Յուրի Զավադսկի
Յուրի Ալեքսանդրովիչ Զավադսկի (հունիսի 30 (հուլիսի 12), 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1977[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս սովետական ռեժիսոր և դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948)։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։
Յուրի Զավադսկի ռուս.՝ Юрий Александрович Завадский | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30 (հուլիսի 12), 1894 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 5, 1977[2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և ռեժիսոր |
Աշխատավայր | Մոսսովետի անվան թատրոն |
Ամուսին | Վերա Մարեցկայա, Գալինա Ուլանովա և Irina Anisimova? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
1915 թվականին ընդունվել է Ե․ Բ․ Վախթանգովի ստուդիան։ Վախթանգովի անվան թատրոնում խաղացել է Անտոնիոս (Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը», 1921) և Տեսարան Մ․ впт․․ Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի ներկայացումից (1964, Մոսկվայի Մոսսովետի անվան թատրոն), ռեժիսոր Յու․ Ա․ Զավադսկի Կալաֆ (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ», 1922), 1924 թվականին բեմադրել Գոգոլի «Ամուսնություն»-ը։ 1924-1931 թվականներին եղել ԷՄԳԱԹ-ի դերասան, միաժամանակ (մինչև 1936 թվականը) ղեկավարել իր հիմնադրած (1924 ստուդիան (1927 թվականից թատրոն ստուդիա)։ 1932-1935 թվականներին ղեկավարել է կարմիր բանակի Կենտրոնական, 1936-1940 թվականներին՝ Դոնի Ռոստովի Մ․ Գորկու անվ․ թատրոնները։ 1940 թվականից Մոսսովետի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Լավագույն բեմադրություններից են՝ Կոռնեյչուկի «Էսկադրայի խորտակումը» (1934), Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (1940), Լեոնովի «Արշավանք»-ը (1943, Շեքսպիրի «Օթելլո»-ն (1944), Չեխովի «Ճայ»-ը (1945), Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը (1-ին խմբ․ 1952, 2-րդը՝ 1964, լենինյան մրցանակ, 1965)։ Արժանացել է ԽՍՀՄ պետ․ մրցանակների (1946, 1951)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Завадский Юрий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 661)։ |