Զտում, արտադրանքի վերջնական մաքրում խառնուկներից՝ արդյունաբերության մետալուրգիական, քիմիական, սննդի և այլ ճյուղերում։

Անհամասեռ հեղուկ խառնուրդից պինդ մասնիկները հեշտությամբ են անջատվում, եթե խառնուրդն անց է կացվում զտիչի միջով, որն ունի բազմաթիվ մանր անցքեր։ Զտիչի դեր կարող են կատարել թուղթը, բամբակը, ծակոտկեն ապակին և այլն։ Քաղաքների ջրամաքրման կայաններում գետի կամ աղբյուրի ջրերից մաքուր ջուր ստանալու համար օգտագործում են մաքուր ավազի հաստ շերտ, որը որսում է ջրերում պարունակվող պինդ խառնուրդները։ Հայաստանյան աղբյուրների բարձրորակ ջրերի մաքրությունը պայմանավորված է երկրակեղևի տուֆե և բազալտե հաստ շերտերով, որոնց միջով անցնում են ձյան հալոցքի և անձրևի ջրերը։

Գրականություն խմբագրել

  • Քիմիա 10. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր Հեղինակ՝ Ա. Խաչատրյան, Լ. Սահակյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 710