Գելոտոֆոբիա
Գելոտոֆոբիա (հին հունարեն՝ γέλως — «ծիծաղ», φόβος — «վախ»), նյարդային հոգեկան խանգարում, որը սոցիոֆոբիայի տեսակ է[1]։ Գելոտոֆոբիան վախ է, ուրիշների կողմից ծաղրի առարկա դառնալու։ Միևնույն ժամանակ ծիծաղը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական[2]։ Գելոտոֆոբիան հանդիպում է տարբեր մշակույթներում։ Մարդը, որը տառապում է այս հիվանդությամբ, շատ մեծ վախ է զգում մարդկանց կարծիքների հանդեպ։ Նա շատ ուշադիր հաշվարկում է իր յուրաքանչյուր քայլը և մի քանի անգամ մտածում իր բոլոր գործողությունների մասին՝ առաջին հերթին ուշադրություն դարձնելով մարդկանց տված գնահատականին։
Գելոտոֆոբիա | |
---|---|
վախ մարդկանց ծաղրանքի առարկան դառնալուց | |
Տեսակ | ֆոբիա |
Պատմություն
խմբագրելԳելոտոֆոբիայի մասին առաջինը գրել է գերմանացի հոգեբան և հոգեբույժ Միխայել Տիտցը[1]։ Նա համարում է, որ այդ հիվանդությունը սոցիոֆոբիայի հատուկ տեսակ է։ Առաջին անգամ այս վախը ներկայացվել է 2008 թվականին միջազգային ամառային հինգերորդ դպրոցի գիտական կազմակերպությանը (անգլ.՝ Symposium on Humour and Laughter: Theory, Research and Applications):
Դասակարգում
խմբագրելՑյուրիխի համալսարանի գելոթոլոգիայի մասնագետները գելոֆոբիայի հիվանդությամբ տառապող մարդկանց բաժանում են երկու խմբի։
- Միշտ թաքցնում են իրենց վախը ուրիշների ծաղրանքի առարկա դառնալուց, և փորձում են ծաղրել մյուսներին։
- Փորձում են խուսափել այն իրավիճակներից, որտեղ կարող են իրենց վրա ավելի ծիծաղել։
Գելոտոֆոբիան որպես համախտանիշ
խմբագրելՎ․Ռուխը և Ռ․Տ Պրոյերը գտնում են, որ գելետոֆոբիայի ֆենոմենը պետք է դիտարկել ոչ միայն որպես նոզոլոգիական առանձին մաս, այլ նաև որպես առանձին ախտանիշ։ Նրանք գելոտոֆոբիայով հիվանդներին համեմատեցին Մ․Տիտցայի չափանիշների հետ՝ դեպրեսայի բնորոշ տիպ, ոչ բնորոշ տիպ և հոգեկան առողջություն։ Այն հարցերը, որոնք վերաբերում էին գելոտոֆոբիայով տառապողների ամոթի զգացողությանը և դեպրեսայի ոչ բնորոշ տիպին, նրանք պատասխանել են նույնկերպ և դրանք առանձնացրել են տարբեր խմբերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Иванова Е. М., Ениколопов С. Н. Психопатология и чувство юмора(ռուս.) // Современная терапия психических расстройств. — 2009. — № 1.
- ↑ Стефаненко Е. А. «Гелотофобия — расстройство юмора или социофобия?» (PDF) (ռուսերեն). Международная конференции студентов, аспирантов и молодых учёных «Ломоносов». Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)