Մարգարիտա Տերեխովա
Մարգարիտա Բորիսովնա Տերեխովա (ռուս.՝ Маргарита Борисовна Терехова, օգոստոսի 25, 1942[1], Turinsk, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դերասանուհի, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1996), ԽՍՀՄ Պետական մրցանակի (1989) և Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1979)[2]:
Մարգարիտա Տերեխովա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1942[1] (82 տարեկան) |
Ծննդավայր | Turinsk, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ուզբեկստանի ազգային համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Աշխատավայր | Մոսսովետի անվան թատրոն |
Ամուսին(ներ) | Վյաչեսլավ Բուտենկո և Sava Hashamov? |
Երեխա(ներ) | Anna Terekhova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՄարգարիտա Տերեխովան ծնվել է Սվերդլովսկի մարզի Տուրինսկ քաղաքում՝ տեղի դրամատիկական թատրոնի դերասանների ընտանիքում։ Ավելի ուշ նրանց ընտանիքը տեղափոխվել է Ուզբեկստան։ Դպրոցն ավարտելուց հետո, 1959 թվականին ընդունվել է Տաշքենդի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և երկու տարի սովորելուց հետո հեռացել է համալսարանից ու մեկնել Մոսկվա։ Այնտեղ ընդունվել է Մոսխորհրդի անվան թատրոնին կից Յուրի Զավադսկու դպրոց-ստուդիան[3]։ 1964 թվականին, ավարտելով, որպես դերասանուհի աշխատանքի է անցել Մոսխորհրդի անվան թատրոնում։
Վերը նշված թատրոնի բեմում նրա խաղացած դերերից են՝ Կլեոպատրա (Բեռնարդ Շոուի «Կեսար և Կլեոպատրա», 1964 թ.), Մարի (Հայնրիխ Բյոլի «Ծաղրածուի աչքերով», 1968 թ.), Սոնյա (Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», 1971 թ.), Ելիզավետա (Լեոնիդ Զորինի «Թագավորական որս», 1977 թ.) և այլն։
1965 թվականին առաջին անգամ նկարահանվել է կինոյում՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» կինոնկարում կատարելով Տանյայի դերը։ Նրա հաջորդ, առավել հայտնի ֆիլմերից են՝ «Ալիքների վրայով վազողը» (1967 թ.), «Բելոռուսական կայարան» (1970 թ.), «Հայելի» (1974 թ.) և այլ ֆիլմեր։ Մարգարիտա Տերեխովան հատկապես մեծ ճանաչում ձեռք բերեց «Շունը դեզի վրա» (1977 թ.), «Դ՛Արտանյանը և երեք հրացանակիրները» (1978 թ.) և «Բարեպաշտ Մարթան» (1980 թ.) երաժշտական հեռուստաֆիլմերում խաղացած դերերով։
2005 թվականին, որպես սցենարիստ և ռեժիսոր, հանդես է եկել Անտոն Չեխովի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Ճայը» կինոնկարով, որտեղ կատարել է Իրինա Արկադինայի դերը։ Այդ նույն թվականից, հիվանդության պատճառով նա այլևս չի խաղացել ոչ թատրոնում և ոչ էլ կինոյում[4][5]։ Ըստ նրա երեխաների, դերասանուհին խնդիրներ ունի հիշողության հետ[6] և տառապում է Ալցհայմերի հիվանդությամբ[7][8]։
2012 թվականին, դերասանուհու 70-ամյակի կապակցությամբ, նրան շնորհվել է դիպլոմ՝ «Բոլոր ժամանակների դերասանուհի» և պատվավոր մրցանակ՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրումների համար[9][10]։
Անձնական կյանք
խմբագրելՄարգարիտա Տերեխովայի առաջին ամուսինը Ռուսաստանի վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Բուտենկոն էր (1964-1967 թթ.): Երկրորդ անգամ ամուսնացել է Բուլղարիայի ժողովրդական արտիստ Սավա Խաշիմովի հետ (1967-1969 թթ.): Դերասանուհու երրորդ ամուսինը ռեժիսոր Գեորգի Գավրիլովն էր (1980-1995 թթ.):
Մարգարիտա Տերեխովայի դուստրը դերասանուհի Աննա Տերեխովան է, իսկ որդին՝ դերասան, նկարիչ Ալեքսանդր Տերեխովը[11][12]։ Պաշտոնապես նրա որդու հայրը Գեորգի Գավրիլովն է, սակայն մամուլում հաճախ հաղորդվում է, որ Ալեքսանդրի հայրը տաջիկ գործարար և քաղաքական գործիչ Սայֆիդդին Տուրաևն է[13]։ Վերջինս հերքում է այդ փաստը[14][15], սակայն «Ճայը» ֆիլմում Ալեքսանդրը նկարահանվել է Տուրաև ազգանունով։
Մարգարիտա Տերեխովան ունի ազնվականական ծագում և լեհական արմատներ[16]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 1976 - ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ[17]
- 1979 - ՌԽՖՍՀ Պետական մրցանակ[18]
- 1989 - ԽՍՀՄ Պետական մրցանակ[18]
- 1991 - Գրան-պրի՝ Սան Ռեմոյի հեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում
- 1992 - Ռուանի Հյուսիսային երկրների միջազգային կինոփառատոնի մրցանակը
- 1993 - Բրյուգգեի միջազգային կինոփառատոնի մրցանակը
- 1996 - Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ[19]
- 2002 - Սվերդլովսկի մարզի Տուրինսկի շրջանի պատվավոր քաղաքացի[20][21][22]
- 2012 - «Մոսկովյան պրեմիերա» կինոփառատոնի դիպլոմ և պատվավոր մրցանակ
- 2013 - Ռուսաստանի Դաշնության «Պատվո շքանշան»[23]
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1965 | Բարև, ես եմ | - | Տանյա |
1967 | Ալիքների վրայով վազողը | Бегущая по волнам (Бягаща по вълните) | Բիչե Սենիել, Ֆրեզի Գրանտ |
1967 | Եվ այս շուրթերը, և աչքերը կանաչ... | И эти губы, и глаза зелёные… | Ջոան |
1969 | Հրեշտակի փողոցը | Улица Ангела | Լինա |
1970 | Բելոռուսական կայարան | Белорусский вокзал | Նատաշա Շիպիլովա |
1972 | Մենախոսություն | Монолог | Տասյա |
1972 | Չորրորդը | Четвёртый | Քեթ |
1972 | Իմ կյանքը | Моя жизнь | Մաշա Դոլժիկովա |
1973 | Մանկություն, դեռահասություն, պատանեկություն | Детство. Отрочество. Юность | Նատալյա Նիկոլաևնա |
1974 | Սերգեևը փնտրում է Սերգեևին | Сергеев ищет Сергеева | Տանյա |
1974 | Հայելի | Зеркало | մայր, Նատալյա |
1975 | Մնացած ողջ կյանքի համար | На всю оставшуюся жизнь | ուսուցչուհի Ֆաինա |
1975 | Ռիկի-Տիկի-Տավի | Рикки-Тикки-Тави | Մարգրեթ Լոուսոն |
1975 | Վստահություն | Доверие | Ալեքսանդրա Կոլոնտայ |
1975 | Ադամանդներ պրոլետարիատի դիկտատուրայի համար | Бриллианты для диктатуры пролетариата | Վերա |
1976 | Կապույտ թռչունը | Синяя птица (The Blue Bird) | Կաթ |
1976 | Քանի դեռ կանգուն են լեռները | Пока стоят горы | Կատյա Շալագինա |
1976 | Ցերեկային գնացք | Дневной поезд | Վերա Կարցևա |
1977 | Ով կմեկնի Տրուսկավեց | Кто поедет в Трускавец | Նե |
1977 | Շունը դեզի վրա | Собака на сене | Դիանա, կոմսուհի դը Բելֆլոր |
1977 | Մայրիկ, ես ողջ եմ | Мама, я жив (Mama, ich lebe) | Սվետլանա |
1978 | Խաղացողները | Игроки | Ադելաիդա Իվանովնա |
1978 | Երեխաներն ինչպես երեխաներ | Дети как дети | Վերա |
1978 | Դասացուցակ՝ վաղը չէ, մյուս օրվա համար | Расписание на послезавтра | Անտոնինա Սերգեևնա |
1978 | Արագիլը | Аист | Դորինա |
1978 | Դ՛Արտանյանը և երեք հրացանակիրները | Д’Артаньян и три мушкетёра | Միլեդի Վինտեր |
1979 | Տղամարդիկ և կանայք | Мужчины и женщины | Նադեժդա Սերգեևնա |
1979 | Սանտա Էսպերանսա | Санта Эсперанса | Իզաբել |
1980 | Բարեպաշտ Մարթան | Благочестивая Марта | դոնյա Մարթա |
1980 | Ասպետ դը Գրիյոյի և Մանոն Լեսկոյի պատմությունը | История кавалера де Гриё и Манон Леско | Մանոն Լեսկո |
1980 | Էդվին Դրուդի գաղտնիքը | Тайна Эдвина Друда | Ելենա Լանդլես |
1982 | Եկ ամուսնանանք | Давай поженимся | Ելենա Վորոնովա |
1982 | Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել | Всё могло быть иначе | Դարինա Սանդու |
1982 | Կապույտ գիշերներից այն կողմ | За синими ночами | Օլգա Նիկոլաևնա |
1983 | Դժբախտ լինել չեմ ցանկանում | Не хочу быть несчастливым | կին |
1985 | Ռուսիան ի սկզբանե | Русь изначальная | կայսրուհի Թեոդորա |
1988 | Այլախոհը | Диссидент | խմբագիր |
1989 | Այն | Оно | Անելկա Լյադոխովսկայա |
1989 | Հայր մեր | Отче наш | կինը երեխայի հետ |
1990 | Կոտրված լույս | Сломанный свет | Կատյուշա |
1990 | Միայն խելագարների համար | Только для сумасшедших | Ռիտա |
1990 | Աշխարհի կենտրոնում | Посредине мира | Արսենի Տարկովսկու մայրը, Անդրեյ Տարկովսկու մայրը, Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաևա |
1991 | Իվան Ֆեոդորով | Иван Фёдоров (Откровение Иоанна Первопечатника) | Անաստասյա Սադովսկայա |
1994 | Արգելված պտուղ | Запретный плод (Забраненият плод) | - |
1995 | Արահետ | Тропа | մորաքույր |
2005 | Ճայը | Чайка | Իրինա Արկադինա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ Королева экрана отмечает юбилей // 7 дней, 25 августа 2012
- ↑ «Маргаритa Тереховa». ВокругТВ. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Болезнь Маргариты Тереховой». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Маргарита Терехова: «Сын перестал разговаривать со мной»». Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին. Վերցված է 2019-06-12-ին.
- ↑ Абре Майя (24.08.2017). «Дочь Маргариты Тереховой: Маму лечат фильмы, где она снималась». Արխիվացված է օրիգինալից 2018-01-03-ին. Վերցված է 2019-06-12-ին.
- ↑ [1] Արխիվացված 2018-06-27 Wayback Machine/ Болезнь Альцгеймера у знаменитостей]
- ↑ Gazeta.ru, 17 декабря 2018. «Одна из поздних стадий»: сын рассказал о здоровье Тереховой
- ↑ Маргарита Терехова получила первый за свою кинокарьеру приз(չաշխատող հղում) // m.news.mail.ru, 24 августа 2012
- ↑ Больную Маргариту Терехову коллеги довели до слёз
- ↑ Маргарита Терехова: «Я не буду до конца своих дней актрисой»
- ↑ Терехов (Тураев) Александр
- ↑ Мистическая женщина. 25 августа - 75 лет Маргарите Тереховой // Российская газета Неделя. — 2017. — № 189. — С. 33.
- ↑ «Сайфиддин Тураев отрицает отцовство сына Маргариты Тереховой». Радио Озоди. 1 августа, 2014.
- ↑ Шаблинская О. (25 августа 2017). ««Расплата за славу». Одиночество миледи Маргариты Тереховой». Аргументы и факты. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Маргарита Терехова. Из первых уст. М., 2013
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 31 декабря 1976 года «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»
- ↑ 18,0 18,1 Королева экрана отмечает юбилей - 7Дней.ру
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 ноября 1996 года № 1481 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ https://www.oblgazeta.ru/society/29881/ В Туринске появилась суперзвезда отечественного кино
- ↑ http://turinsk.midural.ru/article/show/id/90 Почетные граждане Туринска и Туринского района Свердловской области
- ↑ https://www.e1.ru/news/spool/news_id-475318.html «Никто не довёз меня до Туринска»: зачем Маргарита Терехова всю жизнь рвалась в уральский городок
- ↑ Указ Президента Российской Федерации от 19 января 2013 года № 33 «О награждении государственными наградами Российской Федерации»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Տերեխովա» հոդվածին։ |