Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ
Սա Narek Hayriyan մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Narek Hayriyan/Ավազարկղ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ռոբին Ռիհաննա Ֆենթի |
Ծնվել է | փետրվարի 20, 1988 (36 տարեկան) Սեյնթ Մայքլ, Բարբադոս |
Ժանրեր | R&B, փոփ, դենսհոլ, ռեգգի, հիփ հոփ, դենս |
Մասնագիտություն | Երգչուհի-երգահան, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր |
Գործունեություն | 2005–այժմ |
Լեյբլ | Def Jam |
Կապված | Քրիս Բրաուն, Ջեյ Զի |
Կայք | rihannanow.com Ստորագրությունը] |
Ռոբին Ռիհաննա Ֆենթի (անգլ.` Robyn Rihanna Fenty, ծնվել է` փետրվարի 20, 1988թ.), առավել հայտնի որպես Ռիհաննա, բարբադոսցի երգչուհի, ով 16 տարեկանում հայրենիքից տեղափոխվում է ԱՄՆ` սկսելու երաժշտական կարիերան։ Համարվում է մեր օրերի ամենապահանջված երգիչներից մեկը։
2005 թվականին Ռիհաննան թողարկում է դեբյուտային Music of the Sun ալբոմը, որը Billboard ամսագրի թոփ 200-ի մեջ մտավ լավագույն տասնյակի մեջ, իսկ նույն ալբոմի սինգլներից մեկը` Pon De Replay կատարումը իր հերթին մտնում է Billboard Hot 100-ի մեջ։ 2006 թվականին թողարկվում է Ռիհաննայի թվով երկրորդ ալբոմը՝ A Girl Like Me, որի սինգլներից մեկը՝ "SOS" երգը նույնպես դառնում է հիթային կատարում։ Ռիհաննայի երրորդ ալբոմի՝ Good Girl Gone Bad-ի (2007) մեջ արդեն տեղ են գտնում միանգամից չորս հիթային կատարումներ՝ "Umbrella", "Take a Bow", "Disturbia" և "Don't Stop the Music" ։ Նույն տարի Ռիհաննան Գրեմմի մրցանակաբաշխության շրջանակներում առաջադրվում է միանգամից 9 անվանակարգերում, սակայն հաղթում է միայն մեկում՝ լավագույն ռեփ-վոկալ համագործակցություն (Umbrella կատարման համար, որը զուգերգ էր ռեփեր Ջեյ Զիի հետ)։ Չորրորդ ալբոմը լույս է տեսնում 2009 թվականի նոյեմբերին՝ Rated R անվամբ։ Այս ալբոմից արդեն "Russian Roulette", "Hard" և "Rude Boy" կատարումները գրավում են Բիլբորդի 1-ին հորիզոնականները։ Loud-ը (2010)` հինգերորդ ալբոմը ներառում է ևս մի քանի հիթեր` "Only Girl", "What's My Name?" and "S&M"։ "We Found Love" սինգլի տեսքով դուրս է գալիս 2011 թվականի սեպտեմբերին և ավելի ուշ՝ նոյեմբերին, ներառվում է վեցերորդ ալբոմում (Talk That Talk)։
Աշխարհում վաճառվել են Ռիհաննայի 20 միլիոնից ավել ալբոմներ և մոտ 60 միլիոն օրինակ սինգլներ, ուստի նա համարվում է աշխարհի լավ վաճառվող երաժշտական գործիչներից մեկը։ Կարիերայի ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Ռիհաննան նաև նշանակված է որպես Բարբադոսում երիտասարդական մշակույթի պաշտոնական դեսպան։
Ռիհաննայի կատարմամբ սկավառակները հանդիսանում են աշխարհում ամենաշատ վաճառվածներից, ավելի քան 20 միլիոն ալբոմ և 60 միլիոն երգ։ Նա Billboard-ի պատմության մեջ ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 7 տարվա ընթացքում տասներեգ անգամ ղեկավարել Hot 100-ի աղյուսակը։ 2010 թվականի մարտի տվյալներով նա վաճառել է 7,5 միլիոն ալբոմ և 33,7 միլիոն երգ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ «Billboard» ալբոմի շնորհիվ Ռիհաննան անվանակոչվեց «2000-ականների թվային դարաշրջանի երգչուհի» և պարգևատրվեց 2000-ականների երգիչների մեջ 17-րդ տեղը։ Երգչուհին ստացել է մի քանի մրցանակ, այդ թվում նաև World Music Awards 2007-ի միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ստացել է` ամենավաճառվող երգչուհին փոփ-երգի ժանրում և տարվա երգչուհի մրցանակները, ինչպես նաև BRIT Awards արարողությունում լավագույն միջազգային կատարողուհի։ Ռիհաննան ունի Grammy-ի իննը մրցանակ, American Music Awards-ի 6 մրցանակ, հատուկ մրցանակ Icon Award-ից, 18 մրցանակ Billboard Music Awards-ից, ինչպես նաև նա հանդիսանում է Barbados-ի մշակույթի պատվավոր դեսպան։
1988-2004: Մանկությունը և կարիերայի սկիզբը
խմբագրելՌիհաննան ծնվել է 1988 թվականի փետրվարի 20-ին` Բարբադոսի Սենթ Մայքլ քաղաքում։ Ընտանիքի առաջնեկն է, մայրը` Մոնիկա Բրեյթվեյթըը, աֆրո-գայանացի թոշակի անցած հաշվապահ է, հայրը` Ռոնդալ Ֆենթին` հագուստի ֆաբրիկայում պահեստի տեսուչ։ Նրա մայրը ծագումով գայանացի է, հայրն ունի բարբադոսական և իռլանդական արմատներ։ Ունի 2 կրտսեր եղբայր` Ռորի և Ռաթջադա, ինչպես նաև երկու քույր և մեկ եղբայր հորական կողմից, որոնք ծնվել են տարբեր մայրերից` մինչև երգչուհու ծնողների ամուսնանալը։ Նա մեծացել է ռեգգի ժանրի երգերի ազդեցության տակ և սկսել է երգել 7 տարեկանից։ Հոր կախվածությունը կռեկ-կոկաինից, ոգելիցից և մարիխուանայից, շատ վատ է ազդել աղջկա մանկության վրա։ Ռիհաննայի ծնողները բաժանվեցին, երբ նա դեռ 14 տարեկան էր, չնայած հայրը մնաց նրա կյանքի մի մասը։ 7 տարեկանից մինչև ծնողների բաժանվելը նա տառապում էր տանջալից գլխացավերով։ Բժիշկները կարծում էին, թե աղջկա մոտ գլխուղեղի ուռուցք է և որոշ հետազոտություններ արեցին։ Երգչուհին մեծացել է երեքսենյականոց համեստ տան մեջ Bridgetown-ում, որտեղ հոր հետ հագուստի առևտրով էր զբաղվում։ Նա սովորել է Barbados-ի Charles F. Broome-ի անվան տարրական դպրոցում, որտեղ համադասարանցիներով ձևավորեցին երաժշտական երկյակ։ Սկզբում երգչուհին ուզում էր ավարտել միջնակարգ դպրոցը, բայց հետո որոշեց թողնել այն, որովհետև շատ զբաղված էր իր երգի կարիերայով։
2003 թվականի դեկտեմբերին ծանոթանում է ամերիկացի պրոդյուսեր Էվան Ռոջերսի հետ` նրա կնոջ միջոցով, որոնք հանգստյան օրերին գալիս էին Բարբադոս։ Ռիհաննան և խմբի մյուս մասնակից աղջիկները Rogers-ի մոտ հյուրանոց լսման գնացին։ Այնուհետև Էվան Ռոջերսը ասաց. «Այն րոպեին, երբ Ռիհաննան հայտնվեց սենյակ, ստեղծվեց մի զգացողություն, կարծես թե մյուս 2 մասնակիցները գոյություն չունեին»։ Ռիհաննան երգեց Destiny's Child խմբի «Emotion» երգը։ Տպավորված Rogers-ը նշանակեց 2-րդ հանդիպումը` հրավիրելով նրան մի քանի ձայնագրումներ անել Carl Starkenom-ի հետ, ինչպես նաև նա ուզում էր ծանոթանալ երգչուհու մոր հետ։ Երբ նա դառնում է 16 տարեկան, հաղթում է դպրոցական Miss Combermere գեղեցկության մրցույթը և ստեղծագործական մրցույթը` երգելով Mariah Carey-ի «Hero» երգը։ Ողջ հաջորդ տարին նա իր մոր հետ գնում է Rogers-ի մոտ STAMFORD քաղաք` Connecticut նահանգ։ Starken-ի օգնությամբ նա ձայնագում է 4 երգից բաղկացած demo ձայնագրություն, որը ներառեց «Last Time» բալլադը, Whitney Houston-ի «For the Love of You» երգի կավեռ տարբերակը և «Pon de Replay» կոմպոզիցիան` դառնալով նրա առաջին հիթը։ Ուսման պատճառով ստուդիա էր գնում միայն ամառային և ձմեռային արձակուրդներին, դրա համար էլ demo ձայնագրումները խլեցին մի ամբողջ տարի։
2005 թվականին Rogers-ը սկսում է թողարկել Ռիհաննայի տարբեր demo ձայնագրություններ։ Կրկնօրինակներից մեկն ուղարկվում է Def Jam Recordings, A&R-ի մենեջեր Jay Brown-ը լսում է այն և փոխանցում Jay-Z-ին, որն այդ ժամանակ ընկերության տնօրենն էր։ Երբ նա լսեց «Pon de Replay»-ը, սկզբում թերահավատորեն վերաբերվեց Ռիհաննային, որովհետև նա զգում էր, որ երգը շատ դժվար է նրա համար և հաստատեց. «Երգի այդպիսի ծավալը նոր երգչուհու համար դժվար է, և մարդիկ կհիշեն միայն երգը, այլ ոչ թե երգողին: Ես պայմանագիր եմ կնքում երգիչների հետ, այլ ոչ թե երգերի»։ Def Jam-ը առաջինն էր, որ պատասխանեց և հրավիրեց նրան լսումների, որտեղ աղջիկը երգեց «For the Love of You» երգը` Jay-Z-ի և «Island Def Jam Music Group»-ից Antonio LA Reid-ի համար։ Նա հենց այդ օրն էլ պայմանագիր կնքեց։ Պայմանագրից հետո 2005 թվականի փետրվարին տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատում Rogers-ի և նրա կնոջ մոտ։ Որպես բեմական անուն, նա ընտրեց իր երկրորդ անունը` Ռիհաննա, որովհետև իր համար այն պարզապես ծածկանուն էր, որը հայտնվեց ձայնագրման ստուդիայում 2005 թվականին։
2005-2006: Music of the Sun և A Girl like Me ալբոմները
խմբագրելDef Jam-ի հետ կնքած պայմանագրից հետո Ռիհաննան հաջորդ երեք ամիսներն անցկացրեց ստուդիայում` ձայնագրելով իր դեբյուտային ալբոմը, որի ստեղծմանը մասնակցություն են ունեցել` Evan Rogers, Karl Stark, Stargate և Poke & Tone։ Սկզբում նա, համագործակցելով ռեպեր Memphis Bleek-ի հետ, ստեղծեց իր չորրորդ` 534 դեբյուտային ալբոմը, որը թողարկվեց ավելի շուտ, քան դեբյուտային աշխատանքը։ 2005 թվականի օգոստոսին երգչուհին թողարկեց իր առաջին երգը` «Pon de Replay», որը բարձրացավ Billboard Hot 100-ի և UK Singles-ի աղյուսակների 2-րդ հորիզոնական։ Այն դարձավ համաշխարհային հիթ և մտավ 15 երկրների լավագույն երգերի տասնյակում։ 2005 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում թողարկվեց Ռիհաննայի Music of the Sun դեբյուտային ալբոմը։ Առաջին շաբաթում վաճառվեց Longeplay-ի 69000 օրինակ, որը հայտնվեց Billboard 200-ի տեղում։ Ողջ աշխարհով մեկ արդեն վաճառվել էր ալբոմի 2 միլիոն կրկնօրինակ և Ամերիկյան ձայնագրման ընկերությունների կողմից այն ստացավ ոսկե սերտիֆիկատ։
