«Բեն-Հուր» (անգլ.՝ Ben-Hur), ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի 1959 թվականին նկարահանած ամերիկյան էպիկական ֆիլմ։ Նկարահանված է ամերիկացի գրող Լյու Ուոլլասի վեպի հիման վրա։

Picto infobox cinema.png
Բեն Հուր
անգլ.՝ Ben-Hur
Ben hur 1959 poster.jpg
ԵրկիրԱՄՆ
ԺանրՊեպլում, էպիկական ֆիլմ, դրամա, սուրբծննդյան ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ և մարտաֆիլմ
ՀիմքԲեն-Հուր:Քրիստիսի պատմություն
Թվականնոյեմբերի 18, 1959[1], սեպտեմբերի 20, 1962[2] և հոկտեմբերի 14, 1960[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ուայլեր[4][5][6][…]
ՊրոդյուսերՍեմ Զիմբալիստ[7]
Սցենարի հեղինակKarl Tunberg?, Gore Vidal?, Christopher Fry?, Մաքսվել Անդերսոն և Սեմյուել Բերման
ԴերակատարներՉառլթոն Հեսթոն[4][8][5][…], Ջեք Հոքինս[8][5][9][…], Haya Harareet?[8][5][10][…], Stephen Boyd?[8][5][9][…], Հյու Գրիֆիտ[8][11][12], Martha Scott?[8][11][12], Քեթի Օ'Դոննել[8][11][12], Սեմ Ջաֆե[8][11][12], Ֆինլեյ Քյուրի[8][11][12], Liana Del Balzo?[8], Մարինա Բերտի[8], Frank Thring?[8][11][12], André Morell?[8][12], Ալդո Սիլվանի[8][11], Duncan Lamont?[8], George Relph?[8][11][12], John Le Mesurier?[8][11], Lydia Clarke?, Մինո Դորո[8], Richard Hale?[8], Terence Longdon?[8][11][12], Ferdy Mayne?[13], Ջուլիանո Ջեմմա[13], Ralph Truman?[13], Lando Buzzanca?[13], José Greci?[13], Raimondo Van Riel?[13], Պիետրո Տորդի[13], Enzo Fiermonte?[13], Aldo Pini?[13], Տուտե Լեմկով[13] և Ռոբերտ Բրաուն[13]
ՕպերատորRobert L. Surtees?[4]
ԵրաժշտությունՄիկլոշ Ռոժա
ՄոնտաժJohn Dunning?
Պատմվածքի վայրԻսրայել
Նկարահանման վայրՀռոմ
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն222 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ164 000 000 $
Պաշտոնական կայքէջ
Ben-Hur (1959 film) Վիքիպահեստում

Ֆիլմը ստացել է ռեկորդային՝ թվով 11 Օսկար, ինչը «Բեն-Հուր» ֆիլմից բացի հաջողվել է միայն 1997 թ. «Տիտանիկ» և 2003 թ. «Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը» ֆիլմերին, Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդ տեղում է որպես էպիկական ֆիլմ։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմում գործողությունները կատարվում են 1-ին դարում, երբ աշխարհում նոր էր տարածվում քրիստոնեությունը։ Գլխավոր հերոս Իսրայելի հարուստ քաղաքացի Բեն-Հուրը (Չառլտոն Հեսթոն) հանդիպում է իր մանկության ընկերոջ Մասսալուին, ով այժմ բարձրաստիճան պաշտոնյա է։ Երբեմնի շատ մտերիմ ընկերները սակայն հանդիպման ժամանակ վիճաբանություն են ունենում ինչ-որ հարցի շուրջ, իսկ Բեն-Հուրի տան կտուրից պատահականորեն պոկված կղմինդրի կտորը, որ ընկնում է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի կողքին, պատճառ է դառնում որ նրան և նրա ընտանիքի անդամներին՝ մորը և քրոջը, մեղադրեն սպանության համար և ուղարկեն բանտ։

Երկար տարիների բանտարկյալի կյանքը ու տաժանակիր աշխատանքները սակայն չեն հուսահատեցնում նրան ...

ԴերասաններԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

Ֆիլմն արժանացել է 11 Օսկար-ի, ստացել է նաև 2 Ոսկե Գլոբուս, 1 BAFTA, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ, ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի 1 մրցանակ, ներկայացվել է 1 Գրեմմիի, ԱՄՆ գրողների գիլդիայի 1 մրցանակի և այլն։

2004 թ. ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում։

Վարկանիշային ցանկերԽմբագրել

Ֆիլմն ընդգրկված է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված տարբեր վարկանիշային ցանկերում հետևյալ տեղերում՝

Ֆիլմը Internet Movie Database կայքի 250 լավագույն ֆիլմերի ցանկում 170-րդն է (2013 թ. փետրվար ամսվա դրությամբ)

ԴերակատարներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել