Լիմոնադ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լիմոնադ, քաղցր, ոչ ալկոհոլային, զովացուցիչ և գազավորված ըմպելիք։ Սկզբնապես պատրաստվել է կիտրոնի պտուղներից՝ այստեղից էլ անվանումը (անգլ. Lemonade)։
Լիմոնադ | |
---|---|
Ենթատեսակ | non-alcoholic beverage? |
Lemonade Վիքիպահեստում |
ՊատմությունըԽմբագրել
Առաջին անգամ ի հայտ է եկել Ֆրանսիայում` Լյուդովիկոս 1-ի օրոք: 17-րդ դարից լիմոնադ են անվանում կիտրոնի հյութից և մեծ քանակությամբ ջրից պատրաստված ըմպելիքը: 1767 թվականին անգլիացի քիմիկոս Ջոզեֆ Պրիստլին հնարել էր պոմպ, որով ջուրը հարստացվում էր ածխաթթու գազով, խմորման դեպքում առաջացնելով գարեջուր: Այդպիսի պոմպերի արդյունաբերական արտադրությունն սկսել է գերմանացի գյուտարար Յակոբ Շվեպը: Այդ իսկ պատճառով, առաջին կազմակերպությունը, որն սկսեց գազավորված ըմպելիքի զանգվածային թողարկումն ու վաճառքը, դա «J. Schweppe & Co» ընկերությունն էր: Այն հիմնադրվել էր Յակոբ Շվեպի կողմից և հետագայում սկսեց արտադրել մրգերի և հատապտուղների օշարակներ: Քանի որ բնական օշարակները թանկ արժեին, դրանք սկսեցին փոխարինել թթուներով և քացախահյութերով: Առաջինը համադրվեց կիտրոնաթթուն և լիմոնադը 1833 թվականին դարձավ մրգային ըմպելիքների մեջ գլխավորող` ամբողջ աշխարհում: Այն ոչ ալկոհոլային խմիչքների առաջին գրանցված ապրանքանիշն է:
1887 թվականին վրացի դեղագործ Միտրոֆան Լագիձեն ստեղծել է թարխունի լիմոնադը, որն արժանացել է բազմաթիվ պարգևների: Առաջին անգամ դրա զանգվածային արտադրությունը սկսվել է 1981 թվականին` ԽՍՀՄ-ում։
Այժմ պատրաստվում են տարբեր մրգերի և հատապտուղների համային հատկություններ ունեցող ըմպելիքներ և գոյություն ունեն լիմոնադի տարբեր տարատեսակներ:
Արտաքին հղումներԽմբագրել
- «Лимонад»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907