Կարիբյան ծագում ունենալու առիթով Ռիհաննայի Music of the Sun երաժշտական ալբոմը վաճառվեց Reggae բաժնում։ Այն երաժշտական քննադատների կողմից ստացավ խառը գնահատականներ։ Rolling Stone ժուրնալը 5 աստղից նշանակեց 2,5 աստղ, մեկնաբանելով. «Կա կարևոր նյութերի անբավարարություն, ստեղծագործականության և երգի ռիթմայնության մեջ նկատվում է երգի ոչ պիտանի զարդարանք, իսկ ամերիկյան R&B վիդեոն փոխվում է նրա` կարիբյան հմայքից։» Sal Sinkmani-ը` Slant Magazine ժուրնալից, նկարագրել է ալբոմը` ինչպես «R&B երգչուհիների պատանեկության պոռթկուն» և խոսել է հիմնական երգի` «Pon de Replay» վերաբերյալ` և Pop երաժշտություն, որոնք իրենց հաջողությունների համար պարտական են Beyonce-ի «Baby Boy» երգին։ Entertainment Weekly-ից մի քննադատ գրել է. «Dancehall և R&B-ի դեբյուտը լցված է էժան երաժշտական գործիքներով, որոնք սև կետեր են դնում երգի վրա»։ Ալբոմի 2-րդ երգը «If It's Lovin' that You Want» ավելի քիչ հաջողակ էր, քան «Pon de Replay»-ը, զբաղեցնելով Միացյալ Նահանգներում 36-րդ տեղը և Մեծ Բրիտանիայում 11-րդ տեղը։ Սակայն, երգը լավ դիմավորվեց Ավստրալիայում, Իռլանդիայում և Նոր Զելանդիայում, որտեղ կարողացավ մտնել լավագույն երգերի տասնյակում։
Մեկ ամիս հետո, դեբյուտային աշխատանքից հետո, Ռիհաննան սկսեց երկրորդ դեբյուտային ալբոմի ձայնագրումը, որի վրա աշխատել են` պրոդյուսերներ Evan Rogers և Carl Starker, Stargate ստեղծագործական թիմը, Jonathan Rotem-ը և երգահան Ne-Yo-ն։ Ալբոմի ձայնագրման ժամանակ Ռիհաննան, մինչև Gwen Stefani համերգների սկսելը, ներկայացրեց իր մասնագիտական որակը, որպեսզի գովազդի իր դեբյուտային ալբոմը։ Հիմնական երգը` «SOS», Billboard Hot 100-ի աղյուսակում հասավ առաջին տեղը` դառնալով երգչուհու առաջին հիթը Միացյալ Նահանգներում։ «A Girl like Me» թողարկվեց 2006 թվականի ապրիլին, որը զբաղեցրեց Billboard 200-ի 5-րդ հորիզոնականը` առաջին ամսում վաճառելով 115,000 կրկնօրինակ, հետագայում Ամերիկյան ձայնագրման ընկերությունների ասոսացիայից ստացավ պլատինե սերտիֆիկատ։ «A Girl like Me»-ը հասավ առաջին տեղը կանադական ցուցակում, հինգերորդ տեղը բրիտանական և իռլանդական ցուցակներում։ Երաժշտական քննադատների կողմից ալբոմն ստացավ խառը վերանայումներ, Rolling Stone ժուրնալը մեկնաբանել է. «Ալբոմը նման է իր դեբյուտին, սակայն գերազանց շարունակություն ստացավ շնորհիվ «SOS» հիմնական երգի»։ Երաժշտական քննադատները ալբոմը նկարագրել են ինչպես ձայնագրություն` Dancehall-ի և Dub-pop-ի, ակումբային Hip-hop-ի և չափազանց զգայուն բալլադների միջև, որոնք ունեն մեծահասակ ունկնդիրներ։
Երկրորդ երգը` «Unfaithful», դարձավ հայտնի համաշխարհային հիթ` մտնելով աշխարհի որոշ երկրների լավագույն տաս երգերի ցուցակում, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Billboard Hot 100-ում զբաղեցնելով 6-րդ տեղը, ինչպես նաև գլխավորեց Կանադայոuմ, Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Ալբոմի երրորդ երգին` «We Ride», չհաջողվեց կրկնել առաջինի հաջողությունը, սակայն չորրորդ երգը` «Break It Off», Sean Paul-ի մասնակցությամբ, 52-րդ տեղից բարձրացավ 10-րդ տեղը և ԱՄՆ-ում հայտնվեց 9-րդ տեղում։ Ալբոմի թողարկումից հետո Ռիհաննան հայտարարեց իր մենահամերգային տուրի մասին` Live in Concert Tour։ Իսկ հետո 2006 թվականի նոյեմբերից մինչև 2007 թվականի փետրվարը Pussycat Dolls-ի հետ մեկնեց Մեծ Բրիտանիա մրցումների, Ինչպես նաև նկարահանվեց Bring It On 3 ֆիլմում „All or nothing”` որպես պատահական դերակատար, որը թողարկվեց 2006 թվականի օգոստոսի 8-ին:
2007-2008: Նոր ոճ և Good Girl Gone Bad
խմբագրելԵրրորդ` Good Girl Gone Bad ալբոմի վրա աշխատելիս Ռիհաննան ուզում էր շարժվել նոր ուղղությամբ` երաժշտական պրոդյուսերներ Timbaland-ի, Sean Garrett-ի և Will.i.am-ի օգնությամբ` փոխակերպելով որոշ երգեր` նոր, պարային հնչողությամբ։ Ալբոմի ձայնագրման ժամանակ նա ընտրեց արտաքին ապստամբող ոճ` ներկելով մազերը սև և անելով կարճ կտրվածք։ Նա մեկնաբանել է. «Ես ուզում եմ, որ մարդիկ շարունակեն պարել, միաժամանակ թափանցեն երգի մեջ, քանի որ ամեն մեկն ալբոմը յուրովի է զգում, և իմ կողմից ես ուզում եմ ներկայացնեմ բազմաթիվ ռիթմիկ երգեր»։ Ալբոմը գլխավորեց այնպիսի երկրների երաժշտական աղյուսակներ, ինչպիսիք են` Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Բրազիլիան, Ռուսաստանը և Իռլանդիան, ինչպես նաև Ամերիկայում և Ավստրալիայում դարձավ երկրորդ տեղը։ Good Girl Gone Bad-ը իր առանձնահատկություններով Dance-pop ոճի է։ Երաժշտական քննադատների կողմից այն արժանացավ դրական կարծիքների և նախորդ ծրագրերի համեմատ, այն դարձավ ավելի ողջունելի։
Good Girl Gone Bad ալբոմի երգերից չորսը մտան Billboard Hot 100-ի լավագույն եռյակում` ներառելով Jay-Z-ի մասնակցությամբ հայտնի համաշխարհային հիթ` «Umbrella»-ն, որը 10 շաբաթ շարունակ Բրիտանիայում առաջին տեղն էր, զբաղեցնելով առաջին հորիզոնականը, դարձավ ամենահաջողակ երգը` Wet Wet Wet խմբի «Love Is All Around» երգից հետո, որը 1994 թվականին 15 շաբաթ շարունակ անցկացրեց աղյուսակի առաջին տեղում։ Rolling Stone ժուրնալի համաձայն երգը զբաղեցնում է 2007 թվականի 100 լավագույն երգերի 3-րդ տեղը։ Ալբոմի մյուս երգերը` «Shut Up and Drive», «Don't Stop the Music» և «Hate That I Love You», չկարողացան հասնել «Umbrella»-ի հաջողությանը։ «Don’t Stop the Music»-ը զբաղեցրեց Billboard Hot 100-ի 3-րդ տեղը, այն ժամանակ, երբ Ավստրալիայում, Նիդերլանդներում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում զբաղեցնում էր առաջին տեղը։ 2007 թվականի American Music Awards-ին Ռիհաննան շահեց Soul և R&B ժանրերի լավագույն կատարողուհի մրցանակը։
Երրորդ ալբոմի նորացված կրկնօրինակը թողարկվեց 2008 թվականի հունիսին և ներառեց 3 նոր երգեր։ «Take a Bow»` վերաթողարկված ալբոմի առաջին երգը, գլխավորեց Կանադայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում: «If I Never See Your Face Again» դուետը` Maroon 5 խմբի հետ, նույնպես վերաթողարկված էր, ինչպես «Disturbia»-ն որը զբաղեցրեց առաջին տեղը ԱՄՆ-ում և Նոր Զելանդիայում։ Ռիհաննան դարձավ 7-րդ երգչուհին, որին հաջողվեց մտնել լավագույն հնգյակ երկու տարբեր երգերով միաժամանակ. «Disturbia» զբաղեցրեց 4-րդ տեղը, որին նախորդող «Take a Bow» երգը երկրորդ տեղում էր։ Որպես հյուր-կատարողուհի, ռեպեր T.I.-ի հետ նա կատարեց «Live Your Life»-ը, որը հասավ առաջին տեղը Billboard Hot 100-ում և դարձավ Ռիհաննայի հինգերորդ սուպեր-հիթը` «SOS», «Umbrella», «Take a Bow» և «Disturbia» երգերից հետո։ Ավելի ուշ թողարկվեց ալբոմի Remixe տարբերակը, որը ներառեց ռեմիքս երգեր օրիգինալ ալբոմից։ Հաջողվեց վաճառել ալբոմի ավելի քան 2 միլիոն կրկնօրինակ միայն ԱՄՆ-ում` Ամերիկյան ձայնագրման ընկերությունների ասոսացիայի (RIAA) կողմից ստանալով երկու պլատինե սերտիֆիկատ։ Այդ ժամանակ այն ամենավաճառվող ալբոմն էր Ամերիկայում։
Երգչուհին ստացավ չորս մրցանակ 2007 թվականի MTV և VMA արարողությունների ժամանակ` հաղթելով երկուսում էլ. «Տարվա լավագույն երգ» և «լավագույն տեսահոլովակ»։ «Grammy»-ի 50-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ռիհաննան պարգևատրվեց Ռեպ ոճում լավ աշխատանքի համար, ինչպես նաև ստացավ 5 այլ մրցանակ, որը ներառում է` «Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն պարային ձայնագրություն», «Լավագույն վոկալային R&B-ի դուետային կատարում» և «Լավագույն R&B երգ»։ 2007 թվականի սեպտեմբերի 12-ին ալբոմը գովազդելու նպատակով Ռիհաննան սկսեց The Good Girl Gone Bad-ի համերգային շրջագայությունը, որը տեղի ունեցավ` ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում, այնուհետև 2008 թվականի ապրիլի 16-ին Lupe Fiasco և N.E.R.D.-ի հետ մասնակցություն ունեցավ Kanye West-ի Glow in the Dark Tour-ին։ American Music Awards 2008-ի արարողությանը Ռիհաննան շահեց «Pop|Rock և Soul|R&B ժանրերի լավագույն կատարողուհի» մրցանակները։ Դեկտեմբերի 6-ին Margo Watson-ը Entertainment Weekly թերթում գրել է «Ռիհաննան, տարվա հրաշալիք» հոդվածը` հիշեցնելով հայտնի երգչուհու պոռթկումը 2008 թվականին։
2009-2010: Բռնության գործը և Rated R
խմբագրել2009 թվականի փետրվարի 8-ին, պլանավորված մասնակցությունը «Grammy»-ի մրցանակաբաշխությանը, հետաձգվեց։ Հայտնի դարձավ, որ նրա նախկին ընկերը, երգիչ Chris Brown-ը, ձերբակալվել է հանցագործության մեղադրանքով։ 2009 թվականի մարտի 5-ին Brown-ը մեղադրվեց հարձակման և սպառնալիքի համար։ Լոս-Անջելեսի ոստիկանության կողմից TMZ.com կայքում տարածած լուսանկարներում պարզ երևում էին, որ Ռիհաննան վնասվածք է ստացել։ STOParazzi կազմակերպությունը, առաջարկեց ընդունել օրենք երգչուհու պատվին` «Ռիհաննայի օրենք», որի համաձայն իրավապահ մարմինները իրավունք չունեն տարածել նկարները, կամ այլ տեղեկություններ` կապված այդ հանցագործությունից տուժելու հետ։
