Վասիլևներ (կինոռեժիսորներ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասիլևներ (այլ կիրառումներ)

Վասիլևներ (ազգանվանակիցներ, կեղծանունը՝ Վասիլև եղբայրներ), խորհրդային կինոռեժիսորներ։ Գևորգի Նիկոլաևիչ Վ․ 1899-1946 ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ 1940։ Սովորել է «Երիտասարդ վարպետներ» ստուդիայում։ Պարգևատրվել է Լենինի Կադր «Չապաև»- կինոնկարից 1934, ռեժիսոր Գ․ և Ս․ Վասիլեներ և Կարմիր աստղի շքանշաններով։ Սերգեյ Դմիտրևիչ Վ․ 1900-1959, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ 1948։ 1924 թվականին ավարտել է Լենինգրադի էկրանային արվեստի ինստիտուտը։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Վասիլևները կինոյում աշխատել են 1924 թվականից։ Առաջին համատեղ ռեժիսորական աշխատանքը եղել է «Սխրագործություն սառույցների մեջ» 1928 վավերագրական ֆիլմը։ 1934 թվականին ստեղծել են «Չապաև» (ըստ Դ․ Ա․ Ֆուրմանովի, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941) կինոնկարը, որը սոցիալիստ, ռեալիզմի ամենանշանավոր երկերից է․ ֆիլմում զուգակցված է բարձր գաղափարայնությունը և գեղարվեստական ձևերի կատարելությունը։ Կինոնկարը նպաստել է սովետական, ինչպես և արտասահմանյան առաջադեմ կինոյի զարգացմանը։ Վասիլևների այլ ֆիլմերից են «Վոլոչաևյան օրեր» 1937, «Ցարիցինի պաշտպանությունը» (1942, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942), «Ռազմաճակատ» 1943։ 1955 թվականին Սերգեյ Դմիտրևիչ Վ․ ստեղծել է «Շիպկայի հերոսները» (բուլղար կինեմատոգրաֆիստների հետ), 1958 թվականին՝ «Հոկտեմբերի օրերին» կինոնկարները։ Վասիլևները եղել են իրհնց ֆիլմերի մեծ մասի սցենարիստները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 292 CC-BY-SA-icon-80x15.png