Մասնակից:MarSed55/Ավազարկղ Ա
Հյութը մրգերի և բանջարեղենի մեջ պարունակող բնական հեղուկներից պատրաստվող ըմպելիք է: Նաև վերաբերում է այն հեղուկներին, որոնք կոնցենտրատի կամ այլ ուտեստների հեղուկներ են պարունակում, ինչպես օրինակ՝ մսի կամ ծովամթերքի հյութը: Հյութը սովորաբար օգտագործվում է որպես խմիչք կամ սննդին համ հաղորդելու կամ ֆրեշ պատրաստելու միջոց: Հյութը խմիչքի ընտրության լավագույն օրինակ դարձավ այն ժամանակ, երբ պաստերիզացման մեթոդը հնարավորություն տվեց պահպանել այն առանց խմորինչների օգտագործման ( օգտագործվում է գինու արտադրության մեջ)[1]: Ամենամեծ քանակությամբ մրգահյութ սառում են Նոր Զելանդիայում (մոտ մեկ բաժակ կամ 8 ունցիա) և Կոլումբիայում ( ամեն օր երեք քառորդ բաժակ): Մրգահյութի սպառումը սովորաբար աճում է երկրի եկամտային մակարդակին զուգագեռ[2]:
Ստուգաբանություն
խմբագրել«Հյութ» բառը ծագում է Հին ֆրանսերենից, մոտ 1300 տարվա պատմություն ունի: Այն ծագել է հին ֆրանսերենի «jus, juis, jouis» բառերից, որը նշանակում է՝ «հեղուկը առաջանում է եռացող բույսերից»[3]: «Հյութ» բառի օգտագործումը, որը նշանակում է մրգերի կամ բանջարեղենի ջուր» առաջին անգամ օգտագործվել է 14-րդ դարում[3]: Սկսած 19-րդ դարից «հյութ» տերմինը նաև օգտագործվել է փոխաբերական իմաստով ( օրինակ՝ ալկոհոլ կամ էլեկտրաէներգիա): Այսօր «au jus» տերմինը վերաբերում է մսին, որը մատուցվում էր իր հյութով, ինչպես օրինակ՝ կերակրալցուկը:
Պատրաստման եղանակ
խմբագրելՀյութը պատրաստվում է մրգերի և բանջարեղենի միջուկը մեխանիկորեն քամելով և փափկացնելով (երբեմն սառած վիճակով[4]) առանց ջերմության և լուծիչների կիրառման: Օրինակ նարնջի հյութը նարնջի ծառի պտղի հեղուկն է, իսկ լոլիկի հյութը հեղուկ է, որը առաջանում է լոլիկի ճզմելու հետևանքով: Հյութը հնարավոր է պատրաստել տանը թարմ մրգերից և բանջարեղեններից՝ օգտագործելով տարբեր էլեկտրական հյութամզիչներ: Շատ առևտրային հյութամզիչները հեռացնում են մանրաթելիկները կամ միջուկը, սակայն թարմ նարնջի հյութը հայտնի ըմպելիք է: Որոշ դեպքերում հավելումներ են ավելացնում, օրինակ ՝ շաքար կամ արհեստական համ, ախորժակ բացող համեմունքներ ( օրինակ՝ լոլիկի հյութի մեջ , Քլեմատո կամ Կեսար): Մրգահյութերի պահպանման և մշակման հստակ մեթոդներից են ՝ պահածոյացումը, պաստերիզացումը, թանձրացումը[5], սառեցումը, գոլորշիացումը, չորացումը:
Չնայած նրան, որ մշակման մեթոդները տարբերվում են, հյութերի մշակման գլքավոր եղանակներն են.
- Լվանալը և տեսակավորելը
- Հյութի ստացումը
- Քամում, ֆիլտրում, զտում
- Լցոնում, փակում և ստերիլիզացիա
- Սառեցում, պիտակի փակցնում և պահածոյացում
Մրգերը ընտրելուց և լվանալուց հետո հյութը ստացվում է երկու ավտոմատ մեթոդներով: Առաջին մեթոդի ժամանակ երկու մետաղական բաժակները սուր մետաղական խողովակով միանում են իրար՝ հեռացնելով կեղևը և անցկացնելով մրգի միջուկը մետաղական խողովակի միջով: Հետո մրգահյութը անցնում է խողովակի փոքր անցքերի միջով: Կեղևները օգտագործելու նպատակով հետագայում լվացվում են յուղերից մաքրելու համար: Երկրորդ մեթոդը պահանգում է, որ մրգերը լինեն կտրատված, մինչը հյութամզման ենթարկվելը[6]:
Հյութը ֆիլտրացնելուց հետո այն պետք է մշակվի չորացման ապարատի մեջ, որը նվազեցնում է հյութի չափը հինգ գործոնով՝ դարձնելով այն ավելի հեշտ տեղափոխման և պահպանման ժամկետի բարձրացման համար:Հյութը գոլորշիացվում է վակուումի մեջ տաքավելով, որը հեռացնում ՝ ջուրը և հետո սառեցվում է մոտավորապես 13 աստիճանով: Հյութի մեջ գտնվող ջրի մոտ երկու երորդը հեռացվում է: Հյութը ավելի ուշ վերականգնվում է, որի կոնցենտարատը խառնվում է ջրի և այլ գործոնների հետ, որոնք վերադարձնում են գոլորշիացման գործընթացում կորցրած համը: Հյութը նաև կարող է վաճառվել թանձրացված վիճակում, որի մեջ սպառողը ավելացնում է ջուր՝ որպես պատրաստուկ[6]:
Հետո հյութը պաստերիզացվում և լցվում է տարաների մեջ՝ հաճախ տակ վիճակում: Եթե հյութը տաք վիճակում է լցվում տարաների մեջ, բավականին արագ է սառչում: Փաթեթները, որոնք չեն կարող տաքությանը դիմանալ, լցոնման մանրէազերծման պայմանների կարիք ունեն: Քիմիական նյութերը, ինչպես օրինակ՝ ջրածնի պերօքսիդը, կարող է օգտագործվել տարաների մանրէազերծման համար[6]: Սարքավորումները կարող են օրական մեկից քսան տոննա հյութ պատրաստել[7]:
Մշակում
խմբագրելԲարձր ինտենսիվությամբ էլեկտրական դաշտերը օգտագործվում են որպես երկընտրանք մրգահյութերի ջերմային պաստերիզացման համար: Ջերմային մշակումները երբեմն չեն կարողանում պատրաստել որակյալ մանրէաբանական մթերք[8]: Պարզվել է, որ բարձր ինտենսիվությամբ էլեկտրական դաշտով մշակումը կարող է կիրառվել մրգահյութի համար և ապահովել կայուն և հուսալի արտադրանք[8]:
Էլեկտրական սարքերը վերացնում են միկրոօրգանիզմները և ապահովում օրիգինալ գույնի և համի ավելի լավ պահպանում և սնունդի սնուցման արժեքների ավելի լավ պահպանում, քան ջերմային մշակումն է[9]: Պահպանման մեթոդը աշխատում է երկու էլեկտրասայրերի և հեղուկ հյութերի միջև տեղավորելով, հետո կիրառել բարձր էլեկտրական լարման իմպուլսներ: Հյութի մշակման ժամանակը հաշվվում է բազմաթիվ իմպուլսների քանակով՝ արդյունավետ զարկերակային տևողությամբ[9]:
Հյութը նաև կարող է էլեկտրաէներգիա փոխանցել մշակման ընթացքում որոշ իոնների առկայության շնորհիվ[9]: Երբ էլեկտրական դաշտը կիրառվում է հյութի մեջ, էլեկտրական հոսանքը հետո կարող է հոսել դեպի հեղուկ հյութը և տեղափոխվել հյութի լիցքավորված մոլեկուլների պատճառով[9]: Ուստի, էլեկտրական դաշտերը կարող են անջատել միկրոօրգանիզմներ, ընդարձակել պահպանման ժամկետը և նվազեցնել հյութի ֆերմենտների գործունեությունը՝ օրիգինալ, թարմ սեղմված հյութի որակը պահպանելու համար[9]:
Տերմինաբանություն
խմբագրելՄիացյալ Թագավորությունում մրգերի անունը կամ անունները միայն օրենքով կարող են օգտագործվել նկարագրելու մթերքը, որը 100%- ով մրգահյութ է, ինչպես պահանջում է Անգլիայի և Շոտլանդիայի[10] մրգահյութերի և մրգային նեկտարների 2003 թվականի կանոնակարգը[11]: Հետևաբար, վերականգնված կոնցենտրատով պատրաստվածը կարող է հյութ համարվել: Արտադրանքը նկարագրվում է որպես մրգի «նեկտար», որը կախված մրգից պետք է պարունակի նվազագույնը 25-50% հյութ: Հյութը կամ նեկտարը, ինչպես նաև կոնցենտրատը պետք է վկայեն դա: «Խմիչք» տերմինը կանոնագրքում չի սահմանվում և կարող է նկարագրվել յուրաքանչյուր ըմպելիք, որը հյութ է պարունակում, անկախ արժեքից[12]: Համարժեք օրենքները կիրառվում են ԵՄ անդամ բոլոր երկրներում իրենց մայրենի լեզվով:
ԱՄՆ-ում մրգահյութը օրենքով կարող է որպես ապրանք համարվել, եթե 100% մրգահյութ է: Մրգահյութերի այլ բաղադրիչների հետ խառնուրդը, ինչպես նաև ֆրուկտոզայի բարձր պարունակությամբ եգիպտացորենի օշարակը անվանվում է կոկտեյլ կամ ըմպելիք[13]: Համաձայն Սննդամթերքի և դեղերի վարչության՝ ԱՄՆ-ում ընդունված է «նեկտար» տերմինը և միջազգային առևտրում ջրով բացված հյութերը, որոնք պարունակում են մրգահյութ կամ խյուս, ջուր և շաքարի փոխարինիչ[14]: «Շաքար ավելացված չէ» նախադասությունը սովորաբար հյութի տարայի վրա չի տպագրվում, բայց արտադրանքները կարող են պարունակել մեծ քանակությամբ շաքարավազ[15][16]: Այնուամենայնիվ շատ երկրներում շաքարի պարունակությունը նշված է ապրանքանիշի վրա մյուս ածխաջրերի հետ միասին:
Կախված տենդենցներից և կանոնագրքից՝ 100% հյութ պարունակող ըմպելիքները իրականում կարող են պարունակել գաղտնի սննդային հավելումներ: Օրինակ նարնջի հյութերից շատերը պարունակում են Էթիլ բուտիրատ (արհեստական համ), վիտամին C (ասկոբինաթթու) և ջուր (եթե կոնցենտրատ է պարունակում): Եթե մրգահյութը չափազանց թթու է, այն կարող է բացվել ջրով կամ շաքարով՝ խմիչքը պատրաստելու համար (օրինակ՝ լիմոնադ): «Ade» վերջածանցը կարող է նաև վերաբերել ցանկացած քաղցրացված մրգահամ խմիչքին. կապ չունի այն պարունակում է հյութ, թե ոչ:
Ազդեցությունը առողջության վրա
խմբագրելՀաճախ հյութը օգտագործվում է առողջության բարելավման համար: Օրինակ նարնջի հյութին ավելացված է վիտամին C, վիտամին B9 (ֆոլաթթու), կալիում[17], բայց կարող է ավելացված լինել շաքար՝ օրինակ, խաղողի հյութը, որը ավելի շատ շաքար է պարունակում, քան [[Ոչ ոգելից ըմպելիքներ|ոչ ոգելից խմիչքները[փա՞ստ]]]:
Ավելացված շաքարով մրգահյութերի սպառումը կարող է ավելացնել քաշը[18][19], բայց բոլոր ուսումնասիրությունները չէ, որ այս արդյունքն է ցույց տալիս[20]: Եթե հյութը 100%- ով մրգերից է, ապա այն կարող է օգնել հանդիպել ամենօրյա առաջարկվող սնուցիչների[21]:
Լոռամրգի հյութ
խմբագրելՉնայած նրան, որ սկզբնական հետազոտությունները ցույց տվեցին, որ լոռամիրգը (հյութ կամ դեղապատիճ) կարող է նվազեցնել միզուղիների ինֆեկցիաները կանանց մոտ[22], ավելի փաստացի էր Քոքրան կազմակերպության ստուգումը, որը եզրակացրեց, որ անբավականաչափ փաստեր կան ցույց տալու, որ լոռամրգի հյութի սպառումը որևէ ազդեցություն չունի միզուղիների ինֆեկցիաների վրա[23]: Երկարաժամկետ համբերատարությունը նույնպես ստամոքսաաղիքային խափանման խնդիր է[23], որը հանդիպում է ավելի քան 30% մարդկանց մոտ[24]:
Բացասական ազդեցություն
խմբագրելԱմերիկայի մանկաբուժության ակադեմիան 2007 թվականին հայտնել է, որ մրգահյութը րպետք է տրվի մեկ տարեկան երեխաներին սննդային բարելավման պակասի պատճառով[25]: Մեկից վեց տարեկան երեխաների համար մրգահյութի ընդունումը պետք է սահմանափակել ամեն օր ավելի քան 4-6 ունց (110-170 գրամ)[25] իր մեծ քանակությամբ շաքարի պարունակության և մարաթելերի պարունակության պատճառով (համեմատած մրգի հետ ցածր): Մրգահյութերի գերսպառումը կարող է իջեցնել սնունդի ընդունումը՝ համեմատած ամբողջ միրգը ուտելու հետ և կարող է առաջացնել փորլուծություն, գազեր, որովայնի ցավ, այտուցվածություն և ոսկրափուտ[26][27]:
Մրգերի և մրգահյութի գերսպառումը կարող է նպաստել ոսկրափուտին և մրգաթթուների ազդեցությանը ատամի էմալի վրա[28]: Լոնգիտյուդային հետազոտությունները ցույց են տվել 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը, որբ ավելացված շաքարով հյութերը համեմատել են ամբողջական մրգեր ուտելու հետ[29]: Ավելացված շաքարով մրգահյութերի գերսպառումը կարող է նաև մանկական գիրության պատճառ լինել: Հասարակության առողջության ամերիկյան պայմանագիրը առաջարկեց, որ ԱՄՆ-ում վերացվեն 100% մրգահյութերը և փոխարինվեն ամբողջական մրգերով[30]:
Սպառման ծավալը
խմբագրելԱմենամեծ ծավալով մրգահյութ սպառում են Նոր Զելանդիայում (մոտ մեկ բաժակ կամ 8 ունցիա) և Կոլումբիայում (ամեն օր երեք քառորդ բաժակ): Մրգահյութի սպառումը սովորաբար աճում է երկրի եկամտային մակարդակին զուգահեռ[2]:
Մրգահյութի սպառումը Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և ԱՄՆ-ում աճել է վերջին տարիների ընթացքում[31]:
2015 թվականին ԱՄՆ-ի բնակչությունը մոտավորապես սպառել է 6.6 գալլոն հյութ, որի ավելի քան կես սպառողները հանդիսանում են նախադպրոցական երեխաները[32]:
Հյութի վաճառատեղեր
խմբագրելՀյութի վաճառատեղը մի վայր է, որտեղ մատուցում են պատրաստված հյութի ըմպելիքներ, ինչպես օրինակ նոր քամված կամ հավելցուկով մրգահյութեր, հյութի խառնուրդներ, մրգային ֆրեշ (թանձր մրգային ըմպելիք՝ հաճախ սառույցով) կամ այլ հյութեր, ինչպես օրինակ՝ ցորենի ծիլերով ֆրեշը: Երբեմն այլ բաղադրիչներ կամ սննդային հավելումներ կարող են ավելացվել, ինչպես օրինակ՝ թարմ բանան, ձու, ընկույզ, ընկույզի կարագ, սպորտային սնունդ, սոյայի սպիտակուցի փոշի, ցորենի ծիլեր կամ դիետիկ հավելումներ և քլորելա: Նույնիսկ եթե քիչ հյութ օգտագործվի այս նույն բաղադրիչներով կարող են արտադրվել առողջ ըմպելիքներ:
Հյութի վաճառատեղերին հատուկ են սրճարանները, գազավորված ըմպելիքների պահամանները, խորտկարանները, որոնք մատակարարում են խառը ըմպելիքներ և թեթև սնունդ: Հյութի վաճառատեղերը քաղաքներում կարող են անկախ բիզնես լինել կամ տեղակայված լինել մարզասրահներում, հասարակական վայրերում, ընդմիջման վայրերում: Մեքսիկայում հյութերի վաճառատեղերը ավելի հանրաճանաչ են դարձել 2000-ական թվականներին: Մեքսիկական հյութի վաճառատեղերը հաճախ վաճառում են առողջ ըմպելիքներ և թեթև ուտեստներ:
Ցանցեր
խմբագրել- Բուսթ Ջուս
- Բուսթեր Ջուս
- Ջամբա Ջուս
- Ջո և Ջուս
- Օրենջ Ջուլիուս
Պատմություն
խմբագրելԽաղողի հորերը վկայում են դեռ վաղ ժամանակներից հյութի արտադրության մասին, չնայած որ խաղողը կարող է օգտագործվել գինու արտադրանքի համար[33]: Առաջին արտադրված հյութը եղել է լիմոնադը, որը ստեղծվել է 16-րդ դարում՝ Իտալիայում: Նարնջի հյութը ստեղծվել է 17-րդ դարում: 18-րդ դարում, Ջեյմս Լինդը ցիտրուսային մրգերը համարեց լնդախտի կանխագելման միջոց, որը մի դար հետո՝ 1887 թվականին հասցրեց առևտրային արտահանման թողարկմանը՝ պահանջելով Բրիտանիայի բոլոր նավերին ցիտրուսային հյութը տաղել նավերով[33]:
1869 թվականին ատամնաբույժ Թոմաս Վելչերը ստեղծեց մանրէազերծման մեթոդ, որը թույլ տվեց պահպանել հյութը՝ առանց խմորիչների: Նրա մեթոդը ներառում էր խաղողի հյութի զտելն ու քամելը՝ փակելով այն խցանափայտով և մոմանյութերով և հետո դրանք դնել եռացող ջրի մեջ: Այս մեթոդը ոչնչացնում էր խմորասնկերը, որոնք պատասխանատու էին խմորման համար: Հետո նա իր նոր արտադրանքը վաճառեց «Դոկտոր Վելչի անթթխմոր գինի» անունով[34]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ryan A. Ward (2011-05-01). «A Brief History of Fruit and Vegetable Juice Regulation in the United States» (PDF). Works.bepress.com. Վերցված է 2015-12-27-ին.
- ↑ 2,0 2,1 Singh, Gitanjali M.; և այլք: (2015). «Global, regional, and national consumption of sugar-sweetened beverages, fruit juices, and milk: a systematic assessment of beverage intake in 187 countries». PLoS ONE. 10 (8): e0124845. doi:10.1371/journal.pone.0124845. PMC 4526649. PMID 26244332.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ 3,0 3,1 «Online Etymology Dictionary». Վերցված է 26 January 2017-ին.
- ↑ «Juicer Types: The Difference Between Cold Press Juicers vs. Centrifugal Juice Extractors». Huffingtonpost.com. 2013-02-08. Վերցված է 2014-08-25-ին.
- ↑ «Understanding Concentrated Juice».
- ↑ 6,0 6,1 6,2 «How orange juice is made - production process, making, used, processing, product, industry, Raw Materials, The Manufacturing Process of orange juice, Byproducts/Waste, Quality Control». madehow.com. Վերցված է 7 May 2015-ին.
- ↑ «Fruit Juice Processing, Fruit Juice Powder Plant, Fruit Juice Processing Plant, Juice Powder Plant». sspindia.com. Վերցված է 7 May 2015-ին.
- ↑ 8,0 8,1 Toepfl, S.; Heinz, V.; Knorr, D. (1 June 2007). «High intensity pulsed electric fields applied for food preservation». Chemical Engineering and Processing: Process Intensification. 46 (6): 537–546. doi:10.1016/j.cep.2006.07.011 – via ScienceDirect.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Mohamed, M.E.A., & Eissa, A.H.A. (2012). Pulsed Electric Fields for Food Processing Technology. In A.A. Eissa (Ed.), Structure and Function of Food Engineering (pp. 275-280). Retrieved from http://cdn.intechopen.com/pdfs-wm/38363.pdf
- ↑ «Fruit Juices and Fruit Nectars (England) Regulations» (PDF). Վերցված է 2014-08-25-ին.
- ↑ «Fruit Juices & Fruit Nectars (Scotland) Regulations 2003» (PDF). Վերցված է 2014-08-25-ին.
- ↑ «Parents beware: Juice in juice drinks costs up to £34 $10 per litre!». Health78.com. Արխիվացված է օրիգինալից 2014-10-09-ին. Վերցված է 2014-08-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «The Code of Federal Regulations, Title 21 Sec. 102.33 Beverages that contain fruit or vegetable juice». Արխիվացված է օրիգինալից December 3, 2008-ին. Վերցված է 2014-08-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «FDA Juice HACCP Regulation: Questions & Answers». 2003-09-04. Արխիվացված է օրիգինալից May 13, 2009-ին. Վերցված է 2014-08-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Canadian Food Inspection Agency: Criteria for the Nutrient Content Claim No Added Sugars». Inspection.gc.ca. Վերցված է 2014-08-25-ին.
- ↑ «Juice and sweet drinks - children». State Government of Victoria. Վերցված է 17 October 2014-ին.
- ↑ Franke, AA; Cooney, RV; Henning, SM; Custer, LJ (2005). «Bioavailability and antioxidant effects of orange juice components in humans». J Agric Food Chem. 53 (13): 5170–8. doi:10.1021/jf050054y. PMC 2533031. PMID 15969493.
- ↑ Myles S. Faith; Barbara A. Dennison; Lynn S. Edmunds; Howard H. Stratton (2006-07-27). «Fruit Juice Intake Predicts Increased Adiposity Gain in Children From Low-Income Families: Weight Status-by-Environment Interaction». Pediatrics. 118 (5): 2066–2075. doi:10.1542/peds.2006-1117. PMID 17079580.
- ↑ Andrea M Sanigorski; A Colin Bell; Boyd A Swinburn (2006-07-04). «Association of key foods and beverages with obesity in Australian schoolchildren». Public Health Nutrition. 10 (2): 152–157. doi:10.1017/s1368980007246634. PMID 17261224.
- ↑ O'Neil, CE; Nicklas, TA; Kleinman, R (Mar 2010). «Relationship between 100% juice consumption and nutrient intake and weight of adolescents». Am J Health Promot. 24 (4): 231–7. doi:10.4278/ajhp.080603-quan-76. PMID 20232604.
- ↑ «All About the Fruit Group». Choose MyPlate (անգլերեն). 11 February 2015. Վերցված է 28 May 2017-ին.
- ↑ Wang CH, Fang CC, Chen NC, Liu SS, Yu PH, Wu TY, Chen WT, Lee CC, Chen SC (July 9, 2012). «Cranberry-containing products for prevention of urinary tract infections in susceptible populations: a systematic review and meta-analysis of randomized controlled trials». Archives of Internal Medicine. 172 (13): 988–96. doi:10.1001/archinternmed.2012.3004. PMID 22777630.
- ↑ 23,0 23,1 Jepson RG, Williams G, Craig JC (October 17, 2012). «Cranberries for preventing urinary tract infections». Cochrane Database of Systematic Reviews. 10: CD001321. doi:10.1002/14651858.CD001321.pub5. PMID 23076891.
- ↑ Rossi R, Porta S, Canovi B (September 2010). «Overview on cranberry and urinary tract infections in females». Journal of Clinical Gastroenterology. 44 Suppl 1: S61–2. doi:10.1097/MCG.0b013e3181d2dc8e. PMID 20495471.
- ↑ 25,0 25,1 Heyman, Melvin B.; Abrams, Steven A. (22 May 2017). «Fruit Juice in Infants, Children, and Adolescents: Current Recommendations». Pediatrics. 139 (6): e20170967. doi:10.1542/peds.2017-0967. PMID 28562300.
- ↑ «Feeding Your Baby and Toddler (Birth to Age Two): Your Child: University of Michigan Health System». Med.umich.edu. Վերցված է 2014-08-25-ին.
- ↑ American Academy of Pediatrics Committee on Nutrition (May 2001). «The use and misuse of fruit juice in pediatrics». Pediatrics. 107 (5): 1210–3. doi:10.1542/peds.107.5.1210. PMID 11331711.
- ↑ «Delivering better oral health: an evidence-based toolkit for prevention» (PDF). Public Health England. June 2014.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Muraki, Isao; Imamura, Fumiaki; Manson, Joann E.; Hu, Frank B.; Willett, Walter C.; van Dam, Rob M.; Sun, Qi (2013-01-01). «Fruit consumption and risk of type 2 diabetes: results from three prospective longitudinal cohort studies». BMJ (Clinical Research Ed.). 347: f5001. doi:10.1136/bmj.f5001. ISSN 1756-1833. PMC 3978819. PMID 23990623.
- ↑ Wojcicki, Janet M.; Heyman, Melvin B. (2012-09-01). «Reducing childhood obesity by eliminating 100% fruit juice». American Journal of Public Health. 102 (9): 1630–1633. doi:10.2105/AJPH.2012.300719. ISSN 1541-0048. PMC 3482038. PMID 22813423.
- ↑ [Report] West Europe Fruit Juice Market Research, Trends, Analysis TOC Արխիվացված Սեպտեմբեր 28, 2007 Wayback Machine
- ↑ Cheng, Erika R.; Fiechtner, Lauren G.; Carroll, Aaron E. (2018-07-07). «Seriously, Juice Is Not Healthy». The New York Times. Վերցված է 2018-07-09-ին.
- ↑ 33,0 33,1 «EBSCO Publishing Service Selection Page». ebscohost.com. Վերցված է 7 May 2015-ին.
- ↑ Justin R. Morris (1998). «Factors Influencing Grape Juice Quality» (PDF). Horttechnology. 8 (4): 471–478. doi:10.21273/HORTTECH.8.4.471. Վերցված է 2015-12-27-ին.