Փետրվարյան դեպքերից հետո առաջին անգամ Ռիհաննան Kanye West-ի հետ նկարահանվեց «Paranoid» տեսահոլովակում։ Նա համագործակցել է նաև Jay-Z-ի և Kanye West-ի հետ` «Run This Town» երգն ավարտին հասցնելու համար, որը հասավ Billboard Hot 100-ի երկրորդ հորիզոնական, ինչպես նաև բարձր դիրքեր գրավեց նաև աշխարհի տասնյակ երկրներում։
Չորրորդ ալբոմը` «Rated R», թողարկվեց 2009 թվականի նոյեմբերի 23-ին, որին Rolling Stone ժուրնալը պոզիտիվ գնահատական տվեց, նշելով, որ Ռիհաննան փոխել է իր հնչողությունը, թողարկելով տարվա ամենալավ ալբոմներից մեկը։ Այն Billboard 200-ում զբաղեցրեց չորրորդ տեղը և մեկ միլիոն կրկնօրինակի վաճառքի համար Ամերիկայի ձայնագրման ասոսացիայի կողմից ստացավ պլատինե մրցանակ։ Ալբոմի առաջին 3 երգը` «Russian Roulette», «Hard» և «Rude Boy», մտան Billboard Hot 100-ի լավագույն տասնյակ։
2010. Իրական ժամանակով
խմբագրելՀունվարին Ռիհաննան մասնակցեց Barbados Music Awards արարողությանը և «Umbrella» կատարման համար շահեց 2 մրցանակ` «Տասնամյակի արտիստ» և «Տասնամյակի երգ»։ NRJ Music Awards արարողությանը նա ստացավ «Տարվա միջազգային երգչուհի» կոչումը։ Ամբողջ ամառ Ռիհաննան և ռեպեր Eminem-ը աշխատեցին «Love the Way You Lie» երգի վրա, որը հետո դարձավ Միացյալ Նահանգներում համար 1 հիթը, ինչպես նաև` Ավստրալիայում, Կանադայում, Իռլանդիայում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում և Շվեդիայում։ Երգը դարձավ երգչուհու կարիերայի մեծարման յոթերորդ երգը, որը դարձրեց նրան Hot 100-ի պատմության մեջ 5-րդ երգչուհին, որի երգը համարվում է հիթ 1։ Օգոստոսին Վաշինգտոնի Madame Tussauds թանգարանում ներկայացվեց նրա մոմե ֆիգուրան։ Այդ նույն ժամանակ Kanye West-ի 5-րդ ալբոմի համար` «My Beautiful Dark Twisted Fantasy», նա մասնակցեց նրա «All of the Lights» երգի ձայնագրմանը։ MTV News հարցազրույցին նա ասել է, որ «սիրել է» երգը, բայց նաև մասնակցել է այլ երգիչների հետ, ինչպիսիք են` Alicia Keys, John Legend, Fergie և Elton John։ Հոկտեմբերի 19-ին հրատարակեց նույնանուն գիրք և հայտարարեց այն մասին, որ դադարեցրել է պայմանագիրը Mark Jordan-ի հետ, որին կփոխարինի Roc Nation-ի ներկայացուցիչ Jay-Z-ն։ Նա ստեղծեց նաև սեփական ընկերությունը` Rihanna Entertainment, որտեղ կմիավորվի ողջ իր բիզնեսը` երգ, կինո, օծանելիք, նորաձևություն և գրքի տպագրություն։
2010 թվականի նոյեմբերի 16-ին Ռիհաննան թողարկեց իր 5-րդ ալբոմը` «Loud», որը զբաղեցրեց 3-րդ տեղը Billboard 200-ում, շնորհիվ առաջին շաբաթում 207,000 կրկնօրինակի վաճառքի, որը հանդիսանում է Ռիհաննայի կարիերայում շաբաթական ալբոմների վաճառքի լավագույն ցուցանիշը։ «Only Girl (In the World)» հիմնական երգը զբաղեցրեց Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը, այդ թվում նաև Ավստրալիայում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում։ «Grammy»-ի 53-րդ մրցանակաբաշխությանը երգը ստացավ` «Լավագույն երաժշտական ձայնագրություն» պարգևը։ Երկրորդ երգը` «What’s My Name?», կանադացի ռեպեր Drake-ի մասնակցությամբ, գլխավորեց Billboard Hot 100 և UK Singles-ի աղյուսակները։ Չնայած նրան, որ այն երկրորդ երգն էր ալբոմի, սակայն ավելի շուտ հասավ ցուցակի վերևում, քան առաջին երգը` «Only Girl (In the World)»։ ԵՎ դա առաջին անգամն էր, երբ ալբոմի դեբյուտային երգը գլխավորում է Hot 100-ը` երկրորդ գլխավորումից հետո։ Նրա երրորդ միջազգային երգը` «S&M»` Britney Spears-ի մասնակցությամբ, կրկնեց նախորդ երկու երգերի հաջողությունը` դարձնելով Ռիհաննային ամենաերիտասարդ կատարողուհին աղյուսակի ողջ պատմության մեջ, որին հաջողվել է 10 անգամ հայտնվել աղյուսակի վերևում։ Այնուհետև թողարկվեցին «Man Down» և «California King Bed» երգերը։ Ալբոմի վերջին երգը` «Cheers (Drink to That)» բարձրացավ մինչև 7-րդ տեղը Hot 100-ում։ Ալբոմը գովազդելու համար երգչուհին 2011 թվականի հունիսին կազմակերպեց Loud միջազգային համերգային տուրը։
2011 թվականի հոկտեմբերին Ռիհաննայի մասնակցությամբ թողարկվեց երկու երգ` «Princess of China», Coldplay-ի Mylo Xyloto և Nicki Minaj-ի Pink Friday ալբոմների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ։ Մեկ ամսվա ընթացքում նա դարձավ ամերիկյան The X Factor ծրագրի ժյուրիի անդամ։ 2011 թվականի նոյեմբերի 21-ին 2 տարբերակով թողարկվեց նրա 6-րդ ալբոմը` «Talk That Talk»` Deluxe և Standart: 2011 թվականի սեպտեմբերի 22-ին կայացավ հիմնական երգի` «We Found Love»-ի ռադիո-պրեմիերան, որը հենց նույն օրը հասանելի դարձավ կոմերցիոն իրականությանը iTunes-ի միջոցով։ Այն բանից հետո, երբ «We Found Love»-ը զբաղեցրեց 9-րդ տեղը ԱՄՆ-ի