Հայդեգեր
Պարգևներ
 Ludwig Binswanger Վիքիպահեստում

Լյուդվիգը (1881–1966) համարվում է ֆենոմենոլոգիական հոգեբաններից ամենահայտնին և ամենաազդեցիկը էքզիստենցիալ հոգեբանության հասկացությունները Եվրոպայում և Միացյալ Նահանգներում հայտնի դարձնելու գործում[7]։

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

1907 թվականին Բինսվանգերը ստացել է բժշկական աստիճան Ցյուրիխի համալսարանից և երիտասարդ տարիքում աշխատել և սովորել է իր ժամանակի այնպիսի հայտնի հոգեբանների հետ, ինչպիսիք են Կարլ Յունգը, Էյգեն Բլեյլերը և Զիգմունդ Ֆրոյդը։ Չնայած հոգեբուժության տեսության վերաբերյալ իրենց տարբեր տեսակետներին, Բինսվանգերը և Ֆրոյդը մնացել են որպես ընկերներ մինչև Ֆրոյդի մահը՝ 1939 թվականը։

1911-1956 թվականներին Բինսվանգերը զբաղեցրել է Կրոյցլինգենի առողջարանի գլխավոր բժշկի պաշտոնը։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել էքզիստենցիալ հոգեբանությունը և Մարտին Հայդեգերի, Էդմունդ Հուսերլի և Մարտին Բուբերի աշխատությունները։ Բինսվանգերը համարվել է առաջին բժիշկը, ով համատեղել է հոգեթերապիան էկզիստենցիալիստական գաղափարների հետ, որոնք նա մշակել է 1942 թվականին հրատարակված «Մարդկային գոյության հիմնական ձևերն ու գիտելիքները» (գերմ.՝ «Grundformen und Erkenntnis menschlichen Daseins») գրքում։ Այդ աշխատության մեջ նա դնում է էքզիստենցիալ վերլուծության հիմքերը՝ որպես էմպիրիկ գիտություն՝ ենթադրելով մարդաբանական մոտեցում կոնկրետ մարդկային անհատականությանը։ Էքզիստենցիալ վերլուծության ուսումնասիրություններ կատարելիս Բինսվանգերի ամենահայտնի հիվանդը եղել է Էլեն Ուեսթը, ով տառապել է նյարդային ծանր անորեքսիայով։

Բինսվանգերի «Երազանքը և գոյությունը» գիրքը գերմաներենից ֆրանսերեն է թարգմանել Միշել Ֆուկոն, ով դրան որպես նախաբան ավելացրել է մի նշանակալից էսսե։

Լյուդվիգ Բինսվանգերի էքզիստենցիալ վերլուծություն խմբագրել

Հիմնվելով Ֆրոյդի հոգեվերլուծության և Հայդեգերի էքզիստենցիալ վերլուծության գաղափարների վրա՝ Բինսվանգերը մշակել է էքզիստենցիալ վերլուծության հայեցակարգ՝ կապված անձի հոգեախտաբանական ուսումնասիրության հետ։ Բինսվանգերը առաջարկվող մոտեցման բովանդակությունը սահմանում է որպես «գիտական հետազոտության մարդաբանական տեսակ, այսինքն՝ մի տեսակ, որն ուղղված է մարդու գոյության էության ուսումնասիրմանը»[8]։ Բինսվանգերը էքզիստենցիալ վերլուծության փիլիսոփայական հիմքը և մեթոդաբանությունը փոխառել է Հայդեգերի աշխատություններից, ով նկարագրել է մարդկային գոյության հիմնարար կառուցվածքը, որը նա անվանել է կեցություն աշխարհում։ Ի տարբերություն Հայդեգերի էքզիստենցիալ վերլուծության, որն ուսումնասիրել է մարդու գոյության էական պայմանները գոյաբանական մակարդակում, Բինսվանգերի էկզիստենցիալ վերլուծությունը ուղղված է օնտիկ-մարդաբանական մակարդակում կոնկրետ մարդկային գոյության ֆենոմենոլոգիական վերլուծությանը[9]։

Էկզիստենցիալ վերլուծության հիմնական հայեցակարգը համաշխարհային նախագիծն է, որը բացահայտում է աշխարհում մարդ արարածի ամբողջական ըմբռնումը դրա իրականացման միջոցների միասնության մեջ։ Բինսվանգերը կարծում էր, որ գոյության յուրաքանչյուր անհատական ձև ենթադրում է իր սեփական համաշխարհային նախագիծը, որը մշակվում է արտահայտման և գործողությունների որոշակի ձևերի միջոցով։ Էքզիստենցիալ վերլուծության հայեցակարգում աշխարհը չի հակադրվում մարդուն որպես օբյեկտը սուբյեկտին։ Աշխարհն ու մարդը կազմում են իրականության շարունակական հյուսվածքը։

Ըստ Բինսվանգերի աշխարհընկալման մեջ կարելի է առանձնացնել երեք հիմնական կետեր՝

  • Աշխարհընկալումը միշտ անհատական է, բայց միևնույն ժամանակ այն մարդու համար պարզ չի դառնում գիտակցված մեկնաբանության միջոցով,
  • Աշխարհընկալումը կրում է էքզիստենցիալ a priori բնույթ,
  • Մարդը միշտ իրեն գտնում է իր աշխարհընկալման սահմաններում, ինչը նշանակում է էքզիստենցիալ կողմնորոշված կառուցվածքային վերլուծություն և անհատական կենսական նախագծերի համեմատություն։

Այսպիսով, աշխարհընկալման ֆենոմենոլոգիան հնարավորություն է տալիս հասկանալ մարդուն ընկալել ամբողջական՝ հիմնվելով աշխարհում իր սեփական կառուցվածքի վրա, ինքն իրեն բացահայտելով նախագծում, այլ ոչ թե արտաքնապես պայմանավորված մտածողության դետերմինացիայի, վարքի և ճանաչողության հիման վրա (բնական և հասարակական գիտություններ)։

Աշխարհընկալման բովանդակությունը ոչ թե էությունն է (ինչը), այլ այն ձևը, որով մարդը գոյություն ունի աշխարհում (որպես աշխարհում կեցությունը և ինքնին գոյությունը)[10]։

Էքզիստենցիալ վերլուծության համար կարևոր նշանակություն ունի ժամանակային կառուցվածքի ուսումնասիրությունը և մարդկային գոյության որոշումը ժամանակի սահմանաչափի հետ կապված։ Ժամանակի վավերականության սահմանաչափը համարվում է այն ապագան, որով նախագծվում է մարդու գոյությունը։ Ըստ Բինսվանգերի՝ էքզիստենցիալ վերլուծությունը կոչված է վերականգնելու մարդու իր ապագան որոշելու ազատությունը՝ հաղթահարելով «ապագայից կտրվածությունը» և նրա չափազանց փակ աշխարհընկալման աղավաղող ազդեցությունը, որը կարող է ճնշել և իրեն ենթարկել անհատական կյանքի ողջ իմաստային բովանդակությունը, ինչն էլ կհանգեցնի աշխարհում իմաստային որոշակիության կորստի։ Բինսվանգերի աշխարհընկալման հայեցակարգըհամարվում է նաև Ֆրոյդի հոգեվերլուծության գաղափարների էքզիստենցիալ զարգացումը, մասնավորապես՝ անգիտակցականության մասին նրա ուսմունքը։ Սկզբունքային տարբերությունը կայանում է նրանում, որ Բինսվանգերը ոչ հիմնավոր է համարել բացահայտել մարդու կապը իր մղումների և բնազդների կենսաբանական բնույթի հետ։ Նա կարծում էր, որ անհրաժեշտ է մարդուն հասկանալ այլ մարդկանց հետ ունեցած հարաբերություններից (կեցությունը ուրիշների հետ) և ինքն իր հետ հարաբերություններից (յուրօրինակություն), այսինքն՝ աշխարհում կեցության կառուցվածքից։ Նախագծի էքզիստենցիալ-a priori դիրքորոշումը կարգավորում է ոչ այնքան մարդու հարաբերությունը իրերի հետ, որքան այն ձևը, որով գիտակցությունը ընտրողաբար կողմնորոշվում է աշխարհում՝ առանձնացնելով իր համար կարևոր առարկաները։ Այսպիսով, անձնական կյանքի պատմությունը կազմված է այդ իմաստային իրականության նշանակության իրավիճակային որոշումից, որը հանդես է գալիս որպես մարդկային իրականության դինամիկ բովանդակություն։

Առաջարկելով էքզիստենցիալ վերլուծության մեթոդաբանություն՝ Բինսվանգերը ուսումնասիրել է մարդկային գոյության հիմնարար կառուցվածքը և դրա խախտումները։ Վերլուծության, ինչպես նաև հոգեթերապևտիկ աշխատանքի նպատակն է եղել բացահայտել ամբողջական անհատականության զարգացման պայմաններն ու հնարավորությունները, որը նախատեսել է մարդու վերաբերմունքի վերլուծություն աշխարհի և ինքն իր նկատմամբ, այն եղանակներով, որոնցով մարդը բացահայտում է աշխարհն իր համար[11]։

Աշխատություններ խմբագրել

  • 1907: Über das Verhalten des psychogalvanischen Phänomens beim Assoziationsexperiment. Diagnostische Assoziationsstudien. (On the behavior of the psycho-galvanic phenomenon in association experiments. Diagnostic association studies).
  • 1910: Über Entstehung und Verhütung geistiger Störungen. (Origin and prevention of mental disorders).
  • 1922: Einführung in die Probleme der allgemeinen Psychologie (Introduction to the problems of general psychology), Berlin.
  • 1928: Wandlungen in der Auffassung und Deutung des Traumes (Transformations in the view and interpretation of the dream), Berlin.
  • 1930: Traum und Existenz (Dream and existence).
  • 1932: Zur Geschichte der Heilanstalt Bellevue. Kreuzlingen 1857–1932 (The history of the Bellevue sanatorium. Kreuzlingen, from 1857 to 1932.
  • 1933: Über Ideenflucht (On "flight of ideas"), Zürich.
  • 1936: Freuds Auffassung des Menschen im Lichte der Anthropologie. Erweiterter Festvortrag gehalten zur Feier des 80. Geburtstags von Sigmund Freud im Akad. Verein für medizin. Psychologie. (Freud's conception of man in the light of anthropology. Extended lecture held to celebrate the 80th Birthday of Sigmund Freud in the Academic Association for Medicine).
  • 1942: Grundformen und Erkenntnis menschlichen Daseins (Basic forms and knowledge of human existence), Zurich (3rd édition, Munich/Basle, 1962).
  • 1946: Über Sprache und Denken (On language and thinking), Basle.
  • 1947: Ausgewählte Aufsätze und Vorträge, Bd. 1: Zur phänomenologischen Anthropologie (Selected essays and lectures, Volume 1: To phenomenological anthropology), Bern.
  • 1949: Henrik Ibsen und das Problem der Selbstrealisation in der Kunst (Henrik Ibsen and the problem of self-realization in art), Heidelberg.
  • 1949: Die Bedeutung der Daseinsanalytik Martin Heideggers für das Selbstverständnis der Psychiatrie (The importance of Martin Heidegger's analysis of Dasein for the self-understanding of psychiatry).
  • 1954: Über Martin Heidegger und die Psychiatrie. Festschrift zur Feier des 350jährigen Bestehens des Heinrich-Suso-Gymnasium zu Konstanz (Martin Heidegger and psychiatry. Festschrift to celebrate the 350th anniversary of Heinrich Suso-Gymnasium in Konstanz).
  • 1955: Ausgewählte Vorträge und Aufsätze, Bd. II: Zur Problematik der psychiatrischen Forschung und zum Problem der Psychiatrie (Selected lectures and essays, Volume II: On the problem of psychiatric research and the problem of psychiatry) Bern.
  • 1956: Erinnerungen an Sigmund Freud (Memories of Sigmund Freud), Berne.
  • 1956: Drei Formen missglückten Daseins: Verstiegenheit, Verschrobenheit, Manieriertheit (Three forms of failed existence), Tübingen.
  • 1957: Schizophrenie (Schizophrenia), Pfullingen.
  • 1957: Der Mensch in der Psychiatrie (Man in psychiatry), Pfullingen.
  • 1960: Melancholie und Manie: Phänomenologische Studien (Melancholy and mania: Phenomenological studies), Pfullingen.
  • 1961: Geleitwort zu Hans Häfners "Psychopathien". Monographien aus dem Gesamtgebiet der Neurologie und Psychiatrie. (Foreword to Hans Häfner's "Psychopathic". Monographs from the entire field of neurology and psychiatry), Berlin.
  • 1962: Der Musische Mensch. Vorwort zu "Musische Erziehung" (Man in arts. Preface to "Education in arts"), Amriswil.
  • 1965: Wahn. Beiträge zu seiner phänomenologischen und daseinsanalytischen Erforschung (Delusion. Contributions to phenomenological and analytical investigations), Pfullingen.
  • 1992: Traum und Existenz (Dream and existence), Einleitung von Michel Foucault. Verlag Gachnang & Springer, Bern / Berlin. ISBN 978-3-906127-31-6
  • 2007: Aby Warburg: La guarigione infinita. Storia clinica di Aby Warburg. A cura di Davide Stimilli. Vicenza 2005 (auf Deutsch: Die unendliche Heilung. Aby Warburgs Krankengeschichte, diaphanes, Zürich/Berlin).

Ընտրված ստեղծագործությունների գերմանական հրատարակություններ խմբագրել

  • Ausgewählte Werke in 4 Bänden. Roland Asanger, Heidelberg 1992–1994

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Bühler, Karl-Ernst (2004), «Existential analysis and psychoanalysis: specific differences and personal relationship between Ludwig Binswanger and Sigmund Freud.», American Journal of Psychotherapy, vol. 58, no. 1, էջեր 34–50, doi:10.1176/appi.psychotherapy.2004.58.1.34, PMID 15106398
  • Reppen, Joseph (2003), «Ludwig Binswanger and Sigmund Freud: portrait of a friendship.», Psychoanalytic Review (published 2003 թ․ հունիս), vol. 90, no. 3, էջեր 281–91, doi:10.1521/prev.90.3.281.23619, PMID 14621641
  • Wittern, Ursula; Hirschmüller, Albrecht (2002), «[Drug therapy of psychiatric patients in the middle of the 19th century: the drug armamentarium of Ludwig Binswanger sen. in his "Asyl Bellevue"]», Gesnerus, vol. 59, no. 3–4, էջեր 198–223, PMID 12587404
  • Hoffman, Klaus (2002), «[Historical essays on Ludwig Binswanger and psychoanalysis]», Luzifer-Amor : Zeitschrift zur Geschichte der Psychoanalyse, vol. 15, no. 29, էջեր 1–189, PMID 12164205
  • Ghaemi, S N (2001), «Rediscovering existential psychotherapy: the contribution of Ludwig Binswanger», American Journal of Psychotherapy, vol. 55, no. 1, էջեր 51–64, doi:10.1176/appi.psychotherapy.2001.55.1.51, PMID 11291191
  • «[Sigmund Freud / Ludwig Binswanger. Correspondence]», Psyche (published 1992 թ․ մարտ), vol. 46, no. 3, էջեր 221–44, 1992, PMID 1581699
  • Pivnicki, D (1979), «Paradoxes of psychotherapy. In honor and memory of Ludwig Binswanger», Confinia Psychiatrica. Borderland of Psychiatry. Grenzgebiete der Psychiatrie. Les Confins de la Psychiatrie, vol. 22, no. 4, էջեր 197–203, PMID 394913
  • Kuhn, R (1972), «[Current importance of the work of Ludwig Binswanger]», Zeitschrift für klinische Psychologie und Psychotherapie, vol. 20, no. 4, էջեր 311–21, PMID 4576200
  • Kuhn, R (1968), «[Ludwig Binswanger, April 13, 1881 - February 5, 1966]», Bulletin der Schweizerischen Akademie der Medizinischen Wissenschaften (published 1968 թ․ նոյեմբեր), էջեր Suppl 24:99+, PMID 4883993
  • Vanderpool, J P (1968), «The existential approach to psychiatry (Ludwig Binswanger), (Viktor Frankl)», Tex. Rep. Biol. Med., vol. 26, no. 2, էջեր 163–71, PMID 4877375
  • Delgado, H (1967), «[Necrology. Ludwig Binswanger]», Revista de neuro-psiquiatría (published 1967 թ․ հունիս), vol. 30, no. 2, էջեր 216–7, PMID 4881552
  • Colpe, C (1967), «[A physician in a dialogue. Reminiscences of Ludwig Binswanger, died on 5 February 1966]», Der Landarzt (published 1967 թ․ փետրվարի 28), vol. 43, no. 6, էջեր 277–83, PMID 4873391
  • Kuhn, R (1967), «[Ludwig Binswanger (1881-1966)]», Schweizer Archiv für Neurologie, Neurochirurgie und Psychiatrie = Archives suisses de neurologie, neurochirurgie et de psychiatrie, vol. 99, no. 1, էջեր 113–7, PMID 5339997
  • Straus, E (1966), «[To the memory of Ludwig Binswanger 1881-1966]», Der Nervenarzt (published 1966 թ․ դեկտեմբեր), vol. 37, no. 12, էջեր 529–31, PMID 4861043
  • Cargnello, D (1966), «[Ludwig Binswanger) 1881-1966)]», Archivio di Psicologia, Neurologia e Psichiatria, vol. 27, no. 2, էջեր 106–10, PMID 5329204
  • Holt, H (1966), «Ludwig binswanger (1881-1966): a tribute», Journal of Existentialism, vol. 6, no. 25, էջեր 93–6, PMID 5342183
  • WYRSCH, J (1961), «[To Ludwig BINSWANGER on his 80th birthday.]», Psychiatria et Neurologia (published 1961 թ․ ապրիլ), vol. 141, էջեր 229–33, PMID 13787004
  • STRAUS, E W (1951), «[On the 70th birthday of Ludwig Binswanger.]», Der Nervenarzt (published 1951 թ․ հուլիսի 20), vol. 22, no. 7, էջեր 269–70, PMID 14863527
  • «[To Ludwig Binswanger on his 70th birthday.]», Schweizer Archiv für Neurologie und Psychiatrie. Archives suisses de neurologie et de psychiatrie. Archivio svizzero di neurologia e psichiatria, vol. 67, no. 1, էջեր 1–4, 1951, PMID 14865927

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118511076 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. CONOR.Sl
  6. Klaus Hoffmann, "The Burghölzli School: Bleuler, Jung, Spielrein, Binswanger and others" in Yrjö O. Alanen, Manuel González de Chávez, Ann-Louise S. Silver, Brian Martindale (ed.), Psychotherapeutic Approaches to Schizophrenic Psychoses: Past, Present and Future, Routledge (2009), p. 44
  7. Todd May, 'Foucault's Relation to Phenomenology', in Gary Gutting ed., The Cambridge Companion to Foucault (2007) p. 287
  8. Бинсвангер Л. Экзистенциальный анализ. — М.: Институт Общегуманитарных Исследований, 2014. — С. 272. — Пер. под ред. С. Римского с. — ISBN 978-5-88230-520-7
  9. Власова О. Феноменологическая психиатрия и экзистенциальный анализ: История, мыслители, проблемы. — М.: Территория будущего, 2010. — 640 с. — ISBN 978-5-91129-069-6
  10. Бинсвангер Л. Экзистенциальный анализ / Пер. под ред. С. Римского. — М.: Институт Общегуманитарных Исследований, 2014. — С. 272. — ISBN 978-5-88230-520-7
  11. Алехнович А.С. (2019 թ․ մայիսի 15). «Миропроект и личность: основные положения экзистенциального анализа Л. Бинсвангера». Моноклер. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Բինսվանգեր» հոդվածին։