Էռնստ Կասիրեր

գերմանացի փիլիսոփա

Էռնստ Կասիրեր (գերմ.՝ Ernst Cassirer; մայիսի 28, 1874(1874-05-28)[1][2][3][…] կամ հուլիսի 28, 1874(1874-07-28)[4], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5] - ապրիլի 13, 1945(1945-04-13)[6][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), գերմանացի փիլիսոփա և մշակութաբան, Մարբուրգի նեոկանտիանության դպրոցի ներկայացուցիչ։

Էռնստ Կասիրեր
գերմ.՝ Ernst Cassirer
Դիմանկար
Ծնվել էմայիսի 28, 1874(1874-05-28)[1][2][3][…] կամ հուլիսի 28, 1874(1874-07-28)[4]
ԾննդավայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[5]
Մահացել էապրիլի 13, 1945(1945-04-13)[6][1][2][…] (70 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա և Flag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՀումբոլդտի համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան, Բոլոր հոգիների քոլեջ[7], War Press Office (German Reich)?[8], Համբուրգի համալսարան, Եյլի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Գյոտեբորգի համալսարան և Հումբոլդտի համալսարան
ԱմուսինToni Cassirer?
Պարգևներ և
մրցանակներ
Kuno Fischer Award? և Գյոտեբորգի համալսարանի պատվավոր դոկտոր
ԱնդամությունՇվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ԵրեխաներHeinz Cassirer?
Ernst Cassirer Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Բրեսլավլում՝ հայտնի հրեա առևտրական և վաճառական Էդուարդ Կասիրերի ընտանիքում (1843-1916)[9]։ Նրա պապը՝ Մարկուս Կասիրերը (1801-1880), Բույաքովում հիմնել է գործվածքների և տեքստիլ արտադրության սարքավորումների առևտրի տուն՝ հետագայում իր գործը տեղափոխելով Բրեսլավլ։ Էռնստի մյուս պապը՝ Զիգֆրիդ Կասիրերը (1812-1897), Բրեսլավլում օղեգործարան է ունեցել և շնապսի խոշոր արտադրող է եղել։ Նրա հայրը և մայրը զարմիկներ են եղել[10]։ Ազգական եղբայրներն են՝ նյարդաբան Ռիխարդ Կասիրերը, դիրիժոր Ֆրիդրիխ Լեոպոլդ Կասիրերը, հրատարակիչներ և գալերիստներ Պաուլ Կասիրերը և Բրունո Կասիրերը, հոգեբույժ Կուրտ Գոլդշտեյնը, ֆաբրիկանտ Հյուգո Կասիրերը (որի պատվին անվանվել է «Hugo-Cassirer-Straße»-ը՝ Բեռլինում)։ Նրա ազգական քույրը մանկավարժ Էդիտ Գեղեեբն (1885-1982) է եղել, կինը՝ առաջադեմ մանկավարժության տեսաբան Պաուլ Գեղեբան[11]։

1892 թվականից սովորել է Հումբոլդտի համալսարանում։ Այցելել է դասախոսությունների՝ Լայպցիգի, Հայդելբերգի, Մյունխենի և Մարբուրգի համալսարաններում։ Եղել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր (1919-1933) և ռեկտոր (1930-1933)։ 1929 թվականի մարտին բանավիճել է Մարտին Հայդեգերի հետ։ 1933 թվականին՝ նացիստների իշխանության գալուց հետո, Կասիրերը ստիպված է եղել արտագաղթել՝ Օքսֆորդ (Մեծ Բրիտանիա), 1935-1941 թվականներին՝ Գյոթեբորգ (Շվեդիա), 1941 թվականին՝ ԱՄՆ։ 1941-1944 թվականներին դասավանդել է Յեյլի համալսարանում, ապա՝ Կոլումբիայի համալսարանում։

Գիտական գործունեությունԽմբագրել

Իր գործունեության սկզբում զբաղվել է բնագիտության փիլիսոփայական խնդիրներով։ Մշակել է հասկացությունների կամ «գործառույթների» տեսությունը։ 1920 թվականին ստեղծել է մշակույթի ինքնատիպ փիլիսոփայություն։ Հետևելով Գ. Կոգենին և Պ. Նատորպին՝ Կասիրերը կանտյան համակարգից հանել է «առարկանները՝ իրենց մեջ» հասկացությունը՝ որպես «փորձի» աշխարհը կազմող երկու ֆակտորներից մեկը։ Ըստ Կասիրերի՝ «փորձը» ստեղծվում է հենց մտքով։ Համապատասխանաբար՝ տարածությունը և ժամանակը դադարում են հայեցողություններ լինել (ինչպես Կանտի տեսությունում) և վերածվում են հասկացությունների։

Ըստ Կասիրերի՝ Կանտի երկու աշխարհների փոխարեն, գոյություն ունի մեկ աշխարհ՝ «մշակույթի աշխարհ»։ Այդտեղ բանականության գաղափարները և կատեգորիաները կարգավորող են դառնում, և աշխարհը կերտում են սկզբունքներով։ Կասիրերը դրանք անվանում է «խորհրդանշական գործառույթներ», քանի որ դրանք ներկայացնում են այն բարձրագույն արժեքները, որոնք կապված են մարդու «աստվածային» մասի հետ։ Կասիրերի «խորհրդանշական ձևեր» կոչվող մշակույթի բազմաբնույթ ոլորտները (լեզու, առասպել, կրոն, արվեստ, գիտություն) դիտարկվում են որպես ինքնուրույն, իրարից անկախ կազմավորումներ։ Կասիրերի մշակույթի փիլիսոփայության իդեալիստական ըմբռնման համաձայն՝ «մարդը խորհրդանիշներ կերտող կենդանի է»։

Կասիրերի գաղափարները, առաջին հերթին՝ «խորհրդանշական ձևերի» մասին նրա ուսմունքը, որոշիչ ազդեցություն են ունեցել Մարբուրգի դպրոցի մշակույթի պատմության ուսումնասիրության վրա։

 
Էռնստ Կասիրեր

Էռնստ Կասիրերը հեղինակել է Գոթֆրիդ Լայբնիցի («Leibniz' System in seinen wissenschaftlichen Grundlagen», 1902), Իմանուիլ Կանտի («Kants Leben und Lehre», 1918), Ռենե Դեկարտի, Վերածննդի փիլիսոփայության («Individuum und Kosmos in der Philosophie der Renaissance», 1927), Լուսավորականության («Die Philosophie der Aufklärung», 1932), Յոհան Գյոթեի, Շիլլերի, Ֆրիդրիխ Հյոլդերլինի, Հայնրիխ ֆոն Քլայսթի մասին պատմափիլիսոփայական աշխատանքները։

ԸնտանիքԽմբագրել

  • Քույրը՝ Հեդվիգ Կասիրերը (1862-1928), ամուսնացել է զարմիկի՝ նյարդաբան Ռիխարդ Կասիրերի հետ (1868-1925)։

1902 թվականին ամուսնացել է իր զարմուհի Անտոնելա (Թոնի) Բոնդիի (1883-1961) հետ. նրա մայրը՝ Յուլի Կասիրերը (1860-1914), եղել է Էռնստի հոր հարազատ քույրն ու մոր զարմուհին։

Երեխաներ

  • Հենրիխ Վալտեր (Հայնց) Կասիրեր (1903-1979), նեոկանտիանացի փիլիսոփա։ Նա Նոր Կտակարանը թարգմանել է անգլերեն։
  • Գեորգ Օյգեն Կասիրեր (1904-1958), լուսանկարիչ։
    • Թոռը՝ շվեդ բանասեր Պետեր Կասիրերը (ծնվ. 1933), հռետորության և ընդհանուր լեզվաբանության մասին գրքերի հեղինակ է։
  • Աննա Էլիզաբեթ Կասիրեր Էփելբաում (1908-1998), հոգեթերապևտ, «Observations on the disintegration of the self» աշխատության հեղինակ, ամերիկացի դաշնակահար Կուրտ Էփելբաումի կինը (1906-1990)։

ԳրություններԽմբագրել

  • Das Erkenntnisproblem in der Philosophie und Wissenschaft der neueren Zeit, Bd 1—4, В., 1906—1957;
  • Freiheit und Form, В., 1916;
  • Philosophie der symbolischen Formen, Bd 1—3, В., 1923—1929;
  • An essay on man. An introduction to a philosophy of human culture. New Haven — L., [1945];
  • The myth of the state, London, 1946;
  • Zur modernen Physik, Oxford,1957;

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists
  4. 4,0 4,1 BeWeB
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118519522 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Кассирер Эрнст // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Klibansky R., Conley P. Die Grenzen des akademischen Lebens sprengen (գերմ.): Ein Gespräch über Ernst Cassirer und die Bibliothek Warburg // Merkur: Deutsche Zeitschrift für europäisches Denken / Hrsg.: H. Paeschke, H. Schwab-Felisch, J. Moras, K. H. Bohrer, C. Demand, K. ScheelStg: Klett-Cotta Verlag, 1996. — Vol. 50, Iss. 564. — S. 277. — ISSN 0026-0096; 2510-4179
  8. Klibansky R., Conley P. Die Grenzen des akademischen Lebens sprengen (գերմ.): Ein Gespräch über Ernst Cassirer und die Bibliothek Warburg // Merkur: Deutsche Zeitschrift für europäisches Denken / Hrsg.: H. Paeschke, H. Schwab-Felisch, J. Moras, K. H. Bohrer, C. Demand, K. ScheelStg: Klett-Cotta Verlag, 1996. — Vol. 50, Iss. 564. — S. 274. — ISSN 0026-0096; 2510-4179
  9. «Eduard Cassirer»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-19-ին։ Վերցված է 2014-07-15 
  10. Eugenia (Jenny) Cassirer Archived 2014-07-19 at the Wayback Machine.: Её старшая сестра Юлхер (Юли) Кассирер (1844—1924) также была замужем за своим двоюродным братом Юлиусом Кассирером (1841—1924), их сын — музыковед Фриц (Фридрих Леопольд) Кассирер — таким образом приходился Эрнсту Кассиреру двоюродным братом как с отцовской, так и с материнской стороны.
  11. «Cassirer and Cohen: histories, relatives and descendants»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-17-ին։ Վերցված է 2020-05-24 

ԳրականությունԽմբագրել

ԳրքերԽմբագրել

  • Свасьян, К. А. Философия символических форм Э. Кассирера: Критический анализ / АН АрмССР, Ин-т философии и права. — Ереван: Изд-во АН АрмССР, 1989.
  • Кравченко, А. А. Логика гуманитарных наук Э. Кассирера. Кассирер и Гете. — М.: Диалог-МГУ, 1999.
  • М. Е. Соболева. Философия символических форм Э. Кассирера: Генезис. Основные понятия. Контекст. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2001.
  • Вейнмейстер, А. В. Символическая интерпретация культуры в концепции Э. Кассирера и А. Ф. Лосева: дис. … канд. филос. наук. — СПб., 2006.
  • Демидова, М. В. «Animal symbolicum» Э. Кассирера и научное знание XX века / Под ред. В. А. Фриауфа. — Саратов: Изд-во Саратовского ун-та, 2007.

ՀոդվածներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել