Փոխաբերական իմաստ, բառի փոխաբերական կիրառությամբ արտահայտված իմաստը։ Հաղորդակցման ժամանակ բառերը կիրառվում են ոչ միայն ուղղակիորեն, այլև՝ փոխաբերաբար։ Փոխաբերական իմաստն հանդես է գալիս լեզվի հասարակական, գործառական, տարածական և անհատական բազմաթիվ տարբերակներում, գործածության տարբեր չափերով ու եղանակներով։ Փոխաբերական իմաստն արտահայտվում է փոխաբերությամբ, փոխանունությամբ և սինեկդոխայով։ Փոխաբերական իմաստը գեղարվեստական խոսքի ոճավորման ելակետային հնարավորություններից է, մարդկային լեզվագործունեության հիմնարար միջոցներից։ Լեզվի զարգացման տարբեր շրջաններում բառերը կարող են ունենալ զանազան փոխաբերական իմաստներ։ Դրանք լեզվի զարգացման և կատարելագործման մեջ ունեն կարևոր նշանակություն։ Օրինակ՝ Ոսկե ձեռք Ոսկե օգտակործված է փոխ. Իմաստով ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png