Խորտկարան (ռուս.՝ Закусочная), հասարակական սննդի ծառայություն արագ սննդի ոլորտում։ Ունի հեշտ եփվող ուտեստների սահմանափակ տեսականի։

Խորտկարանի տեսակ

Ըստ իրացված ապրանքների տեսականու` խորտկարանները լինում են ընդհանուր տիպի և մասնագիտացված։ Մասնագիտացված են այն խորտկարանները, որոնք մատուցում են նրբերշիկ, պելմեներ, նրբաբլիթ, կարկանդակներ, բլիթներ, քաբաբ, չեբուրեկ, թեյ, պիցայի տեսակներ, համբուրգեր։ Խորտկարանի ճաշացանկը համապատասխանում է դրա պրոֆիլին և, օրինակ, կարկանդականոցում այն սկսվում է կարկանդակներից, իսկ հետո հաջորդում են այլ սառը նախուտեստներ, տաք և սառը ըմպելիքներ[1]։ Մասնագիտացված խորտկարաններն առավել ամբողջական են բավարարում հաճախորդների պահանջները որոշակի ապրանքատեսակների միջոցով և ցուցադրում են ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ` ինտենսիվ ծանրաբեռնվածությամբ։

Խորտկարանի տնտեսական արդյունավետությունը կախված է դրա թողունակությունից, այդ իսկ պատճառով ճաշարանները տեղակայված են բանուկ վայրերում՝ քաղաքների գլխավոր փողոցներում և հանգստի գոտիներում։ Ինքնասպասարկումը հաճախ օգտագործվում է ճաշարաններում, երբեմն` մի քանի մասնագիտացված բաշխիչ գծերով և իրենց սեփական հսկիչ կետերով։ Խորտկարանների վաճառքի սրահները կահավորված են հիգիենիկ ծածկույթով ծածկված բարձր սեղաններով։ Խորտկարաններում թույլատրվում է օգտագործել ալյումինից, հախճապակուց, սեղմված ապակուց պատրաստված սպասք։ Ըստ ստանդարտների` խորտկարանը կարող է չունենալ նախասրահ, զգեստապահարան և զուգարան այցելուների համար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել