Ուզբեկստանի ազգային համալսարան

Տաշքենդի համալսարան (ուզբ.՝ Mirzo Ulugʻbek nomidagi Oʻzbekiston Milliy Universiteti), բարձրագույն ուսումնական հաստատություն, հիմնադրվել է 1918 թվականին որպես ժողովրդական համալսարան (բնա-մաթեմատիկական, գյուղատնտեսական, տեխնիկական, սոցիալ-տնտեսական և գրական-փիլիսոփայական ֆակուլտետներ

Ուզբեկստանի ազգային համալսարան
ուզբ.՝ Mirzo Ulugʻbek nomidagi Oʻzbekiston Milliy Universiteti
National University of Uzbekistan Logo.png
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1918
ԵրկիրFlag of Uzbekistan.svg Ուզբեկստան
ՏեղագրությունՏաշքենդ
Կայքnuu.uz
##Ուզբեկստանի ազգային համալսարան (Ուզբեկստան)
Red pog.png
Ուզբեկստանի ազգային համալսարան, Ուզբեկստան
National University of Uzbekistan Վիքիպահեստում
Տաշքենդի համալսարան

1920-ական թվականների վերջին և 1930-ական թվականների սկզբին համալսարանի բաժանմունքների հիման վրա ստեղծվել են Տաշքենդի բժշկական, գյուղատնտեսական, մանկավարժական, ոռոգման և գյուղատնտեսության մեքենայացման ինժեներների ինստիտուտները և մի շարք բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատություններ, որոնք միացվել են (1933) պոլիտեխնիկական ինստիտուտին։ Տաշքենդի համալսարանն ունի մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանական-հողային, երկրաբանության, աշխարհագրության, պատմության, իրավաբանական, բանասիրական, էսրևելյան, ժուռնալիստիկայի, ռոմանո-գերմանական բանասիրության, Ասիայի, Աֆրիկայի և Լատինո Ամերիկայի զարգացող երկրների քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 109 ամբիոն, 14 պրոբլեմային լաբորատորիա, հաշվողական կենտրոն, 6 ուսումնական թանգարան, բուսաբանական այգի, հերբարիում, գիտական գրադարան (2,5 միլիոն գիրք)։ Համալսարանին կից գործում են Միջին Ասիայի ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների դասախոսների կատարելագործման ինստիտուտներ, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, ուզբեկերեն լեզվի և գրականության դասախոսների կատարելագործման ֆակուլտետներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 574 CC-BY-SA-icon-80x15.png