ցուցակում, Ռիհաննան դարձավ Hot 100-ի պատմության մեջ մենակատարներից ամենաարագը, որի 20 երգերը մտան լավագույն տասնյակ` գերազանցելով նախկինում կատարած Madonna-ի ռեկորդը։ Ավելի ուշ երգը դարձավ Ռիհաննայի տասնմեկերորդ հիթ 1-ը Billboard Hot 100-ում։ Նոյեմբերի 11-ին թողարկվեց երկրորդ երգը` «You Da One», իսկ տեսահոլովակի նկարահանումները նախատեսված էին անցկացնել Լոնդոնում տարվա վերջին։ Նա ճանաչվեց տարվա ամենավաճառված երգչուհին Մեծ Բրիտանիայում` գերազանցելով Adell-ին 6,000-ով շատ վաճառված երգով։ Ապրիլին թողարկվեց «Where Have You Been» երգը, որի տեսահոլովակի պրեմիերան ցուցադրվեց 2012 թվականի ապրիլի 30-ին VEVO-ով։
Ռիհաննան մասնակցեց Peter Berg-ի «Sea fight» ֆիլմի նկարահանումներին, որը լույս տեսավ 2012 թվականի ապրիլին։
2012 թվականի սեպտեմբերի 26-ին թողարկվեց 7-րդ ալբոմի առաջին երգը` «Diamonds»։ Երգի բառերը գրել է ավստրալուհի երգչուհի Sia-ն, պրոդյուսերներն են` Benny Blanco-ն և STARGATE-ը։ Հաջորդ ամսում թողարկվեց թվով 7-րդ ալբոմը` «Unapologetic», որն իր մեջ ներառեց 5 երգ` «Diamonds», «Stay», «Pour It Up», «Right Now» և «What Now»։ «Diamonds»-ը Billboard Hot 100-ում զբաղեցրեց առաջին տեղը, «Stay»-ը` երրորդ տեղը, մնացածը նույնպես բավարար հաջողակ էին ցուցակում։ Բոլոր երգերի համար նկարահանվել էին տեսահոլովակներ, բացի «Right Now»-ից։
2013 թվականի վերջին «Hate That I Love You» տեսահոլովակի դիտումների թիվը անցավ 100 միլիոնը, ինչը նշանակում է, որ Ռիհաննան ստացավ 16-րդ սերտիֆիկատը «Vevo»-ի կողմից։ 2013 թվականի նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ «American Music Awards» մրցանակաբաշխության արարողությունը։ Երգչուհին, առաջինը աշխարհում, ստացավ «AMA» լրացուցիչ «Icon Award» պարգևատրումը` երաժշտական զարգացման գործում իր ավանդը ներդնելու համար։ Այդ թվում Ռիհաննան իր ձեռքը վերցրեց նաև «Լավագույն R&B/Soul երգչուհի» մրցանակը։
Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ռիհաննան և Eminem-ը ձայնագրել են չորրորդ դուետային աշխատանքը` «The Monster», որի համար տեսահոլովակ թողարկվեց։ Այս երգին հաջողվեց գլխավորել Billboard Pop Songs-ը։ Այս կերպ երգչուհու երգերից 11-ը հայտնվել են աղյուսակի գագաթին, որը ռեկորդային ցուցանիշ է համարվում։ «The Monster»-ը առաջին տեղում է եղել նաև հեղինակավոր «Billboard Hot 100»-ի աղյուսակում։ Դա թույլ տվեց նրան Michael Jackson-ի հետ նույն փուլում գտնվել, քանի որ երկուսն էլ ունեցել են 13 երգ, որոնք հաղթել են այս աղյուսակում։
2013 թվականի դեկտեմբերին լուրեր հաստատվեցին մեկ այլ դուետի մասին Shakira-ի հետ, որի պրեմիերան նշանակված է կազմել 2014 թվականի հունվարին։ Սրա շնորհիվ այն կդառնա Shakira-ի նոր ալբոմի առաջատար երգը։
Անձնական կյանք
խմբագրել2009 թվականին Hip-Hop կատարող 19-ամյա Chris Brown-ը, որի հետ այդ ժամանակ հանդիպում էր 21-ամյա Rihanna-ն, ծեծում է ընկերուհուն և փախչում, բայց հետո ինքնակամ ներկայանում է ոստիկանություն։ Գործի սկզբնական շրջանում Brown-ը հերքում էր իր մեղավորությունը, սակայն դատարանը պատժեց նրան` 5 տարի պայմանական հսկողության տակ առնելով, որի վերջանալուց որոշ ժամանակ անց նա ներեղություն խնդրեց նախկին ընկերուհուց։
Այս ողբերգական դրվագի ավարտից և բաժանումից հետո Ռիհաննան դաջվածքներ արեց իր վրա. փոքր ատրճանակներ երկու կողքերին և գրություն անրակին (երկու ուսերը միացնող ոսկորին)` «Never a failure, always a lesson», որը թարգմանաբար նշանակում է` «Չկա սխալ, չկա դաս»։ Նա ունի նաև այլ դաջվածքներ` ձկան նշան ականջի ետևում, Shhh և Love գրությունները ձեռքերի մատներին, կրունկի տակ բազե (նախկինում դրա փոխարեն պատկերված էին` բանալի և նոտա), փոքրիկ աստղ ականջի աճառին և աստղաբույլ մեջքին, լավագույն ընկերուհու ծննդյան տարեթիվը, աջ կողմում ատրճանակ, կոճին գանգ, դաստակին Maori (դաջվածքի տեսակ), կրծքի տակ եգիպտացի աստվածուհի Իսիդան` իր տատիկի հիշատակին` Clara "Dolly" Breytveyt, որը մահացավ 2012 թվականի հուլիսի 1-ին` քաղցկեղից։ Վերջին դաջվածքը Nefertiti-ի (մեծ թագավորի կին) նկարն է ձախ կողմում։
Brown-ի հետ բաժանվելուց հետո Ռիհաննան սկսեց հանդիպել Los Angeles Dodger-ի խաղացող Matt Kemp-ի, այնուհետև` բասկետբոլիստ JR Smith-ի հետ։ 2011 թվականին մամուլում լուրեր տարածվեցին, թե նրա նոր ընկերը` երգիչ Asher-ն է։ Սակայն 2012 թվականի հոկտեմբերից Brown-ը և Rihanna-ն վերսկսեցին իրենց հարաբերությունները։ 2013 թվականի աշնանը նրանք կրկին բաժանվեցին։
Սկավառակագրություն
խմբագրել- Music of the Sun (2005)
- A Girl Like Me (2006)
- Good Girl Gone Bad (2007)
- Rated R (2009)
- Loud (2010)
- Talk That Talk (2011)
- Unapologetic (2012)
Ֆիլմերի մասնակցություն
խմբագրելՇրջագայություններ
խմբագրելՏես նաև
խմբագրելՀիշատակումներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԿատեգորիա:1988 ծնունդներ Կատեգորիա:Ռիհաննա Կատեգորիա:«Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ Կատեգորիա:Բարբադոսցի երգչուհիներ
Գիտության առարկան, կիրառվող մեթոդներ
խմբագրելՃյուղի էկոնոմիկա հասկացություն և խնդիրներ
խմբագրելԳյուղատնտեսության կարևոր խնդիրը հանդիսանում՝ սննդի մատակարարում բնակչությանը, անասնակեր՝ անասնաբուծությանը, հումք՝ թեթև և սննդի արդյունաբերությանը։ Այս խնդրի լուծումը կապված է ճյուղի հետագա ինտենսիվացման մակարդակի, գիտատեխնիկական առաջընթացի արագացման, տնտեսական հարաբերությունների կատարելագործման, տնտեսավարման և սեփականության տարբեր ձևերի զարգացման հետ։
«Գյուղատնտեսության էկոնոմիկայի» հիմնական նպատակն է՝ գյուղատնտեսության համար տնտեսագետ մասնագետների պատրաստումը, օբյեկտիվ տնտեսական օրենքների և օրինաչափությունների, դրանց գործունեության և հանդես գալու ձևերի, պայմանների ու գործոնների ուսումնասիրումը, որոնք կենդանի և առարկայացված աշխատանքային օպտիմալ ծախսերի դեպքում ապահովում են բարձր արդյունավետություն։
Էկոնոմիկայի տակ, լայն իմաստով, հասկացվում է հասարակական հարաբերությունների ամբողջություն, որտեղ արտադրության գործընթացում հանդես են գալիս մարդիկ։ Գյուղատնտեսության էկոնոմիկան, որպես գիտություն, ուսումնասիրում է գործող օբյեկտիվ տնտեսական օրենքներն ու դրանց հանդես գալու ձևերը գյուղատնտեսության մեջ։ Տնտեսական օրենքները, որոնց ենթարկվում է գյուղատնտեսությունը, կրում են օբյեկտիվ բնույթ, և գործում են կոնկրետ պայմաններում, տնտեսավարման պրակտիկայում օգտագործվում են տարբեր ձևերով։
Գյուղատնտեսության մեջ գործում է տնտեսական օրենքների համակարգ՝
- արժեքի օրենք,
- աշխատանքի արտադրողականության աճի օրենք,
- ընդլայնված վերարտադրության օրենք,
- կուտակման օրենք։
Գյուղատնտեսության էկոնոմիկայի հիմնական խնդիրներն են՝
- Տնտեսական հաշվարկների հիմնավորման նպատակով տնտեսական հիմնական տնտեսագիտական մեթոդների ուսումնասիրում,
- Գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը, տեխնոլոգիաների կատարելագործմանն ուղված մեթոդների ուսումնասիրում,
- Կառավարչական անհրաժեշտ որոշումներ կայացնելու նպատակով տնտեսական տեղեկատվության կազմում, ձևավորում և սխեմայացում,
- Ռեսուրսների օգտագործման օպտիմալացում,
- Արտադրության պլանավորման հիմնական մեթոդների ուսումնասիրում,
- Ինքնարժեքի և գնի ձևավորման սկզբունքների ուսումնասիրում,
- Հիմնական ֆոնդերի օգտագործման օպտիմալացում և շրջանառու ֆոնդերի նորմավորում,
- Մատակարարման և իրացման ավելի արդյունավետ համակարգի ընտրում,
- Չօգտագործված ներքին ռեսուրսների հայտնաբերում,
- Շուկայի պայմաններում գյուղատնտեսական արտադրանքի տեսականու, պահանջարկի և առաջարկի ուսումնասիրում,
- Շուկայական գնի ձևավորման սկզբունքների ուսումնասիրում,
- Շուկայական մարքեթինգի և շուկայական մենեջմենթի ուսումնասիրում։
Հետազոտության մեթոդներ
խմբագրելԳյուղատնտեսության էկոնոմիկան հիմնվում է տնտեսագիտության տեսության վրա և սերտորեն կապված է տեխնոլոգիական գիտությունների հետ, ինչպիսիք են՝ երկրագործությունը, անասնաբուծությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումն ու պահպանումը, բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և տնտեսական գիտությունների՝ մաթեմատիկա, տնտեսագիտության տեսություն, քաղաքագիտություն, գյուղատնտեսության պլանավորում և կանխատեսում, արտադրողական ուժերի տեղաբաշխում, հաշվողական տեխնիկա և համակարգչային տեխնոլոգիա, ինֆորմատիկա, վիճակագրություն, նորմավորում, աշխատանքի պաշտպանություն (կենսագործունեության անվտանգություն), հաշվապահական հաշվառում։
Այն միաժամանակ հիմք է ծառայում հետևյալ գիտությունների ուսումնասիրման համար՝ գյուղատնտեսական արտադրության կազմակերպում, տնտեսական գործունեության վերլուծություն, էկոնոմիկա-մաթեմատիկական մեթոդներ, ֆինանսավորում և վարկավորում, գյուղատնտեսական արտադրանքի կառավարում, միջազգային տնտեսական կապեր, ձեռնարկատիրություն, գյուղատնտեսական շուկաներ։
Մասսայական տնտեսագիտական նյութերի վերլուծության համար օգտագործվում ենհետևյալ մեթոդները.
