Կապույտ թռչունը (ֆիլմ, 1976)
«Կապույտ թռչունը» (ռուս.՝ «Синяя птица», անգլ.՝ The Blue Bird), խորհրդա-ամերիկյան երաժշտական գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանվել է 1976 թվականին ռեժիսոր Ջորջ Քյուքորի կողմից Մորիս Մետերլինկի համանուն պիեսի հիման վրա։ Խորհրդային «Լենֆիլմ» ու «Սովինֆիլմ» կինոստուդիաների և ամերիկյան «20th Century Fox» ու «Էդվարդ Լյուիս Փրոդաքշն» կինոընկերությունների համատեղ արտադրություն է։ Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան աստղեր Էլիզաբեթ Թեյլորը, Ջեյն Ֆոնդան և Ավա Գարդները։
Երկիր | ![]() ![]() |
---|---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2], մանկական ֆիլմ, ֆիլմ-հեքիաթ, արկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Թվական | ապրիլի 5, 1976[3] |
Լեզու | անգլերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Ջորջ Քյուկոր[4][5][1][…] |
Պրոդյուսեր | Էդվարդ Լյուիս և Paul Maslansky? |
Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Կապլեր[1], Ալֆրեդ Հայես[1] և Hugh Whitemore? |
Դերակատարներ | Էլիզաբեթ Թեյլոր[5][1][2][…], Ջեյն Ֆոնդա[5][1][2][…], Ավա Գարդներ[5][1][2][…], Cicely Tyson?[5][2][6], Ռոբերտ Մոռլի[5][2][6], Patsy Kensit?[5][2][6], Will Geer?[5][2][6], Harry Andrews?[5][2][6], George Cole?[5][2][6], Մարգարիտա Տերեխովա[6], Mariinsky Ballet?, Mona Washbourne?[5][2][6], Ռիչարդ Պիրսոն[5][2][6], Գեորգի Վիցին, Օլեգ Պոպով[6], Nadezhda Pavlova? և Todd Lookinland?[7] |
Օպերատոր | Ֆրեդի Յանգ և Յոնաս Գրիցյուս |
Երաժշտություն | Irwin Kostal?, Անդրեյ Պետրով և Lionel Newman? |
Կինոընկերություն | 20th Century Studios և Լենֆիլմ |
Տևողություն | 99 րոպե |
Բյուջե | 12 000 000 $ |
Ստեղծման պատմությունԽմբագրել
Ֆիլմը նկարահանվել է միջազգային լարվածության լիցքաթափման ժամանակաշրջանում՝ «Լենֆիլմ» և 20th Century Fox կինոստուդիաների համատեղ ջանքերով։ Ի տարբերություն նախորդ էկրանավորումների՝ Մետերլինկայի պիեսի այս չորրորդ էկրանավորումը ձախողվել է վարձույթում և ուշադրության չի արժանացել քննադատների կողմից։
Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է ԽՍՀՄ-ում՝ Մոսկվայում, Լենինգրադում, Պուշկինում, Պավլովսկում (մասնավորապես՝ Եկատերինինսկի այգում՝ «Էրմիտաժ» տաղավարի մոտ և Պիլլ-աշտարակի մոտ և Պավլովյան այգում՝ Սպիտակ Կեչիների շրջանում) և Յալթայում՝ «Ծիծեռնակի բույն» ամրոցի մոտ[8]։
Սկզբում Շան դերի համար հրավիրվել էր ամերիկացի դերասան Ջեյմս Կոկոն։ Սակայն նա, մեկնելով գալով Խորհրդային Միություն, չի կարողացել ուտել տեղի սննդից ոչինչ, բացի կարագով հացից։ Այդ պատճառով դերասանի մոտ սկսվել է լեղապարկի հիվանդության նոպան, և Կոկոյին փոխարինել է Ջորջ Քոուլին[9]։
Պարերը կատարել են Լենինգրադի Ս․ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և Լենինգրադի մանրապատումների խորեոգրաֆիկ անսամբլի արտիստները։
Նկարահանվել է «Թաուեր Ինթերնեյշնլի» հետ համատեղ՝ «Բլյուբերդ Փրոդաքշնզ Լթդ․» ընկերության կողմից։ Նկարահանումներն իրականացվել են «Պանավիժն» տեսախցիկով։ Ժապավենի մշակումը և տպագրությունը կատարվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի լաբորատորիայում և «Դե Լյուքսում»։
ՍյուժեԽմբագրել
Մի օր փոքր քույր ու եղբայր Տիլտիլին ու Միտիլին այցելում է խորհրդավոր ծեր կին՝ պատմելով հիվանդ աղջկա մասին, որին կարող է բուժել միայն կապույտ փետուրներով թռչունը։ Կախարդը դիմում է երեխաներին՝ խնդրելով գտնել ու բռնել այդ թռչունին, որպեսզի նրան տա աղջկան։ Վերածվելով Լույս անունով գեղեցիկ կախարդուհու՝ նա Տիլտիլին նվիրում է կախարդական ադամանդ, որն ունակ է մարդկային հատկանիշներ հաղորդել ինչպես կենդանիների, այնպես էլ տարբեր առարկաների, նույնիսկ հացին, ջրին, կրակին, շաքարին և կաթին։ Երեխաները պատրաստվում են Կախարդուհու և կենդանացած առարկաների ուղևորվել որոնելու կապույտ թռչունին։
ԴերերումԽմբագրել
- Փեթսի Քենզիթ – Միտիլ
- Թոդ Լոքինլանդ – Տիլտիլ
- Էլիզաբեթ Թեյլոր – մայր / կախարդ / Լույս / Մայրական սեր (հնչյունավորել է Իրինա Կարտաշյովան)
- Ջորջ Քոուլ – Տիլո շուն
- Սիսելի Թայսոն[10] – կատու Տիլետտա (հնչյունավորել է Գալինա Չիգինսկայան)
- Ռիչարդ Պիրսոն – Հաց (հնչյունավորել է Լև Լեմկեն)
- Մարգարիտա Տերեխովա – Կաթ
- Գեորգի Վիցին – Շաքար
- Վալենտինա Գանիբալովա – Ջուր
- Եվգենի Շչերբակով – Կրակ
- Նադեժդա Պավլովա – Կապույտ Թռչուն
- Ուիլ Գիր – պապ (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
- Մոնա Ուոշբորն – տատ
- Ջեյն Ֆոնդա – Գիշեր
- Ավա Գարդներ – Հաճույք
- Օլեգ Պոպով – ծաղրածու
- Հարրի Էնդրյուս – Կաղնի
- Ռոբերտ Մորլի – Ժամանակ
- Լեոնիդ Նևեդոմսկի – հայր
ԷպիզոդներումԽմբագրել
- Գլիկերիա Բոգդանովա-Չեսնոկովա – Ուտելու Հաճույք
- Սերգեյ Ֆիլիպով – Ոչինչ Չհասկանալու Հաճույք
- Վլադիմիր Կազարինով – Ոչինչ Չանելու Հաճույք
- Գրիգորի Շպիգել – Հարուստ Լինելու Հաճույք
- Իգոր Դմիտրիև – Գեղեցիկ Լինելու Հաճույք
- Լյուդմիլա Քսենոֆոնտովա – Ոչինչ Չիմանալու Հաճույք
- Յուրի Շեպելև – Խմելու Հաճույք
Նկարահանող խումբԽմբագրել
- Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Կապլեր, Հյու Ուայթմոր, Ալֆրեդ Հեյս
- Գլխավոր օպերատորներ՝ Ֆրեդի Յանգ, Յոնաս Գրիցյուս[11]
- Նկարիչ՝ Վալերի Յուրկևիչ
- Կոստյումների նկարիչներ՝ Մարինա Ազիզյան, Էդիթ Հեդ
- Երգերի և բալետային երաժշտության հեղինակ՝ Անդրեյ Պետրով
- Երգերի ռուսերեն տեքստի հեղինակ՝ Տատյանա Կալինինա
- Կոմպոզիտոր և դիրիժոր՝ Իրվին Կոստել
- Բանաստեղծությունների հեղինակ՝ Թոնի Հարիսոն
- Ֆիլմի գլխավոր տնօրեն՝ Ալեքսանդր Արշանսկի
- Պրոդյուսեր՝ Փոլ Մասլանսկի
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://fdb.pl/film/61469-blekitny-ptak
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.ofdb.de/film/25701,Der-Blaue-Vogel
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.imdb.com/title/tt0074225/
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.filmaffinity.com/es/film197934.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 http://www.imdb.com/title/tt0074225/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «10 известных фильмов, снимавшихся в Крыму...»։ PulsON (ռուսերեն)։ pulson.ru։ Վերցված է 2017-08-05
- ↑ «Синяя птица (1976) фильм» (ռուսերեն)։ www.kinofilms.com.ua։ Վերցված է 2017-08-05
- ↑ Դերասանուհի Սիսելի Թայսոնի անունը, որը մարմնավորել է Կատվին, ֆիլմի լուսագրերում սխալամբ նշված է որպես «Սեսիլի»։
- ↑ Техника кино и телевидения, 1975, էջ 28
ԳրականությունԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- ««Синяя птица»»։ Государственный регистр фильмов։ Министерство Культуры Российской Федерации։ Վերցված է 2013-02-04(չաշխատող հղում)
- «Синяя птица» на сайте «Энциклопедия отечественного кино»