«Թոմն ու Ջերին» (անգլ.՝ Tom and Jerry), անիմացիոն մուլտսերիալ՝ ստեղծված ծաղրանկարիչներ Ուիլյամ Հաննայի և Ջոզեֆ Բարբերայի կողմից։ Այն պատմում է Ջերի անունով մկան և Թոմ անունով կատվի թշնամական հարաբերությունների ու արկածների մասին։

Թոմն ու Ջերին
Изображение логотипа
Տեսակմեդիաֆրանշիզ և կարճամետրաժ մուլտֆիլմերի շարք
Ժանրկատակերգություն
Հորինված երկիրTom & Jerry universe?
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
ՀեռուստաալիքCartoon Network
Սերիաների քանակ164
ՌեժիսորՈւիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Էկրաններին է
1967

Մուլտֆիլմի առաջին սերիան ցուցադրվել է 1940 թվականի փետրվարի 20-ին։ Մուլտֆիլմի առաջին սերիաներում հերոսների անունները ուրիշ են եղել՝ Թոմը Ջասպեր իսկ Ջերին պարզապես Մուկ կամ Ջինկս։

Մուլտֆիլմը սկսած 1940 թվականից մինչև 1958 թվականը արտադրել է MGM ստուդիան, որի արտադրության տարիներին մուլտֆիլմը համարվել է լավագույնը՝ ստանալով 7 Օսկար, մուլտֆիլմը այլևս չարտադրելու պատճառը ստուդիայի փակումն էր։ 1961 թվականին «Rembrandt Films» ընկերությունը իրավունք ստացավ արտադրել մուլտֆիլմը, որի 13 թողարկումները ամենավատը համարվեցին մուլտֆիլմի պատմության մեջ։ Այնուհետև մուլտֆիլմը 1963 թվականից սկսեց արտադրել «Sib Tower 12 Productions» ընկերությունը մինչև 1967 թվականը։

Սյուժե խմբագրել

Դրվագների մեծամասնության մեջ գործողություններն անցնում են փոքրիկ մի քաղաքում, Երկու-Հողաթափ-Մայրիկի տանը (որը երբեմն փոխարինվում է երիտասարդ կնոջով կամ ընդհանրապես չի մասնակցում)։ Սակայն մի շարք դեպքերում գործող անձինք կարող են ապրել նաև անմարդաբնակ կղզում, լողալ զբոսաշրջային նավով, հանգստանալ լողափում և այլն։ Ըստ սյուժեի՝ Թոմը ջանք չի խնայում մկնիկին բռնելու համար, սակայն նրան գրեթե երբեք դա չի հաջողվում[2]։ Այնուամենայնիվ, որոշ մասերում կերպարները բավականին համերաշխ կյանք են վարում և կարող են օգնել միմյանց ամենադժվարին պահերին[2]։ Ինչպես մարդիկ, այդպել էլ գլխավոր կերպարներն ունեն իրենց թշնամիներն ու ընկերները։ Օրինակ՝ Թոմին հաճախ ծաղրում են Բուչ անունով կատուն և Սփայք շունը, իսկ Ջերիի չարություններում նրան օգնում է իր զարմիկը՝ մի փոքրիկ մկնիկ՝ Նիբլս անունով, և Կրյաքեր բադիկը։ Դրվագների մեծամասնությունում կերպարները չեն խոսում՝ ամենը սահմանափակվում է միայն ցավի ճիչերով և նյարդային կլման ձայներով, սակայն մի շարք դեպքերում առկա է ամբողջական, թեև կարճ երկխոսություն[3][4]։

Մուլտֆիլմը քաջ ծանոթ է իր դաժանությամբ և բռնությամբ[5][6]։ Հաճախ կարճամետրաժ սերիաներում ցուցադրվում են պայթյուններ, կերպարների «կտրատում» և նույնիսկ մահ, սակայն դրանց մեծամասնությունն իրականանում է առանց արյան, և գլխավոր հերոսներն արդեն հաջորդ դրվագում վերակենդանանում են[7]։

Կարճամետրաժ ֆիլմերում մեծ դեր է զբաղեցնում երաժշտական նվագակցումը, որի միջոցով փորձ է կատարվում փոխանցել այս կամ այն հերոսի հույզերը։ Հատկապես առանձնացվում է Սքոթ Բրեդլի[8] կոմպոզիտորի դերը։ Նա, համատեղելով ջազի և կլասիկ երաժշտության տարրերը, ստեղծել է բարդ և յուրօրինակ պարտիտուրաներ, դրա հետ միասին դրվագներում հաճախ ներկայացնելով այդ ժամանակվա հայտնի մեղեդիների վերափոխված ձևերը։ Հետագա մուլտֆիլմներում երաժշտությունը հնչում է ավելի կարճ հատվածներով։

Պատմություն խմբագրել

1940-1958 թվականներ խմբագրել

 
Գրաֆիտի

1930-ականների վերջերին Metro-Goldwyn-Mayer-ի մուլտիպլիկացիոն բաժինը մուլտֆիլմերի վատ վարձույթի հետևանքով անկում էր ապրում։ Ստորաբաժանման պրոդյուսեր ու ղեկավար Ռուդոլֆ Այզինգը կերպարներ էր փնտրում նոր նախագծի համար, ովքեր կկարողանային մրցել Միկի Մաուսի և Բագս Բաննիի հետ։ Նա հանձնարարեց դա անիմատորներ Ուիլյամ Հաննաին և Ջոզեֆ Բարբերաին։ Այս երկու աշխատակիցներն էլ մուլտֆիլմեր ստեղծելու մեծ փորձ ունեին. Հաննան աշխատել էր անիմացիոն «Ուրախ մեղեդիներ», «Լունի Թյունզ» սերիալների վրա, իսկ Բարբերան եղել էր Van Beuren Studios ընկերության նկարիչը։ Նրանք ցանկացան ստեղծել կարճամետրաժ ֆիլմ կատվի և մկան հակամարտության մասին, սակայն այդ կոնցեպտը գաղափարը ոչ այնքան ինքնատիպ համարող շատ աշխատակիցների հավանությանը չէր արժանանում[9]։ Բայց այնուամենայնիվ, թիմը 1940 թվականին ստեղծեց «Կատուն աքացի է ստանում» փորձնական թողարկումը, որտեղ ցուցադրվում էր, թե ինչպես է Ջասպեր կատուն հալածում փոքրիկ մկնիկին[10]։ Այդ էպիզոդը ներկայացվեց Օսկարի, բայց մրցանակի չարժանացավ[2]։

Այնուամենայնիվ, այդ թողարկումը մեծ թվով հանդիսատեսի ուշադրություն գրավեց, և պրոդյուսեր Ֆրեդ Քուիմբին առաջարկեց Հաննային և Բարբերային նույն ոգով շարունակել և մուլտֆիլմ ստեղծել՝ դրանից առաջ ազատելով նրանց փոքր նշանակություն ունեցող նախագծերում ռեժիսորների պաշտոններից։ Անիմատորները համաձայնվեցին այդ որոշման հետ, բայց սկզբում MGM-ի իրենց աշխատակիցների հետ գլխավոր հերոսների նոր անունների մրցույթ անցկացրեցին[3]։ Հաղթեց Ջոն Քարրը, ով առաջարկեց կատվին և մկանն անվանել համապատասխանաբար Թոմ և Ջերի[11]։ 1941 թվականին կինոթատրոններում ցուցադրվեց «Կեսգիշերային հացկերույթ» դրվագը։ Ջոզեֆ Բարբերան ստեղծեց պատմություններ հաջորդ սերիաների համար, իսկ Ուիլյամ Հաննան մասնակցում էր արտադրության ստեղծագործական և տեխնիկական գործերին[12]։ Որպես նկարիչ-մուլտիպլիկատորներ հանդես էին գալիս Քեննեթ Մյուսը, Էդ Բրիջը և Մայքլ Լան։ Կերպարներին հնչյունավորում էին Ուիլյամ Հաննան, Դոուզ Բաթլերը, Լիլիան Ռենդոլֆը և Ռեջինալդ Քոֆին։ Մուլտֆիլմի երկրպագուների նամակներին պատասխանում էր այն ժամանակ դեռևս անհայտ դերասան Ջեք Նիկոլսոնը[13]։ Կատվի և մկնիկի մասին յուրաքանչյուր դրվագը MGM-ի համար արժենում էր 40 000 դոլար[14]։

Թողարկումներ ստեղծելու ժամանակ կատվի արտաքինը բազմիցս փոխվել է։ Սկզբից նա ավելի շատ էր նման իրական կատվի. կարողանում էր մլավել և հաճախ քայլում էր չորս ոտքով, բայց Թեքս Էյվերիի՝ MGM գալուց հետո, ստեղծողները որոշեցին պարզեցնել դիզայնը և հերոսին ավելի ուժեղ դարձնել։ Ջերիի արտաքինը գործնականում ոչ մի փոփոխություն չկրեց։

Հաննա-Բարբերա դուետը 17 տարիների ընթացքում կատվի և մկնիկի մասին ստեղծեց 116 թողարկում (այդ թվում՝ Սպայք շան և նրա փոքրիկ որդի Թայքի մասին առանձին թողարկումներ[10]), որոնցից 7-ն արժանացան Օսկար մրցանակի՝ «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում[15]։ Պարգևների շնորհիվ «Թոմը և Ջերի»-ն դարձավ հանրամատչելի և հայտնի։ Բայց 1950-ականների սկզբներին մուլտֆիլմերի բյուջեն սկսեց կրճատվել, իսկ գանձումները՝ պակասել[8][12]։ Սակայն հին դրվագների ռիմեյքներն ու հեռուստատեսությամբ հեռարձակումներն սկսեցին ավելի շատ եկամուտ բերել, քան նոր թողարկումների ստեղծումը։ Այդ պատճառով 1957 թվականին փակվեց MGM-ի մուլտիպլիկացիոն բաժինը, իսկ աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Hanna-Barbera ընկերություն[3]։

1961-1962 թվականներ խմբագրել

Մուլտիպլիկացիոն բաժնի փակվելուց հետո MGM-ի ղեկավարները որոշեցին կրկին վերականգնել մուլտսերիալը և հանձնարարեցին չեխոսլովակյան Rembrandt Films ստուդիային ստեղծել Թոմի և Ջերիի մասին 13 դրվագ[16][17][18]։ Նշված կարճամետրաժ մուլտֆիլմերի պրոդյուսերն ընկերության հիմնադիր Ուիլյամ Սնայդերն էր, որպես ռեժիսոր հանդես էր գալիս անիմատոր Ջին Դեյչը, սցենարները գրում էր Էլի Բաուերը։ Գլխավոր անիմատորներն էին Լյու Գարները և Հարի Մունը, կոմպոզիտորը դարձավ Ստեֆան Կոնիչեկը, դերասան Ալեն Սվիֆթը հնչյունավորում էր բոլոր հերոսներին[16][18][19]։ Ջին Դեյչի խոսքերով, նոր կարճամետրաժ մուլտֆիլմերի ստեղծմանն օգնում էին նույնիսկ MGM-ի նախկին մուլտիպլիկացիոն բաժնի անիմատորները[14]։ Սակայն քանի որ Rembrandt Films-ը գտնվում էր «երկաթյա վարագույրից» այն կողմ, ստեղծողները ֆիլմի տիտրերում դիտավորյալ փոխում էին իրենց անուններն ու ազգանունները։ Օրինակ՝ կոմպոզիտոր Ստեֆան Կոնիչեկի անունը փոխել էին Սթիվենի, իսկ Վացլավ Լիդին նշվում էր որպես Վիկտոր Լիթլ[14]։

Ռեժիսորի խոսքերով, Metro-Goldwyn-Mayer-ի ղեկավարությունը ցույց էր տվել թիմին Ուիլյամ Հաննայի և Յոզեֆ Բարբերայի ստեղծած մուլտսերիալի մի քանի դրվագ և յուրաքանչյուր դրվագի համար հատկացվել էր 10 000 ԱՄՆ դոլար[14]։ Փոքր բյուջեն անդրադարձավ սերիաների որակի վրա. կերպարների ժեստիկուլյացիան կատարվում էր մեծ արագությամբ, իսկ կտրտված անիմացիան հանդիսատեսի աչքին լղոզված էր արտահայտիչ բծերով։ Ձայնն ուղեկցվում էր ֆուտուրիստական էֆեկտներով տարօրինակ երաժշտությամբ։ Այդ ամենը մուլտֆիլմին շատ կողմերից տարօրինակություն և անսովորություն էին հաղորդում։ Բազմաթիվ քննադատներ ու երկրպագուներ այդ սերիաները համարում էին մուլտսերիալի պատմության մեջ վատագույնը[14]։

Սակայն Rembrandt Films-ի ստեղծած սերիաները հաջողված դուրս եկան և թողարկվեցին մինչ 1962 թվականը[18]։ Նոր սերիաների ստեղծման ընդհատման պատճառ դարձավ MGM-ի ֆրենչայզը վերականգնելու համաձայնության որոշում կայացրած ղեկավար Ջոզեֆ Ֆոգելի պաշտոնանկությունը[14]։ Այդ սերիաները մի անգամ չէ, որ ցուցադրվել են հեռուստատեսությամբ և վերահրատարակվել տարբեր կրիչներով[20]։

1963 թվականից մինչ այժմ խմբագրել

Մուլտսերիալի հաջորդ 34 դրվագները թողարկվեցին Չաք Ջոնսի Sib Tower 12 Productions (որն ավելի ուշ վերանվանվեց Visual Arts) ընկերության կողմից 1963-1967 թվականներին։ Նշված կարճամետրաժ սերիաներում հիմնական ուշադրությունը կենտրոնացված էր հումորի վրա։ Բացի այդ, փոխվեց նաև գլխավոր հերոսների դիզայնը. փոխել էին Թոմ կատվի հոնքերը՝ հաստացնելով դրանք, մորթու գույնը փոխել էին մոխրագույնի, ականջները սուր ձև էին ստացել, իսկ պոչն ավելի երկար ձև ուներ։ Ջերի մկնիկի մոտ նկարիչները փոխել էին աչքերի և ականջների չափերը նաև մազածածկույթի գույնը փոխել էին շոկոլադագույնի։ Նշված փոփոխությունները դրական գնահատվեցին հանդիսատեսի կողմից, ովքեր այդ դրվագներն ավելի լավը համարեցին, քան Ջին Դեյչը։ Հատկապես գովասանքի արժանացավ MGM ընկերության նմանակումը, երբ Թոմ կատուն նմանակում էր Լեո առյուծի մռնչյունը։

Սկսած 1960-ական թվականներից՝ Հաննայի և Բարբերայի ստեղծած Թոմ կատվի և Ջերի մկնիկի մասին մուլտֆիլմերը հաճախ սկսեցին հայտնվել հեռուստատեսության եթերում։ Սակայն այդ թողարկումները «պոլիտկորեկտության» պատճառով կամ ձևափոխվեցին կամ վիճելի հատվածները հանվեցին Չակ Ջոնսի թիմի կողմից[21]։ Ամենակարևոր փոփոխությունը Թոմի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի փոփոխությունն էր, ով փոխարինվեց երիտասարդ իռլանդուհով և հնչյունավորվեց դերասանուհի Ջուն Ֆորեյի կողմից[22]։ Սակայն հետագայում այդ տարբերակից հրաժարվեցին. Մայրիկ-Երկու Հողաթափին թողեցին, բայց նրա ձայնը հնչյունավորեց Թիա Վիդեյլը։ Պատճառը աֆրոամերիկացիներին բնորոշ ձայնը վերացնելն էր։

1975 թվականին մուլտֆիլմի իրավունքները նորից տրվեցին Ուիլյամ Հաննային և Ջոզեֆ Բարբերային[23]։ Դրա շնորհիվ ABC-ում կայացավ «Թոմի և Ջերիի շոուն» անիմացիոն հեռուստասերիալի պրեմիերան[23][24]։ Յուրաքանչյուր դրվագի սյուժետային գիծը կատարված էր ավելի թեթև և բռնություններ չպարունակող ֆորմատով. այժմ գլխավոր հերոսները թշնամիներ չէին, այլ ընդհակառակը՝ դարձել էին լավագույն ընկերներ։ Ցուցադրվեց ընդամենը 16 դրվագ, որոնցից յուրաքանչյուրը բաժանված էր 3 մասի։

1980-1982 թվականներին CBS հեռուստաալիքով ցուցադրվեց «Թոմ և Ջերի։ Կատակերգական շոու» մուլտֆիլմը, որը ստեղծվել էր Filmation և MGM Television ստուդիաների կողմից։ Այս մուլտֆիլմը ստեղծված է բուֆոնադայի՝ խիստ ծաղրաշարժ ժանրով, իսկ բովանդակությունը հիշեցնում է 40-ական թվականների հին դրվագները։ Բացի Թոմից և Ջերիից, սերիաներում գլխավոր հերոսների դերեր են կատարում Դրուպի և Սփայք շները, ինչպես նաև համանուն մուլտֆիլմի Բարնի արջը։

1986 թվականին Turner Entertainment (հետագայում հայտնի որպես Warner Bros) ընկերությունը որպես սեփականություն ձեռք բերեց Hanna-Barbera ստուդիան, չնայած MGM-ը մի քանի տարի դեռևս տարածում էր Թոմի և Ջերիի տեսագրոթյամբ տեսաերիզներ ու օպտիկական սկավառակներ[8][12]։ 4 տարի անց տեղի ունեցավ «Թոմ և Ջերի։ Մանկության տարիներ» մուլտսերիալի թողարկումը, որը պատմում էր Թոմի և Ջերիի մանկության տարիների արկածների մասին։ Այն հեռարձակվեց Fox Kids հեռուստաալիքով, ցուցադրվեց ընդամենը 4 եթերաշրջան։ Ուիլյամ Հաննայի մահից հետո Hanna-Barbera ստուդիան միավորվեց Warner Bros.-ի անիմացիոն բաժնի հետ, իսկ աշխատակիցների մի մասը շարունակեցին աշխատել իրենց նախագծերում։ Ջոզեֆ Բարբերան մասնակցում էր «Թոմ և Ջերի։ Կատվի առանձնատունը» և «Կարատե-գվարդիա» կարճամետրաժ ֆիլմերի ստեղծմանը[23][25][26], իսկ նրա մահից հետո իրականացվեց մուլտիպլիկացիոն սերիալներ «Թոմի և Ջերիի արկածները» (2006) և «Թոմի և Ջերիի շոուի» նոր տարբերակի (2014) ցուցադրությունը[27]։

1980-ական թվականներից մուլտֆիլմերի բոլոր դրվագները թողարկվում են Metro-Goldwyn-Mayer և Warner ընկերությունների կողմից VHS տեսաերիզներով, LaserDisc, DVD և Blu-ray կրիչներով։

Կազմ խմբագրել

Մուլտֆիլմեր խմբագրել

Ֆրենչայզի 70-ամյա պատմության ընթացքում տարբեր ստուդիաների կողմից ստեղծվեցին ընդհանուր առմամբ 163 կարճամետրաժ դրվագներ Թոմի և Ջերիի արկածների մասին, ինչպես նաև 4 մուլտսերիալ և հին թողարկումների 19 ռեմեյկներ՝ նկարահանված «Սինեմասկոպ» ֆորմատով։ Բացի այդ, Ուիլյամ Հաննան ու Ջոզեֆ Բարբերան 1957 թվականին ստեղծեցին «Սփայք և Թայք» մուլտֆիլմի 2 սերիաներ, որոնց բովանդակությունը կապ չուներ «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի սյուժեի հետ։

Մուլտֆիլմերի մեծ մասն աննշան ուղղումներով վերահրատարակվեցին Spotlight Collection, Golden Collection և The Chuck Jones Collection ժողովածուներում[28][29][30][31]։

Լիամետրաժ ֆիլմեր խմբագրել

Առաջին լիամետրաժ մուլտֆիլմը Turner Pictures և Film Roman ընկերությունների կողմից ստեղծված «Թոմ և Ջերի։ Ֆիլմ» էր։ Նրա պրեմիերան կայացավ 1992 թվականի հոկտեմբերին[32]։ Ռեժիսորը անիմատոր Ֆիլ Ռոմանն էր, իսկ երաժշտական ձևավորման հեղինակը Հենրի Մանչինինն էր։ Ջոզեֆ Բարբերան, դրվագների ստեղծողներից մեկը, անիմատորների խորհրդատուն էր և նոր սյուժետի գաղափարներ էր առաջարկում[33]։ Ըստ սյուժեի՝ գլխավոր հերոսները իրենց տերերի հետ պատրաստվում են տեղափոխվել նոր տուն, բայց չեն հասցնում իրերով բեռնված մեքենայի հետևից։ Նրանք երկար ժամանակ թափառում են, մինչև հանդիպում են որբուկ աղջիկ Ռոբին Սթարլինգին։ Նրա հայրը մահացել էր Տիբեթում ձնակույտի տակ մնալով, իսկ մայրիկը մահացել էր, երբ աղջիկը դեռ շատ փոքր էր։ Սակայն հերոսուհին իմանում է, որ իր հայրը դեռ ողջ է և տուն է վերադառնաում իր անձնական ինքնաթիռով։ Այժմ կատուն, մկնիկը և որբուկ Ռոբինը պատրաստվում են գտնել Ռոբինի հայրիկին։ Դուրս գալուց հետո մուլտֆիլմը նեգատիվ արձագանքներ ստացավ. քննադատությունը հիմնականում վերաբերվում էր սյուժետին ու երկխոսություններին։ Արդյունքում՝ առաջին լիամետրաժ ֆիլմը ԱՄՆ-ում դրամարկղ բերեց ընդամենը 3,5 միլիոն դոլար[34]։

Թոմի և Ջերիի մասնակցությամբ հաջորդ սերիաները ստեղծվեցին Warner Bros.-ի կողմից, որը Hanna-Barbera ստուդիայի փակվելուց հետո 2001 թվական մարտին ձեռք բերեց մուլտֆիլմի իրավունքը[23]։ Հենց այդ տարի վիդեոկրիչների վրա ստեղծվեց «Կախարդական մատանին» մուլտֆիլմը։ Այն պատմում էր Ջերի մկնիկի արկածների մասին, որը չէր կարողանում դուրս բերել գլխին հագցրած հրաշագործ-տերոջ՝ Թոմի օղակը։ Այդ նախագիծն ստեղծվեց Ուիլյամ Հաննայի մահից հետո, որը այնուամենայնիվ հանդիսանում էր մուլտֆիլմի գործադիր պրոդյուսերը և անունը նշված էր մակագրերում։

2005 թվական լույս տեսան միանգամից երկու մուլտֆիլմեր՝ «Թռիչք դեպի մարս» և «Արագ և խելագար»[35][36]։ Երկու նախագծերի ռեժիսորը Բիլլ Կոպպն էր։ Մեկ տարի անց կայացավ լիամետրաժ «Դողա՛, բեղավոր» մուլտֆիլմի ցուցադրությունը, որտեղ գլխավոր հերոսները հանդես են գալիս ծովահենների դերում և զբաղված են անմարդաբնակ կղզում գանձերի որոնմամբ։

Սկսած 2007 թվականից մուլտֆիլմերի ստեղծմամբ զբաղվում էին ռեժիսոր և պրոդյուսեր Սփայկ Բրանդտը և Տոնի Չերվոնեն։ Նրանց ղեկավարությամբ վարձույթ դուրս եկան 5 ֆիլմեր՝ «Մարդուկ-ջարդուկի պատմությունը», որը հանդիսանում էր Չայկովսկու նույնանուն բալետի ադապտացիան, «Շերլոկ Հոլմսը», որը պատմում էր Լոնդոնում թանկարժեք իրերի կորստի մասին, «Թոմն ու Ջերին և Օզի կախարդը», որի սյուժեի հիմքում «Օզի զարմանահրաշ կախարդը»-ն էր, «Ռոբին Հուդը և ուրախալի մուկը», որի սյուժեն հիմնված էր Ռոբին Հուդի մասին բալլադի վրա[37] և «Հսկայական արկած»-ը[38]։

Երաժշտական ալբոմ խմբագրել

2006 թվականին Film Score Monthly լեյբլի կողմից թողարկվեց Tom and Jerry and Tex Avery Too! Volume 1: The 1950s ալբոմը։ Երկու կոմպակտ դիսկերի բովանդակությունը Սքոթն Բրեդլիի «Թոմ և Ջերի» և «Դրուպի» մուլտֆիլմերի համար ստեղծած երաժշտությունն է։ Սաունդթրեքը ներառում է ընդամենը 25 երգեր[39]։

Ապրանքներ և այլ արտադրանքներ խմբագրել

Քանի որ Թոմն ու Ջերին շատ հանրաճանաչ էին, հայտնվեցին կոմիքսներում. նրանց մասնակցությամբ առաջին համարը դուրս է եկել 1942 թվականին որպես Our Gang Comics կոմիքսների մաս, որոնց սյուժեն «Չարաճճիներ» հեռուստասերիալի ադապտացիան էր։ Կոմիքսներն ավելի ուշ կոչվեցին «Թոմի և Ջերիի կոմիքսներ»։ Ամսագիրը թողարկվում է տարբեր երկրներում մինչ օրս[40][41]։ Բացի կոմիքսներից տարբեր հրատարակիչների կողմից ստեղծվեցին մի շարք տեսախաղեր Nintendo Entertainment System, Super NES, Nintendo 64, PlayStation 2, Xbox, Nintendo GameCube և այլ կոնսոլների համար[42]։ Տարբեր արտադրողների կողմից մինչ օրս արտադրվում են սննդամթերքի տարբեր տեսակներ՝ հերոսների պատկերներով, ինչպես նաև փափուկ խաղալիքներ և տարբեր հուշանվերներ[43][44]։

Արձագանքներ և ազդեցություն խմբագրել

Թոմ կատվի և Ջերի մկնիկի արկածները համաշխարհային ճանաչում գտան և հանդիսատեսի կողմից հիշվեցին առաջին հերթին հերոսների և հետնանկարների ցայտուն պատկերներով, սյուժետային գծերով և երաժշտական ձևավորմամբ։ Մուլտֆիլմի 7 դրվագներ արժանացան «Օսկար» մրցանակի[15]։ Սակայն մուլտֆիլմին հանրաճանաչություն բերեցին նաև բռնության և դաժանության տեսարանները, վատ սովորությունների ցուցադրությունը և այլ ազգությունների նկատմամբ կարծրատիպերը, ինչը լրագրողների և փոքր երեխաների ծնողների կողմից բազմիցս կշտամբանքի առիթներ է տվել[5][6][45][46]։ Սակայն ինքը՝ Ուիլյամ Հաննան համաձայն չէր այդ կարծիքների հետ. նա գտնում էր, որ իր ամբողջ աշխատանքը (այդ թվում նաև «Թոմը և Ջերին») ուղղված է գլխավոր հերոսների միջև բարեկամական մթնոլորտի ձևավորմանը և ուղղորդում է երեխաներին ճիշտ արարքների[47]։ Ինդեպենդենտի լրագրող Թոմ Վալանսը, Ուիլյամ Հաննայի մասին հոդվածում գրում էր, որ դրվագների մեծ մասը «անիմացիայի գլուխգործոցներ են»[3]։ Նա ավելի ուշ հիշեց Ջերի մկնիկի դերը «Բարձրացնել խարիսխը» մյուզիքլում։ Նրա խոսքերով, այդ երաժշտական ֆիլմը «կենդանի դերասանների և անիմացիայի հիանալի համադրության» լավագույն օրինակ է[8][23]։ MADtv-ի քննադատները գովում էին կարճամետրաժ ֆիլմերը կատակերգական պատմությունների համար, որոնք, նրանց խոսքերով, հետագայում իրենց ազդեցությունը թողեցին այլ ընկերությունների ստեղծած մուլտֆիլմերի վրա[48]։

Շատ քննադատներ և երկրպագուներ Rembrandt Films ստուդիայի մուլտֆիլմերը համարում են ամենաչստացվածը մուլտսերիալի ողջ պատմության ընթացքում։ Այնուամենայնիվ, Ջին Դեյչը մշտապես պաշտպանել է իր աշխատանքը, հայտարարելով, որ շատերը չեն ընկալել չեխական մուլտիպլիկացիայի առանձնահատկությունները. նա չէր սիրում «Թոմը և Ջերին»՝ բռնության և դաժանության համար[49]։ Չակ Ջոնսի ստեղծած դրվագները հանդիսատեսի կողմից շատ ավելի լավ գնահատականների արժանացան, քան չեխ ռեժիսոր Ջին Դեյչի աշխատանքները։

Մուլտսերիալի Hanna-Barbera և Filmation-ի ստեղծած ճյուղավորումներն ու առանձին կինոֆիլմերը մեծ ոգևորությոն չառաջացրին։ Հիմնականում քննադատությունն ուղղված էր «Թոմի և Ջերիի շոուն» և «Թոմ և Ջերի:Կատակերգական շոու»-ն նախագծերին. որպես թերություն հիմնականում մատնանշվում էին տրված դրվագների թույլ սյուժեները։ Լրագրող Թոմ Վալանսը Ջոզեֆ Բարբերայի մասին հոդվածում նշում էր, որ բացի պատմություններից, Hanna-Barbera-ի ֆիլմերը շատ թերություններ ունեին. օրինակ՝ անիմատորներն արտադրության ծախսերը նվազեցնելու նպատակով հաճախ էին սահմանափակ անիմացիա օգտագործում[8]։ Սակայն կենդանության օրոք ինքը՝ Բարբերան ասել էր, որ առանց այդ հնարքների իրենց շատ նախագծեր մեծ ծախսերի պատճառով հեռուստատեսությամբ չէին ցուցադրվելու և ստիպված կլինեին, իր խոսքերով, նոր աշխատանք փնտրել[50]։

«Թոմը և Ջերին։ Ֆիլմ» լիամետրաժ մուլտֆիլմի թողարկումը բացասական վերաբերմունքի արժանացավ տեսաբանների և հանդիսատեսի կողմից. նրանց հիմնականում դուր չեկան հերոսների երկարաշունչ երկխոսությունները և սյուժեն, որում կատուն և մկնիկը բավականաչափ ուշադրության չէին արժանացել[51][52]։ Սակայն Warner Bros ընկերությունը, ձեռք բերելով ապրանքային նշանի և դրվագների իրավունքը, փորձեց վերացնել մուլտֆիլմերի յուրաքանչյուր ցուցադրությունից հետո կուտակվող թերությունները։

IGN կայքը վերը նշված մեդիաֆրանշեզին «100 լավագույն անիմացիոն շոուների» շարքում շնորհեց 66-րդ տեղը[53]։ 2000 թվականին Time ամսագիրը «Թոմը և Ջերին» անվանեց բոլոր ժամանակների լավագույն հեռուստատեսային շոուներից մեկը[54]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Կատեգորիա Մրցանակակիր կամ թեկնածու Արդյունք
1941 «Օսկար» 13-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Կատուն հարված է ստանում» Առաջադրված [55][56]
1942 «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Սուրբ Ծննդյան նախորդող գիշերը» Առաջադրված [55][56]
1943 «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Աստղագծավոր մուկ» Հաղթանակ [55][56]
1944 «Օսկար» 14-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Մկնային տհաճություններ» Հաղթանակ [55][56]
1945 «Օսկար» 17-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Պահպանե՛ք լռություն» Հաղթանակ [55][56]
1946 «Օսկար» 18-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Կատվային համերգ» Հաղթանակ [55][56]
1947 «Օսկար» 19-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Բժիշկ Ջեքիլ և Պարոն Մուկ» Առաջադրված [55][56]
1948 «Օսկար» 20-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Փոքրիկ որբուկը» Հաղթանակ [55][56]
1949 «Օսկար» 21-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Հասունացրո՛ւ քո տհաճությունները» Առաջադրված [55][56]
1950 «Օսկար» 22-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Ջերիի զարմիկը» Առաջադրված [55][56]
1952 «Օսկար» 24-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Երկու մուկ-հրացանակիրը» Հաղթանակ [55][56]
1953 «Օսկար» 25-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Յոհան մկնիկը» Հաղթանակ [55][56]
1954 «Օսկար» 26-րդ կինոմրցանակաբաշխություն Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ «Տուշե, մսյո Կատու» Առաջադրված [55][56]

Նշանակությունը զանգվածային մշակույթում խմբագրել

«Թոմն ու Ջերին» բազմիցս ընդօրինակվել են այլ մուլտսերիալներում, օրինակ՝ «Սիմփսոններ»-ում, որտեղ կարճամետրաժ դրվագներով ցուցադրվում էր մկան հետապնդող կատվի մասին պատմող «Խուտուտիկի և Չանգռանի շոուն»[7][57]։ Ջերին հանդես է եկել երաժշտական «Բարձրացնել խարիսխը» ֆիլմում, որտեղ նա պարում էր Ջին Քելլիի հետ[3]։ Տվյալ տեսարանը հայտնվեց «Գրիֆինների ընտանիք»-ի «Ճանապարհ դեպի Ռեպպերտ» դրվագում, որտեղ մկնիկը փոխարինվել էր Սթյուի Գրիֆինով։ Մեկ այլ մեծ էկրանային մյուզիքլում՝ «Dangerous When Wet»-ում գլխավոր հերոսները նավարկում էին Էսթեր Ուիլյամսի հետ[4]։ Պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը նույնպես պլանավորել էր Թոմին և Ջերիին ներառել «Ով է դավել Ռոջեր ճագարին» ֆիլմի հիմնական սյուժետային գծում, սակայն նա չկարողացավ պայմանավորվածության գալ իրավատեր Turner Entertainment ընկերության հետ։ Չնայած դրան, ֆիլմում որպես կամեո հայտնվեցին Սփայք և Դրուպի շները[58]։ Գրող Սթիվեն Միլհաուզերը ստեղծեց «Մուկը և Կատուն» (անգլ.՝ Cat 'n' Mouse) կարճ պատմությունը, որտեղ հերոսների զույգը հակադությունների մեջ է և միմյանց հանդեպ դավեր է նյութում։

Բացի ընդօրինակումներից, «Թոմ և Ջերի» անվանումը դարձավ «մուկն ու կատու խաղի» փոխաբերության հոմանիշը։ «Jackass»-ից Ջոննի Նոկսվիլլը նույնպես նշում էր, որ ֆիլմում հնարքների մեծ մասը վերցրել է տվյալ մուլտֆիլմից[48]։

Քննադատություն խմբագրել

Ինչպես և անցած հարյուրամյակի մուլտֆիլմերում, «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում ևս երևան էին գալիս ռասայական խտրականության և ռասայական կարծրատիպների դրսևորումներ։ Դրանք առաջ են գալիս, օրինակ՝ պայթյունների ժամանակ, որոնցից հետո կերպարների դեմքերը ներկվում են կեղտոտ սև գույնով, մեծանում են շուրթերը և առաջանում են «աֆրոհյուսեր»։ Սակայն ամենավիճելի տարրը շոուի մեջ Թոմի աֆրոամերիկացի տիրուհու՝ Մայրիկ-Երկու Հողաթափի հայտնվելն էր, որը խոսում է կաղապարային «սև առոգանությամբ» և վախենում է կրծողներից։ Ջոզեֆ Բարբերան, ով պատասխանատու էր սյուժետային գծի համար, պնդում էր, որ «Թոմը և Ջերին» մուլտֆիլմում կատակներն արտահայտում են ոչ թե իր ռասայական նախապատվությունները, այլ անցած դարի 40-ականների մթնոլորտը, երբ այդ հիմնախնդիրը մուլտֆիլմերում շրջանցում էին[9]։ Այնուամենայնիվ, այդպիսի կարծրատիպերը հեռուստադիտողների կարծիքով, այժմ համարվում են ռասիստական, և դրանց մեծ մասը ներկա ժամանակներում մոնտաժվել են կամ հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում[59]։ Հեռուաստաէկրանին հազվադեպ չէին հայտնվում օրիգինալ դրվագներն առանց ցենզուրայի, բայց մեծ մասամբ Մայրիկ-Երկու հողաթափի ձայնը վերահնչյունավորում էր մեկ այլ, իռլանդական առոգանությամբ խոսող դերասանուհի։

«Spotlight Collection» հավաքածուի մեջ դերասանուհի Վուփի Գոլդբերգը հանդիսատեսին նախազգուշացնում է մուլտֆիլմերում պոտենցիալ վիրավորական նյութերի մասին և նշում է, որ «դրանք ճիշտ չէին առաջ, ճիշտ չեն նաև այսօր»։ Պատասխանատվությունից խուսափելու այդպիսի ձև է կիրառվել նաև «Tom and Jerry Golden Collection: Volume 1» հավաքածուի մեջ[60]։

  Մուլտֆիլմերը, որոնք դուք պատրաստվում եք դիտել, հանդիսանում են իրենց ժամանակի արտադրանքը։ Դրանք կարող են պատկերել որոշ էթնիկական և ռասայական նախապաշարումներ, որոնք սովորական երևույթ էին ԱՄՆ-ում։ Այդ պատկերացումները սխալ էին իրենց ժամանակին, սխալ են նաև այսօր։ Չնայած այժմ դրանք չեն արտահայտում ժամանակակից հասարակության և «Warner Bros.»-ի կարծիքը, այդ մուլտֆիլմերը ներկայումս ներկայացված են այնպես, ինչպես ի սկզբանե ստեղծվել են, քանի որ այլ կերպ վարվել նույնը կլիներ, ինչ պնդել, որ այդպիսի նախապաշարումներ երբեք չեն էլ եղել։
 

Հանդիսատեսի ուշադրությունը հատկապես գրավել էր հերոսների ծխելը, որոնք, նրանց խոսքերով, քարոզում են այդ վնասակար սովորույթը երեխաների շրջանում։ Սակայն այդ հարցը այնքան էլ չշոշափվեց մինչև 2006 թվականը, երբ բրիտանական Boomerang հեռուստաալիքը սկսեց կտրել ծխելու դրվագներով կադրերը։ Սակայն այդպիսի պրակտիկա ոչ բոլորի կողմից էր կիրառվում. OFCOM հանձնաժողովը որոշեց, որ այդպիսի պահերը կարելի է ցենզուրայի չենթարկել, այլ մի փոքր խմբագրել[61]։

Մուլտֆիլմի հեռարձակումը ԱՄՆ սահմաններից դուրս խմբագրել

«Թոմն ու Ջերին» սերիալի ընթացքում տեղի ունեցող փոքրաքանակ երկխոսությունների շնորհիվ այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Մուլտֆիլմը 1960-ականների կեսին սկսեցին ցուցադրել աշխարհի շատ երկրներում, այն շարունակում են ցուցադրել նաև այսօր։ Եվրոպայում, ինչպես ԱՄՆ-ում, սերիաների մի մասը ենթարկվել է ցենզուրայի՝ կտրել են Թոմի մասնակցությամբ այն դրվագները, երբ նա ծխախոտ է ծխում, իսկ Երկու-Հողաթափ-Մայրիկը նորից է կրկնագործվել։ Որոշ դեպքերում մուլտֆիլմը օգտագործում են այլ ծրագրերի ցուցադրման գրաֆիկի խախտման դեպքում՝ հեռարձակման շարքը լրացնելու համար։

«Թոմն ու Ջերին» մեծ տարածում գտավ նախկին ԽՍՀՄ-ի ու սոցիալիստական այլ երկրների տարածքում 1980-ականների սկզբին, երբ լայն տարածում գտան վիդեոմագնիտոֆոնները ու կեղծ վիդեոերիզները։ Հաճախ թարգմանությունները միաձայն էին, իսկ պատկերի որակը ցածր էր։ Մուլտֆիլմը նաև ցուցադրվում էր ռուսական կաբելային հեռուստատեսությամբ TV-6[62] ալիքով, որի համատերն էր ամերիկյան մեդիամագնատ Թեդ Թըրներն էր, ինչպես նաև Cartoon Network-ով[24][63]։ Մուլտֆիլմը ենթարկվել է խիստ քննադատության Ղազախստանում տեղի մուլտիպլիկատորների ընկերության կողմից, որոնք պահանջում էին դրա արգելումը։

Մուլտֆիլմը նաև հետաքրքրություն է առաջացնում Ճապոնիայում ու հաճախ հեռարձակվում է հեռուստացույցով։ 2005 թվականին TV Asahi ալիքը հարցում է անցկացրել 18-60 տարեկան մարդկանց մեջ։ Մարդկանց կարծիքով, «Թոմն ու Ջերին» բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմն է՝ լինելով միակը, որը ստեղծվել է ոչ ճապոնական ստուդիայի կողմից[64]։

Հայաստանում ևս ֆիլմը մեծ ճանաչում ունի։ Սակայն ֆիլմի հայերեն թարգմանություն կամ կրկնօրինակում չի կատարվել։ Տարածված են կամ բնօրինակով, կամ ռուսերեն՝ Յուրի Ժավովի թարգմանությամբ DVD-ները և կարելի է գտնել հայկական վիդեո խանութներում կամ լու շուկաներում։

Մուլտֆիլմերի ցանկ խմբագրել

Հետևյալ մուլտֆիլմերը թվարկված են իրենց բնօրինակ անգլերեն վերնագրերով։

  1. Puss Gets the Boot (1940)
  2. The Midnight Snack (1941)
  3. The Night Before Christmas (1941)
  4. Fraidy Cat (1942)
  5. Dog Trouble (1942)
  6. Puss n’ Toots (1942)
  7. The Bowling Alley Cat (1942)
  8. Fine Feathered Friend (1942)
  9. Sufferin’ Cats! (1943)
  10. The Lonesome Mouse (1943)
  11. The Yankee Doodle Mouse (1943)
  12. Baby Puss (1943)
  13. The Zoot Cat (1944)
  14. The Million Dollar Cat (1944)
  15. The Bodyguard (1944)
  16. Puttin’ on the Dog (1944)
  17. Mouse Trouble (1944)
  18. The Mouse Comes to Dinner (1945)
  19. Mouse in Manhattan (1945)
  20. Tee for Two (1945)
  21. Flirty Birdy (1945)
  22. Quiet Please! (1945)
  23. Springtime for Thomas (1946)
  24. The Milky Waif (1946)
  25. Trap Happy (1946)
  26. Solid Serenade (1946)
  27. Cat Fishin’ (1947)
  28. Part Time Pal (1947)
  29. The Cat Concerto (1947)
  30. Dr. Jekyll and Mr. Mouse (1947)
  31. Salt Water Tabby (1947)
  32. A Mouse in the House (1947)
  33. The Invisible Mouse (1947)
  34. Kitty Foiled (1948)
  35. The Truce Hurts (1948)
  36. Old Rockin’ Chair Tom (1948)
  37. Professor Tom (1948)
  38. Mouse Cleaning (1948)
  39. Polka-Dot Puss (1949)
  40. The Little Orphan (1949)
  41. Hatch Up Your Troubles (1949)
  42. Heavenly Puss (1949)
  43. The Cat and the Mermouse (1949)
  44. Love that Pup (1949)
  45. Jerry’s Diary (1949)
  46. Tennis Chumps (1949)
  47. Little Quacker (1950)
  48. Saturday Evening Puss (1950)
  49. Texas Tom (1950)
  50. Jerry and the Lion (1950)
  51. Safety Second (1950)
  52. Tom and Jerry in the Hollywood Bowl (1950)
  53. The Framed Cat (1950)
  54. Cue Ball Cat (1950)
  55. Casanova Cat (1951)
  56. Jerry and the Goldfish (1951)
  57. Jerry’s Cousin (1951)
  58. Sleepy-Time Tom (1951)
  59. His Mouse Friday (1951)
  60. Slicked-up Pup (1951)
  61. Nit-Witty Kitty (1951)
  62. Cat Napping (1951)
  63. The Flying Cat (1952)
  64. The Duck Doctor (1952)
  65. The Two Mouseketeers (1952)
  66. Smitten Kitten (1952)
  67. Triplet Trouble (1952)
  68. Little Runaway (1952)
  69. Fit to Be Tied (1952)
  70. Push-Button Kitty (1952)
  71. Cruise Cat (1952)
  72. The Dog House (1952)
  73. The Missing Mouse (1953)
  74. Jerry and Jumbo (1953)
  75. Johann Mouse (1953)
  76. That’s My Pup! (1953)
  77. Just Ducky (1953)
  78. Two Little Indians (1953)
  79. Life with Tom (1953)
  80. Puppy Tale (1954)
  81. Posse Cat (1954)
  82. Hic-cup Pup (1954)
  83. Little School Mouse (1954)
  84. Baby Butch (1954)
  85. Mice Follies (1954)
  86. Neapolitan Mouse (1954)
  87. Downhearted Duckling (1954)
  88. Pet Peeve (1954)
  89. Touché, Pussy Cat! (1954)
  90. Southbound Duckling (1955)
  91. Pup on a Picnic (1955)
  92. Mouse for Sale (1955)
  93. Designs on Jerry (1955)
  94. Tom and Cherie (1955)
  95. Smarty Cat (1955)
  96. Pecos Pest (1955)
  97. That’s My Mommy (1955)
  98. The Flying Sorceress (1956)
  99. The Egg and Jerry (1956)
  100. Busy Buddies (1956)
  101. Muscle Beach Tom (1956)
  102. Down Beat Bear (1956)
  103. Blue Cat Blues (1956)
  104. Barbecue Brawl (1956)
  105. Tops with Pops (1957)
  106. Timid Tabby (1957)
  107. Feedin’ the Kiddie (1957)
  108. Mucho Mouse (1957)
  109. Tom’s Photo Finish (1957)
  110. Happy Go Ducky (1958)
  111. Royal Cat Nap (1958)
  112. The Vanishing Duck (1958)
  113. Robin Hoodwinked (1958)
  114. Tot Watchers (1958)
  115. Switchin’ Kitten (1961)
  116. Down and Outing (1961)
  117. It’s Greek to Me-ow! (1961)
  118. High Steaks (1962)
  119. Mouse Into Space (1962)
  120. Landing Stripling (1962)
  121. Calypso Cat (1962)
  122. Dicky Moe (1962)
  123. The Tom and Jerry Cartoon Kit (1962)
  124. Tall in the Trap (1962)
  125. Sorry Safari (1962)
  126. Buddies Thicker Than Water (1962)
  127. Carmen Get It! (1962)
  128. Pent-House Mouse (1963)
  129. The Cat Above and the Mouse Below (1964)
  130. Is There a Doctor in the Mouse? (1964)
  131. Much Ado About Mousing (1964)
  132. Snowbody Loves Me (1964)
  133. The Unshrinkable Jerry Mouse (1964)
  134. Ah, Sweet Mouse-Story of Life (1965)
  135. Tom-ic Energy (1965)
  136. Bad Day at Cat Rock (1965)
  137. The Brothers Carry-Mouse-Off (1965)
  138. Haunted Mouse (1965)
  139. I’m Just Wild About Jerry (1965)
  140. Of Feline Bondage (1965)
  141. The Year of the Mouse (1965)
  142. The Cat’s Me-Ouch! (1965)
  143. Duel Personality (1966)
  144. Jerry, Jerry, Quite Contrary (1966)
  145. Jerry-Go-Round (1966)
  146. Love Me, Love My Mouse (1966)
  147. Puss ‘n’ Boats (1966)
  148. Filet Meow (1966)
  149. Matinee Mouse (1966)
  150. The A-Tom-Inable Snowman (1966)
  151. Catty-Cornered (1966)
  152. Cat and Dupli-cat (1966)
  153. O-Solar Meow (1967)
  154. Guided Mouse-ille (1967)
  155. Rock ‘n’ Rodent (1967)
  156. Cannery Rodent (1967)
  157. The Mouse from H.U.N.G.E.R. (1967)
  158. Surf-Bored Cat (1967)
  159. Shutter Bugger Cat (1967)
  160. Advance and Be Mechanized (1967)
  161. Purr-Chance to Dream (1967)
  162. The Mansion Cat (2001)
  163. The Karate Guard (2005)

Լիամետրաժ մուլտֆիլմեր խմբագրել

  • 1992թ. հոկտեմբերի 1 - Թոմ և Ջերի։ Ֆիլմ
  • 2002թ. մարտի 6 - Թոմ և Ջերի։ Կախարդական մատանին
  • 2005թ. հունվարի 18 - Թոմ և Ջերի։ Թռիչք դեպի Մարս
  • 2005թ. հոկտեմբերի 11 - Թոմ և Ջերի։ Արագ և խելագար
  • 2006թ. օգոստոսի 22 - Թոմ և Ջերի։ Դողա՛, բեղավոր
  • 2007թ. հոկտեմբերի 2 - Թոմ և Ջերի։ Մարդուկ-ջարդուկի պատմությունը
  • 2010թ. օգոստոսի 24 - Թոմ և Ջերի։ Շերլոկ Հոլմս
  • 2011թ. օգոստոսի 23 - Թոմն ու Ջերին և Օզի կախարդը
  • 2012թ. սեպտեմբերի 28 - Թոմ և Ջերի։ Ռոբին Հուդը և ուրախալի մուկը
  • 2013թ. օգոստոսի 3 - Թոմ և Ջերի։ Հսկայական արկած
  • 2014թ. հուլիսի 27 - Թոմ և Ջերի։ Կորած վիշապը
  • 2015թ. հունիսի 23 - Թոմ և Ջերի։ Հետախուզական խաղեր
  • 2016թ. հունիսի 21 - Թոմ և Ջերի։ Վերադարձ դեպի Օզ
  • 2017թ. հուլիսի 11 - Թոմ և Ջերի։ Վիլի Վոնկան և շոկոլադի գործարանը
  • 2021թ. փետրվարի 26 - Թոմ և Ջերի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Подолян, Ольга. (24 марта 2011 год). «Главному игроку в «кошки-мышки» сегодня исполнилось бы 100 лет» (ռուսերեն). Вести.ру. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vallance, Tom. (24 марта 2001 года). «William Hanna» (անգլերեն). The Independent. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  4. 4,0 4,1 «William Hanna Dies at 90; Created Cartoon Characters». Նյու Յորք Թայմս. 23 марта 2001 года. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  5. 5,0 5,1 Hanna, William; Barbera, Joseph; Sennett, Ted., The Art of Hanna-Barbera: Fifty Years of Creativity, Нью-Йорк, «Viking Studio Books»։
  6. 6,0 6,1 Smoodin, Eric. «Cartoon and Comic Classicism: High-Art Histories of Lowbrow Culture». American Literary History. Օքսֆորդ, Բրիտանիա: Oxford University Press. 4 (1 (1992)).
  7. 7,0 7,1 Whitworth, Melissa (20 декабря 2006 года). «Master cartoonist who created Tom and Jerry draws his last». The Daily Telegraph (անգլերեն). էջ 9.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Vallance, Tom (6 декабря 2006 года). «Joseph Barbera» (անգլերեն). Лондон: The Independent. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  9. 9,0 9,1 Maltin, Leonard. (1997). Interview with Joseph Barbera (Digital). Archive of American Television.
  10. 10,0 10,1 {{{заглавие}}}. — Hal Leonard Corporation.
  11. Barbera, Joseph. {{{заглавие}}}. — Turner Publishing.
  12. 12,0 12,1 12,2 «Cartoon creator Joe Barbera dies» (անգլերեն). Dallas Morning News / Associated Press. 18 декабря 2006 года. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  13. McDougal, Dennis. Five Easy Decades: How Jack Nich olson Became the Biggest Movie Star in Modern Times. — John Wiley & Sons.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Deitch, Gene. (2001). «Tom & Jerry: The First Reincarnation» (անգլերեն). Animation World Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  15. 15,0 15,1 Glendinning, Lee (19 декабря 2006 года). «Joe Barbera, creator of cartoon classics, dies at 95» (անգլերեն). Лондон: The Guardian. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  16. 16,0 16,1 «Rare Tom & Jerry Cell» (անգլերեն). Rembrandt Films. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17–ին-ին.
  17. MacDougall, Kent. (11 июня 1962 года). «Popeye, Tom & Jerry Join Trend to Shift Production Overseas» (անգլերեն). The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  18. 18,0 18,1 18,2 P. Lehman, Christopher. {{{заглавие}}}. — McFarland & Company.
  19. Grimes, William. (27 апреля 2010 года). «Allen Swift, Voice Actor for Radio and TV, Dies at 86» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  20. Pratt, Doug. {{{заглавие}}}. — Douglas Pratt.
  21. «Censored MGM Cartoons». Golden Age Cartoons. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24–ին-ին.
  22. P. Lehman, Christopher. {{{заглавие}}}.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Carlson, Jen. (19 декабря 2006 года). «Joseph Barbera, 1911–2006» (անգլերեն). Gothamist. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  24. 24,0 24,1 «Шоу Тома и Джерри». 2х2. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3–ին-ին.
  25. «Tom and Jerry return to TV» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  26. «Photos - The Karate Guard» (անգլերեն). Music By Michael Giacchino. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  27. «Tom and Jerry on DVD, Release Info, Reviews, News» (անգլերեն). TVShowsonDVD.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19–ին-ին.
  28. «Tom & Jerry: The Golden Collection Volume Two Blu-ray». Blu-ray.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին-ին.
  29. Lambert, David. «Tom and Jerry - Blu-ray and DVD Releases Announced for 'Golden Collection Volume 2'». TVShowsOnDVD.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին-ին.
  30. «Tom and Jerry - The Chuck Jones Collection DVD Information». TVShowsOnDVD.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին-ին.
  31. «Tom and Jerry - Spotlight Collection - The Premiere Volume DVD Information». TVShowsOnDVD.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին-ին.
  32. McBride, Joseph. (1 октября 1992 года). «Review of Tom and Jerry: The Movie». Variety (անգլերեն). Reed Business Information. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  33. Barbera, Joseph, My Life in 'Toons: From Flatbush to Bedrock in Under a Century, Ատլանտա, «Turner Publishing», 1992 — 234–239 էջ, ISBN 1570360421։
  34. «It's Tough to Stay Afloat in the Film-Cartoon Biz : Movies: Disney's hits prove that it can be done, but other firms lack marketing savvy and a competitive product, animators say». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16–ին-ին.
  35. «Tom and Jerry Blast Off to Mars Blu-ray». Blu-ray.com. 13 сентября 2012 года. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  36. «Tom and Jerry: The Fast and the Furry Blu-ray». Blu-ray.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16–ին-ին.
  37. Liu, Ed. (9 августа 2012 года). «PR: «Tom & Jerry: Robin Hood and His Merry Mouse» Comes to Blu-ray and DVD on October 2, 2012». ToonZone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16–ին-ին.
  38. «Tom and Jerry's Giant Adventure Blu-ray». Blu-ray.com. 25 апреля 2013 года. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16–ին-ին.
  39. «Tom and Jerry & Tex Avery Too! - Volume 1: The 1950s» (անգլերեն). Moviegrooves.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 20–ին-ին.
  40. «О журнале - Том и Джерри». Эгмонт-Россия. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  41. «Tom and Jerry Comics» (անգլերեն). Golden Age Cartoons. 25 августа 2006 года. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  42. «Tom & Jerry games» (անգլերեն). MobyGames. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  43. Домброва, Елена. (1 февраля 2011 года). «Том и Джерри в молоке». Avertology, Ведомости. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
  44. «Герои Warner Bros. завоевывают любовь россиян». Avertology. 8 июня 2009 года. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4–ին-ին.
  45. «Телевизор и дети» (ռուսերեն). News Line Expo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  46. Лицкевич, Ольга. (13 декабря 2012 года). «Кто лучше - Том и Джерри или Волк из «Ну, погоди»!?» (ռուսերեն). Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  47. Hanna, William; Ito, Tom. {{{заглавие}}}. — Da Capo Press.
  48. 48,0 48,1 Knoxville, Johnny. «Behind the Scenes with Johnny Knoxville». Vice Magazine (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
  49. Nessel, Jen. (9 августа 1998 года). «...a spicy, funny memoir!» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  50. Walls, Paul. Animation and America. — Rutgers University Press.
  51. Solomon, Charles. (30 июля 1993 года). «Movie Review: Tom and Jerry: A Bland Cat-and-Mouse Chase : The formulaic story feels like a rerun and borrows characters from many other classics». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  52. «Tom and Jerry - The Movie». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18–ին-ին.
  53. «IGN - 66. Tom and Jerry» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 7-ին.
  54. «Этот день в истории бизнеса: компьютер проиграл человеку, родились «Том и Джерри»» (ռուսերեն). Forbes. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14–ին-ին.
  55. 55,00 55,01 55,02 55,03 55,04 55,05 55,06 55,07 55,08 55,09 55,10 55,11 55,12 «William Hanna - Movie and Film awards» (անգլերեն). Allmovie. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  56. 56,00 56,01 56,02 56,03 56,04 56,05 56,06 56,07 56,08 56,09 56,10 56,11 56,12 «Joseph Barbera - Movie and Film awards» (անգլերեն). Allmovie. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25–ին-ին.
  57. «Защита ретушью» (ռուսերեն). Коммерсантъ-Online. 30 августа 2012 года. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 8-ին.
  58. Kagan, Norman. {{{заглавие}}}.
  59. «Из «Тома и Джерри» вырезали неполиткорректные сцены» (ռուսերեն). НТВ. օգոստոսի 11, 2013 года. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14–ին-ին.
  60. Гарин, Пётр. (13 августа 2013 года). «За «Тома и Джерри» вступились поклонники» (ռուսերեն). Вести-FM. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24–ին-ին.
  61. «Smoke's no joke for Tom and Jerry» (անգլերեն). BBC. 2006 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  62. Գոլուբյով, Պավել (փետրվարի 20, 2013 թ.). «Թոմն ու Ջերին». «Честное слово».
  63. «THT ալիքի 2012 թվականի ապրիլի 20-ի հեռուստահաղորդումը». ТНТ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
  64. «Internet Archive Wayback Machine». TV Asahi. 2005 թվականի նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել