Համախառն արտադրանք

Համախառն արտադրանք, վիճակագրական ցուցանիշ, բնութագրում է ժողովրդական տնտեսության, նրա ճյուղերի և ձեռնարկությունների արտադրանքի ծավալը դրամական արտահայտությամբ։ Ստեղծվելով որոշակի ժամանակահատվածում (ամիս, եռամսյակ, տարի)՝ այն ցույց է տալիս նյութական արտադրության ոլորտում կենդանի և առարկայացած աշխատանքային ծախսումների ծավալը։

Relative Values.jpg
Value Model.png

ժողովրդական տնտեսության համախառն արտադրանքԽմբագրել

Համախառն հասարակական արդյունք, նյութական արտադրության ճյուղերի համախառն արտադրանքների գումարն է։ Ներառում է արտադրության պրոցեսում սպառված արտադրամիջոցների արժեքը և նորաստեղծ արժեքը՝ ազգային եկամուտը։

Նյութական արտադրության ճյուղի համախառն արտադրանքԽմբագրել

Դա տվյալ ճյուղի ձեռնարկությունների համախառն արտադրանքների գումարն է։

Ձեռնարկության համախառն արտադրանքԽմբագրել

Ներառում է որոշակի ժամանակահատվածում տվյալ ձեռնարկության թողարկած պատրաստի իրերի և կիսաֆաբրիկատների (առանց սեփական արտադրության այն կիսաֆաբրիկատների արժեքի, որոնք հետագա մշակման են ենթարկվում նույն ձեռնարկությունում), ինչպես նաև դրսի համար կատարվող արտադրական բնույթի պատվերների ու ծառայությունների արժեքը, սեփական և անավարտ արտադրության (եթե արտադրական ցիկլը 2 ամսից ավեփ է), գործիքների, սարքավորումների, հարմարանքների ու դրոշմահատոցների արժեքների մնացորդների ժամանակահատվածի սկգբի և վերջի տարբերությունը։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքԽմբագրել

Սպառված արտադրամիջոցների և գյուղատնտեսության զուտ արտադրանքի արժեքն է, ընդգրկում է գյուղատնտեսական ձեռնարկության դրսում իրացված ապրանքային արտադրանքը և ներտնտեսական պահանջմունքների համար սպառված արտադրանքը։ Ծավալով համընկնում է գյուղատնտեսական առանձին ճյուղերի համախառն արտադրանքների գումարին։

Շինարարության համախառն արտադրանքԽմբագրել

Հասարակական ամբողջական արդյունքի այն մասն է, որը ստեղծվում է տվյալ ճյուղում։ Ներկայացնում է որոշակի ժամանակահատվածում ըստ կապիտալ շինարարության օբյեկտների կատարված աշխատանքների գումարային ծավալը (նախահաշվային գներով), ներառյալ անավարտ շինարարության տարբերությունը (ժամանակահատվածի սկզբի և վերջի), շենքերի և կառույցների կապիտալ նորոգման արժեքը։

Առևտրի և նյութատեխնիկական մատակարարման համախառն արտադրանքԽմբագրել

Շրջանառության ոլորտում աշխատանքի պրոցեսի շարունակման ծախքերի ամբողջությունն է։ Հաշվարկվում է որպես իրացված ապրանքների համար առևտրական զեղջի գումար՝ հանած շրջանառության զուտ ծախքերը։

Տրանսպորտի համախառն արտադրանքըԽմբագրել

Տրանսպորտի համախառն արտադրանքը բեռնափոխադրումից ստացված եկամուտների գումարն է։ Արտադրության ընթացիկ ծավալը որոշելիս այն գնահատվում է գործող գներով, դինամիկան որոշելիս՝ համադրելի գներով։ ԽՄԿԿ ԿԿ Սեպտեմբերյան (1965) պլենումի որոշմամբ ձեռնարկությունների համար (բացառությամբ հատկապես երկար ցիկլ ունեցող որոշ արտադրությունների) նրա փոխարեն հիմնական դիրեկտիվ ցուցանիշ էր սահմանվել իրացված ապրանքային արտադրանքի ծավալը։ Համախառն արտադրանքը ձեռնարկության հաշվետվությունում պահպանվում է որպես պարտադիր հաշվարկային ցուցանիշ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 90