Destiny's Child (կրճատ՝ DC), ամերիկյան կանացի R&B և հիփ հոփ խումբ։ Կազմավորվելով որպես կվարտետ` այն ի վերջո դարձել է եռյակ` Բիյոնսեի, Քելլի Ռոուլենդի և Միշել Ուիլյամսի մասնակցությամբ։ Խումբը թողարկել է չորս ստուդիական ալբոմ, ինչպես նաև չորս սինգլ, որոնք բարձր տեղեր են զբաղեցրել Billboard Hot 100 հիթ շքերթում։ Ըստ Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի, ԱՄՆ-ում վաճառվել է խմբի ձայնագրությունների ավելի քան 100 միլիոն օրինակ[1], իսկ ըստ World Music Awards-ի` այն դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի և ամենահաջողված կանացի խումբը[2][3]։ Billboard ամսագիրը Destiny's Child խմբին անվանել է բոլոր ժամանակների մեծագույն եռյակներից մեկը[4]։

Destiny's Child
Ժանրերռիթմ էնդ բլյուզ և հիփ հոփ
Գործունեություն1990 - 2006
ԼեյբլColumbia Records և Elektra Records
Պարգևներ
Կայքdestinyschild.com
 Destiny's Child Վիքիպահեստում

Միավորվելով 1990 թվականին Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում, Destiny's Child խմբի անդամներն սկսել են իրենց կարիերան, երբ դեռ պատանիներ էին։ Երկար տարիների աշխատանքից հետո նրանք պայմանագիր են կնքել Columbia Records լեյբլի հետ։ «The Writing’s on the Wall» ալբոմը սենսացիա է դարձել և նրանց իսկական աստղեր է դարձրել։ 2002 թվականին խումբը հայտարարել է գործունեությունը դադարեցման մասին՝ անդամների սոլո կարիերայի զարգացման համար. այս դադարը թույլ է տվել անդամներին հասնել անհատական հաջողությունների։ Նրանք կրկին վերամիավորվել են «Destiny Fulfilled» ալբոմի ձայնագրման համար և 2005 թվականին բաժանվել են` սկսելով անհատական կարիերա երաժշտության, թատրոնի, հեռուստատեսության և կինոյի ոլորտներում։

Պատմություն խմբագրել

1990-1997. Սկիզբ խմբագրել

1990 թվականին Բիյոնսե Նոուլզը հադիպեց Լատավիա Ռոբերսոնի հետ երաժշտական խմբի լսումների ժամանակ[5]։ Հյուստոնում նրանք միավորվեցին մի խմբի մեջ ռեփի և պարային թեքմամբ։ Քելլի Ռոուլենդը, որը տեղափոխվել էր Բիյոնսեի տուն «ընտանեկան պատճառներով», ավելի ուշ միացավ նրանց։ Սկզբնական անվանումը դարձավ Girl’s Tyme, իսկ մասնակիցների թիվը վերջնական հաշվով կրճատվեց մինչև վեցի[6][7]։ Նոուլզի ու Ռոուլենդի հետ Girl’s Tyme գրավեցին ամբողջ երկրի ուշադրությունը[6], Ռիթմ ընդ Բլյուզ պրոդյուսեր Արնե Ֆրագերը արևմտյան առափնյակից տեղափոխվեց Հյուսթոն, որպեսզի տեսնի նրանց։ Նա բերեց նրանց իր The Plant Recording Studios՝ ստուդիա Հյուսիսային Կալիֆոռնիայում՝ շեշտը դնելով Նոուլզիի վոկալի վրա, որովհետև Ֆրագերը կարծում էր, որ նա ունի անհատականություն ու տաղանդ[6]։ Ֆրագերը գործադրեց բոլոր ջանքերը, որպեսզի Girl’s Tyme ելույթ ունենան այն ժամանակվա հանրահայտ Star Search հեռուստաշոուին[6]։ Վերջիվերջո նրանք ելույթ ունեցան, բայց անհաջող։ Ինչպես ասում է Նոուլզը՝ նրանք սխալ էին ընտրել երգը[8] ու փաստորեն կարդացել են ռեփ երգելու փոխարեն[5]։

Խմբի անկման պատճառով Բիյոնսեի հայրը՝ Մեթյու Նոուլզը, իր ամբողջ ժամանակը նվիրեց նրանց մենեջմենթին, իսկ 1995 թվականին նա հրաժարվեց իր բժշկական սարքավորումներ վաճառողի պաշտոնից[6]։ Դա կրճատեց Նոուլզ ընտանիքի եկամուտը երկու անգամ, ու ծնողները բաժանվեցին այդ ճնշման տակ[6][9]։ Մեթյու Նոուլզը կրճատեց խմբի անդամների թիվը՝ հասցնելով չորսի Լետոի Լակետտի միացմամբ 1993 թվականին[5] ու ստեղծեց ճամբար նրանց ուսուցման համար[6]։ Նոուլզի մոր՝ Թինայի սրահում փորձերն անց կացնելով՝ նրանք շարունակում են ելույթ ունենալ R&B-խմբերի միջև կայացող այնպիսի մրցույթներում, ինչպիսիք են SWV, Dru Hill և Immature[5]: Թինա Նոուլզը նույնպես օգնում է՝ աշխատելով ելույթների ձևավորման վրա[10]։ Նրանք պայմանագիր կնքեցին Elektra Records-ի հետ նույն թվականին, բայց չեղարկեցին այն՝ այդպես էլ ալբոմ չթողարկելով[11]։ 1997 թվականին Նոուլզի հայրը բանակցություններ սկսեց Columbia Records-ի հետ ու պայմանագիր ստորագրեց[5][7]։

1997-1999. Առաջընթաց խմբագրել

Վերցնելով Մարգարե Իսայիի գրքի անվանումը՝ Girl’s Tyme անվանվեցին Destiny’s Child[5]: Այդ նույն թվականին նրանք համաձայնագիր կնքեցին Columbia Records-ի հետ ու ձայնագրեցին իրենց առաջին «Killing Time» երգը, որը դարձավ սաունդթրեք 1997 թվականի «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի համար[5]։

1998 թվականի փետրվարի 17-ին Destiny’s Child թողարկեցին համանուն ալբոմը, որի վրա օգնել են աշխատել Ռոբ Ֆյուսարին, Ջերմեյն Դյուպրին, Վայքլեֆ Ժանը և Քորի Ռունին[5]։ Destiny’s Child ալբոմը վաճառվեց շրջանառությամբ ամբողջ աշխարհում երեք միլիոն օրինակով ու դարձավ պլատինային։ Այդ ալբոմի «No, No, No» սինգլն ու Վայքլեֆ Ժանի հետ դրա ռեմիքսը դարձավ Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթի առաջին համարը ու Billboard Hot 100-ի համար երեքը։ Երկրի ներսում վաճառվել է սինգլի մեկ միլիոնից ավելի օրինակ, ու այն նույնպես դարձավ պլատինային[12]։ Հաջորդող սինգլեր «With Me Part 1» և «Get on the Bus» չկարողացան կրկնել «No, No, No»-ի հաջողությունը։ 1998 թվականին Destiny’s Child արժանացան Soul Train Lady of Soul երեք մրցանակների[5]. Լավագույն R&B/սոուլ-սինգլ խումբ, Լավագույն նորեկ «No, No, No»-ի համար և Տարվա լավագույն R&B/սոուլ-ալբոմ։ Նոուլզը ճանաչեց դեբյուտը հաջողակ, բայց ոչ հրաշալի[13]։

Իրենց դեբյուտային ալբոմի հաջողությունից հետո, Destiny’s Child աշխատանքի մեջ գրավեցին նոր պրոդյուսերների, այդ թվում նաև Քեվին «Շեքսպիր» Բրիգգասային[5] և Ռոդնի Ջերքինսին։ The Writing’s on the Wall ալբոմը, որը թողարկվել է 1999 թվականի հուլիսի 27-ին, դարձավ իսկական առաջընթաց[13]։ Այդ ալբոմը դեբյուտ ունեցավ Billboard 200-ում վեցերորդ տեղում ու գլխավորեց ԱՄՆ-ի R&B և փոփ չարթերը 2000 թվականի սկզբին՝ դարձնելով խումբը փոփ-արտադրության իսկական աստղերի[5]։ Այդ ալբոմի «Bills, Bills, Bills» սինգլը թողարկվել է 1999 թվականի ամռանն ու գլխավորել է Billboard Hot 100՝ դռանալով ԱՄՆ-ի ամեատարածված սինգլը[5]։ Երկրորդ՝ «Bug a Boo» սինգլը մտավ քառասուն լավագույնների մեջ։

1999-2000. Հերթական փոփոխություններ խմբագրել

1990-ականների վերջին Լեթոյա Լակետտն ու ԼաԹավիա Ռոբերսոնը փորձեցին չեղարկել իրենց մենեջերի հետ կնքած պայմանագիրը, հաստատելով, որ նա անարդար տնօրինում է խմբի եկամուտները և անարդար հովանավորում Բիյոնսեին ու Քելլի Ռոուլենդին[5]։ Նրանք երբեք չեն փորձել հեռանալ խմբից, բայց իզարմանս իրենց «Say My Name» տեսահոլովակում, որը թողարկվել է 2000 թվականի փետրվարին, Ռոբերսոնն ու Լակետտը տեսան երկու նոր անդամներին, Միշել Ուիլյամսին ու Ֆարրու Ֆրանկլինին Նոուլզին ու Ռոուլենդին միանալիս[5]։ Ռոբերսոնն ու Լակետտը սկսեցին դատական գործընթացը մարտին՝ մեղադրելով Մեթյու Նոուլզին ու իրենց խմբի ընկերուհիներին համագործակցության ու հաստատված համաձայնության խախտման[5]։ Երկու կողմերն էլ մեղադրում էին միմյանց զանգվածային լրատվական միջոցներում։

Destiny’s Child-ի ելույթից հինգ ամիս անց, Ֆրանկլինը հեռացավ խմբից բազմաթիվ անձնական պատճառներով, այդ թվում նաև բացասական զգացմունքներից, որոնք ստացել էր վերջին հուզումներից[5]։ 2000 թվականի վերջին Ռոբերսոնն ու Լակետտը հետ կանչեցին Ռոուլենդի ու Նոուլզի դեպ ուղղված հայտերի մի մասը, բայց շարունակեցին դատավարությունը Նոուլզի հոր դեմ։ Նաև երկու կողմերը պայմանավորվեցին հանրային փոխադարձ հարձակումների արգելման մասին[5]։

Չնայած խումբը տանջվում էր ցնցումներից, դա խոչընդոտ չդարձավ իրանց հետագա հաջողության համար։ Նրանք վերաճեցին փոփ-մշակույթի իսկական ֆենոմենի՝ դառնալով ամենահաջողակ խմբերից մեկը[7]։ Նրանց «Say My Name» փայլուն սինգլը հանրահայտ է նաև այսօր[13]։ «Jumpin’ Jumpin’» կոմպոզիցիան մտավ տասը լավագույն հիթերի ցանկը։ The Writing’s on the Wall դարձավ 2000 թվականի տասը ամենացաճառվող ալբոմներից մեկը ու ութ անգամ դարձել է պլատինային ԱՄՆ-ում[5]։ Destiny’s Child սկսեցին ելույթ ունենալ՝ բացելով այնպիսի փոփ-երգչուհիների համերգներ, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը և Քրիստինա Ագիլերան։

Խումբը նաև թեմա է ձայնագրել Չարլիի հրեշտակները ֆիլմի համար։ 2000 թվականի հոկտեմբերին թողարկած «Independent Women Part I» սինգլը տասնմեկ շաբաթների ընթացքում պահպանվել է Billboard Hot 100-ի առաջին տեղում[7]՝ դառնալով հիթ-շքերթների ամենաշարունակական առաջնորդը Destiny’s Child կարիերայում։

2000-2002. Այլ թողարկումներ խմբագրել

2000 թվականի վերջից մինչև 2001 թվականի սկիզբը Destiny’s Child ձայնագրեցին իրեն երրորդ ալբոմը՝ Survivor: Փոխվեց ձայնագրման կառուցվածքը. Բիյոնսեն ալբոմի արտադրանքի ու ձայնագրման վրա մեծ վերահսկողություն ստացավ[5][14]։ Բացի դրանից, Նոուլզը ամբողջովին առաջնորդում էր այնպիսի երգերում, ինչպիսիք են «Brown Eyes» և «Dangerously in Love» երգերը։ Այնուամենայնիվ, ալբոմի երգերի մեծ մասում վոկալը բաժանվել է մասնակիցների միջև. Բիյոնսեն ու Քելլի Ռոուլենդը երգում էին մեկական կուպլետ, իսկ Միշել Ուիլյամսը ստեղծում էր ինքնատիպ «կամրջակ», չնայած կային նաև այլ տարբերակներ։

Survivor հայտնվեց խանութներում 2001 թվականի գարնանաը և միանգամից դուրս եկավ Billboard 200-ի առաջին հորիզոնական. առաջին շաբաթը վաճառվել է ալբոմի 665,000-ից ավելի օրինակ[15]։ Երեք՝ «Independent Women Part I», «Survivor» և «Bootylicious» սինգլերը դարձան հիթեր։ Առաջին երկուսը հերթով զբաղեցրել են բրիտանական հիթ-շքերթների առաջին տեղը[16]։ ԱՄՆ-ում ալբոմը չորս անգամ դարձավ պլատինե[17], Ավստրալիայում՝ երկու անգամ, իսկ The Writing’s On The Wall ալբոմը նույն թվականին երեք անգամ[18]։

Տարվա վերջին խումբը թողարկեց տոնական 8 Days of Christmas ալբոմը։ Ալբոմի մեջ էին մտնում մի քանի ամանորյա երգերի թարմացված տարբերակներ[19]։ 2001 թվականի փետրվարին Destiny’s Child ստացան «Գրեմմիի» երկու մրցանակ «Say My Name-ի համար». R&B խմբի Լավագույն Վոկալային Կատարում և Լավագույն R&B Երգ[20]։ Բացի այդ, նրանք արժանացան Ամերիկյան Երաժշտական Մրցանակի Ամենասիրելի R&B խմբի համար։ 2002 թվականի սկզբին թողարիվեց This Is Remix ռեմիքսների հավաքածուն, որին պետք է հաջորդեր նոր ստուդիական ալբոմը[21]։

«Գրեմմիի» հաղթող և լավագույն սինգլ «Survivor» երգը մեկնաբանվել է ոմանց կողմից, որպես խմբի մասնակիցների միջև վեճերի պատասխան, բայց Նոուլզը հայտնեց, որ երգը ոչ ոքի նվիրված չէ։ Սա ընդունելով որպես հրապարակային առճակատումների սահմանափակման համաձայնության խախտում՝ ԼաՏավիա Ռոբերսոնն ու Լետոյա Լակետտը կրկին դատի տվեցին Destiny’s Child և Sony Music EntertainmentThis Is Remix թողարկումից անմիջապես հետո։ Հակասությունները հարթվեցին 2002 թվականի հունիսին[5]։

2002-2004. Բացթողում պատմության մեջ խմբագրել

2000 թվականի վերջին Destiny’s Child հայտարարեցին անհատական պրոյեկտների սկսման մասին, այդ թվում նաև անհատական ալբոմների թողարկումը[14]։ Անհատական ալբոմների ձայնագրման գաղափարը պատկանում էր նրանց մենեջերին[22]։ 2002 թվականին Միշել Ուիլյամսը թողարկեց իր դեբյուտային սոլո Heart to Yours ալբոմը։ Այդ ալբոմը հասավ Billboard Top Gospel հիթ-շքերթի առաջին հորիզոնականին։ Քելլի Ռոուլենդը Nelly-ի հետ դուետով ձայնագրեց «Dilemma» երգը, որը դարձավ հիթ ու Ռոուլենդին բերեց Գրեմմի[22]։ Այդ նույն թվականին Բեյոնսեն Մայք Մայերսի հետ նկարահանվեց «Օսթին Փաուերս։ Գոլդմեմբերս» ֆիլմում։ Սաունդթրեքի համար ձայնագրվել է և նրա առաջին սոլո «Work It Out» սինգլը։

«Dilemma» երգի հաջողության ալիքի վրա Ռոուլենդի Simply Deep սոլո ալբոմի թողարկումը տեղափոխվեց 2003 թվականի սկզբից 2003-ի սեպտեմբեր[23]։ Ռոուլենդը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, երբ Simply Deep-ը դարձավ համար մեկ հիթ UK Albums Chart-ում[24]։ Նույն թվականին նա սկսեց իր կինոկարիերա՝ նկարահանվելով «Ֆրեդդին Ջեյսոնի դեմ» սարսափ ֆիլմում։ Այդ ժամանակ Նոուլզը նկարահանվեց իր երկրորդ՝ «Պայքար գայթակղության դեմ» ֆիլմում, ինչպես նաև ձայնագրեց «’03 Bonnie & Clyde» սինգլը իր սիրելիի՝ Jay-Z հետ[25]։

«Dilemma» հաջողության պատճառով՝ Նոուլզի Dangerously in Love դեբյուտային ալբոմի թողարկումը բազում անգամ հետաձգվեց, մինչև անգամ 2003 թվականի հունիս[23][26]։ Dangerously in Love չարթերում դեբյուտ ունեցավ առաջին համարող՝ վաճառվելով 317 000 օրինակների քանակով Nielsen SoundScan-ի համաձայն[27]։ Ալբոմի մեջ մտան լավագույն սինգլերը՝ «Crazy in Love» և «Baby Boy», և «Me, Myself and I» ու «Naughty Girl» սինգլերը, որոնք մտնում էին լավագույն հնգյակի մեջ։ Նոուլզի դեբյուտը լավ դիմավորվեց քննադատների կողմից, և մի գիշեր նա ստացավ «Գրեմմիի» հինգ մրցանակ Dangerously in Love-ի համար՝ համեմատվելով Նորա Ջոնսի, Լորին Հիլլի և Ալիշա Քիզի հետ «Գրեմմիների» քանակով, որոնք ստացել են կանայք միանգամից[28]։ 2003 թվականի նոյեմբերին Ուիլյամսը խաղաց «Աիդա» դրամայում, Բրոդվեյում։ 2004 թվականի հունվարին նա թողարկեց իր երկրորդ ալբոմը՝ Do You Know, հոսփել ոճով

2004-2005. Destiny Fulfilled խմբագրել

Destiny’s Child-ի անդամների մենակատարային պրոյեկտների հաջողությունների ալիքի վրա, սկսեցին լուրեր տարածվել խմբի հնարավոր մասնատման մասին[29][30]։ Համեմատության համար առաջ էր բերվում Ջասթին Թիմբերլեյքը, որը չվերադարձավ ’N Sync իր սոլո ալբոմի հաջողությունից հետո[5][30]։ Քելլիի Ռոուլենդը այդ լուրերին պատասխանում էր. «Մենք ստուդիայում ենք, մենք ձանագրություն ենք անում։ Լռե՛ք»[31]։ Խումբը հաստատում էր, որ միավորումը տեղի կունենա[5], և նրանց մտերմությունը միմյանց հետ կպահմանի խումբը[32]։

Դադարից երեք տարի անց, Destiny’s Child անդամները միավորվեցին իրենց հինգերորդ ալբոմի՝ Destiny Fulfilled ձայնագրության համար, որը այս օրվա դրությամբ հանդիսանում է իրենց վերջին միացյալ ձայնագրությունը։ Destiny Fulfilled տրիոյում հավասարություն ցույց տվեց, մասնակիցներից յուրաքանչյուրի ներդրումը ալբոմի ստեղծման համար, նաև նրանց աշխատանքը որպես ղեկավարող, չնայած պրոդյուսերներին ու մենեջերներին։

2004 թվականի նոյեմբերի 15-ին թողարկված Destiny Fulfilled չկարողացավ խփել Survivor-ի ռեկորդը. ալբոմը հասավ համար երկուսի հաջորդ շաբաթ, վաճառվեց 497 000 օրինակով առաջին շաբաթվա ընթացքում՝ համեմատած նախորդ ալբոմի 663 000 օրինակների հետ[33]. Стал трижды платиновым в США[34]: Այնուամենայնիվ՝ այն եղել է 2005 թվականի ամենաշատ վաճառվող ալբեմներից մեկը, որը տարածվեց ամբողջ աշխարհում ավելի քան վեց միլիոն օրինակ շրջանառությամբ. այն վերադարձավ ամենավաճառվող կանացի խումբ և տարվա ամերիկյան խումբ դիրքեր։ Ալբոմից թողարկվեց չորս սինգլ. «Lose My Breath», «Soldier», «Cater 2 U» և «Girl»: առաջին երկուսը հասան ԱՄՆ-ի երրորդ հորիզոնական։

Զարգացնելով ալբոմը՝ Destiny’s Child սկսեցին իրենց «Destiny Fulfilled ... And Lovin’ It» համաշխարհային համերգային տուրը։ 2005 թվականի հունիսի 11-ին Բարսելոնայում՝ Իսպանիա, 16 000 երկրպագուների առջև խումբը հայտնեց իր պաշտոնական մասնատման մասին[29]։ Destiny’s Child հայտարարեցին, որ նրանց տասնչորսամյա կարյերան հեշտացրեց աճը անհատական տեսանկյունից, և որ «destiny fulfilled» (անգլ. թարգմանաբար՝ «ճակատագիրն ավարտված է»)[35]: Խումբը իր որոշման մասին նամակ ուղարկեց MTV News:

Մենք աշխատում ենք միասին որպես Destiny's Child 9 տարեկանից և շրջագայել ենք 14-ից։ Բազմաթիվ քննարկումներից ու խորհ հոգեկան ուսումնասիրություններից հետո հասկացանք, որ մեր ընթացիկ տուրը հնարավորություն է տալիս հեռանալ Destiny's Child-ից՝ լինելով գագաթնակետին, միավորմած ընկերությամբ և լի դրական զգացմունքներով մեր երաժշտությունից, մեր երկրպագուներից և ամեն ինչից։ Այդ հրաշալի միացյալ աշխատանքի բոլոր տարիներից հետո մենք հասկացանք, որ հասել է պահը լրջորեն զբաղվելու մեր անձնական նպատակներով ու անհատական պրոյեկտներով... Անկախ նրանից, թե ինչ կկատարվի, մենք միշտ կսիրենք միմյանց ինչպես ընկերներ ու քույրեր և միշտ կաջակցենք միմյանց որպես արտիստներ։ Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր երկրպագուներին իրենց նահավատալի սիրո ու աջակցության համար և հուսով եմ, որ կտեսնեմ ձեզ բոլորիդ կրկին, երբ մենք կշարունակենք ստեղծել մեր ճակատագրերը։

2005-2006. Ավարտական ելույթներ խմբագրել

 
Destiny’s Child «Destiny Fulfilled ... And Lovin’ It» տուրի ժամանակ 2005 թվականին:

2005 թվականի հոկտեմբերի 25-ին խումբը թողարկեց Number 1’s երաժշտական ալբոմը՝ իրենց հիթերի հավաքածուով։ Հավաքածուն իր մեջ ընդգրկում է այնպիսի սիթեր, ինչպիսիք են «Independent Women Part I», «Say My Name» և «Bootylicious»: Ալբոմի մեջ մտան նաև երեք նոր երգեր, այդ թվում «Stand Up for Love», որը նվիրված է Երեխաների համաշխարհային օրվան, և Բիյոնսեի «Check on It» երգը, որը դարձավ Վարդագույն պանտերա ֆիլմի սաունդթրեքը[36]։ Number 1’s թողարկվել է նաև երկկողմանի սկավառակների վրա, որոնք պարունակում էին նույն թրեք-ցուցակը, երգերի տեսահոլովակներ և Destiny’s Child: Live in Atlanta համերգային DVD-ի թրեյլեր[36]։ Այդ վավերագրական ֆիլմը նկարահանվել է «Destiny Fulfilled ... And Lovin’ It» տուրի ընթացքում Ատլանտայում և թողարկվել է 2006 թվականի մարտի 28-ին։

Number 1’s դեբյուտ ունեցավ Billboard 200-ում առաջին տեղով, ալբոմի վաճառքը առաջին շաբաթվա ընթացքում կազմում էր 113 000 օրինակ[37]։ «Stand Up For Love» երգը դարձավ Destiny’s Child-ի վերջին սինգլը։

Destiny’s Child-ի վերջին հեռուստաելույթը եղավ Բոլոր Աստղերի Խաղում NBA 2006 նրանց ելույթը Հյուստոնում (Տեխաս), չնայած Բիյոնսեն հայտարարեց, որ դա «վերջին ալբոմն է, բայց ոչ վերջին շոուն»[38]։ 2006 թվականի մարտի 28-ին Destiny’s Child հավերժավեցին Հոլիվուդյան փառքի ծառուղում[39]։

2007. Մինի-վերամիավորումներ խմբագրել

Բիյոնսեի «Get Me Bodied» սինգլի տեսահոլովակում նկարահանվել է Քելլի Ռոուլենդը, Միշել Ուիլյամսը և Բիյոնսեի քույրը՝ Սոլանժ։ Տեսահոլովակը մտավ B'Day Anthology Video Album ալբոմ ու թողարկվեց 2007 թվականի ապրիլի սկզբին։ Հունիսի 26-ին խումբը կրկին վերամիավորվեց BET Awards 2007 մրցանակաբաշխության ժամանակ։ Բիյոնսեն ներկայացնում էր «Get Me Bodied» երգը իր հատուկ հյուրերի՝ Ուիլյամսի, Սոլանժ Նոուլզի և Մո՛Նիկի հետ։ Դրանից հետո Բիյոնսե Նոուլզը Ռոուլենդին հնարավորություն ընձեռնեց ներկայացնելու իր «Like This» սինգլը Իվի հետ[40]։

2007 թվականի սեպտեմբերի 2-ին Բիյոնսեի երաժշտական շրջագայության ժամանալ Լոս Անջելեսում Նոուլզը երգեց մի հատված «Survivor-ից» Ռոուլենդի և Ուիլյամսի հետ։ Վերջին երկուսը երգեցին նաև «Տարեդարձ է այսօր» երգը Նոուլզի համար։ Ներկայացումը մտավ The Beyoncé Experience Live! տուրի DVD-ձայնագրության մեջ, որը թողարկվեց 2007 թվականի նոյեմբերի 20-ին[41]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ
DVD
Շրջագայության տուրեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Самые Продаваемые Артисты». Американская ассоциация звукозаписывающих компаний. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  2. «Бейонсе Ноулз». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Мировое доминирование Destiny's». Yahoo! Music. 2005 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «Лучшие Трио Всех Времен от Billboard». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 «Длинный Путь Destiny's Child К Славе». MTV News. 2005 թ․ հունիսի 13. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Бейонсе: Все Новое. E! Online.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Бейонсе Ноулз: Биография». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
  8. Farley, Christopher John (2001 թ․ հունվարի 15). «Call Of The Child». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 12-ին.
  9. «Биография Бейонсе Ноулз». FOX News. 2007 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Родители Destiny's». Time. 2003 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Driven». VH1. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  12. «Золото и Платина». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  13. 13,0 13,1 13,2 «'Of course you can lose yourself'». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  14. 14,0 14,1 «Destiny's Child Solo CDs Won't Compete With Group, Each Other». MTV News. 2008 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  15. «Destiny's Child Выстреливают Прямо На 1 Место». Billboard. Nielsen Business Media, Inc. 2001 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. Sexton, Paul (2001 թ․ ապրիլի 23). «Destiny's Child 'Survive' On U.K. Singles Chart». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  17. «Золотые и Платиновые». Американская ассоциация звукозаписывающих компаний. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  18. «ARIA Charts - Accreditations - 2001 Albums». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  19. VanHorn, Teri (2008 թ․ սեպտեմբերի 24). «Destiny's Child Put 'Stank' Into Christmas On Holiday Album». MTV News.
  20. Reese, Lori (2001 թ․ փետրվարի 22). «Steel Yourself». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  21. Cohen, Jonathan (2002 թ․ փետրվարի 5). «Destiny's Child Groove On 'Remix'». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  22. 22,0 22,1 «Келли Роуленд строит свою судьбу». Cable News Network. 2003 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  23. 23,0 23,1 «Хит Нелли Меняет Планы Участницы Destiny's Child». MTV News. 2002 թ․ հուլիսի 22.
  24. «Tatu top singles chart again». British Broadcasting Corporation. 2003 թ․ փետրվարի 9.
  25. Louie, Rebecca (2007 թ․ օգոստոսի 6). «Crazy in love with Beyonce». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  26. Susman, Gary (2003 թ․ հունիսի 2). «'Anger' Management». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  27. Todd, Martens (2003 թ․ հուլիսի 2). «Beyonce, Branch Albums Storm The Chart». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին.
  28. Silverman, Stephen (2004 թ․ փետրվարի 8). «Much Grammy 'Love' for Beyoncé, OutKast». People.
  29. 29,0 29,1 «Destiny's Child Объявляют Разрыв». MTV News. 2005 թ․ հունիսի 12.
  30. 30,0 30,1 Edwards, Tanya (2002 թ․ սեպտեմբերի 23). «Will 'NSYNC Or Destiny's Child Ever Record Another Album». MTV News. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  31. «Destiny's Child Опять В Студии, Поэтому Келли Роуленд Говорит «Заткнитесь!»». MTV News. 2004 թ․ հուլիսի 9.
  32. Moss, Corey. «Destiny's Child: Reunited And It Feels So Good (Part 1)». MTV News.
  33. Whitmire, Margo (2004 թ․ նոյեմբերի 24). «Eminem Thankful To Remain No. 1». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին.
  34. «Золотые и Платиновые». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  35. «Destiny's Child Заявили О Распаде: «Это не конец»». MTV News. 2005 թ․ հունիսի 23.
  36. 36,0 36,1 Moss, Corey (2005 թ․ սեպտեմբերի 21). «Destiny's Child Вспомнили Прошлое с Number 1's Перед Разрывом». MTV News.
  37. Whitmire, Margo (2005 թ․ նոյեմբերի 2). «Number 1's На Вершине». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին.
  38. MTV News staff (2006 թ․ փետրվարի 8). «For The Record: Quick News On Kanye West, Destiny's Child, Metallica, Kelly Clarkson, Paris Hilton & More». MTV News.
  39. Associated Press (2006 թ․ մարտի 29). «Destiny's Child на Аллее Звезд». FOX News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  40. «Hudson, Beyonce, T.I. Among BET Winners». The Washington Post. 2007 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.
  41. Crosley, Hillary (2007 թ․ սեպտեմբերի 27). «Billboard Bits: Beyonce, Bob Marley, Bragg/Brad». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Destiny's Child» հոդվածին։