Բանջարաբուծություն գիտությունը Հայաստանում

Բանջարաբուծությունը՝ որպես գիտություն, Հայաստանում ձևավորվել է 1930-ական թթ-ին՝ Գիտահետազոտական հիմնարկների կազմակերպմանը զուգընթաց։ 1931-ին Մոսկվայի բանջարանոցային տնտեսության ԳՀհ-ի համակարգում ստեղծվել է Երևանի բանջարաբուծ. հենակետը (1933-ից՝ Հայաստանի հողժողկոմատի պտղաբուծության գոտիական կայան), 1932-ին՝ Լենինականի ընտրասերման կայանի բանջարային բույսերի ընտրասերման և սերմնաբանության բաժինը։

1950-ին ընտրասերման աշխատանքները կենտրոնացվել են Պահածոների արդյան համամիութ. ԳՀհ-ի հայկական բանջարաբուծ. հենակետում (1958-ից՝ Բանջարաբուծ. փորձաընտրասերման կայան, 1959-ից՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն գյուղնախարարության ինքնուրույն Գիտահետազոտական կայան)։ 1981-ին հիմ նադրվել է Բանջարաբոստանային մշակաբույսերի հանրապետական ընտրասերման սերմնաբուծ. կայանը (1993-ից՝ Բանջարաբոստանային մշակաբույսերի ԳՀհ, 1998-ից՝ Բանջարաբոստանային և տեխ. մշակաբույսերի գիտական կենտրոն)։

Ուսումնասիրություններ խմբագրել

Գիտահետազոտական հաստատություններում ուսումնասիրվել են բանջարաբոստանային բույսերի ծագումնաբանությունը, աճման ու զարգացման առանձնահատկությունները, հետերոզիսի, տարբեր բնակլիմ. պայմաններում այդ բույսերի մշակության, տարածման, սորտընտրության, ծածկած գրունտում բանջարաբուծության զարգացման և ընտրասերման հարցերը, ստացվել բազմաթիվ սորտեր (Անահիտ Անանյան, Գուրգեն Բաբաջանյան, Նինա Ավետիքյան, Ալբերտ Ավագյան, էմմա Քոչարյան, Մարտիրոս Ղազարյան, Մարատ Հովհաննիսյան, Հ.Ակունց, Արամ Եղիազարյան, Գրիշա Ղարիբյան և ուրիշներ)։

1990-ական անուններ խմբագրել

1990-ական թվականների վերջից այդ աշխատանքները շարունակել է գիտնականների նոր սերունդը (Գայանե Սարգսյան, Գալուստ Ասլանյան, Վազգեն Ձուրաբյան, Ռուբիկ Շահազիգյան, Գայանե Մարտիրոսյան, Լաուրա Թադևոսյան, Արմենուհի Փահլևանյան, Սվետա Հայրապետովա, Սեդա Ղազարյան, Վարազդատ Նուշիկյան, Հասմիկ Արզումանյան, Ռիմա Մկոյան, Կարինե Սառիկյան, Արաս Ղազարյան, Ռայա Բալայան, Վիկտոր Դաբաղյան, Դոնարա Խաչատրյան, Հասմիկ Տերտերյան և ուրիշներ)։ Ստեղծվել և արտադրություն են ներդրվել լոլիկի՝ Լիա, Նվեր, Առաքել, Անահիտ-351, ջերմատնային՝ Լուսարփի, Սոֆիա, հարսնախոտի (ֆիզալիս)՝ Զանգակ, սմբուկի՝ Ավանդ, Տավուշ, քաղցր տաքդեղի՝ Նուշ-55, Զմրուխտ, կծու տաքդեղի՝ Արևահամ, Առաջնեկ, Հպարտ, վարունգի՝ Գայանե, Մանե, Հայարփի, լոբու՝ Մասիսի բանջար, Զառա, դդմիկի՝ Աննա, դդումի՝ Բերքանուշ, Արարատի վարդագույն, սեխի՝ Անի, Անուշ, ձմերուկի՝ Արևիկ և այլ սորտեր։

Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտիւմ (1998-ից՝ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, 2005-ից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան)։ Ոաումնասիրվել են մշակովի բանջարաբույսերի վայրի ազգակիցների ծագումնաբանության, գենոֆոնդի պահպանման, ինչպես նաև վայրի ուտելի և օգտակար բուսատեսակների տեսակային պահպանման հարցեր, նաև դրանց տեսակային կազմերի տարածման արեալների պարզաբանման, մշակության մեջ նոր սորտերի ներդրման ու մշակության առաջավոր տեխնոլոգիաների փորձարկման խնդիրներ (Ս. Խաչատրյան, Ե. Աթաբեկյան, Ա. Նշանյան, Ա. ՄԵլիքյան, Լ. Ազարյան)։