Հայկական աշխարհակալ տերություն խմբագրել

Տիգրան Մեծը իր գահակալությունը սկսեց 45 տարեկան հասակում, ինչից կարելի է ենթադրել, որ նա ծնվել է Ք․ա․ 140 թվականին[1] հայոց մայրաքաղաք Արտաշատում[2], իսկ պատանդության է տարվել 20-25 տարեկան հասակում։ Նա սերել է Մեծ Հայքում այդ ժամանակ իշխող Արտաշեսյանների արքայատոհմից և եղել է Արտաշես Ա-ի թոռը՝ Տիգրան Ա-ի որդին։ Նրա հայրը Արտաշես Ա-ի գահակալման տարիներին եղել է արևմտյան զորավարության կառավարիչը[3]։ Ըստ պատմիչների պնդման՝ նա կրթություն է ստացել ժամանակի լավագույն դպրոցներում, որտեղ սովորել է հունարեն և ասորերեն[4]։

Պատանդության տարիներ խմբագրել

Եվ վերադարձավ Տիգրան արքան պատվո պատանդությունից՝ ոտքի կանգնեցնելով ամեհի Աղձնյաց աշխարհի մեջ։ Տիրեց նա աշխարհին հայոց՝ մաքրարյուն Արտաշեսյանի իրավունքով

- Տիգրանի վերադարձը պատանդությունից

Տիգրան Մեծի պատանդության տարիները նույնպես թաղված են մշուշի մեջ։ Հատնի է, որ նա պատանդության տարիներին ամուսնացել է արքայադստրերից մեկի հետ։ Ք․ա․ 95 թվականին մահանում է Տիգրան ՄԵծի հայրը և գահը թափուր է մնում։ Գահի համար պայքար է սկսվում հազարապետի և Արտաշեսյան արքայատոհմի ներկայացուցիչների միջև։ Հայոց աշխարհաժողովը քայլեր է ձեռնարկում Տիգրան Մեծին վերադարձնելու համար և իր վերջո նա վերադառնում է հայրենիք՝ պարթևներին է զիջելով Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքը։ Այն պնդումը, որ Տիգրանը նախօորոք պլանավորել էր աշխարհակալ թագավորության ստեղծումը, ապացուցում է այն, որ նա 45 տարեկան հասակում[5] թագադրվում է Աղձնիք նահանգում, որտեղ էլ հետագայում կառուցվելու էր Տիգրանակերտ մայրաքաղաքը[6]։

Գահակալում խմբագրել

Ծոփքի միացում խմբագրել

Ք․ա 95 թվականին Տիգրան Բ Մեծը թագադրվում է Աղձնիք նահանգում, որտեղ ապագայում կառուցելու էր իր մայրաքաղաք Տիգրանակերտը։ Տիգրան Մեծը իր պաիի նման նույնպես ցանակում էր Մեծ Հայքի սահամններում ներառել ամբողջ բոլոր հայկական տարածքները։ Այդ տարածքների մեծ մասը Արտաշես Ա-ն արդեն միավորել էր Մեծ Հայքին, սակայն դեռևս նրա սահմաններից դուրս էին գտնվում Ծոփքը, Կոմմագենեն և Փոքր Հայքը։ Մագնեսիայի ճակատամարտից հետո Ծոփքի Զարեհ արքան կարողացել էր պահպանել Ծոփքի անկախությունը[7]։ Սկսած Ք․ա․ 110 թվականից Ծոփքի արքան էր Արտանես Երվանդունին, որի օրոք թագավորությունում լճացում է սկսում։

Ք․ա․ 94 թվականին Տիգրան Մեծը ներխուժում է Ծոփք, առանց դժվարության շարժվում առաջ[8] և պաշարում Ծոփքի մայրաքաղաք Արկաթիակերտ (Կարկաթիակերտ) քաղաքը, որի պաշարման ընթացքում փոքր ինչ դժվարություններ են առաջանում, քանի որ Արտանեսը այնտեղ էր կոնտրոնացրել իր բանակի լավագույն ջոկատները։ Ի վերջո Տիգրան Մեծը տապալում է այնտեղ իշխող Երվանդունիներին և Ծոփքը միացնում իր թագավորությանը։ Հետագայում Ծոփի նահանգին է միացնում նաև Մելիտինեն, որը այժմ հայտնի է որպես Մալաթիա։

Հայ-պոնտական դաշինք խմբագրել


Հայաստնի պատմական ամբողջաանության վերականգնման համար մնում էր միայն միավորել Կոմմագենեն և Փոքր Հայքը, սակայն Փոքր Հայքի միավորումը բարդ էր, քանի որ Ք․ա․ 112 թվականին Անտիպատրոս Երվանդունին, որը Փոքր Հայքի կառավարիչն էր, չունենալով ժառանգ, իր հողերը կտակել էր Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորին, իսկ Տիգրան Մեծի պլանների մեջ չկար Պոնտոսի հետ ռազմական քաղաքական կոնֆլիկտի մեջ մտնելը։ Նա ցանկանում էր դաշինք կնքել Միհրդատ Եվպատորի հետ, քանի որ Պոնտոսի և Մեծ Հայքի շահերը համընկնում էին տարածաշրջանում։ Միհրդատը ցանկանում էր ծավալվել դեպի արևմուտք, իսկ Տիգրան Մեծը՝ դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Այսպիսի պայմաններում Ք․ա․ 93 թվականին Արտաշատում կնքվում է հայ-պոնտական դաշինքը, որը ամրապնդվում է Տիգրանի և Միրդատի դստեր՝ Կլեոպատրայի ամուսնությամբ[9]։

Կապադովկիայի նվաճում խմբագրել

Կապադովկիայի նվաճումը ամրագրված էր հայ-պոնտական դաշնագրի առաջին կետով։ Դա պայմանգրի առաջին գործնական քայլն էր, ըստ որի հայ-պոնտական միասնական ուժերը պետք է միաժամանակ ներխուժեին Կապադովկիա և գրավեին այն։ Ըստ նախօրորք պայմանավորվածության Կապադովկիայի տարածքը անցնելու էր Պոնտոսին, իսկ ռազմավարը և գերիները՝ Հայաստանին։ Այդ ժամանակ Կապադովկիայում իշխում էր Արիարաթես IX-ը, որը իր չափազանց հռոմեամետ քաղաքականության համար ստացել էր «Ֆիլոպատոր» (Հռոմեասեր) մականունը։ Որոշ պատմիչներ մեղադրում են Մհիրդատին, որ նա օգտագործում էր Տիգրանին իր շահերը առաջ տանելու համար, սակայն այս գործողություններով Տիգրանը հետապնդում է իր սեփական շահը։ Նա փակում էր Հայասատնի Հռոմի հետ անմիջական սահմանը, նաև պատրաստվում հետագա ռազմական գործողութոյւններին, որի համար հարկավոր էր մեծ ավար ինչը նա կարողացավ ձեռք բերել դեպի Կապադովկիա արշավանքով։

Հայ-պոնտական ուժերը Ք․ա․ 93 թվականին ներխուժում են Կապադովկիա։ Կապադովկիական զորքերը չեն կարողանում դիմանալ պոնտական փաղագի և հայկական ծան հետևակի հարվածներին և ի վերջո պարտություն են կրում[10]։ Տիգրան Մեծի որոշումը՝ չվեցնել տարածքը, այլ միայն գերիները և ավարը, հետագայում արդարանում է նաև նրանով, որ Արիարաթես IX-ը փախչում է Հռոմեական հանրապետություն և Հռոմից օգնություն խնդրել։ Այդ պատճառով Սուլլան Ք․ա․ 92 թվականին վերադառնում և ազատագրում է Կապադովկիան։ Հայ-պոնտական ուժերը Ք․ա․ 91 թվականին նորից արշավում են դեպի Կապադովկիա, պաշարում Մաժակը և գրավում այն։ Ռազմական գործողությունների արդյունքում Մեծ Հայքին է անցնում մեծ քանակությամբ ավար և ռազմագերիներ, որոնց միջոցով հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։

  Կապադովկիան պաշարելով, մոտ 30 բյուր մարդ տեղահանեց ու տեղափոխեց Հայաստան և նրանց, այլոց հետ միասին, համաբնակեցրեց մի վայրում, որտեղ նա առաջին անգամ կրեց Հայաստանի թագը և այդ վայրն իր անունով կոչեց Տիգրանակերտ կամ Տիգրանապոլիս։
- Ապպիանոս Ալեքսանդրիացին հայ-պոնռտական արշավանքի մասին դեպի Կապադովկիա
 

Վիրքի և Աղվանքի հպատակեցում խմբագրել

Ք․ա․ 109 թվականից ի վեր Վիրքիում իշխում էր Փառանջոմ I-ը, որը Փառնավազի տոհմի ներկայացուցիչներից էր[11]։ Նա վարում էր պարթևամետ քաղաքկանություն և սիրում է կրակապաշտական կրոնը, այդ պատճառով Պարթևստանից կանչել է տալիս մի շարք մոգեր և կրոնապետներ, որպեսզի տարածի կրակապաշտությունը նաև իր պետության սահմաններում[12], սակայն այդ գործողության պատճառով սրվում է Վիրքի ներքաղաքական կյանքը։ Մի շարք ազնվականներ դիմադրություն են սկսում և դիմում իրենց հարևան տերության արքա Տիգրան Մեծին, որը այդ ժամանակ համարվում էր Արևելքի հզորագույն տերություններից մեկի արքան։ Նրանք խնդրում են օգնել իրենց, որպեսզի գահընկեց անեն Փառանջոմ I-ին և վերականգնեն հին իրավիճակը։ Նամակում ասվում էր հետևյալը․ «Մեր թագավորն ուրացավ հայրական կրոնն ու չի պաշտում վրաց պահապան աստվածներին: Նա ընդունեց հայրենի կրոնն ու մոռացավ մայրենին, արդ նա արժանի չի այլևս մեզ թագավոր լինելու: Տուր մեզ քո որդի Արշակին, որի կինը մեր Փառնավազյան թագավորների սերնդից կլինի, և հասցրու քո զորքը, որպեսզի քշենք նոր կրոն ընդունող Փառանջոմին ու մեզ թագավոր լինի քո որդի Արշակը, իսկ թագուհի` նրա կինը, մեր թագավորների զավակը»։

Տիգրան Մեծը համաձայնվում է և Ք․ա․ 93 թվականին իր զորքով ներխուժում Վիրք[13]։ Ապատմբած վրացիների և ներխուժած Տիգրանի ուժերը միանում են և մի մեծ ճակատամարտ է տեղի ունենում Գուգարք նահանգի Տաշիր բնակավայրում, որի ժամանակ զոհվում է Փառանջոմ I արքան։

  Նրանց միջև սաստիկ պատերազմ տեղի ունեցավ և երկու կողմերից էլ անհամար մարդիկ կոտորվեցին: Ի վերջո Փառանջոմը հաղթվեց հայերի ու վրացիների կողմից և սպանվեց, նա սպանվեց, իսկ նրա զորքը կոտորվեց: Փառանջոմի որդի Միհրանը, որը մեկ տարեկան երեխա էր, վերցվեց իր դայակի կողմից, որը տարավ նրան Պարսկաստան, իսկ Հայոց թագավորը վրացիներին զիջեց իր որդուն
- Լեոնտի Մրովելիի «Քարթլիս ցխովրեբա» ստեղծագործությունը, որտեղ մանրամասնորեն ներկայացված է Տիգրան Մեծի ներխուժումը Վիրք
 

Այդ ժամանակ վրաց իշխանների խնդրանքով Տիգրանը իրեն է ենթարկում Վիրքի թագավորությունը և այն մնում է իր ազդեցության ոլորտում։ Տիգրան Մեծը ռազմական գործողություններ է ձեռնարկում Աղվանքի թագավորության մայրաքաղաք Կապաղակի գրավման համար, սակայն այդ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները քիչ են։

Պարթևստանի նվաճում խմբագրել

 
Տիգրան Մեծը՝ շրջապատված իր հպատակ թագավորներով

Հռոմեական հանրապետությունը և Պարթևական տերությունը, հասկանալով, որ հայ-պոնտական դաշինքին հակակշռող ուժ է պետք, Ք․ա․ 92 թվականին Եփրատի ափին կնքում են հռոմեա-պարսկական դաշինքը, որը պետք է պատնեշ ծառանար Տիգրան Մեծի աշխարհակալություան ստեղծմանը։ Այդ պատճառով Տիգրան Մեծը սկսում է ռազմական բարեփոխումներ իրականցնել, որի արդյունքում ստեղծում է մի մարտունակ և հզոր բանակ։ Ք․ա․ 87 թվականին մահանում է Տիգրան Մեծի աներ Միհրդատը և գահ է բարձրանում մի թույլ արքա՝ Գոդերձը, որը Հրահատ Ա Արշակունու որդին էր[14]։ Պահպանվել է մի հետաքրքիր պատմություն, ըստ որի, երբ Տիգրանը Ք․ա․ 87 թվականին սկսում է իր արշավանքը դեպի Պարթևստան, երկնակամարում երևում է «Հայելի գիսաստղը» որը համարվում էր հաջողության նշան[15]։

Տիգրան Մեծը նախ արշավում է դեպի Յթանասուն հովիտներ, գրավում այն և միացնում իր տերությանը, ապա շարժվում է դեպի հարավ և նվաճում Կորդուքը և Ատրպատականը, որոնց կառավարիչները՝ Միհրդատն ու Զարբիենոսը, երդվում են հավատարիմ մնալ Տիգրանին, իսկ Միհրդատը նույնիսկ հետագայում ամուսնանում է Տիգրանի և Կլեոպատրայի աղջիկներից մեկի հետ։ Միավորելով Կորդուքը և Ատրպատականը՝ Տիգրան Մեծը անցնում է մյուս նահանգին՝ Մարաստանին, որը կարևորագույն դիրք ուներ Պարթևական տերության մեջ և որտեղ գտնվում էր նաև պարթև արքաների ամառային մայրաքաղաք Եկբատանը։ Այնտեղ արշավելու ճանապարհին հայերը պաշարում և կողոպտում են նաև Ադրաբանա ամրոցը, որտեղ գտնվում էր պարթև Արշակունիների մեծագույն գանձերը։

Պարթևների արքա Գոդերձը Ք․ա․ 87 թվականին՝ մինչև Տիգրանը կհասցներ պաշարել Եկբատանը,հաշտություն է խնդրում նրանից, իսկ Տիգրան Մեծը առաջադրում է հետևյալ պայմանները․

Հռոմեացի պատմիչ Պլուտարքոսը՝ Տիգրան Մեծի և վերջինիս ուղեկցորդ չորս վասալ-թագավորների մասին
 
Երբ Տիգրանը նոր միայն սկսում էր, նրա ծրագրերն ու հնարավորությունները խիստ համեստ էին, իսկ այժմ նա հպատակեցրել էր բազում ժողովուրդների, խորտակել է, ինչպես դեռևս չէր հաջողվել ուրիշ մեկին, պարթևների հզորությունը, իսկ Միջագետքը հեղեղել է հելլեններով, որոնց նա ամբողջ բազմություններով գաղթեցրել էր Կիլիկիայից ու Կապադովկիայից։ Այլ ժողովուրդներից նա արաբական քոչվոր ցեղերին քշեց իրենց նախկին վայրերից և բնակեցրեց իր մայրաքաղաքի մոտ, որպեսզի նրանց օգտագործի առևտրական կարիքների համար։ Նրա մոտ շատ թագավորներ կային սպասավորի դրությամբ, իսկ նրանցից չորսին նա մշտապես պահում էր իր մոտ, որպես ուղեկից կամ թիկնապահ․ երբ նա գնում էր ձիով, նրանք, կարճ խիտոններ հագած, վազում էին րա կողքից, իսկ երբ նստած էին լինում և զբաղվում պաշտոնական գործերով, նրանք կանգնում էին նրա շուրջ, ձեռքերը կարծքերին․․․
 

«Զուգահեռ կենսագրություններն», Պլուտարքոս[15]

Սելևկյանների հպատակեցում խմբագրել

Սելևկյան ավագանու համար պարզ էր, որ Պարթևստանի և հյուսիսային Միջագետքի նվաճումից հետո, հաջորդ հարվածը հասցվելու էր Սելևկյան պետությանը։ Նախկին հզորագույն պետությունը այլևս հյուծված էր գահակալական կռիվների և ներքին պայքարի պատճառով։ Սելևկյան ավագանին մի քանի տարբերակ ուներ։ Նա դիտարկում էր իր թագը առաջարկել կա՛մ Տիգրան Մեծին, կա՛մ Միհրդատ Եվպատորին, սակայն նրանք, հասկանալով որ Տիգրանի հաջորդ հարվածը լինելու է Սելևկյանների դեմ, նախընտրում են թագը շնորհել Տիգրանին։ Պոմպեոս Տրոգոս այս մասին մի հիշատակություն ունի, որտեղ մասնավորապես ասվում է․

 
Սելևկյան տերությունը Ք․ա․ 87 թվականին
  Եղբայրների փոխադարձ ատելությունը, ապա և նրանց որդիներին ժառանգաբար անցած թշնամությունը, անընդհատ պատերազմներ ծնեցին, որոնք ծայրահեղ թուլության հասցրեցին Ասորիքն ու նրա թագավորներին։ Ի վերջո ժողովուրդը դիմեց օտարի օգնությանը և սկսեց փնտրել օտարերկրացի թագավոր։ ․․․ Բոլորը համաձայնություն եկան Հայաստանի թագավոր Տիգրանի շուրջը, որը սեփական ռազմական ուժ ունենալուց բացի, պարթևների թագավորության դաշնակիցն էր ու Միհրդատի խնամին։

Ես այսպես հրավիրված լինելով Ասորիքի գահին բազմելու, նա 17 տարի շարունակ կառավարում էր ամենայն անդորրությամբ, չէր խանգարում պատերազմներով ուրիշների հանգիստը, և ոչ ոք նրան չէր անհանգստացնում, այնպես որ պատերազմելու անհրաժեշտություն չկար։

 

Տիգրան ՄԵծը Սելևկյան գահին մնաց 17 տարի՝ մինչև հայ-հռոմեական պայմանգրի կնքումը։ Այս տերության հպատըակեցումը կարևոր տնտեսական նշանակություն ուներ, որովհետև այնտեղով էր անցնում «Մետաքսե ճանապարհը»։

Արքաների ցանկ խմբագրել

Անուն Պատկեր Գահակալման ժամանակաշրջան Դինաստիա Ծանոթագրություններ
Արտաշես Ա[17]   մ.թ.ա. 189 - մ.թ.ա. 160 Արտաշեսյաններ մ.թ.ա. 200 - մ.թ.ա. 189 թվականերին եղել է Սելևկյանների տիրապետության տակ գտնվող Մեծ Հայքի կառավարիչ, Արտաշեսյանների թագավորության հիմնադիր, Արտաշատ մայրաքաղաքի հիմնադիր
Արտավազդ Ա մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 115 Արտաշեսյաններ Արտավազդ Ա-ն պատերազմում է պարթևների հետ և պարտություն կրում։ Քանի որ նա որդի չուներ, ստիպված պատանդ է հանձնում իր եղբոր որդուն՝ Տիգրան Արտածեսյանին։
Տիրան Ա մ.թ.ա. 115 - մ.թ.ա. 95 Արտաշեսյաններ Արտաշես Ա-ի որդին և Արտավազդ Ա-ի եղբայրը։ Նրա գահակալման տարիները համեմատաբար խաղաղ են անցել։ Նրա որդին Տիգրան Արտաշեսյանը գտնվում էր պատանդ Պարթևստանում։
Տիգրան Բ   մ.թ.ա. 95 - մ.թ.ա. 55 Արտաշեսյաններ Պատանդությունից վերադառնալու համար Տիգրան Մեծը պարթևներին է զիջում Յոթանասուն հովիտները։ Դաշինք է կնքում Պոնտոսի արքա Միհրդատ IV Եվպատորի հետ, գրավում Կապադովկիան, Վիրքը, Աղվանքը, Պարթևստանը, Հյուսիսային Միջագետքը, Նաբաթեան, դառնում է Սելևկյանների արքա։ Նա Հռոմի դեմ մղել է երկու պատերազմ, որի արդյունքում կնքվել է Արտաշատի պայմանագիրը։
Արտավազդ Բ մ.թ.ա. 55 - մ.թ.ա. 34 Արտաշեսյաններ Արտավազդ Բ-ն մասնակցել է Հռոմի երկու արշավանքներին դեպի Պարթևստան։ Առաջին անգամ Կրասսոսի արշավանքի ժամանակ սկզբից օգնություն է ցուցաբերում նրան, սակայն անբարենպաստ հանգամանքները հաշվի առնելով՝ հետ է կանչում իր զորքը և դաշնակցում պարթևների հետ։ Ի վերջո Ք․ա․ 53 թվականին տեղի է ունենում Խառանի ճակատամարտը, և Կրասսոսը զոհվում է։ Երկրորդ արշավանքի ժամանակ նա սկզբում օգնություն է ցուցաբերում Անտոնիոսին, սակայն անբարենպաստ հանգամանքները հաշվի առնելով՝ հետ է կանչում իր զորքը, և Անտոնիոսն իր պարտության մեջ նրան է մեղադրում ու Ք․ա․ 34 թվականին շղթայելով նրան՝ տանում Եգիպտոս, ապա մահապատժի ենթարկում։
Արտաշես Բ   մ.թ.ա 34 - մ.թ.ա. 20 Արտաշեսյաններ Արտավազդ Բ-ի որդին, որը կարողացել էր խույս տալ գերությունից։ Նա Ք․ա 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր և գրավում նաև Ատրպատականը, սակայն Ք․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է Հռոմեացիների պատվերով։
Տիգրան Գ մ.թ.ա. 20 - մ.թ.ա. 8 Արտաշեսյաններ Հռոմի կողմից դրածո արքա, որը իր գահակալության վերջում սկսում է Հռոմից անկախ քաղաքականություն վարել և հակառակ Հռոմեական շահերի գահի ժառանգ է թողնում իր որդուն՝ Տիգրան Դ-ին։
Տիգրան Դ և Էրատո մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5 Արտաշեսյաններ Տիգրանի և իր քրոջ՝ Էրատոյի առաջին գահակալությունը ավարտվում է հռոմեական դրածո Արտավազդ Գ-ի կողմից գահի զավթումով։
Արտավազդ Գ մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2 Արտաշեսյաններ Արտավազդ Գ-ն հռոմեական դրածո էր, որը Հռոմի օգնությամբ կարողանում է զավթել գահը։
Տիգրան Դ և Էրատո[18]   մ.թ.ա. 2 - մ.թ.1 Արտաշեսյաններ Տիգրան Դ-ն կարողանում է ապստամբել և սպանել Արտավազդ Գ-ին և նորից դառնալ արքա։ Նա սպանվում է լեռնականների հետ պատերազմների ժամանակ, ինչով ընդհատվում է Արտաշեսյանների արական ճյուղը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տիգրան Մեծի 2150-ամյակը կնշվի մի շարք միջոցառումներով | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն». armenpress.am. Վերցված է 2019-05-15-ին.
  2. «Տիգրան II Մեծ՝ Հայաստանի թագավոր». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլալեզու հանդես). Վերցված է 2019-05-15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Հովհաննիսյան Պ. | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019-05-15-ին.
  4. Արտակ Մովսիսյան (2010). Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը («Նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա ու մնալ բարեպաշտ»). Երևան, Հայաստան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 10–11, ենթավերնագիր՝ «Արքայազն Տիգրանը». ISBN 978-5-8084-1307-8. {{cite book}}: External link in |title= (օգնություն)
  5. «Աշխարհակալ Տիգրան». Սերգեյ Հայրիյան (անգլերեն). 2017-03-23. Վերցված է 2019-06-05-ին.
  6. «Տիգրան II-ի գահակալությունը: Հայաստանը աշխարհակալ տերություն: | historyofarmenia.am.am». www.historyofarmenia.am. Վերցված է 2019-06-05-ին.
  7. «Մագնեսիայի ճակատամարտ // Հունաստան, մ․թ․ա․ 190 թվական». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2019-06-05-ին.
  8. «Տիգրան Բ-Ի գահակալությունը. Ծոփքի միավորումը». www.findarmenia.com. Վերցված է 2019-06-05-ին.
  9. «Հայոց պատմություն․ «Արմենիայի տիրակալը՝ Տիգրան Մեծ», դաշինք Պոնտոսի հույն արքայի՝ Միհրդատի հետ». www.atb.am. Վերցված է 2019-06-05-ին.
  10. «Տիգրան Մեծ, Մեծ Հայքի արքա». «Բրիտանիկա» հանրագիտարան (անգլերեն). Վերցված է 2019-06-05-ին.
  11. Thomson, Robert W. (1996), Rewriting Caucasian History: The Medieval Armenian Adaptation of the Georgian Chronicles, p. 42. Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, ISBN 0-19-826373-2.
  12. Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, pp. 282–284. Peeters Bvba ISBN 90-429-1318-5.
  13. Հակոբյան, Մհեր. Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ (անգլերեն).
  14. «Իրան՝ աշխարհի առաջին գերտերությունը». www.the-persians.co.uk. Վերցված է 2019-06-05-ին.
  15. 15,0 15,1 «Տիգրան Մեծ՝ թագավորներից մեծագույնը» (նա ցույց տվեց աշխարհին, որ կարելի է դառնալ արքայից արքա, բայց մնալ բարեպաշտ), Արտակ Մովսիսյան, - Եր․: ԵՊՀ հրատարակչություն, 2010, էջ 21-25, - Պարթևական մեծ արշավանքի սկիզբը, գիսաստղի խորհուրդը
  16. «Տիգրան II – «Իրանիկա» հանրագիտարան». www.iranicaonline.org. Վերցված է 2019-06-05-ին.
  17. «Արշակունիների արքայացանկ» (PDF). chekhov.am. Վերցված է 2019-24-07-ին.
  18. «Արշակունիների արքայացանկ». banduryanasya.wordpress.com. Վերցված է 2019-24-07-ին.

Աղբյուրներ խմբագրել