Ունցիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ունկի, (լատին․՝ uncia) (հոմանիշ՝ ունցիա) զանգվածի չափման միավոր, հեղուկի չափման միավոր, զանազան հին ոսկեդրամների անվանում Եվրոպայում, որը կազմում է միավորի տասներկուերորդ մասը։ Տերմինը առաջացել է դեռ Հին Հռոմում, որտեղ ունցիան կազմում էր լիբրայի տասներկուերորդ մասը։ Ունցիան համարվում էր հիմնական կշռի միավորներից մեկը միջնադարյան Եվրոպայում։ Մեր օրերում օգտագործվում է թանկարժեք մետաղների զանգվածի չափման համար (տրոյական ունցիա), ինչպես նաև այն երկրներում, որտեղ զանգվածը չափվում է ֆունտերով (օրինակ՝ ԱՄՆ-ում)։
Ունցիան, չափման համակարգերերը և նշանակումները
խմբագրել- fl oz- հեղուկ ունցիա, հեղուկների զանգվածի չափման միավոր։ Տարբերակում են անգլիական և ամերիկյան հեղուկ ունցիաներ։ Ամերիկյանը կազմում է 29,573 531 մլ≈30 մլ։ Ըստ անգլիական չափման համակարգի՝ 28,413 063 մլ։
- t oz կամ ozt-տրոյան ունցիա-31,1034768 գ, ոսկերչական և բանկային գործում թանկարժեք մետաղների զանգվածի չափման միավոր։ Տերմինը առաջացել է տրոյան (Տրուա՝ քաղաք Ֆրանսիայում (Troyes, Champaign, France)) կշռման համակարգից, որը լայն կիրառություն ուներ Եվրոպայում մինչև չափման մետրային համակարգի ներմուծումը։ Տարբեր երկրներում ունցիան ուներ տարբեր քաշ։ 1824-ից մինչև 1858 թվականներին տրոյան ունցիան համարվում էր հիմնական զանգվածի չափման միավորը Մեծ Բրիտանիայում և հենց բրիտանական տրոյան ունցիայի քաշն է կիրառվում թանկարժեք մետաղների առևտրում ներկայումս։
- oz կամ oz at-ավերդյուպուայի ունցիա, ԱՄՆ-ում և այլ երկրներում զանգվածի չափման միավոր է հանդիսանում ավերդյուպուայի ֆունտը, որը կազմված է 16 ունցիաներից և հավասար է 28,35 գ (28,349 523 125 գ)։
- Դեղագործական ունցիա-(հնացած տերմին), կիրառվում էր դեղագործական նյութերի չափման համար, տատանվում էր 25-ից 35 գրամների միջև։