Map of countries with diplomatic missions of Japan shown in blue

Կաղապար:Use dmy dates Կաղապար:Politics of Japan

Ճապոնիայի արտաքին հարաբերությունները (ճապ.՝ 日本の国際関係) վարում է Արտաքին գործերի նախարարությունը: Ճապոնիայի դիվանագիտությունը, համաձայն 1947 թվականի Սահմանադրության, իրականացնում է Ճապոնիայի գործադիր մարմինը՝ Կաբինետը, որը ենթակա է օրենսդիր մարմնի՝ Ճապոնիայի պառլամենտի վերահսկողությանը: Ճապոնիայի վարչապետը պարտավոր է արտաքին քաղաքականության վերաբերյալ պարբերաբար զեկույցներ ներկայացնել պառլամենտին, որի և՛ Վերին, և՛ Ստորին պալատները ունեն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովներ: Պառլամենտի անդամները լիազորված են հարցեր բարձրացնել և առաջարկություններ կատարել արտաքին գործերի նախարարին և վարչապետին: Օտար պետությունների հետ կնքված պայմանագրերը ենթակա են վավերացման պառլամենտի կողմից: Ճապոնիայի կայսրը, որպես պետության առաջնորդ, իրականացնում է արարողական գործառույթ դեսպանների հավատարմագրերը ընդունելու և պառլամենտի վավերացրած պայմանագրերը հաստատելու առումով: Համաձայն սահմանադրության՝ քաղաքական համակարգում գլխավոր որոշում կայացնողը վարչապետն է: Նրան է պատկանում արտաքին քաղաքական կարևոր հարցերի վերաբերյալ «վերջին խոսքը»: Ճապոնիայի արտաքին հարաբերությունները վերասկզբնավորվեցին 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրելուց հետո: ԱՄՆ-ը օկուպացրեց Ճապոնիայի տարածքը 1945-1951 թվականներին: Ստանալով լիիրավ անկախություն Սան Ֆրանցիսկոյի պայմանագրի ստորագրումից հետո՝ Ճապոնիան արտաքին հարաբերությունները կառուցեց ԱՄՆ-ի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ ձևավորելու հիմքով: Սառը պատերազմի տարիներին այ հետևողականորեն հետևում էր արևմուտքի որդեգրած քաղաքականությանը Խորհրդային Միության հանդեպ: Հետպատերզմյան տնտեսական հրաշքից հետո Ճապոնիան կարողացավ վերականգնել իր ազդեցությունը աշխարհում: Սակայն Ճապոնիայի հզորացումը բացասականորեն է ընկալվում Չինաստանում և Հարավային Կորեայում[1]: Սառը պատերազմի ընթացքում Ճապոնիայի արտաքին քաղաքականությունը ակտիվ չէր. պետությունը ողջ ուշադրությունը կենտրոնացրել էր տնտեսական զարգացման վրա: Սակայան Սառը պատերազմի ավարտը և Ծոցի պատերազմի դասերը այդ քաղաքականությունը զգալիորեն փոխեցին: Ճապոնիան որոշեց մասնակցել ՄԱԿԽաղաղապահ առաքելություններին և զորքեր ուղարկեց Կամբոջա, Մոզամբիկ, Գոլանի բարձունքներ և Արևելյան Թիմոր[2]: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ճապոնիայի ծովային ուժերը հերթապահում են Հնդկական օվկիանոսում: Իսկ Ցամաքային ինքնապաշտպանության ուժերը ուղարկվել են Իրաքի հարավային շրջաններ՝ տեղական ենթակառուցվածքների վերականգմանը օժանդակելու համար: Բացի իր անմիջական հարևաններից Ճապոնիան վերջին տարիներին ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում նաև այլ պետությունների նկատմամբ: Նման քաղաքականությունը տնտեսական հզորության արգասիքն է: Վարչապետ Յասու Ֆուկուդան ընդգծեց արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը պառլամենտին ուղղված իր ելույթում. «Ճապոնիան ձգտում է դառնալ առանցք մարդկային ռեսուրսների զարգացման և եհտազոտման համար և ունենալ իր մեծ մտավոր ներդրումը խաղաղության հարատև պահպանման համար»[3]:

Պատմություն խմբագրել

Ասիա խմբագրել

Հարավարևեկյան Ասիա խմբագրել

 
Embassy of Indonesia in Japan

Մինչև 1990-ական թվականները Ճապոնիայի գործակցությունը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների մեծ մասի հետ զգալիորեն ակտիվացան: Դա պայմանավորված էր առաջին հերթին տնտեսական կապերի զարգացմամբ և փոխադարձ կարևորության աճով: Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ զարգացող պետությունները իրենց զարգացման գործում Ճապոնիայի դերը համարում էին առանցքային: Այս կազմակերպության ներսում Ճապոնիան ամենամեծ ներդրողն է. 1989 թվականի մարտին ներդրումների ծավալը կազմել է շուրջ 14.5 միլիարդ դոլար: 1980-ական թվականների վերջերին Ճապոնիայի կառավարությունը ջանքեր էր գործադրում հատկապես Ասիական տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար: Վարչապետ Կայֆուն հինգ երկրներ կատարած այցելությունից հետո Սինգապուրում հայտարարեց, որ Ճապոնիայի նկրտումները դուրս են գալիս տնտեսական ազդեցության սահմաններից. այն ձգտում է իր համապատասխան տեղը զբաղեցնել քաղաքական տիրույթում՝ որպես խաղարար պետություն: Որպես ասվածի ապացույց՝ Ճապոնիան ակտիվ դիվանագիտական ջանքեր էր գործադրում Կամբոջայի հակամարտությունը հանգուցալուծելու համար: 1997 թվականին ԱՍԵԱՆ-ի անդամ պետությունները ՉԺՀ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան համաձայնության եկան ամենամյա բանակցություններ անցկացնել տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու համար. սա «ԱՍԵԱՆ գումարած երեք» ձևաչափն էր:

South Asia խմբագրել

Հարավային Ասիայում Ճապոնիան հիմնականում ունի տնտեսական դոնորի դեր: 1988-1989 Ճապոնիայ օգնությունը Հարվային Ասիայի երկրներին կազմել է 1.1 միլիարդ դոլար: Բացառությամբ Պակիստանի, որը հիմնական ֆինանսական օգնությունը ստանում է ԱՄՆ-ից, Հրավային Ասիայի մյուս պետությունները իրենց օգնության մեծ մասը ստանում են Ճապոնիայից:

Պետություն Պաշտոնական հարաբերությունների ձևավորումը Փաստեր
  Աֆղանստան 1930-11-19[4]

Աֆղանստան-Ճապոնիա հարաբերությունները սկիզբ են առել Երկրորդ համաշխարհային պատերազմից: 1974 թվականին Ճապոնիայի կառավարությունը իրակնացրեց ներդրումներ Աֆղանստանի տարածքում հեռուստատեսային հեռարձակում ապահովելու համար:

  Բանգլադեշ 1972-02[4]

Բանգալդեշ-Ճապոնիա հարաբերությունները հաստատվել են 1972 թվականին[5]: Պետությունները ունեն սերտ առևտրային հարաբերություններ[6]: 2004 թվականին Ճապոնիան Բանգալդեշում կատարած ուղղակի արտաքին ներդրումների ծավալով չորրորդն էր: 2008|postscript=.}}</ref>

  Բութան 1986-03-28[4]
  Բրունեյ 1984-04-02[4]

Բրունեյն ունի դեսպանատուն Տոկիոյում, իսկ Ճապոնիան Բանդար Սերի Բագավանում[7]: Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1984 թվականի ապրիլի 2-ին[7]:

Բիրմա}} 1954-12-01[4]
Կամբոջա}} 1953[4]

Ճապոնիան ունի դեսպանատուն Կամբոջայում: Այն հանդիսանում վերջինիս գլխավոր դոնոր պետություններից մեկը. 1992 թվականից ի վեր տրամադրել է շուրջ 1.2 միլիարդ դոլար տնտեսության զարգացման համար[8] In 2006, Japanese and Cambodian governments signed an agreement outlining a new Japanese aid program worth US$59 million.[9]:

  Չինաստան 1972[4]
 
Old Embassy of Japan in China

Դարեր շարունակ եղել են հակամարտող պետություններ: Հարաբերությունները բարելավվեցին 1949 թվականին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո: Սակայն դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են միայն 1972 թվականին:

  Արևելյան Թիմոր 2002-05-20[4]
  Հնդկաստան 1952-04-28[4]
 
Indian, Japanese and US naval warships take part in a military exercise near Bōsō Peninsula in 2007. India is one of the only three nations with whom Japan has a security pact, the other two being the United States and Australia.[10]

Պատմության ընթացքում այս պետությունները ունեցել են բարեկամական և ամուր հարաբերություններ: Վարչապետ Շինզո Աբեյի քաղաքական կուրսի մեջ է մտնում Հնդկաստանի հետ հարաբերությունների սերտացումը: Հնդկաստանը և Ճապոնիան ստորագրել են անվտանգային համագործակցության պայմանագրեր, իրականացնում եմ համատեղ զորավարժություններ[11]:

  Ինդոնեզիա 1958-04[4]

Ինդոնեզիան ունի դեսպանատուն Տոկիոյում և հյուպատոսարան Օսակայում, իսկ Ճապոնիան Ջակարտայում:

  Ղազախստան 1992-01-26[4]
  Հյուսիսային Կորեա [4]

Պետությունների միջև հարաբերությունները լարված են Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների պատճառով:

  Հարավային Կորեա 1965-12[4]
  Ղրղզստան 1992-01-26[4]
  Լաոս 1955-03-05[4]
  Մալայզիա 1957-08-31[4]
  Մալդիվներ 1967-11-06[4]
  Մոնղոլիա 1972[4]
  Նեպալ 1956-07-28[4]
  Պակիստան 1952-04-28[4]
  Ֆիլիպիններ 1956-07[4]
  Սինգապուր 1966-04-26[4]
  Շրի Լանկա 1952[4]
  Թայվան 1952[4]
  Տաջիկստան 1992-01-26[4]
  Թաիլանդ 1887-09-26[4]
  Թուրքմենստան 1992-01-26[4]
  Ուզբեկստան 1992-01-26[4]
  Վիետնամ 1973-09-21[4]
  1. BBC World Service Poll, 6 March 2007 (PDF)
  2. 国連平和維持活動(PKO), Ministry of Foreign Affairs
  3. Komura, Masahiko. "Building Peacebuilders for the Future," Tokyo Peacebuilders Symposium 2008. 24 March 2008.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 mfat
  5. «Japan–Bangladesh Relations». Japan: Ministry of Foreign Affairs. March 2008. Վերցված է 9 April 2008-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ postscript (link)
  6. Abdul Matin, Muhammad (2005). «East Asian Security: A Bangladesh Perspective». In Sisodia, N. S.; Naidu, G. V. C. (eds.). Changing Security Dynamic in Eastern Asia: Focus on Japan. Bibliophile South Asia. էջեր 504–528. ISBN 81-86019-52-9.{{cite book}}: CS1 սպաս․ postscript (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Brunei-Japan Relations». Ministry of Foreign Affairs and Trade (Brunei). Արխիվացված է օրիգինալից 22 February 2014-ին. Վերցված է 16 February 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Business in Cambodia | Japan – Business People Technology». www.japaninc.com. 31 August 2008. Վերցված է 19 September 2011-ին.
  9. «Search». Phnom Penh Post. Վերցված է 21 February 2015-ին.
  10. «India, Japan in security pact; a new architecture for Asia?». Reuters. 25 October 2008.
  11. India Rediscovering East Asia, PINR Արխիվացված 24 Հոկտեմբեր 2007 Wayback Machine