- Մենագրական մեթոդը հիմնվում է տիպիկ երևույթի կամ գործընթացի խորացված ուսումնասիրման, ինչպես նաև գյուղատնտեսական տնտեսավարող սուբյեկտի և ամբողջ ճյուղի գործունեության երկարատև փորձի վրա։ Այս մեթոդի օգնությամբ կոնկրետ արտադրության գործընթացի, ճյուղի արդյունավետ կազմակերպման և կառավարման առաջադիմական մեթոդների լայն կիրառման համար կատարվում են ուսումնասիրություններ, գիտական ընդհանրացումներ և մշակվում առաջարկություններ։
- Տնտեսագիտավիճակագրական մեթոդը կիրառվում է խոշոր օբյեկտների փոխհատուցման ժամանակ, ուսումնասիրելով արտադրության գործոնները և դրանց ազդեցությունը արտադրության վերջնական արդյունքի վրա։ Այս մեթոդը հնարավորություն է տալիս պրակտիկ որոշումների մշակման ժամանակ կատարել ավելի խորը եզրակացություններ։
- Վերացակա-տրամաբանական մեթոդն իրենից ներկայացնում է որոշակի երևույթներ ուսումնասիրում կամ գործընթաց։ Այն առանց դրանց առարկայական նշանների, հնարավորություն է տալիս առարկայի վերացական ուսումնասիրումը։
- Փորձարարական մեթոդը կիրառվում է արտադրության կազմակերպման ձևերի ու մեթոդների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության պայմանների և գյուղատնտեսական գործունեության վերջնական արդյունքի վրա դրանց ազդեցության տնտեսական գնահատման ժամանակ։
- Էկոնոմիկա-մաթեմատիկական մեթոդն օգտագործվում է ողջ արտադրության կամ առանձին տեխնոլոգիական փուլերի, գործընթացների, ինչպես նաև կազմակերպա-տնտեսական և տեխնիկա-տնտեսական օպտիմալ որոշումների ընտրության ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս օպտիմալ արդյուքների ստացման համար գտնել նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առավել լավ տարբերակներ։
- Գրաֆիկական մեթոդն արտադրական գործընթացի փոփոխության, տարբերակների համեմատության ժամանակ ռեսուրսների օգտագործման և տնտեսական գործունեության արդյունքների մասին ավելի տեսանելի պատկերացում է տալիս։
- Հաշվարկա-կոնստրուկտիվ մեթոդն առավել հաճախ օգտագործվում է գյուղատնտեսական կազմակերպության հեռանկարային զարգացման կամ ֆինանսական և տնտեսական գործունեության մշակման ժամանակ։ Այն հնարավորություն է տալիս ընտրելու ձոռնարկության վերջնական նպատակին հասնելու միջոցառումը հիմնավորելու առավել արդյունավետ տարբերակը։
Գյուղատնտեսության նշանակությունը երկրի տնտեսությունում
խմբագրելԱյն համարվում ՀՀ ժողտնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը։ Այն արտադրում է սննդամթերք երկրի բնակչությանը և հումք՝ վերամշակող արդյունաբերությանը։ Գյուղատնտեսությունն ապահովում է ՀՆԱ-ի 17,9 %-ը (2009) և հանդիսանում է արդյունաբերության շատ ճյուղերի արտադրած արտադրանքի խոշոր սպառողներից մեկը (մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն և այլն)։ Այն բաղկացած է 2 ճյուղերից՝ բուսաբուծություն և անասնաբուծություն։ 1960-1987 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքի 45-55 %-ը կազմել է անասնաբուծական արտադրանքի տեսակարար կշիռը։ Իսկ նույն ժամանակահատվածում համախառն արտադրանքի արժեքն ավելացել է գրեթե 2 անգամ։ 1991 թվականից հետո ՀՀ ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինն ավելացավ, պատճառն այն էր, որ ՀՀ-ը արդյունաբերական զարգացած երկրից վերածվեց հետամնաց ագրարայինի։ Այն գյուղատնտեսության ճյուղում տեղի ունեցած սեփականաշնորհման, հանրապետության շրջափակման, վերամշակող ձեռնարկությունների չաշխատելու, երյրում տեղի ունեցող ճգնաժամի և մի շարք այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ երևույթների հետևանքն էր։ Ներկայումս, խոշորխորհրդային և կոլեկտիվ տնտեսությունների փոխարեն, փոքր հողակտորներ վրա գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվում են ավելի քան 339 հազար գյուղացիական տնտեսություններ։
ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով հիմնական սննդամթերքների կառուցվածքում գերակշռողը հաց-հացամթերքն ու կարտոֆիլն են։ Պատճառը բնակչության գնողունակության ցածր մակարդակն է։
Գյուղատնտեսության առանձնահատկություններ
խմբագրելԱյս բնագավառում գործում են նույն տնտեսական օրենքները, ինչ և ժողտնտեսության մյուս ճյուղերում։ Սակայն դրանք դրսևորվում են ճյուղի առանձնահատկություններով։
Գյուղատնտեսության առանձնահատկություններն են՝
- Հողը հանդես է գալիս որպես գլխավոր արտադրամիջոց։ Ճիշտ օգտագործման դեպքում դրա որակական չափանիշները ոչ թե վատթարանում, այլ լավանում են,
- Գյուղատնտեսությունում արտադրության միջոցներ են կենդանիները և բույսերը,
- Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն իրականացվում է հսկայական տարածությունների վրա և ապակենտրոնացված է ըստ բնակլիմայան տարբեր պայմանների,
- Գյուղատնտեսական արտադրության տարածքային տեղաբաշխումը կապված է խոշոր ծավալի փոխադրումների հետ,
- Արտադրված արտադրանքի մի մասը, առանց շրջանառության ոլորտ մտնելու, մասնակցում է արտադրության հետագա գործընթացներին։ Որպես արտադրության միջոց օգտագործվում են սերմերը, տնկանյութերտ, կերատեսակները, ինչպես նաև անասնագլխաքանակի մի մասը,
- Արտադրության և աշխատանքի ժամանակահատվածները չեն համընկնում, ինչով և պայմանավորվում է գյուղատնտեսության սեզոնայնությունը,
- Հողի, ինչպես նաև աշխատանքային և նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման նպատակով անհրաժեշտ է ձգտել բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի օպտիմալ զուգակցման և օժանդակ արտադրության ու տնայնագործության զարգացման,
- Որպես կանոն, գյուղատնտեսությունում արտադրության գործիքները և տեխնիկան տեղաշարժվում են, իսկ աշխատանքի առարկաները մնում են նույն տեղում։Այստեղ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր պահանջը զգալիորեն բարձր է արդյունաբերական ճյուղերի համեմատությամբ,
- Բուսաբուծությունում և անասնաբությունում աշխատանքային գործընթացներն այլ կերպ են կազմակերպվում։ Այս ճյուղերում, ի տարբերություն արդյունաբերական ճյուղերի, աշխատողը հիմնական աշխատատեղ չունի։ Արտադրանքի արտադրության գործընթացում, կախված տարվա ժամանակահատվածից և մշակաբույսի մշակության յուրակատկությունից, դաշտային աշխատողներն ու մեխանիզատորները կատարում են տարբեր տեսակի աշխատանքներ։