Մանկական վախ, հատկանշական տարիքային վախ, առաջանում է երեխաների մոտ։ Երեխաները հաճախ վախենում են այն երևույթներից, որոնք վախ չեն առաջացնում մեծերի մոտ (օրինակ մթությունից և մուլտհերոսներից)։ Մանկական վախի առաջացումը կապված է մի շարք պատճառներից, այդ թվում նաև արտաքին միջավայրից (օրինակ մեծերի կողմից դրվող արգելքները, որոնք երեխայի համար անհասկանալի են կամ այլ երեխաների կողմից հանդիմանությունը)։ Տարբերում են բնական և սոցիալական մանկական վախեր։ Բնական մանկական վախը (ծնողների մահավան վախ, կենդանիների մահավն վախ և այլն) առաջանում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ։ Դեռահասների մոտ վախերը հիմնականում սոցիալական են, չնայած որոշ դեռահասների մոտ պահպանվում են նաև բնական վախերը (օրինակ մենակության վախը)։ Մանակական վախը սովորաբա անցնում է 3-ից 4 շաբաթվա ընթացքում, բայց որոշ երեխաների մոտ այն կարող է ամրապնդվել։ Այս դեպքում երեխայի հետ աշխատում է հոգեբանը, ով կիրառում է մի շարք հոգեբանական մեթոդներ (Արտ թերապիա, հեքիաթաթերապիա և այլն)։ Որոշ մեծերի մոտ ևս առկա են մանկական վախերը (օրինակ վախը բարձրությունց), որոնք ժամանակին չեն անհետացել։

Փոքր երեխան վախ է ցուցադրում

Մանկական վախի նշանակությունը և դրա տարբերությունը մեծահասակների վախից խմբագրել

Երեխաների և մեծահասակների վախերը տարբեր են։ Հիմնականում առանձնացնում են երկու տարբերություն․

  1. Մանկական վախը կրում է ժամանակավոր բնույթ[1]
  2. Մանկական վախի համար պատճառ է հանդիսանում տարիքային զարգացման առանձնահատկությունները[1]։

Մանկական վախը պոզիտիվ է, քանի որ այն երեխային հետ է պահում չմտածված և վտանգավոր գործողություններից[2]։ Միևնույն ժամանակ վախը դանդեղեցնում է երեխայի անձի ձևավորումը, նրա մոտ առաջացնելով ցածր ինքնագնահատական, արգելակում է ստեղծագործական գործունեությունը և բարձրացնում է տագնապի զգացողությունը[2].

Մանկական վախի առաջացման գործոնները (պատճառները) խմբագրել

Հետազոտողները առանձնացնում են մանկական վախի առաջացման հետևյալ գործենները (պատճառները)․

  1. Երեխայի նկատմամբ զայրույթը և սպառնալիքները[2],
  2. Մեծերի կոմից հանդիմանությունը, երբ էմոցիոնալ կերպով նախազգուշացնում են երեխային վտանգի մասին, որը նա դեռ չի գիտակցում[2],
  3. Հանդիմանությունը (ներշնրանքը) երեխաների կողմից, որոնք իրենց համար հորինում են հրեշներ և գոյություն չունեցող կենդանիներ, ապա պատմում են այդ մասին մյուս երեխաներին[2],
  4. Կոնկրետ որևէ դեպքը, որը վախեցրել է երեխային (օրինակ երբ կծում է շունը, կամ երբ երեխան մնում են վերելակի մեջ)[3],
  5. Նևրոզը[3],
  6. Մանկական երևակայությունը[3],
  7. Տարաձայնություններն ընտանիքում (երեխաները շատ հաճախ իրեն մեղավոր են զգում ծանողների մեջ առաջացած տարաձայություններում)[3],
  8. Վիրավորանքները հասկակիցների կողմից[3],
  9. Ընտանիքի կենցաղային պայմանները, Զախարովը նշել է, որ կոմունալ բնկարաններում ապրող երեխաների մոտ, որտեղ հասակակիցների հետ շփվելու հնարավորությունը մեծ է, վախի առաջացման հավանականությունը ավելի քիչ է, քան առանձին բնակարաններում ապրող երեխաների (հատկապես աղջիկների) մոտ[4],
  10. Ընտանիքում երեխաների քանակը։ Ընտանիքի միակ երեխայի մոտ, ով գտնվում է ծնողների հետ մոտ էմոցիոնալ շփման մեջ, սովորաբար ավելի ուժեղ է զգում նրանց անհանգստությունը[5]։ Ընտանիքում երեխաների քանակի ավելացումը սովորաբար նպաստում է վախի նվազմանը[5],
  11. Ծնողների տարիքը։ 30 տարեկանից մեծ (և՛ հատկապես 35 տարեկանից մեծ) ծնողների մոտ երեխաներն ավելի անհանգիստ են[5],
  12. Երեխայի սեռը։ Աղջիկները ավելի շատ են վախենում, քան տղաները[6]։

Մանկական վախերի դասակարգում խմբագրել

Գոյություն ունի մանկական վախերի դասակարգման տարբեր եղնակներ։ Առավել տարածված և պարզ դասակարգում է համարվում մանկական վախերի բաժանումը բնականի (բիոլոգիական) և սոցիալականի։ Բնական վախերը հիմնաված են ինքնապաշտպանակն բնազդի վրա և համարվում են առավել խոցելի ըստ առաջացման ժամանակի[2]։ Սոցիալական վախերը առաջանում են ավելի ուշ[2] և հանդիսանում են սոցիալական օբյեկտների վախեր կամ սոցիալական փոխազդեցություն իրավիճակներ[7]։

Բանական են համարվում մասնավորապես ծնողների, կենդանիների և սեփական անձի մահը, հրեշները, մթությունը, բարձրությունը, խորությունը, ջուրը, կրակը, հրդեհը, արյունը, բժիշկները, ներարկումը, փակ տարածությունները, անսպասելի ձայները[8]։ Սոցիալական վախերին են վերաբերում մենակության վախը, պատիժը, ուշանալը, որոշ մարդիկ, հասակակիցների քննադատությունը և այլն[8]։

Մանկական վախերը բաժանվում են նաև երեք խմբի(դասակրգումը հիմնված է վախի առարկայի, ընթացքի առանձնահատկությունների, շարունակականության և առաջացման պատճառներից)[9]

  1. Կարևոր վախեր, մանական վախերից առավել տարածվածն է։ Սրա պատճառը երեխայի երևակայությունն է։ Այս խմբի մեջ են մտնում մասնավորապես վախը մթությունից և ծնողների մահվան վախը,
  2. Կպչուն վախեր, վախ կյանքի որոշ իրավիճակներում։ Օրինակ՝ վախ բարձրությունից, բաց և փակ տարածություններից,
  3. Ցնդաբանական վախեր, վախեր որոնց պատճառը հայտնի չէ։ Օրինակ երեխայի վախը կոշիկը հագնելուց, քանի որ մի անգամ նա այդ կոշիկով սայթաքել և վնասվել է։

Տարիքի և գերիշխող մանկական վախերի հարաբերակցություն խմբագրել

Երբեմն հետազոտողները կապ են նկատում մանկական վախերի և նրանց տարիքի մեջ։ Օրինակ[10]

  • Մինչև մեկ տարեկան երեխաները վախենում են անսպասելի և բարձր աղմուկից, անծանոթ մարդկանցից, մերկանալուց, հագնվելուց և միջավայրի փոփոխությունից,
  • 1-3 տարեկան երեխաները վախենում են ծնողներից բաժանվելուց, վնասվածքներց, քնելուց և երազներից (խոսքը գիշերային մղձավանջի մասին է)։ Այս տարիքում ևս պահպանվում է վախը միջավայրի փոփոխությունից,
  • 3-5 տարեկան երեխաները վախենում են մթից, մենակությունից և փակ տարածություններից,
  • 6-7 տարեկան երեխաները առավել շատ վախենում են մահից,
  • 7-8 տարեկան երեխաները վախենում են ծնողների կողմից հավանություն չստանալուց։

Մանկական վախերի զարգացման մակարդակը խմբագրել

Երեխաներին ըստ մանկական վախերի սովորաբար բաժանում են ըստ զարգացման երեք փուլերի՝ երեխաներ մանկական վախերի ցածր արտահայտմամբ, վախի բարենպաստ մակարդակ ունեցող երեխաներ և երեխաներ վախի բարձր մակարդակով։ Գերակշռում են վախի բարձր մակարդակով երեխաները։ Օրինակ Նիժնի Նովգորոդի 8-9 տարեկան 60 դպրոցականների հարցումը տվել է հետևյալ արդյունքը[11]

  1. 15  % ցածր արտահայտված մանկական վախ
  2. 33 % վախի բարենպաստ մակարդակ (տարիքային նորմա) 
  3. 52 % վախի բարձր մակարդակ

Մանկական վախերի բացահայտման միջոցներ խմբագրել

Մնակական վախերի բացահայտման համար օգտագործում են հետևյալ մեթոդները՝

  • «Վախ երեխաների մոտ» հարցաթերթիկ (նախադպրոցական երեխաների համար է, բայց նախընտրելի է կրտսեր դպրոցականների համար)։ Այն չի հիշեցնում սոց հարցում, քանի որ հարցերը երեխաներին տրվում են խաղի ժամանակ ասես ի միջի այլոց։ Ընդ որում հարցը տրվում է ցածր և հանգիստ ձայնով[12],
  • «Նկարիր քո վախը» (Զախարովի մեթոդն է, նախընտրելի է նախադպրոցական տարիքի երեխաների համար)։ Երեխայն տալիս են А4 թուղթ և գունավոր նշիչներ կամ գունավոր մատիտներ։ Այնուհետև նրան առաջարկում են նկարել այն ինչից նա վախենում է։ Նկարը ավարտելուց հետո երեխային խնդրում են բացատրել թե ինչ է նա նկարել։ Հետազոտողը ուշադրություն է դարձնում ոչ միայն պատկերված վախերի քանակին, այլ նաև նկարի որոշ առանձնահատկությունների՝ գունային գամմային, ճնշվածությանը, ներկման բնույթին, նկարի մասշտաբին և այլն[12],
  • Թեստ «Հեքիաթ», Լուիզա Դյուսի մեթոդ։ Թեստը բացահայտում է վախի առկայությունը կամ բացակայությունը, կազմված է 10 հեքիաթներից, որոնց միավորվում է ընդհանուր հերոսը, որի հետ երեխան պետք է նույնականացվի։ Յուրաքանչյուր հեքիաթ վերջանում է հարցով, ոին պետք է պատասխանի երեխան[13],
  • Երեխաների վախերը բացահայտող հարցաթերթիկ, կազմված 18 հարցից, բաժանված է 7 մասի, այն մշակվել է Լ․Ս․ Հակոբյանի կողմից[14],
  • «Վախերը տնակներում» Զախարովի մեթոդիկա (վերափոխված Պամֆիլովայի կողմից)[15]
  • Զախարովը խորհուրդ էր տալիս ծնողներին, որ երեխաները տանը նակրեն հոգեբանի կողմից բացահայտված վախերը[16]

Մանկական վախի տևեղությունը խմբագրել

Նորմալ է համրվում եթե մանկական վախերը չեն գերազանցում 3 - 4 շաբաթը[10]։ Որոշ մանկական վախեր ունակ են պահպանվել նույնիսկ մեծ տարիքում։ Զախարովը նշում է, որ մեծերի մոտ հիմնականում պահպանվում են վախը բարձրությունից (առավել հաճախ տղամարդկանց մոտ), ծնողների մահվան (հիմնականում կանանց մոտ), ինչ-որ բան սխալ անելու(ավելի հաճախ կանանց մոտ է հանդիպում) և չհասցնելու (հանդիպում է տղամարդկանց մոտ) վախերը[8]։

Նախադպրոցական ու կրտսեր դպրոցական երեխաների վախեր խմբագրել

Վիտեբսկում (Բելառուս) «Վախ երեխաների մոտ» հարցաթերթիկով հետազոտվել է 40 հոգուց բաղկացած նախադպրոցական՝ 5-7 տարեկան, նորմալ զարգացում ունեցող և մանկապարտեզ հաճախող երեխաների խումբ[17]։ Հարցումին մասնակցել են նաև Վիտեբսկի գիմնազիայի առաջին դասարանի 40 երեխաներ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տարիքով իրար մոտ նախադպրոցական երեխաների և առաջին դասարանցիների մոտ վախերը գրեթե նույնն են։ Սակայն առաջին դասարանցիների մոտ ավելանում է ուշանալու վախը, որը հավանաբար պայմանավորված է դպրոցական կարգապահության պահպանման անհրաժեշտությամբ։ Բացի դրանից առաջին դասարանցիների մոտ գերակշռում է նաև մահվան վախը (ինչպես երեխայի, այնպես էլ նրանց ծնողների մահվան վախը)։ Նախադպրոցականների մոտ առաջնային էր վախը կենդանիներից։ Դպրոց ընդունվելուց հետո կտրուկ մեծանում է նաև վախի հաճախականությունը և դրանց քանակը, այստեղ արդեն ավելի շատ են այն երեխաները որոնք ունեն մի քանի տարբեր վախեր։

Մեծ նախադպրոցականների վախերը խմբագրել

Վիտեբսկյան հետազոտությունները ցույց են տվել որ 5-7 տարեկան երեխաների մոտ առավել հաճախ (հարցմանաը մասնակցած 40-ից գրեթե յուրաքանչյուր 5-րդի մոտ) հանդիպոիմ են այսպիսի վախեր (փակագծերում նշված են թե հարցված 40 երեխաներից քանիսի մոտ է հայտնաբերվել տվյալ վախը)[17]

  • Կենդանինրից (25),
  • Մթությունից (24),
  • Հրեշներից, հեքիաթային հերոսներից (15),
  • Անսպասելի բարձր ձայներից (14),
  • Բժիշկներից (10),
  • Հրդեհից (8),
  • Մենակությունից (8),
  • Ավազակների հարձակումից (7),
  • Ներարկումներից (7),
  • Ինչ-որ բան վատ անելուց (7),
  • Արյունից (6)։

Ինչպես երևում է վախը մարդկանցից այս երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ։ Այս տեսակի համեմտաբար հաճախ հանդիպում են վախը բժիշկներից և ավազակների հարձակումից[17]։ Մեծ նախադպրոցականները գրեթե չեն վախենաում մահից և տարերային աղետներից[17]։ Մեծերի մոտ երեք ամենատարածված վախերը կապված են հասարակության հետ, երեխաները վախենում են կենդանիներից, մթությունից և հեքիաթային հերոսներից[17]։

Առաջին դասարանցիների վախերը խմբագրել

2010 թվականի սկզբներին բելառուսի գիմնազիայի առաջին դասարանցիների մոտ (բելառուսում 2010 թվականին առաջին դասարան հաճախում էին 6-7 տարեկան երեխաները[18], բացի դրանից բելառուսում առաջին դասարանցիներին գնահատական չէին նշանակում[19]) առավել հաճախ նկատվում էին հետևյալ վախերը (փակագծերում նշված են թե հարցված 40 երեխաներից քանիսի մոտ է հայտնաբերվել տվյալ վախը)[17]

  • Մահից (32),
  • Ծնողների մահից (25),
  • Հրդեհից (25),
  • Ավազակների հարձակումից (24),
  • Ինչ-որ բան վատ անելուց (24),
  • Տարերային աղետներից (23),
  • Կրակից (22),
  • Ուշանալուց (22),
  • Պատերազմից (21),
  • Կենդանիներից (18),
  • Մղձավանջներից (17),
  • Հրեշներից, հեքիաթային կերպարներից (16),
  • Խորությունից (16),
  • Մթությունից (14),
  • Ինչ-որ տեղ (ինչ-որ բան անել) չհասցնելուց (14),
  • Բարձրությունից (12),
  • Հիվանդանալուց (12),
  • Ցավից (12),
  • Անսպասելի բարձր ձայներից (12),
  • Ներարկումներից (12),
  • Մենակությունից (11),
  • Անծանոթ մարդկանցից (10),
  • Երազներից (10),
  • Պատիժից (9),
  • Արյունից (8),
  • Մեծ փողոցներից, հրապարակներից (8),
  • Բժիշկներից (8),
  • Փակ տարածություններից (6)։

Այս թվերից երևում է, որ դպրոց ընդունվելուց հետո յուրաքանչյուր երեխայի մոտ ընդհանուր վախերի քանակը միանգամից մեծանում է, բայց նոր տեսակի վախ գրեթե չի ավելանում։ Եթե որոշ նախադպրոցական երեխաների մոտ նկատվում էր 28 տեսակի վախ, ապա առաջին դասարանցիների մոտ այդ թիվը հասնում է 30-ի[20]։ Առաջին դասարանցիների մոտ ավելանում է վախի երկու տեսակ՝ ուշանալու վախը և հիվանդանալը[21]։

Առաջին դասարանցիների մոտ հաճախ են հանդիպում հասարակության հետ կապված վախեր, օրինակ վախ ինչ-որ բան վատ անելուց, ինչ-որ բան չհասցնելուց, վախ ուշանալուց, անծանոթ մարդկանց հանդիպելուց, պատժվելուց[17]։ Ինչպես նաև Վիտեբսկի առաջին դասարանցիների մոտ հանդիպում է վախ տարերային աղետներից և հրդեհից[17]։ Մենատարածվածը առաջին դասարանցիների մոտ ինչպես ծնողների այնպես էլ իրենց մահանալու վախն է։ Առաջին դասարանցիները վախենում են նաև հիվանդանալուց և ցավից[17]։

Հետաքրրքիր է, որ մանկական վախերի ուսումնասիրությունները, որոնք անկացվել են Պամֆիլովի «Վախը տնակներում» մեթդով, ռուսական Վլադիմիր քաղաքում, ցույց են տվել այլ արդյունքներ, հարցմանը մասնակցած երեխաների 73 %-ը՝ 26 առաջին դասարանցիներ, վախենում են մենակությունից[2]։ Հենց մենակության վախն էր գերակշռում Վլադիմիրի երեխաների մոտ այն դեպքում, երբ Վիտեբսկի 40 երեխաներից միայն 11-ի (28 %) մոտ է նկատվել այս վախը։

2-3 դասարանի աշակերտների վախերը (8 — 9 տարեկան) խմբագրել

8-9 տարեկան դպրոցականների մոտ պահպանվում են նույն վախերը ինչ-որ առաջին դասարանցիների մոտ։ Ըստ Զախարովի «Մանկական վախերի բացահայտումը» մեթոդի հետազոտվել են Նիժնի Նովգորոդի 60 դպրոցականներ[11]։ Այս հետազոտության արդյունքում առանձնացվել են հետևյալ տարածված վախերը[11]

  • Մահ 82 %,
  • Պատերազմ 82 %,
  • Հարձակում 81 %,
  • Կտրուկ, անսպասելի ձայներ 71 %,
  • Պատիժ 58 %,
  • Ցավ 55 %,
  • Վախենալու երազներ 52 %,
  • Բարձրություն 37 %,
  • Մենակություն 32 %։

Պատանեկության սոցիալական վախեր խմբագրել

Պատանիների մոտ ևս կան տարիքային վախեր, բայց դրանք հիմնականում սոցիալական են (չնայած այս տարիքի երեխաների մոտ որոշ բնական վախեր ևս պահպանվում են)։ Զախարովը նշում է, որ ըստ հատուկ հարցման 10-12 տարեկան պատանիների մոտ բացարձակ գերախշռում են բնական վախերը, այնուհետև գալիս են սոցիալական վախերը (այն իր գագաթնակետին է հասնում 15 տարեկանում)[22]։ 10-11-ից մինչև 15 տարեկանների մոտ առանձնացվում է սոցիալական վախերի 5 տեսակ (կամ 11 - 12 տարեկանից մինչև 16 - 17 տարեկան)[7]

  1. Վախ «չլինել ինչպիսին կաս», այսինքն նմանվել ինչ-որ մեկի,
  2. Ձախողման, քննադատության, պատժվելու վախ։ Պատանիների պերֆեկցիոնիզմը կամ մաքսիմալիստ դառնալու պատճառները, ովքեր հակված են եզրակացություն անել միակ փաստից, առանց հաշվի առնելու մարդու անհատական հատկությունները և «պարտությամբ» կամ «հաջողությամբ» «պիտակավորելու» անկախ ծախսված ջանքերից,
  3. Վախ ֆիզիկական տգեղությունից։ Պատանիները շատ են անհանգստանում իրենց արտաքին տեսքի ահընդհատ փոփոխություններից, կախված սեռական հասունացումից և հորմոնային արտազատումներից,
  4. Վախ մենակությունից,
  5. Վախ անհեռանակրային լինելուց և ինքնադրսևորման անհնարինությունից։

13-14 տարեկան պատանիների շրջանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ սոցիալական վախի առաջացման վրա մեծ ազդեցություն ունի բնակության վայրը (քաղաքը կամ գյուղը)[23]։ Քաղաքաբնակ պատանիների մոտ Կաստրոմայում առավել հաճախ է հանդիպում գելոտոֆոբիան, վախը ահաբեկչությունից (բուլիինգ) և մենակությունից, քան իրենց հասակակից գյուղաբնակ դպրոցականների մոտ[23]։ Բայց Կոստրոմայի շրջանի գյուղաբնակ դպրոցականներն էլ ավելի հաճախ են ունենում քննադատության, անծանոթների հետ շփման և պատժվելու վախի զգացում[24]։

Մանկատներում ապրող ռուս պատանիների մոտ շատ խիստ է զգացվում ինքնուրույն ապրելու վախը։ Մանկատներից մեկում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ պատանիները առավել հաճախ վախենում են իրենց ծնողների «անհաջող» ճակատագրին արժանանալուց[25]։

Տարածված մանկական վախերի բնութագրեր խմբագրել

Յուրաքանչյուր մանակական վախ ունի իր պատճառները և արտահայտման ձևերը, այդ պատճառով էլ տարբեր վախերի համար կիրառվում են տարբեր հոգեբանական մեթոդներ։ Բացի դրանի վախերը ունակ են ներթափանցել մեկը մյուսի մեջ։ Զախարովը նշում է, որ մահվան վախը փոխակերպվում է ծնողների մահվան վախի, իսկ պատանեկան տարիքում պատերազմի վախի[26]։

Մենակության վախ խմբագրել

Համարվում է, որ 6 տարեկանում արդեն երեխան կարող տանը մենակ մնալ, բայց ոչ շատ երկար[27]։ Մենակության (կամ բաժանման) վախը առաջանում է երեխայի համար կարևոր անձ հանդիսացող մարդկանցից բաժանվելու իրական կամ հորինված վտանգի դեպքում[2]։ Առանձնազրույցների արդյունքում, որոնք անցկավել են Վլադիմիրի դպրոցի առաջին դասարանցի այս խնդիրն ունեցող երեխաների հետ, պարզվել է, որ այն հիմնականում առաջանում է երկու պատճառով[2]՝

  • Ծնողների հետ խիստ կապվածության (63 %),
  • Ոչ լիարժեք ընտանիքում սիրո և ուշադրության պակասից (37 %)։

Մենակության վախը համարվում է հիվանդագին, եթե այն շատ է ձգվում կամ եթե առաջանում է այն տարիքում երբ պետք է հաղթահարված լիներ[2]։

Վախ մթությունից խմբագրել

Մթությունից վախն առաջանում է 3-6 տարեկանում[28]։ Մթությունից վախի պատճառներն են ՝

  • Երեխան ձեռք է բերում ինչ-որ բան մտածելու հնարավորություն և գիտելիքներ, բայց դեռևս չի կարողանում տարբերել հորինվածը իրականությունից,
  • Հոգեբանական ցնցումը, օրինակ մոտ մարդու ծանր հիվանդանալը կամ մահանալը, ավտովթարը, ծնողների ամուսնալուծությունը, բռնության ենթարկվելը։

Մթության վախի ժամանակ անցկացնում են հեքիաքաթաթերապիա և արտ-թերապիա[29]։ Մթության վախի դեպքում անցկացվող հեքիաթաթերապիայի օրինակ է «Տիկնիկների պահմտոցին», այն նախատեսված է 4-6 տարեկան երեխաների համար, երեխան պետք է փնտրի նախապես պահված խաղալիքը ինչպես լույս այնպես էլ մութ սենյակում (ընդ որում մութ սենյակից գտած խաղալիքի համար ավելի մեծ միավոր են տալիս)[30]։

Վախ մղձավանջներից խմբագրել

Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում որոշ երեխաներ վախենում են գիշերային մղձավանջներից։ Զախարովը նշել է, որ մղձավանջներից վախը կապվախ է հետևյալ վախերի հետ՝ հարձակում, հիվանդություն, մահ, կենդանիներ, փոթորիկ, խորություն, կրակ, հրդեհ և պատերազմ[31]։ Այս վախը առավել տարածված է 6 տարեկան տղաների և 5-6 տարեկան աղջիկների մոտ։ Զախարովը նշել է, որ իրենց կատարած հարցման արդյունքում 6 տարեկան երեխաներից 39 % տղաների և 43 % աղջիկների մոտ այս վախն առկա է[32]։ Նևրոզով տառապող երեխաների մոտ այս վախը առավել հաճախ հանդիպում է 6-10 տարեկան հասակում[33]։ Դպրոց ընդունվելուց հետո այս վախը սկսում է անհետանալ։ Այս վախը հաստատվել է հարցմանը մասնակցծ 10 տարեկան դպրոցականներից 10 % տղաների և 23 % աղջիկների մոտ[32]։ Դեռահասության տարիքում այս վախն առկա է յուրաքանչյուր 10-ի մոտ։ Մղձավանջներից վախը նկատվել է, հարցմանը մասնակցած 15 տարեկան երեխաների 8 % տղաների և 14 % ազջիկների մոտ[32]։ Այս հարցումը Զախարովը անցկացրել է 1970-ականների վերջին[34]։

Վախը հաղթահարելու համար խորհուրդ է տրվում կիրառել արտ-թեռապիա։ Երեխային առաջարկում են նկարել երազը պատկերել ծիծաղելու կերպարով[35]։ Ինչպես նաև կարելի երազը ներկայացնել որպես տիկնիկային թատրոնի ծիծաղելի տեսարան[36]։ Այս տեսակի վախերից խուսափելու համար սահմանափակում են մոգական հեքիաթների ընթերցումը և հեռուստացույց դիտելը[37]։

Վախ հեքիաթյին հերոսներից խմբագրել

Երեխաները կարող են վախենալ հեքիաթային հերոսներից և մուլտհերոսներից։ Այս վախերին նպաստում են մանկական վախենալու պատմությունները։ Բացի դրանից հեքիաթային հերոսից վախը կարող է առաջանալ նաև ծնողների վերաբերմունքից։ Զախարովը նշում է, որ 3 տարեկան երեխաները վախենում են Բաբա Յագաից (ջադու կին), որ ասոցեացվում էր խիստ մայրիկի հետ[37]։ Բացի դրանից մուլտհերոսներից ունեցած վախը կապված է ավելի ուշ տարիքում առաջացող մանկական վախերի հետ։ Օրինակ ըստ Զախարովի Բաբա Յագաից վախը 6-7 տարեկանում առաջացնում է մահվան վախը[38]։

Մուլտերոցսներից ունեցած վախերի դեպքում ևս կիրառվում է արտ-թերապիա։ Շատ հաճախ կիրառվում է «Վախի դիմակ» մեթոդը (նախատեսված է 4-8 տարեկանների համար), երբ երեխաներին առաջարկում են պատրաստել իրենց համար վախենալու հերոսի դիմակը, այնուհետև նրանք աղի միջոցով սկուսում են դրանցով վախեցնել միմյանց (սովորաբար շաբաթը մեկ անգամ)[39]։

Մահվան վախ խմբագրել

5-6 տարեկան հասակում շատ երեխաներ սկուսում են վախենալ մահանալուց[40]։ Այս վախը ավելի թույլ է արտահայտված այն երեխաների մոտ, ովքեր հավատում են հանդերձյալ կյանքին[41]։ Զախարովը նշում է, որ մահվան վախը ըստ կոռելյացիայի մեթոդի կապված է մի շարք մանկական վախերից[42]՝

  1. Հարձակում,
  2. Մթություն,
  3. Հեքիաթային հերոսներ,
  4. Ծնողների հիվանդություն և մահ,
  5. Մղձավանջ,
  6. Կենդանիներ,
  7. Տարերք,
  8. Կրակ, հրդեհ,
  9. Պատերազմ։

Մահվան վախը բերում է մի շարք բացասական հետևանքներ։ Համստերի մահից հետո յոթամյա աղջիկը սկսել է խուճապահար վախենալ քնած ժամանակ մահանալուց, ինչպես մահացել էր համստերը, նա չէր կարողանում մենակ քնել, չէր կարողանում լսել հեքիաթներ առանց հերոսներին խղճալու և լացելու, տառապում էր սպազմերից կոկորդում, ինչպես նաև շնչահեղձությունից և հաճախակի զուգարան գնալու պահանջից[43]։

Այս վախը հաղթահարելու համար առաջարկում են մի շարք խաղեր, օրինակ վատի մեջ լավը գտնլ (նախատեսված է 6-8 տարեկան երեխաների համար)[44]։

Ծնողների մահվան վախ խմբագրել

Ծնողների մահվան վախն արտահայտվում է քնի խանգարումով, դանդաղկոտությամբ (կամ ընդհակառակը՝ չափազանց ակտիվությամբ)[45]։

Հիվանդանալու վախ խմբագրել

Որևէ հիվանդությամբ վարակվելու վախը կապված է մահվան վախի հետ և սովորաբար համարվում է մեծերի կողմից ներշնչված վախ, որ կարելի է վարկվել այնպիսի հիվանդությամբ որից կարելի է մահանալ[46]։ Հիվնդանալու վախը վերածվում է մահվան վախի նյադային ձևի[46]։ Զախորովը որպես օրինակ ներկայացրել է 6 տարեկան մի աղջկա, ով ապրում էր կասկածամիտ տատիկի հետ, ով սկսեց վախենալ վարակվելուց, այն բանից հետո, երբ դեղատանը կարդաց, որ չի կարելի ուտել պիցցա, որի վրա ճանճ է կանգնել[46]։ Դրանից հետո աղջիկը անընդհատ լվացնում էր ձեռքերը և հրաժարվում էր ինչ-որ բան ուտել, երբ հյուր էր գնում, մահը համարելով որպես արգելքների խախտման պատիժ[47]։

Պատերազմի, հարձակման, աղետի վախ խմբագրել

Հարձակման, պատերազմի կամ աղետի վախը հաճախ հանդիպում է տղաների մոտ, դրա համար էլ այս վախերի համար առաջարկվող խաղերը հիմնականում «տղաների» համար է և ուղղված են հակառակորդին հաղթելուն[48]։ Այս խաղերի օրինակ է «Ճակատամարտը», որն առաջարկել է Զախարովը 4 տարեկանից մեծ երեխաների համար[49]։

Վախ ներարկումներից, ցավից և բժիշկներից խմբագրել

«Բժշկական» վախերը հիմնականում հանդիպում են նախադպրոցականների և երբեմն նաև կրտսեր դպրոցականների մոտ[50]։ Այս վախերը հաղթահարելու համար օգտագործում են խաղեր (օրինակ «Հիվանդանոց» խաղը, որի ժամանակ նմանակվում են բոլոր բուժական գործությունները, որոնք վախ են առաջացնում)[51]։

Վախ պատժվելուց խմբագրել

Պատժվելու վախը հինականում առաջանում է այն երոխաների մոտ, որոնք որևէ մարմանակն պատժի չեն ենթարկվում[52]։ Այս վախը հաղթահարելու համար առաջարկվում են խաղեր, որոնք ներառում են թեթև հարվածներ, որպես ֆիզիկական պատիժ[53]։

Վախ ատամնաբուժից (Դենտաֆոբիա) խմբագրել

Դենտաֆոբիան հանդիպում է ինչպես երեխաների այնպես էլ մեծերի մոտ։ Բայց և այնպես առավել հաճախ այն հանդիպում է նախադպրոցական տարիքի երեխաներ մոտ։ Երեխաների մոտ դենտոֆոբիայի պատճառները[54]

  1. Ատամնաբուժի բուժման բացասական փորձը (ընդ որում ինչպես սեփական, այնպես էլ մեծահասակների կամ այլ երեխաների խոսքերից հայտնի)։ Որպես կանոն, այսպիսի բացասական փորձը հատուկ է միջին տարիքի երեխաներին,
  2. Վախը ցավից, քանի որ ատամներին հատուկ է սուր և ուժեղ ցավ,
  3. Անհայտության վախը, ատամնաբուժի մոտ առաջին այցելուցյան ժամանակ։ Այս վախը հաճախ առաջանում է, քանի որ երեխաները, ովքեր նախկինում չեն այցելել ատամնաբուժարան, և դեռևս ծանոթ չեն բուժման ցավին հաճախ մեծահասակներից լսում են հանգստացնող տքեստեր, օրինակ «մի վախեցիր, դա ցավոտ չէ» և այլն,
  4. Անվստահություն բժշկի հանդեպ, պայմանավորված ատամնաբուժի կողմից խաբված լինելով։ Ինչպես նաև սա կարող է պայմանավորված լինել ծնողների այլ ատամնաբուժի մոտ ունեցած անհաջող փորձերի պատմություններով։

Ըստ վարվելաձևի առանձնացնում են դենտոֆոբիայի 4 մակարդակ[54]

  1. Թեթև վախ, երբ հրաժարվում են բուժվելուց, որպես պատճառ ներկայացնելով հետևյալ տեքստերը՝ «այլևս չի ցավում» կամ «ավեի լավ է ես վաղը գամ»։ Այս դեպքում դեմքի մկանները լարված են, շրջապատողներին նայում են զգուշանալով, խնդրում են բացատրություն բժշկի յուրաքանչյուր շարժման համար, բայց բազկաթոռին նստում են ինքնակամ,
  2. Չափավոր վախ, երբ հրաժարվում են բուժվել ալվելի ակտիվ, չեն ցանկանում նստել ատամնաբուժական բազկաթոռին, կաշկանդված են, լալկան, դողդողացում են, արագանում է սրիտի աշխատանքը և շնչառությունը
  3. Ուժեղ վախ, երբ հրաժարվում են բուժվել վճռական, երեխան ագրեսիվ է դառնում բժիշկի հանդեպ (կծում է, հրում, հարվածում է ատամնաբուժին), զգալիորեն արագանում է զարկերակը և շնչառությունը,
  4. Շատ ուժեղ վախ, երբ երեխան հրաժարվում է մտնել անամնաբուժի սենյակ, իսկ նրան բազկաթոռին նստեցնել, գրեթե անհնար է։ Երեխան ջղաձգորեն բռնվում է ծնողներից, կաբինետ մտնելուն պես սկսում է բղավել և լացել։ Կարող են նկատվել նեվրոզային հազի, փսխելու նոպաներ։

Սամարայի ատամնաբուժական կլինիկաներից մեկում անցկացված փորձերը ցույց են տվել, որ տարիքի հետ առաջին այցելության վախը նվազում է[54]։ Հետազոտության համար ընտրվել են 0-18 տարեկան երեխաներ, որոնք առաջին անգամ են եկել ատամնաբուժի մոտ, հետազոտություն անկացվել է 2012 թվականին (ընդհանուր 653 այցելուներից 501-ը 0-6 տարեկան երեխաներ էին)[54]։ 0-6 տարեկան երեխաների մոտ շատ ուժեղ վախը 4 %-ի մոտ էր, ուժեղ վախ 13 %-ի[55]։ 7-13 տարեկանների մոտ, ովքեր առաջին անգամ էին այցելում ատամնաբուժարան, շատ ուժեղ վախը 2 %-ի մոտ էր, իսկ ուժեղ վախը 6 %[55]։ 14-18 տարեկանների մոտ շատ ուժեղ վախի դեպքերը բացակայում էին, իսկ ուժեղ վախը 3 % էր[55]։

Դենտոֆոբիան հաղթահարելու համար առաջարկում են[56]՝

  • Ատամնաբուժի մոտ առաջին այցը կատարել ծանոթանալու համար, երեխան ծանոթանում է և ատամնաբուժի և սարքավորումների հետ,
  • Ծնողներին խորհուրդ են տալիս երեխային ավելի հանգիստ տեղեկացնել ատամնաբուժարան այցելու մասին, ինչպես նաև գովել երեխային բժիշկի մոտ «հերոսություն» ցուցաբերելու համար,
  • Պատշաճ անզգայացում։

Վախ ուշանալուց խմբագրել

Մանկապարտեզից, հյուր գնալուց ուշանալու (չհասցնելու) վախի հիմքում որևէ դժբախտույան անորոշ և անհանգստացնող սպասումն է[57]։ Զախարովը նշում է, որ ուշանալուց առավել խաճախ վախենում են ծնողների ավելորդ ուշադրություն և ինտելեկտուլ զարգացման բարձր մակարդակ ունեցող տղաները[58]։

Մանկական վախերի վերացման հոգեբանական մեթոդներ խմբագրել

Սովարաբար մանկական վախերը հերթույամբ վերացվում են հոգեբանների կողմից։ Մանկական վախերի հաղթահարման համար օգտագործում են տարբեր հոգեբանական մեթոդներ[59]՝

  • Արտ- թերապիա,
  • Հեքիաթաթերապիա,
  • Երաժշտական թերապիա,
  • Պարային թերապիա։

Կոնկրետ որևէ մեթոդի ընտրությունը կախված է երեխայի տարիքից։ Զախարովը գտնում է, որ փոքր նախադպրոցական տարիքում և պատանեկան տարիքում ավելի լավ է կիրառել խաղային մեթոդները[60]։ Սակայն, եթե պատանին նկարում է հաճույքով, ապա դա ևս կարող է արդյունավետ լինել[60]։

Արտ-թերապիա խմբագրել

Արտ-թերապիան հաջողությամբ գործածվում է բազմաթիվ մանկական վախերի հաղթահարման համար։ Վախերը պատկերելու և հետագա կատարվող աշխատանքի արդյունավետությունը բավականին բարձր է։ Զախարովը նշել է, որ երեխաների վախի հաղթահարումը նկարչության միջոցով վերացնում է երեխաների «Ես վախենում եմ» տեսակի վախիերի մոտ 50% -ը և մնացած վախերի 80-85% -ը, եթե երեխան իրեն պատկերում է վախին հակդիր ակտիվ դիրքում[61]։ Ավելի լավ է, եթե վախը պատկերել առաջարկում է կողմնակի և բարյացակամ տրաադրված անձ[62]։ Զախարովը նշել է, որ վախի պատկերումը արդյունավետ է այն վախերի հաղթահարման համար, որոնց հիմքում երևակայությունն է, ինչպես նաև վաղուց տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունները[60]։ Ըստ նրա կարծքի վախի պատկերումը չի տա ցանկալի արդյունք, եթե դեպքը տեղի է ունեցել երջերս[60]։

Արտ-թերապիան բաղկացած է հետևյալ փուլերից[63]՝

  1. Հոգեբանի և երեխայի միջև վստահության հաստատում,
  2. Երեխային առաջարկում են նկարել, այն ինչից նա վախենում է,
  3. Զրույց ըստ նկարի։ Երեխային առաջարկում են սիրել պատկերված իրը,
  4. Վերջում երեխային հարցնում են թե նա ինչ է զգում նկարածի հանդեպ։

Երբեմն թղթին պատկերված վախը այրում են, իսկ հետո բացատրում են, որ վախը այլևս չկա, քանի որ այն այրվել է, իսկ մոխիրը վերացնում են երեխայի ներկայությամբ[59]։ Երբեմն պատկերված վախը թափում են, ներկում կամ «քցում են վանդակի մեջ»[64]։

Նկարելու միջոցի ընտրությունը կախված է երեխայի տարիքից, չնայած խորհուրդ է տրվում թույլ տալ որպեսիզի երեխան ինքն ընտրի վախի պատկերման միջոցը[62]։ Զախարովը նշում է, որ նախադպրոցական տարիքի համար առավել հարմար է ներկերը, կրտսեր դպրոցականների համար՝ գունավոր նշիչները, իսկ 12-13 տարեկանների համար՝ մատիտները[62]։

Արտ-թերապիայի մեջ է մտնում ոչ միայն նկարելը, այլ նաև բացասական կերպարների քանդակումը[59]։

Արտ-թերապիան օգնում է նաև կենդանիներից վախի ժամանակ։ Օրինակ շնից վախեցող երեխային, առաջարկում են շան համար նկարել այն ամենը, ինչի կարիքն ըստ իրեն այն ունի[65]։

Արտ-թերապիան կիրառվում է անգամ ոչ միայն կենդանի էակներց, այլև որոշ երևույթներից առաջացած վախերի հաղթահարման համար։

Հեքիաթաթերապիա խմբագրել

Մանկական վախեր հաղթահարման համար օգտագործում են հատուկ «թերապևտիկ հեքիաթներ»։ Օրինակ մթության վախի հաղթահարումը հեքիաթաթերապիայի միջոցով բաղկացած է հետևյալ փուլերից[29]՝

  1. Երեխան ընտրում է հոգեբանի կողմից առաջարկված և իրեն դուր եկած տղայի կամ աղջկա պատկերով քարտերից որևէ մեկը (կախված երեխայի սեռից),
  2. Հոգեբանը ընտրված կերպարի մասին հեքիաթ է պատմում, որում առկա է մթության վախի թեման։ Օրինակ է հանդիսանում Մանիչենկոյի գրքի հեքիաթներից մեկը։ «Պատուհաններից այն կողմ արդեն մթնում է, սկսվում է տաք գարնանային երեկոն։ Արևը զգույշ անցավ քաղաքից այն կողմ, հարմարավետ փաաթվելով վարդագույն ամպերի մեջ։ Շուտով երկնքում կհայտնվի լուսինը, փոքրիկ կաթիլնորի պես կսկսեն փայլել աստղերը, և բոլորը կքնեն։ Միայն Ալյոշան կսկսի շուռումուռ գալ իր անկողնում և վախից լացել»։ Հոգեբանը նշում է երեխայի ընտրած հերոսի դրական կողմերը, ցույց տալով, որ մթությունից վախը բնական երևույթ է։ Սա կօգնի երեխային ազատվել այս վախից ունեցած ամոթի զգացումից։ Այնուհետև հոգեբանը կանգ է առնում։
  3. Հոգեբանը առաջարկում է երեխային շարունակել հեքիաթը և պատմելով թե ինչից է վախենում նա։
  4. Այն բանից հետո, երբ երեխան ավարտում է պատմությունը, հեգեբանը ևս մեկ անգամ հինվելով նրա պատմության վրա խոսում է գիշերային վախերից և առաջարկում է ընտրել օգնական հերոս, որը «կհայտնվի հանկարծակի»։ Ընտրությունը կատարվում է առաջարկված քարտերից։
  5. Հերոսի և հերոսի օգնականի քարտերը դրվում են իրար կողք և հեգեբանը երեխային առաջարկվում է հեքիաթի համար հորինե երջանիկ ավարտ։
  6. Հեքիաթի ավարտից հետո հոգեբանը հետաքրքրվում է երեխայի էմոցիոնալ վիճակով և ամրացնում է անցածը։ Ամրացումը կայանում է նրանում, որ երեխան գտնում է իր և իր օգնական հերոսի բոլոր դրական գծերը։ Երեխան նկարում (ներկում է) օգնական հերոսին և իր հետ տանում է տուն։ Ինչպես նաև երեխան հորինում է «կախարդական խոսքեր», որոնք արտասանում է հերոս օգնականը, որպեսիզի հաղթահարի վախը։ Հետագայում օգնական հերոսին և «կախարդական խոսքերը» երեխան կարող է օգտագործել տանը վախը հաղթահարելու համար։

Վախերի հաղթահարման համար օգտագործում են նաև բազմաթիվ խաղեր։ Ընդ որում խաղի ընտրությունը կախված է վախց։ Ակուչլապանովան և Վալեևը անձնական հետազոտությունների արդյունքում առաջարկել են հետևյալ խաղերը[66]՝

  • Պահմտոցի՝ (պարտադիր նշվում է, թե որտեղ չի կարելի թաքնվել, ընդորում կարելի խաղալ մութության մեջ վառված գիշերալամպով), մենակության, փակ տարածությունների և մթությունից ունեցած վախերը հաղթահարելու համար,
  • Բռնուկ՝ նվազեցնում է ծնողների կողմից պատժվելու վախը (շնորհիվ բռնուկիի ժամանակ հասցված թեթև հարվածի),
  • Աչքակապուկ՝ (3 տարեկանից) փակ տարածություններից և մթության վախերի հաղթահրման համար։

Տիկնիկաթերապիա խմբագրել

Որոշ հտազոտողներ տիկնիկաթերապիան վերաբերում են արտ-թերապիային, մյուսները խաղային թերապիային, մի մասն էլ այն համարում է առանձին տեսակ[67]։

Առանձին կատեգորիայի երեխաների վախեր խմբագրել

Գոյություն ունի երեխաների կատեգորիաներ (մանկատան սաներ, մտավոր հետամնացությամբ երեխաներ), որոնց մոտ վախերը զարգանում են այլ կերպ, քան իրեն հասակակից մեծամասնության։ Այսպիսով մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մոտ վախերը հանդիպում են առվել հաճախ, քան հասակակից նորմալ զարգացում ունեցող երեխաների մեծամասնության մոտ։ Մանկատան սաների մոտ որոշ վախեր հանդիպում են ավելի հազվադեպ, քան ընտանիքում մեծացող իրենց հասակակիցներից շատերի մոտ։

Մանկատան սաներ խմբագրել

Զախարովի մեթոդով 2008-2011 թվականներին Պենզայի մարզի քաղաքներում անցկացված հետազոտությունները (հետազոտվողները միջինում 9 տարեկան երեխաներ էին), ցույց տվեցին, որ մի շարք մանակական վախեր նույնն էին և մանակատան և ընտանիքում մեծացող երեխաների մոտ[68]։ Պարզվել է, որ մանկատանը ապրող երեխաների մոտ որոշ վախեր հանդիպում են ավելի հազվադեպ քան ընտանիքներում մեծացող երեխաների մոտ[69]

Վախի անվանումը Մանկատան սաներ Ընտանիքում մեծացող երեխաներ
Հիվանդանալու (վարակվելու) վախ 43% 70%
Դպրոցից ուշանալու վախ 17 % 84 %
Ծնողների պատժելու վախ 15 % 73 %
Վախ քնելուց առաջ 24 % 50 %
Վախ խորությունից 22 % 32 %
Պատերազմի վախ 26 % 45 %
Վախ Բժիշկներից 20 % 30 %
Վախ ներարկումներից 47 % 65 %
Վախ հանկարծակի, կտրուկ ձայներից 49 % 68 %
Ինչ-որ բան սխալ անելու վախ 46 % 92 %

Սակայն միևնույն հոտազոտությունը ցույց է տվել, որ մակատան սաները առավել հաճախ վախենում են մենակությունից, ինչ-որ մարդկանցից, հեքիաթային (կամ միստիկ) կերպարներից, մղձավանջներից, մթությունից և փակ տարածություններից[69]։

Մտավոր հետամնացութաբմ երեխաներ խմբագրել

Մտավոր հետամնացությամբ երեխաները մոտ մեկ ու կես անգամ ավելի շատ են վախենում, քան նորմալ մտավոր զարգացում ուենցող երեխաները։ Կիրովի երկու մանկապարտեզներում անցկացրած հետազոտությունները (150 հետազոտված երեխաներ) ցույց են տվել, որ նորմալ մտավոր զարգացում ունեցող երեխաների մոտ 3-7 տարեկան հասակում միջինում վախերի քանակը (կախված երեխայի տարիքից) 3,25-ից (3 տարեկանների մոտ) մինչև 7,55 (7 տարեկանների մոտ) է[70]։ Նույն հետազոտության ընթացքում ուսումնասիրված մտավոր հետամնացությամբ նախադպրոցական երեխաների մոտ վախերի միջին քանակը եղել է 5-ից (3 տարեկանների մոտ) մինչև 12.2 (7 տարեկանների մոտ)։ Այս ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մտավոր հետամնացությամբ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ գերակշռում է ավելի վաղ տարիքի երեխաներին հատուկ վախեր (կենդանիներ, մղձավանջներ, հեքիաթային հերոսներ), մինչդեռ նորմալ մտավոր զարգացում ունեցող նախադպրոցական երեխաների մոտ գերակշռում է իրենց և ծնողների մահվան վախը[70]։

Գիմնազիայի մասնակիցներ (պահանջների ավելի բարձր մակարդակ ունեցող դպրոցներ) խմբագրել

Ավելի բարդ ծրագրով դպրոցական ուսուցումը ազդում է երեխայի մեջ վախերի քանակի և զարգացման աստիճանի վրա։ 2000-ական թվականներին ռուս հոգեբաններ Լ․ Ս․ Հակոբյանը և Տ․ Վ․ Նիկիֆորովան անցկացրել են հետազոտություն 30 դպրոցականների և 30 գիմնազիայի աշակերտների հետ, ըստ Հակոբյանի և Պետչենկոյի մեթոդի[71]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գիմնազիայի աշակերտներ մոտ մանկական վախերն ունեին հետևյալ առանձնահատկությունները[72]՝

  • Գիմնազիայի աշակերտները շատ ավելի հազվադեպ էին ամաչում վախենալուց քան սովորական դպրոցի աշակերտնրը,
  • Սովորական դպրոցի աշակերտների մոտ (գիմնազիայի աշակերտների հետ համեմատած) առավել հաճախ է հանդիպում բժշկական միջամտությունների և մահվան վախը,
  • Վախի դեմ պայքարում գիմնազիայի աշակերտները հաճախ ցուցաբերում են ակտիվ պաշտպանական վարք, մինչդեռ սովորական դպրոցի աշակերտները նախընտրում են անգործության մատնվել,
  • Գիմնազիայի աշակերտների անհանգստության ընդհանուր մակարդակը ավելի բարձր է, քան իրենց հասակակից սովորական դպրոցականների մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Колпакова А. С., Пронина Е. В. Детские страхи и их причины у детей младшего школьного возраста // Альманах современной науки и образования. — 2014. — № 4 (83). — С. 83
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Колпакова А. С., Пронина Е. В. Детские страхи и их причины у детей младшего школьного возраста // Альманах современной науки и образования. — 2014. — № 4 (83). — С. 84
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Саржанова А. С., Егенисова А. К. Детские страхи и пути их преодоления // Современные наукоемкие технологии. — 2013. — № 7-2. — С. 155
  4. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 21
  5. 5,0 5,1 5,2 Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 27
  6. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 89
  7. 7,0 7,1 Петрова М. В. Ресурсы социально-культурной деятельности детских общественных организаций в преодолении социальных страхов у подростков // Современные проблемы науки и образования. — 2014. — № 6. — С. 712
  8. 8,0 8,1 8,2 Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 90
  9. Саржанова А. С., Егенисова А. К. Детские страхи и пути их преодоления // Современные наукоемкие технологии. — 2013. — № 7-2. — С. 155—156
  10. 10,0 10,1 Моргунова Л. Н., Мусина А. Н., Ширинских Т. В. Детские страхи // Развитие современного образования: теория, методика и практика. — 2015. — № 4 (6). — С. 431
  11. 11,0 11,1 11,2 Сокинина А. А. Особенности эмоционального развития младших школьников // Начальная школа. — 2013. — № 6. — С. 51
  12. 12,0 12,1 Алецкая И. А. Негативные эмоциональные состояния детей дошкольного и младшего школьного возраста // Веснік Магілёўскага дзяржаўнага ўніверсітэта імя А. А. Куляшова. — Серыя C. Псіхолага-педагагічныя навукі: педагогіка, псіхалогія, методыка. — 2015. — № 2 (46). — С. 69 — 70
  13. Сырвачева Л. А., Детцель Т. Ю. Особенности и коррекция страхов у детей с общим недоразвитием речи 6-7-летнего возраста // Сибирский вестник специального образования. — 2013. — № 1 (19). — С. 122
  14. Акопян Л. С. Особенности страхов слабослышащих детей младшего школьного возраста // Известия Саратовского университета. Новая серия. Серия: Философия. Психология. Педагогика. — 2010. — Т. 10. — № 4. — С. 59
  15. Семененко С. С., Лях Т. И. Детские страхи у старших дошкольников с нарушениями речи // Научный альманах. — 2016. — № 2-4 (16). — С. 202—203
  16. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 138
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 Алецкая И. А. Негативные эмоциональные состояния детей дошкольного и младшего школьного возраста // Веснік Магілёўскага дзяржаўнага ўніверсітэта імя А. А. Куляшова. — Серыя C. Псіхолага-педагагічныя навукі: педагогіка, псіхалогія, методыка. — 2015. — № 2 (46). — С. 70 — 71
  18. «Вопросы и ответы, касающиеся поступления ребенка в первый класс». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 10-ին.
  19. Отметки в школах отменяются
  20. Подсчитано по: Алецкая И. А. Негативные эмоциональные состояния детей дошкольного и младшего школьного возраста // Веснік Магілёўскага дзяржаўнага ўніверсітэта імя А. А. Куляшова. — Серыя C. Псіхолага-педагагічныя навукі: педагогіка, псіхалогія, методыка. — 2015. — № 2 (46). — С. 70 — 71
  21. Алецкая И. А. Негативные эмоциональные состояния детей дошкольного и младшего школьного возраста // Веснік Магілёўскага дзяржаўнага ўніверсітэта імя А. А. Куляшова. — Серыя C. Псіхолага-педагагічныя навукі: педагогіка, псіхалогія, методыка. — 2015. — № 2 (46). — С. 71
  22. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 90 — 91
  23. 23,0 23,1 Самохвалова А. Г. Социальные страхи как фактор затрудненного общения городских и сельских подростков // Ярославский педагогический вестник. — 2016. — № 2. — С. 149—150, 152
  24. Самохвалова А. Г. Социальные страхи как фактор затрудненного общения городских и сельских подростков // Ярославский педагогический вестник. — 2016. — № 2. — С. 154
  25. Опевалова Е. В., Ишутинова Т. М. Страхи и опасения воспитанников детского дома // Проблемы психологической безопасности человека в социально нестабильной среде. — 2007. — № 1. — С. 118—119
  26. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 78
  27. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 45
  28. Буравцова Н. В., Дмитриева Н. В. Психокоррекция детских страхов посредством арт-терапии // Ученые записки Санкт-Петербургского государственного института психологии и социальной работы. — 2015. — № 1 (23). — С. 21
  29. 29,0 29,1 Буравцова Н. В., Дмитриева Н. В. Психокоррекция детских страхов посредством арт-терапии // Ученые записки Санкт-Петербургского государственного института психологии и социальной работы. — 2015. — № 1 (23). — С. 21 — 22
  30. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 34
  31. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 221—222
  32. 32,0 32,1 32,2 Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 220
  33. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 222
  34. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 221
  35. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 36
  36. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 39
  37. 37,0 37,1 Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 50
  38. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 51
  39. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 50
  40. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 52
  41. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 53
  42. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 71
  43. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 72
  44. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 55)
  45. Алецкая, И. А. Специфика проявления страха как негативного эмоционального состояния у детей младшего школьного возраста // — Инновационные образовательные технологии. — 2016. — № 1. — С. 21. Режим доступа: http://media.miu.by/files/store/items/iot/45/iot_1_2016_4.pdf Արխիվացված 2016-09-20 Wayback Machine
  46. 46,0 46,1 46,2 Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 76
  47. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 76 — 77
  48. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 57
  49. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 58
  50. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 59
  51. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 60
  52. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 64
  53. Шишова Т. Страх мой — враг мой. — М.: Никея, 2012. — С. 65
  54. 54,0 54,1 54,2 54,3 Молофеева В. А. Дентофобия: почему дети боятся стоматолога? // Проблемы стоматологии. — 2013. — № 3. — С. 63 — 64
  55. 55,0 55,1 55,2 Молофеева В. А. Дентофобия: почему дети боятся стоматолога? // Проблемы стоматологии. — 2013. — № 3. — С. 65
  56. Молофеева В. А. Дентофобия: почему дети боятся стоматолога? // Проблемы стоматологии. — 2013. — № 3. — С. 65 — 66
  57. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 75
  58. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 75 — 76
  59. 59,0 59,1 59,2 Саржанова А. С., Егенисова А. К. Детские страхи и пути их преодоления // Современные наукоемкие технологии. — 2013. — № 7-2. — С. 156
  60. 60,0 60,1 60,2 60,3 Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 134
  61. Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 146—147
  62. 62,0 62,1 62,2 Захаров А. И. Дневные и ночные страхи у детей. — СПб.: Союз, 2000. — С. 135
  63. Фёдорова Е. А. Инновационная методика преобразования детских страхов в изобразительном сотворчестве // Вестник Тверского государственного университета. — Серия: Педагогика и психология. — 2015. — № 2. — С. 205—206, 208
  64. Пыкина Е. В., Опевалова Е. В. Использование арт-терапии в диагностике и коррекции детских страхов // Актуальные проблемы психологической безопасности человека в современном обществе. — 2010. — № 1. — С. 157
  65. Фёдорова Е. А. Инновационная методика преобразования детских страхов в изобразительном сотворчестве // Вестник Тверского государственного университета. — Серия: Педагогика и психология. — 2015. — № 2. — С. 207
  66. Акчулпанова Г. Р., Валеева Р. К. Страх, как фактор расстройства нервно-психического развития ребенка // Академический журнал Западной Сибири. — 2012. - № 5. - С. С. 4.
  67. Мишагина О. М., Трофимова А. Н. Куклотерапия как средство формирования нравственного воспитания детей дошкольного возраста // Международный журнал экспериментального образования. — 2014. — № 7-2. — С. 61
  68. Серова Е. В. Исследование особенностей и структуры страхов детей, воспитывающихся в замещающих семьях и их сравнительный анализ со страхами детей из родных семей и детских домов // Известия Пензенского государственного педагогического университета им. В. Г. Белинского. — 2012. — № 28. — С. 1334—1336
  69. 69,0 69,1 Серова Е. В. Исследование особенностей и структуры страхов детей, воспитывающихся в замещающих семьях и их сравнительный анализ со страхами детей из родных семей и детских домов // Известия Пензенского государственного педагогического университета им. В. Г. Белинского. — 2012. — № 28. — С. 1336
  70. 70,0 70,1 Тиховская М.Ю., Лаптева Н.В. Динамика страхов детей дошкольного возраста с задержкой психического развития // Евразийский Союз Ученых (ЕСУ). - 2015. - № 6 (15). - С. 101.
  71. Акопян Л. С., Никифорова Т. В. Школьные страхи и тревожности детей младшего школьного возраста, обучающихся в образовательных учреждениях разного типа // Вестник Самарской гуманитарной академии. Серия «Психология». — 2009. — № 1 (5). — С. 49.
  72. Акопян Л. С., Никифорова Т. В. Школьные страхи и тревожности детей младшего школьного возраста, обучающихся в образовательных учреждениях разного типа // Вестник Самарской гуманитарной академии. Серия «Психология». — 2009. — № 1 (5). — С. 49, 54 — 55.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել