«Մետրո-Գոլդուին-Մայեր» (անգլ.՝ Metro-Goldwyn-Mayer, կրճ.` «MGM», արտասանվում է՝ էմ-ջի-էմ), ամերիկյան մեդիաընկերություն, որը մասնագիտացված է կինո- և վիդեոարտադրության բնագավառում։ 1924 թվականից մինչև 1942 թվականները հոլիվուդյան կինոարտադրության առաջատարներից էր[1]։ MGM ստուդիական համակարգի փլուզումից հետո ընկերությունը չի կարողացել հարմարվել «Նոր Հոլիվուդի» պայմաններին և մի շարք սեփականատերեր փոխելուց հետո՝ 2010 թվականին, հայտարարել է ընկերության սնանկացման մասին, սակայն հետագայում տեղեկացրել է իր՝ այդ վիճակից դուրս գալու մասին[2][3]։

Մետրո-Գոլդուին-Մայեր
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և կինոֆիլմերի արտադրության ընկերություն
Հիմնադրված էապրիլի 17, 1924
ՀիմնադիրՄարկուս Լով և Louis B. Mayer?
ՎայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունկինոարդյունաբերություն
Մայր ընկերությունAmazon MGM Studios
ՍտորաբաժանումներMGM Music?
Դուստր ընկերություններMGM Worldwide Television, Orion Pictures, American International Pictures և Rede Telecine?
ՆախկինGoldwyn Pictures?, Metro Pictures?, Cannon Films, Streamline Pictures?, MCA Inc. և Louis B. Mayer Pictures Corporation?
ՍեփականատերԱմազոն
Կայքmgm.com(անգլ.)
 Metro-Goldwyn-Mayer Վիքիպահեստում

Ընկերության հիմնումից մինչև 1970-ական թվականներն այն տարածքը, որտեղ կատարվում էին հիմնական նկարահանումները, գտնվում էր Կալիֆոռնիա նահանգի Կալվեր Սիթի փոքր քաղաքում։ 2009 թվականի տվյալներով՝ ընկերության «խնայատուփում» կար շուրջ 205 «Օսկար», որոնցից տասնհինգին ընկերությունը արժանացել էր լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելու համար[4][5][6][7]։

Պատմություն

խմբագրել

Սկզբնավորում

խմբագրել

«Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերությունը 1924 թվականի ապրիլին հիմնել է կինոթատրոնների խոշոր ցանցի սեփականատեր Մարկուս Լովը, ով կազմակերպում էր Ս. Գոլդուինի երկու կազմակերպությունների՝ «Metro Pictures»-ի ու «Goldwyn Pictures»-ի և Լ. Բ. Մայերի «Louis B. Mayer Pictures» կազմակերպության միաձուլումը[4][8]։ Քանի որ Լովի գործընկեր Նիկոլաս Շենկն զբաղված էր երկրի արևելյան մասում կինոթատրոնների կառուցման հարցերով, Կալիֆոռնիայում կինոարտադրության վարիչ նշանակվեց Լ. Բ. Մայերը[9][10]։

Նոր ընկերության տարբերանշանը դարձավ Գոլդուինի ընկերության մռնչացող առյուծը, որը առաջին անգամ հեռուստաէկրաններին էր հայտնվել 1916 թվականին[11]։ Հենց այդ ընկերությունից էլ վերցվել էր «Արվեստ հանուն արվեստի» կարգախոսը։ 1932 թվականից ընկերության գովազդային ռազմավարության հիմքը դարձավ այն համոզմունքը, թե իր ֆիլմերում «ավելի շատ աստղեր կան, քան երկնքում»[12][13][14]։

Մայերի առաջին խնդիրը եղավ համր ֆիլմերի պատմության մեջ ամենախոշոր բյուջեն ֆիլմի նկարահանումներն ավարտելը։ Դա «Բեն Հուր։ Քրիստոսի պատմությունը» ֆիլմն էր, և այն՝ որպես ժառանգություն, Մայերին հասել էր Գոլդուին ստուդիայից[15][16][17]։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, ինչը MGM-ին թույլ տվեց առաջ անցնել Universal Studios ընկերությունից՝ դառնալով ԱՄՆ-ի ամենախոշոր շահույթ ունեցող ստուդիան։ Հետագա 30 տարիների ընթացքում MGM-ը պահպանեց «Հոլիվուդի առաջատար» կոչումը և կինոարտադրողների «մեծ հնգյակի» առաջին հորիզոնականը[18][19]։

Հոլիվուդի ոսկեդար

խմբագրել
 
«Քամուց քշվածները» ֆիլմի ազդագիրը (1939)

Լովի մահից հետո՝ 1927 թվականին, Շենկի ու Մայերի միջև պայքար սկսվեց Ամերիկայի խոշորագույն ստուդիայի վերահսկողությունը ստանձնելու համար։ Շենկը փորձեց Լովի բաժնետոմսերը վաճառել կինոմագնատ Ուիլյամ Ֆոքսին՝ Fox Film Corporation-ի ղեկավարին[20], սակայն Մայերին հաջողվեց չեղյալ համարել գործարքը հակամենաշնորհային գերատեսչության միջոցով։ Կալվեր Սիթիում անցկացվող նկարահանումները փաստացի ղեկավարում էին Իրվինգ Թալբերգն ու Հարի Ռոպֆը[21]։ Ստուդիայի համր ֆիլմերում փայլում էին Գրետա Գարբոն, Նորմա Շիրերը, Ջոան Քրոուֆորդը։ Ձայնային ֆիլմերի դարաշրջանում MGM աստղերի շարքը համալրեցին Կլարկ Գեյբլը, Ջին Հարլոուն, Սփենսեր Թրեյսին[22][23]։

Թալբերգի ու Մայերի ղեկավարության ներքո ստուդիան տարեկան թողարկում էր մոտավորապես հիսուն ֆիլմ։ Ի տարբերություն իրենց մրցակիցների՝ MGM-ը պարտաճանաչ ձևով վճարում էր իր բաժնետերերի շահաբաժինը։ Անգամ Մեծ ճգնաժամի ժամանակ չեղավ գոնե մի տարի, որ ստուդիան ավարտեր վնասով[24][25]։

Ֆինանսական կայուն վիճակը MGM-ին հնարավորություն էր տալիս ֆինանսավորել տեխնիկական տեսանկյունից բավականին փորձնական նախագծեր։ Պատմության մեջ հենց MGM-ն է հիշատակվում որպես գունավոր կինոարտադրության անցած առաջին ընկերություն։ 1928 թվականին Մեյերը թողարկում է առաջին լիամետրաժ ձայնային գունավոր ֆիլմը՝ «Վիկինգ»-ը[26]։ Սկսած 1938 թվականից՝ ստուդիան տարին երկու տեխնիքոլոր ֆիլմ էր թողարկում։ Դրանից ամենահաջողվածներն էին 1939 թվականին նկարահանված «Օզ երկրի հրաշագործը» և 1940 թվականին նկարահանված «Հյուսիսարևմտյան անցում» ֆիլմերը[27]։

1930-ական թվականների կեսերին MGM-ը նկարահանեց 19-րդ դարի դասական վեպերի գեղարվեստական էկրանավորումներ։ Դրանց ստեղծման աշխատանքներին հետևում էր Դեյվիդ Սելզնիկը՝ Մայերի փեսան[28]։ Ավելի ուշ Սելզնիկը հիմնեց իր սեփական ստուդիան, բայց նրա ամենամեծամասշտաբ նախագիծը՝ «Քամուց քշվածները», էկրան բարձրացավ Մետրո-Գոլդուին-Մայեր-ի հովանու ներքո[29][30][31]։

Թալբերգից հետո

խմբագրել
 
Կադր «Դիմավորիր ինձ Սենտ Լուիսում» երաժշտականի ֆիլմից, կենտրոնում Ջուդի Գարլենդն է

1936 թվականին Թալբերգի մահը և Սելզնիկի հեռանալը ստուդիայից Մայերին ստիպեցին զբաղվել կինոարտադրության ընթացիկ հարցերով։ Չվստահելով սեփական կարծիքին՝ Մայերը կազմեց մի հանձնաժողով, որը պետք է գնահատեր այս կամ այն նախագծի հեռանկարային լինելը։ Փորձերի դարաշրջանը մնացել էր անցյալում։ «Նոր աստղեր վառելու» փոխարեն MGM-ը սկսեց աշխատանքը վստահել ժամանակով փորձված ու արդեն հասարակության սերը վայելող դերասանների։ Նոր սցենարները քննակվում էին բազմաթիվ կոմիտեների և հանձնաժողովների կողմից։ Նախապատվությունը տրվում էր այն ֆիլմերին, որոնք պիտանի էին ընտանեկան դիտմանը (մյուզիքլներ, սիքվելներ և մեծ պահանջարկ ունեցող այլ ժանրեր)[32][33]։ 1940-ական թվականներին ստուդիայում թողարկվող ֆիլմերի թիվը կրճատվում է երկու անգամ, իսկ նրանց արտադրության ծախսերը՝ աճում։ «Աստղերի արտահոսք» է սկսում դեպի այլ ստուդիաներ և առաջին հերթին Paramount Pictures ընկերություն, որը 1942 թվականին դրամարկղային շահույթի չափով առաջին անգամ անցնում է MGM-ից[34][35][36]։

1940-ական թվականներին MGM-ի նկարահանած ֆիլմերի համարյա մեկ քառորդ մասը կազմում էին մյուզքլները։ Մեծ թվով հեղինակների, կատարողների, պարողների ու մասսայական տեսարանների մասնակիցների ներգրավման պատճառով մյուզիքլների նկարահանումն ավելի թանկ էր նստում, քան սովորական ֆիլմերի ստեղծումը Գլխավոր դերերում հանդես էին գալիս ամենաբարձր վարձատրվող աստղերը՝ Ֆրեդ Ասթերը, Ջին Քելլին, Ջուդի Գառլենդը և Ֆրենկ Սինատրան[37]։ 1950-ական թվականներին, երբ MGM-ը ղեկավարում էր Արթուր Ֆրիդը, ստեղծվեցին այդ ժանրի չգերազանցված նմուշներ՝ «Անձրևի տակ երգողները», «Ամերիկացին Փարիզում» և «Ժիժի» ֆիլմերը[38][39]։

MGM-ի մուլտֆիլմեր

խմբագրել

MGM-ի առաջատար ստորաբաժանումներից էր մուլտիպիկացիոն բաժինը (մինչև 1957 թվականի փակումը), որտեղ 1940-ականներին աշխատում էին նկարիչ-մուլտիպիկատորներ Թեքս Էյվրերին (Red Hot Riding Hood, Swing Shift Cinderella, Դրուպի շնիկի մասին ֆիլմեր), Հարման-Այզինգ զույգը (Բարնի արջուկի մասին ֆիլմեր) և Հաննա-Բարբերա զույգը (Թոմի ու Ջերիի մասին մուլտֆիլմերը, որոնցից յոթն արժանացել են «Օսկար» կինոմրցանակի)[40][41]։

Այս ենթաբաժնի պատմությունն սկսվել է 1930 թվականին, երբ Մեյերը հանրահայտ Աբ Այվերսկի մոտ պատվիրում է առաջին տեխնիքոլոր մուլտֆիլմի հերոսի ստեղծումը։ Այդպես հայտնվում է փոքրիկ գորտ Ֆլիպը, որին շուտով միանում է նաև Վիլլի Վուպերը[42][43]։ Այվերսկի այս կերպարները հասարակության շրջանում մեծ հաջողություն չեն ունենում։ 1934 թվականին Մեյերին հաջողվում է իր կողմը գրավել մուլտիպիկատորներ Հարմանին ու Այզինգին՝ Looney Tunes-ում գործող Բոսկոյի կերպարի հեղինակներին, ովքեր աշխատում էին Լեոն Շլեզինգերի մոտ։ Շլեզինգերյան Merrie Melodies շարքի նմանությամբ թողարկվում է սեփական մանկական նախագիծը՝ Happy Harmonies[44][45]:

Դոր Շերիի դարաշրջան

խմբագրել

1948 թվականին Մայերը «նոր Թալբերգի» ազատ աշխատատեղում գործի է վերցնում RKO-ի խոստումնալից պրոդյուսեր Դորա Շերիին[46]։ Նորընտիր պրոդյուսերը ծախսերը նվազեցնելու նպատակով որոշում է լուծարել ստուդիայի վետերան աշխատակիցների, այդ թվում նաև Ջուդի Գարլանդի աշխատանքային պայմանագրերը։ 1951 թվականին այդ քաղաքականության զոհն է դառնում նաև Մեյերը, ով ստիպված է լինում լքել ստուդիան[47]։ Նրա ու Շերիի վեճի հիմնական պատճառն այն էր, որ վերջինս նախընտրում էր ավելի «գաղափարական» ֆիլմեր՝ հիմնված հետպատերազմյան իրականության վրա, իսկ Մեյերն առաջվա պես նախապատվությունը տալիս էր մյուզիքլներին ու այլ էսկապիստական ֆանտազիաներին՝ սնդուսափայլով։ 1955 թվականին թոշակի է անցնում նաև ստուդիայի երկրորդ հիմնադիր հայրը՝ Նիկոլաս Շենկը[48][49][50]։

 
Ընկերության խորհրդանիշը Լաս Վեգասի MGM Grand հյուրանոցաժամանցային համալիրի դիմաց

Հեռուստատեսության տարածման հետ կապված՝ 1950-ականների վերջում կինոթատրոններում հանդիսատեսների թիվը նվազում է։ Ստուդիաների համակարգը օրինապես հավասարվում է մենաշնորհայիններին, և պետության ճնշման տակ MGM-ը ստիպված է լինում հրաժարվել իր սեփական կինոթատրոնների ցանցից։ 1957 թվականին ընկերությունն առաջին անգամ վնասներ է ունենում։ Հաջորդ տարի բաժնետերերին վերջապես հաջողվում է աշխատանքից հեռացնել Դորա Շերիին[51][52]։ Միաժամանակ լուծարվում են նաև ընկերության մնացած վետերանների պայմանագրերը։ Անեկամտաբերության պատճառով փակվում է անիմացիոն ենթաբաժանմունքը։ Այս ժամանակահատվածից էլ սկսվում է МGM-ի աստիճանաբար ու անվերադարձ կործանումը, ինչը փոքրացնում է նրա մասնաբաժինը ազգային կինոշուկայում[53][54][55]։

Դորա Շերիի ժամանակ ընկերությունը սովորում է շահույթ ստանալ հեռուստատեսային բում առաջացնելու շնորհիվ։ 1956 թվականի նոյեմբերին «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, ընդ որում՝ ֆանտաստիկ վարկանիշով։ Շուտով պարզ է դառնում, որ MGM-ի՝ դասական դարձած ֆիլմերի ցուցադրությունը հեռուստատեսությամբ կարող է ապահովել նոր ֆիլմերի կինովարձույթից ոչ պակաս շահույթ[56][57]։

Վիպական բեմադրություններ

խմբագրել

Պեպլումների արտասովոր ժողովրդականության ֆոնի վրա ստուդիայի նոր կառավարությունը ընդունեց ռիսկային որոշում, ըստ որի նրանք պետք է ազգային մյուզիքլներից կտրուկ անցում կատարեին դեպի վիպական բեմադրություններ, որոնք պահանջում էին մեծ գումարներ։ «Բեն Հուր»-ի (1959) նոր տարբերակը ոչ միայն շլացուցիչ հաջողություն ունեցավ հասարակության շրջանում, այլև արժանացավ ռեկորդային թվով «Օսկարների»[58][59][60]։ Մեկ այդպիսի ֆիլմի հաջողությունը կարող էր փոխհատուցել տասնյակ սովորական ֆիլմերի ձախողումը վարձույթում[61][62]։

1960-ական թվականներին այս մարտավարության շրջանակներում MGM-ին սպասվում էին այնպիսի մասշտաբային նախագծեր, ինչպիսիք են Ջոն Ֆորդի «Ինչպես էր նվաճվել Արևմուտքը» աստղային վեստեռնը, Դևիդ Լինի «Բժիշկ Ժիվագոն» և Սթենլի Կուբրիկի «Տիեզերական ոդիսականը»[63]։ Այս ֆիլմերը հաջող էին, սակայն բազմաթիվ այլ վիպական բեմադրությունների անհաջողությունները 1960-ական թվականներին ստուդիային կանգնեցրին սնանկացման եզրին[64][65]։

Վաճառք

խմբագրել

«Աղետալի» վիճակում գտնվող ստուդիայով հետաքրքրվեց միլիոնատեր Քըրք Քըրքորյանը, ով Լաս Վեգասում զբաղվում էր անշարժ գույքի վաճառքով[66]։ 1969 թվականին, գնելով ընկերությունը, նա զգալիորեն կրճատեց ստուդիայում թողարկվող ֆիլմերի քանակը։ Ամենից շատ ներդրողին հետաքրքրում էին Կալվեր Սիթիի հողերը (որտեղ նա բնակարաններ կառուցեց) և 45 տարվա ընթացքում MGM-ի կուտակած գլամուրային համբավը[67]։ Ստուդիայի անունն օգտագործվեց Լաս Վեգասում Քըրքորյանին պատկանող խաղատների և հյուրանոցների համար վերանվանման համար։ Դեկորացիաների ինքնատիպ հավաքածուն և բեմական անտուրաժը (ներառյալ «Օզ երկրի կախարդը» ֆիլմի գլխավոր հերոսի՝ Դորոթայի սուտակե կոշիկները) դրվեցին աճուրդի։ 1975 թվականին վաճառվեց նաև ընկերությանը պատկանող ձայնագրության ստուդիան (MGM Recording Studios)[68][69]:

Քըրքորյանի տնօրինության շրջանում ստուդիան տարեկան արտադրում էր քիչ շահույթ ապահովող հինգ-վեց ֆիլմեր։ Դրանք ցուցադրվում էին United Artists-ի հեռուստաալիքներով։ Որոշ ժամանակ անց Քըրքորյանը վերջնականորեն կորցնում է հետաքրքրությունը կինոարտադրության նկատմամբ և 1979 թվականին հայտարարում է, որ MGM-ն այսուհետև դառնում է հյուրանոցային ցանց (MGM Resorts International)[70][71]:

Սնանկացում

խմբագրել
 
MGM Tower-ը՝ ընկերության նախկին շտաբ-բնակարանը Լոս Անջելեսում

Քըրքորյանից հետո լեգենդար ստուդիային փորձեցին նոր կյանք տալ Թեդ Թըրները (ստուդիայի տերը 1986 թվականից) և Ջանկառլո Պարետտին (1990 թվականից)։ Դեռևս Քըրքորյանի օրոք տեղի ունեցավ MGM-ի ու դասական դարձած մեկ այլ ստուդիայի՝ United Artists-ի միավորումը, որի գլխավոր գանձերն էին համաշխարհային կինոյի մի շարք գլուխգործոցներ, ինչպես նաև Բոնդիանան։ 1997 թվականին 573 միլիոն դոլարով գնվեցին Orion Pictures, Samuel Goldwyn Company և Motion Picture Corporation of America ընկերությունների ֆիլմերի կատալոգների իրավունքները[72]։

2005 թվականին MGM-ի տնօրինությունն անցավ Sony Pictures-ին։ Այդ ժամանակվանից ստուդիան փաստացի դարձավ Columbia Pictures-ի արբանյակը, «մարգարիտ» Sony-ի թագի վրա[73]։

2010 թվականի նոյեմբերին MGM-ն իրեն սնանկ ճանաչեց 4 միլիարդ դոլար պարտքով[74]։ Սակայն արդեն դեկտեմբերի 20-ին MGM-ը հայտարարեց, որ դուրս է գալիս սնանկությունից և անգամ Columbiа-ի հետ նկարահանում է «Իմ ընկերը կենդանաբանական այգուց» ֆիլմը[75][76]։

MGM-ի ապրանքանիշի ներքո Sony-ն շարունակում է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմեր թողարկել։ Այսպես, «007: «Սքայֆոլ»-ի կոորդինատները» (2012) ֆիլմը վարձույթից մոտավորապես 1 միլիարդ դոլլար շահույթ է ունենում, ինչը դառնում է ստուդիայի ամբողջ պատմության լավագույն արդյունքը (եթե հաշվի չառնենք արժեզրկումը)[77][78][79]։

Խորհրդանիշեր

խմբագրել

Նշանաբան

խմբագրել

Կինոստուդիայի պաշտոնական նշանաբանը՝ «Ars Gratia Artis», լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է «Արվեստ՝ հանուն արվեստի»[80][81][82][83]։ Այն ընտրել է Հովարդ Դայրցը՝ ընկերության գլխավոր թղթակիցը[83][84][85]։

Տարբերանշան

խմբագրել
 
Ընկերության տարբերանշանը 1916-1928 թվականներին

Ընկերության տարբերանշանը պատկերում է կինոժապավենի շրջանակի միջից մռնչացող առյուծի, իսկ ներքևում գրված է ընկերության նշանաբանը։ Տարբերանշանը, որում Լեո առյուծն է, ստեղծել է Հովարդ Դայթսը 1916 թվականին՝ Goldwyn Pictures-ի համար, իսկ ավելի ուշ՝ 1924 թվականին, թարմացրել է MGM-ի օգտագործման համար[83][86][87]։ Դայթսը ստեղծել է տարբերանշանը՝ հիմք ընդունելով իր ալմա-մատերի թալիսմանը՝ Կոլումբիայի համալսարանի առյուծը[83][85][88][89]։ տարբերանշանի Լեո առյուծն ի սկզբանե լուռ էր, նրա մռնչոցի ձայնն առաջին անգամ ավելացվել է 1928 թվականի օգոստոսին[82]։ 1930-ական ու 1940-ական թվականներին ստուդիան հայտարարեց, թե իր ֆիլմերում "ավելի շատ աստեղեր կան, քան երկնքում", ինչի հիմքը մեծ թվով կինոաստղերի պայմանագրերն էին ընկերության հետ[87][90][91][92]։ Այս երկրորդ նշանաբանը ևս Դայթսի մտահղացումն էր[93][94][95][96] և առաջին անգամ օգտագործվեց 1932 թվականին[97]։

MGM Home Entertainment

խմբագրել

«MGM Home Video» վիդեոընկերությունը հիմնադրվել է 1979 թվականին և սկսել է թողարկել ֆիլմեր և մուլտֆիլմեր սեփական արտադրության Betamax և VHS տեսաերիզների վրա[98]։ 1980 թվականին ընկերությունը միավորվում է «CBS Video» վիդեոընկերության հետ, որի հետ համատեղ կազմում է «MGM/CBS Home Video» ընկերությունը[99]։ 1982 թվականին ընկերությունը սկսում է ֆիլմեր թողարկել United Artists ընկերության տեսաերիզների վրա, ինչի արդյունքում ընկերության անվանումը փոփոխությունների է ենթարկվում՝ դառնալով «MGM/UA Home Video»: Ավելի ուշ՝ 1990-ական թվականներին, ընկերությունը սկսում է ֆիլմեր թողարկել արդեն Laserdisc ձևաչափով[100]։ Ընկերության գոյության ժամանակ մեկ անգամ չէ, որ փոխվել են վիդեոընկերության գրադրվագները։ 1982 թվականին գրադրվագում հայտնվում է առյուծով տարբերանշանը։ 1993 թվականից 1996 թվականներին գրադրվագում խցիկը շարժվում է լուսանկարչական ժապավենի վերևում, որի մեջ ամեն կադրի հետ «թարթում է» առյուծով պատկերը, իսկ հետո խցիկը թռչում է կադրից դուրս, որտեղ էլ մռնչում է առյուծը և վերջապես հայտնվում է «MGM/UA Home Video» գրությունը[101][102]։ 1998 թվականին վիդեոընկերությունը անվանափոխվում է դառնալով՝ «Մետրո-Գոլդուին-Մայեր Home Entertainment»: 1990-ական թվականներին ստեղծվում է «MGM DVD» DVD-բաշխիչը, որի շնորհիվ ընկերության ֆիլմերը սկսում են թողարկվել DVD-սկավառակներով։ 1999 թվականին ընկերության վերաթողարկում է «Yellow Submarine» մուլտֆիլմի վերամշակված տարբերակը[103][104][105]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «MGM 2010 Restructing» (PDF). online.wsj.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  2. Eyman, Scott (2005). Lion of Hollywood: The Life and Legend of Louis B. Mayer. New York: Simon & Schuster. ISBN 0-7432-0481-6.
  3. Balio, Tino (1985). The American film industry (Rev. ed.). Madison, Wis.: University of Wisconsin Press. ISBN 0-299-09874-5.
  4. 4,0 4,1 «MGM Media Center - History and Timeline». mgm.mediaroom.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.
  5. «Business News, Stock market & Financial Advice». Businessweek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «MGM Officially File For Bankruptcy». The Hollywood News. 2010 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  7. McNary, Dave (2010 թ․ նոյեմբերի 4). «Judge OKs MGM bankruptcy motions». Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  8. Cook, David A. (2000). Lost Illusions: American Cinema in the Shadow of Watergate and Vietnam, 1970–1979. New York: Scribner. ISBN 0-684-80463-8.(անգլ.)
  9. Johnson, Daniel H.; Bohn, Thomas W.; Stromgren, Richard L. (1978). Light & Shadows (2. ed.). Sherman Oaks, Calif.: Alfred. ISBN 0-88284-057-6.(անգլ.)
  10. Gomery, Douglas (2005). The Coming of Sound. New York: Routledge. ISBN 0-415-96901-8.(անգլ.)
  11. Prince, Stephen (1999). A New Pot of Gold: Hollywood Under the Electronic Rainbow, 1980–1989. Old Tappan, NJ: Macmillan Library Reference. ISBN 0-684-80493-X.(անգլ.)
  12. Maltby, Richard (2003). Hollywood Cinema (2nd ed.). Oxford, UK: Blackwell Publishing. ISBN 0-631-21615-4.(անգլ.)
  13. Lewis, Jon (1999). The New American Cinema (3. printing. ed.). Durham [u.a.]: Duke Univ. Press. ISBN 0-8223-2115-7.(անգլ.)
  14. Browne, Ray B.; Browne, Pat (2000). Defining Concise Guide to United States Popular Culture. Bowling Green, OH: Bowling Green State University Popular Press. ISBN 0-87972-821-3.(անգլ.)
  15. Andrew Ross Sorkin (2004 թ․ հուլիսի 1). «Time Warner Is Said to Join MGM Bidding - New York Times». Nytimes.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
  16. «Company News - Consortium Led By Sony Locks Up Mgm Deal - Nytimes.Com». New York Times. 2004 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.(անգլ.)
  17. «NYSE». NYSE. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.(անգլ.)
  18. AP (1992 թ․ մայիսի 8). «THE MEDIA BUSINESS; Bank Takes MGM-Pathe - New York Times». Nytimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  19. «INTERNATIONAL BRIEFS;Seven Network Criticized For MGM Purchase - New York Times». Australia: Nytimes.com. 1996 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  20. Háy, Peter (1991). MGM: When the Lion Roars. Turner Publications. ISBN 978-1-878685-04-9.(անգլ.)
  21. «M-G-M Makes Triple Move into TV Field». Billboard. 1956 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.(անգլ.)
  22. Ward, Richard Lewis (2005). A History of the Hal Roach Studios. Carbondale: Southern Illinois U.P. էջեր 116, 225. ISBN 0-8093-2637-X.(անգլ.)
  23. Jasen, David A. (2003). Tin Pan Alley: An Encyclopedia of the Golden Age of American Song. London: Routledge. էջ 127. ISBN 9780203502464. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.(անգլ.)
  24. Silverstein, Stuart Y. (2001). Not Much Fun: The Lost Poems of Dorothy Parker (1st Scribner Poetry ed.). New York: Scribner Poetry. ISBN 0-7432-1148-0.(անգլ.)
  25. «Louis Burt Mayer Facts». Biography.yourdictionary.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.(անգլ.)
  26. Segrave, Kerry (1999). Movies at Home: How Hollywood Came to Television. Jefferson, NC [u.a.]: McFarland. էջեր 33, 34. ISBN 0786406542. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.(անգլ.)
  27. «Dore Schary». Նյու Յորք Թայմս.
  28. International Directory of Company Histories, Volume 25. Detroit: St. James Press. 1999. ISBN 9781558623675. Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.(չաշխատող հղում)(անգլ.)
  29. Uncle Scoopy. «Doctor Zhivago». Scoopy.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.(անգլ.)
  30. McDougal, Dennis (2001). The Last Mogul: Lew Wasserman, MCA, and the Hidden History of Hollywood (1st Da Capo Press ed.). [New York?]: Da Capo Press. ISBN 0-306-81050-6.(անգլ.)
  31. Newman, Peter C. (1979). King of the Castle: The Making of a Dynasty: Seagram's and the Bronfman empire (1st American ed.). New York: Atheneum. ISBN 0-689-10963-6.(անգլ.)
  32. «MGM/UA Under Kerkorian Meant 20 Years of Change». Los Angeles Times. 1990 թ․ մարտի 8. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.(անգլ.)
  33. «Big 3 Sold to UA; Plus 1/2 Can. Co». Billboard Magazine. billboard Publications, Inc. 1973 թ․ հոկտեմբերի 27. էջ 3. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.(անգլ.)
  34. Norton-Taylor, Robert T. Elson. Edited by Duncan (1985). Time Inc: The Intimate History of a Changing Enterprise, 1960-1980 ([1st ed.]. ed.). New York: Atheneum. ISBN 0-689-11315-3. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)(անգլ.)
  35. Diamond, Edwin. "The Power Vacuum at Time Continues. New York. October 23, 1972.
  36. Lewis, ed. by Jon (1999). The New American Cinema (3. printing. ed.). Durham [u.a.]: Duke Univ. Press. ISBN 0-8223-2115-7. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)(անգլ.)(անգլ.)
  37. Harmetz, Aljean (July 12, 1982). http://www.nytimes.com/1982/07/13/business/begelman-removed-as-chief-of-united-artists.html
  38. Prince, Stephen (2000). A New Pot of Gold: Hollywood Under the Electronic Rainbow, 1980–1989 ([Paperback ed.] ed.). Berkeley: University of California Press. էջեր 14–16, 71–74. ISBN 0-520-23266-6.(անգլ.)
  39. Bart, Peter (1990). Out: The Calamitous Final Days of MGM (1st ed.). New York: Morrow. ISBN 0-688-08460-5.(անգլ.)
  40. Parsons, Patrick R. (2008). Skies: A History of Cable Television ([Online-Ausg.] ed.). Philadelphia: Temple University Press. ISBN 1-59213-287-1.(անգլ.)
  41. Stefoff, Rebecca (1992). Ted Turner, Television's Triumphant Tiger. Ada, Okla.: Garrett Educational Corp. ISBN 1-56074-024-8.(անգլ.)
  42. Fabrikant, Geraldine (1986 թ․ հունիսի 7). «Turner To Sell Mgm Assets». NYTimes.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.(անգլ.)
  43. «Turner, United Artists Close Deal». Orlando Sentinel. UPI. 1986 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 20-ին.(անգլ.)
  44. Storch, Charles (1986 թ․ մայիսի 7). «Chicago Tribune: Turner May Sell Equity In Company». Pqasb.pqarchiver.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.(անգլ.)
  45. Gendel, Morgan (1986 թ․ հունիսի 7). «Turner Sells The Studio, Holds On To The Dream – Los Angeles Times». Articles.latimes.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.(անգլ.)
  46. Easton, Nina J. (1988 թ․ հուլիսի 29). «Plan to Split MGM Pictures in 2 Falls Through; Future of Troubled Firm Clouded». Los Angeles Times.(անգլ.)
  47. Cieply, Michael (1988 թ․ հուլիսի 10). «MGM Movie Unit Expected to Be Sold in Complex Hollywood Deal». Los Angeles Times.(անգլ.)
  48. You Must Remember This: The Warner Bros. Story (2008), p. 255.(անգլ.)
  49. «Media History Digital Library : Free Texts : Download & Streaming : Internet Archive». Archive.org. 2011 թ․ մարտի 25. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.(անգլ.)
  50. Special to the New York Times (1986 թ․ հոկտեմբերի 29). «A President For MGM/UA –». Nytimes.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.(անգլ.)
  51. RICHARD W. STEVENSON, Special to The New York Times (1989 թ․ հոկտեմբերի 11). «Deal to Buy MGM/UA Collapses - New York Times». Nytimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  52. Fabrikant, Geraldine (1989 թ․ նոյեմբերի 29). «Turner Buying MGM/UA». Նյու Յորք Թայմս. The New York Times Company. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.(անգլ.)
  53. «Metromedia to Sell Film Units To MGM for $573 Million - New York Times». Nytimes.com. 1997 թ․ ապրիլի 29. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.(անգլ.)
  54. "Years of Hits, Misses Comes to Close." Daily News of Los Angeles. July 10, 1997; Bates, James. "MGM Lays Off 85 in Metromedia Film, TV Units." Los Angeles Times. July 11, 1997.(անգլ.)
  55. Shales, Tom. "On a Remote Planet . . . Click: Showtime's Sluggish 'Stargate SG-1'." The Washington Post. July 26, 1997; Spelling, Ian. "Anderson Leaps Into 'Stargate'." Chicago Tribune. July 24, 1997; Parks, Steve. "'Stargate's' Wormholes Might Hook You." Newsday. July 27, 1997.(անգլ.)
  56. Bates, James (1999 թ․ մարտի 30). «Deal Cements MGM's Bond to 007 Franchise - Los Angeles Times». Articles.latimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  57. ANDREW ROSS SORKIN and GERALDINE FABRIKANT; Laura H. Holson contributed reporting to this article. (2004 թ․ ապրիլի 22). «Sony Group Said to Be in Talks to Buy MGM - New York Times». Nytimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլ.)
  58. Billboard Magazine (Vol. 109, No. 18 ed.). Nielsen Business Media, Inc. 1997 թ․ մայիսի 3. էջ 62.(անգլ.)
  59. Rex Weiner (1997 թ․ դեկտեմբերի 2). «New Epic librarian». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.(անգլ.)
  60. Willcock, John (1999 թ․ փետրվարի 24). «People & Business: Movie moves - Business - News». London: The Independent. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  61. «Company News; Kerkorian To Increase Stake In M-G-M - New York Times». Nytimes.com. 1998 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  62. «MGM Says It Was Outbid for Film Library - latimes». Articles.latimes.com. 1997 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.(անգլ.)
  63. Orwall, Bruce (1999 թ․ հունիսի 22). «Fox Enters Deal With MGM On International Distribution - WSJ». Online.wsj.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  64. Joanne Legomsky (1999 թ․ հոկտեմբերի 17). «INVESTING; Take 3 for Kerkorian: The Rebuilding of MGM - New York Times». Nytimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  65. «MGM Regains Rights to Films - New York Times». Nytimes.com. 1999 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  66. «COMPANY NEWS; MGM AGREES TO BUY STAKE IN 4 CABLE CHANNELS - New York Times». Nytimes.com. 2001 թ․ փետրվարի 2. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  67. «Why Sony Is Now A Bit Player At MGM». BusinessWeek. 2006 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 22-ին.(անգլ.)
  68. Andrew Ross Sorkin And Geraldine Fabrikant (2003 թ․ հուլիսի 30). «THE MEDIA BUSINESS; MGM Withdraws Bid for Vivendi Entertainment Units - New York Times». Nytimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  69. Geraldine Fabrikant (2003 թ․ հուլիսի 1). «MGM to Sell Its Stake in Three Cable Channels - New York Times». Nytimes.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  70. «Sony will purchase MGM in a deal worth about $5B: source - Sep. 14, 2004». Money.cnn.com. 2004 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.(անգլ.)
  71. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  72. «MGM To Handle U.S. Syndication Sales For New Line Television». Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 16-ին.(անգլ.)
  73. https://web.archive.org/web/20140426235210/http://hollywoodreporter.com/thr/article_display.jsp?vnu_content_id=1002577675&imw=Y (անգլ.)
  74. «Metro Goldwyn Mayer объявила себя банкротом». Lenta.ru. 2010 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.(անգլ.)
  75. «MGM brings classic movies to iTunes - Monsters and Critics». Tech.monstersandcritics.com. 2007 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  76. «MGM bows first U.K. web». Variety. 2009 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.(անգլ.)
  77. «Topic Galleries». chicagotribune.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին.
  78. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  79. Yao, Deborah (2008 թ․ օգոստոսի 12). «Comcast, MGM to launch action movie VOD channel». USA Today. Gannett Co. Inc. AP. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.(անգլ.)
  80. Welsh, James M.; Cahir, Linda Costanzo (2006). Literature Into film: Theory and Practical Approaches. Jefferson (N.C.): McFarland. ISBN 0-7864-2597-0. (անգլ.)
  81. Naremore, James; Brantlinger, Patrick (1991). Modernity and Mass Culture ([Nachdr.]. ed.). Bloomington: Indiana University Press. ISBN 0-253-20627-8.(անգլ.)
  82. 82,0 82,1 Wayne, Jane Ellen (2004). The Golden Girls of MGM: Greta Garbo, Joan Crawford, Lana Turner, Judy Garland, Ava Gardner, Grace Kelly, and Others (Reprint ed.). New York: Carroll & Graf. ISBN 0-7867-1303-8.
  83. 83,0 83,1 83,2 83,3 Corey, Melinda; Ochoa, George; Berliner, Barbara (1990). The Book of Answers: the New York Public Library Telephone Reference Service's Most Unusual and Entertaining Questions (1st Fireside ed.). New York: Simon & Schuster. ISBN 0-671-76192-7.(անգլ.)
  84. Sheed, Wilfrid (2008). The house that George Built: With a Little Help from Irving, Cole, and a Crew of About Fifty (1st pbk. ed.). New York: Random House. ISBN 0-8129-7018-7.(անգլ.)
  85. 85,0 85,1 Silvester, Christopher (1998). The Grove Book of Hollywood (1st Grove Press pbk. ed.). New York: Grove Press. ISBN 0-8021-3878-0.(անգլ.)
  86. Flexner, Stuart Berg (1982). Listening to America: An Illustrated History of Words and Phrases From Our Lively and Splendid Past (1st Touchstone ed.). New York: Simon and Schuster. ISBN 0-671-24895-2. (անգլ.)
  87. 87,0 87,1 Crabb, Kelly Charles (2005). The Movie Business: The Definitive Guide to the Legal and Financial Secrets of Getting Your Movie. New York: Simon & Schuster. ISBN 0-7432-6492-4. (անգլ.)
  88. Fordin, Hugh (1996). M-G-M's Greatest Musicals: The Arthur Freed Unit (1. Da Capo Press ed., unabridged republ. of the ed. New York 1975. ed.). New York: Da Capo Press. ISBN 0-306-80730-0.(անգլ.)
  89. Stillman, William; Scarfone, Jay (2004). The Wizardry of Oz: The Artistry and Magic of the 1939 M-G-M Classic (Rev. and expanded ed.). New York: Wayne State U.P. ISBN 1-55783-624-8.(անգլ.)
  90. Doherty, Thomas (1999). Pre-Code Hollywood: Sex, Immorality, and Insurrection in American Cinema, 1930–1934. New York: Columbia university press. ISBN 0-231-11095-2. (անգլ.)
  91. Hark, ed. by Ina Rae (2007). American Cinema of the 1930s: Themes and Variations ([Online-Ausg.]. ed.). New Brunswick, NJ [u.a.]: Rutgers Univ. Press. ISBN 0-8135-4082-8. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն) (անգլ.)
  92. Pitt, Leonard; Pitt, Dale (2000). Los Angeles A to Z: An Encyclopedia of the City and County (New ed.). Berkeley, Calif.: University of California Press. ISBN 0-520-20530-8. (անգլ.)
  93. Dardis, Tom (1988). Keaton, the Man Who Wouldn't Lie Down (1st Limelight ed.). New York: Limelight Editions. ISBN 0-87910-117-2. (անգլ.)
  94. Walker, Alexander (2001). Elizabeth (1st Grove Press pbk. ed.). New York: Grove Press. ISBN 0-8021-3769-5. (անգլ.)
  95. Fleming, E.J. (2005). The Fixers: Eddie Mannix, Howard Strickling, and the MGM Publicity Machine. Jefferson, N.C.: McFarland & Co. ISBN 0-7864-2027-8. (անգլ.)
  96. Dietz, Howard (1974). Dancing in the Dark with Howard Dietz [uncorrected page proof]. [New York]: Quadrangle / The New York Times Book Co. ISBN 0-8129-0439-7. (անգլ.)
  97. Carey, Gary (1982). All the Stars in Heaven: Louis B. Mayer's MGM (1st ed.). London: Robson Books. ISBN 0-525-05245-3. (անգլ.)
  98. Cheng, Jacqui (2008 թ․ նոյեմբերի 10). «MGM will be first major studio to put full movies on YouTube». Ars Technica. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին. (անգլ.)
  99. «Relativity Media Seeks Controlling Stake in MGM». TheWrap. 2009 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին. (անգլ.)
  100. McNary, Dave (2009 թ․ հուլիսի 15). «MGM puts skeptics at ease». Variety. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին. (անգլ.)
  101. DiOrio, Carl. "Relativity Ally Buys MGM Debt." The Hollywood Reporter. May 19, 2009. (անգլ.)
  102. Lauria, Peter (2009 թ․ ապրիլի 3). «Relativity Kills Deal With Mgm | New York Post». Nypost.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին. (անգլ.)
  103. At least one other major news outlet claims the debt service is $300 million a year. See: Barnes, "MGM Replaces Chief Executive", The New York Times, August 18, 2009. (անգլ.)
  104. Brookes Barnes (2009 թ․ օգոստոսի 18). «MGM Ousts Its C.E.O. and Hires Turnaround Expert». NYTimes.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին. (անգլ.)
  105. Peter Bart EVP and Editorial Director @MrPeterBart (2009 թ․ օգոստոսի 18). «Town reacts to MGM's new lionkeeper». Variety. Վերցված է 2014 թ․ հուլիսի 20-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրո-Գոլդուին-Մայեր» հոդվածին։