Կոորդինատները «Սքայֆոլ» (անգլ.՝ Skyfall), ֆիլմն անգլիական հատուկ գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող թվով 23-րդ ֆիլմն է, որտեղ արդեն 3-րդ անգամ Բոնդի դերակատարն է Դենիել Քրեյգը։

Picto infobox cinema.png
Սքայֆոլ
անգլ.՝ Skyfall
Սքայֆոլ.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ թրիլեր, լրտեսական ֆիլմ և մարտաֆիլմ
ԹեմաՀաշվարկել, վրեժ և ահաբեկչություն
ՀիմքՋեյմս Բոնդ
Թվականհոկտեմբերի 23, 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍեմ Մենդես[1][2][3][…]
ՊրոդյուսերՄայքլ Ուիլսոն և Բարբարա Բրոքոլի
Սցենարի հեղինակԼոգան Ջոն[1][4], Նիլ Պյորվիս[1] և Ռոբերտ Ուեյդ[1][4]
ԴերակատարներԴենիել Քրեյգ[1][2][3][…], Խավիեր Բարդեմ[1][2][3][…], Ռեյֆ Ֆայնս[1][2][5][…], Նաոմի Հարիս[1][2][6][…], Բերենիս Մառլո[1][2][7], Ալբերտ Ֆիննի[1][2][6][…], Ջուդի Դենչ[1][2][3][…], Հելեն Մաքքրորի[1][2][6][…], Բեն Ուիշոու[1][2][6][…], Ola Rapace?[1][2][6][…], Ռորի Քիններ[1][2][6][…], Nicholas Woodeson?[6][7], Tonia Sotiropoulou?[8], Մայքլ Ուիլսոն[8] և Michael Pink?[8]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՍտյուարտ Բեյրդ
Պատմվածքի վայրԼոնդոն, Շոտլանդիա, Ստամբուլ, Մակաու և Շանհայ
Նկարահանման վայրՍտամբուլ, Շանհայ, Ճապոնիա, Լոնդոն[9], Հին թագավորական ռազմածովային քոլեջ[9], Լոնդոնի ազգային պատկերասրահ[9], Charing Cross tube station?[9], St Bartholomew's Hospital?, The Old Vic Tunnels?, Glencoe?[9], Cadogan Square?, Ascot Racecourse?, Pinewood Studios[9], Թուրքիա և Հաշիմա կղզի
ԿինոընկերությունEon Productions, Մետրո Գոլդվին Մայեր, Կոլումբիա Փիքչերս և United Artists
Տևողություն143 րոպե
Շահույթ1 108 561 013 $ և 102 873 568 £
Պաշտոնական կայքէջ
Skyfall (film) Վիքիպահեստում

Ֆիլմի ՄասինԽմբագրել

Ինչպես միշտ, Բոնդին խիստ կարևոր առաջադրանք է հանձնարարվել, որը նրան տարել է դեպի Ստամբուլ։ Անհրաժեշտ է ետ վերադարձնել գողացված կոշտ սկավառակը, որում գտնվում է բոլոր գաղտնի գործակալների ցուցակը։ Այս դեպքում Բոնդը մենակ չի գործում, որն էլ նրա ձախողման պատճառն է դառնում։

M-ի հրամանով նրա գործընկեր Իվ Մանիպեննին փորձում է ազատվել Բոնդի հետ գնացքի վրա մենամարտող հակառակորդից, սակայն գնդակը դիպչելով Բոնդին, նրան գցում է կամրջից։

Չկարողանալով վերադարձնել գործակալների ցուցակը, կորուստներն անխուսափելի են դառնում։ Պայթեցվում է MI6-ը (Կենտրոնակայան), որից հետո սկսվում է գործակալների բացահայտումը և ոչնչացումը։

Այս ամենին վերջ տալու համար հայտնվում է մահացած համարվող Բոնդը, ում համար «կենդանանալը հոբբի է դարձել»։ Այն փաստը, որ վիրավորվելուց հետո Բոնդը չի կարողանում անցնել գործակալների համար նախատեսված ստուգումը և ճանաչվում է ոչ պիտանի, նույնպես նրան չի կանգնեցնում։ Հետքերը նրան տանում են Շանհայ, որտեղից էլ նա հայտնվում է Մակաո կղզում, ուր հանդիպում է MI-ի նախկին գործակալ Ռաուլ Սիլվային։

Հաջող գործողությունների արդյունքում Սիլվան բռնվում է և տարվում MI6-ի նոր կենտրոնակայան, որտեղից պարզապես «հնարավոր չէ» փախչել։ Սակայն այդ ամենն առաջին հայացքից, քանի որ Սիլվային հաջողվում է դիմել փախուստի և մահափորձ կատարել M-ի վրա։

Այս ամենի արդյունքում Բոնդն ու M-ը հայտնվում են Բոնդի ծննդավայր Շոտլանդիայում, ուր նրանք պետք է դիմակայեն Սիլվայի մի ամբողջ բանակի[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել