Տնային վիդեո համակարգ

սպառողական մակարդակի անալոգային տեսաերիզների ձայնագրման և ձայներիզների ձևաչափի ստանդարտ
(Վերահղված է VHSից)
Տնային վիդեո համակարգ
ՏՎՀ-ի լոգոն
ՏՎՀ-ի տեսքը
Ընդհանուր տեղեկություններ
Մշակման տարեթիվ 1976
Մշակողներ JVC
Չափերը 188×104×25 մմ
Տարողությունը 60-300 րոպե (SP)

մինչև 600 րոպե (LP) մինչև 900 րոպե (EP)

Ընթերցման արագությունը գոտի արագություն

3,335 սմ/վ NTSC-ի համար 2,339 սմ/վ PAL-ի համար

Դիմում Տնային տեսանյութ
Տեսակը Մագնիսական ժապավեն, Տեսաերիզ

Տնային վիդեո համակարգ կամ ՏՎՀ (անգլերեն` Video Home System, կրճատ` VHS), սպառողական համակարգի տեսաստանդարտ։ Այն զարգացվել էր ճապոնական JVC կոնցեռնի կողմից և ներկայացվել ճապոնական շուկայում 1976 թ.-ին։ Համակարգը մեծ ժողովրդայնություն էր վայելում ԽՍՀՄ-ում, այդ թվում՝ Հայաստանում 80-ականներին և 90-ականներին։ Այդ ժամանակներում խորհրդային սև շուկայում տարածված էր ապօրինի թարգմանված ֆիլմերի արդյունաբերությունը (հատկապես Բ-կարգի ֆիլմեր, որոնք մեծ մասամբ ամերիկյան էին)։ Այդ ֆիլմերը ձայնագրվում էին հենց VHS ֆորմատի տեսաերիզների վրա։

Տեսաերիզների հետ կապված թվագրություն

խմբագրել
  • 1976 թ. - VHS-ի զարգացումը JVC-կողմից
  • 1980-ականներ - Betamax և Video 2000 հակառակորդ ֆորմատների հանդեպ VHS-ը տանում է բացարձակ հաղթանակ
  • 1984 թ. - Խորհրդային միությունում ստեղծվում է առաջին վիդեոմագնիտաֆոնը՝ Электроника ВМ-12
  • 2003 թ. - VHS-ը զիջում է դիրքերը DVD ֆորմատին (վաճառվող տեսաերիզների առումով)
  • 2006 թ. - «Մի բռնության պատմությունը» դառնում է վերջին հոլիվուդյան առաջնակարգ ֆիլմը, որը թողարկվում է VHS ֆորմատի վրա
  • 2008 թ. - Ամենավերջին խոշոր արդյունաբերությունը դադարում է VHS-ների թողարկումը[1]։
  • 2016 թ. - VHS տեսաձայնագրիչների վերջին արտադրողը՝ Funai-ն, հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ դադարեցնում են իրենց արտադրությունը[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնային վիդեո համակարգ» հոդվածին։