Մղձավանջ
Մղձավանջ, նաև ծանր տանջալից երազ[1], ոչ հաճելի երազ, որն առաջացնում է գիտակցության ուժեղ զգայական պատասխան՝ հիմնականում վախի, հուսահատության, տագնապի և տխրության ձևով։ Երազը կարող է ընդգրկել անհարմարության, հոգեկան կամ հոգեբանական սարսափի իրավիճակներով։ Մղձավանջ ունեցողները սովորաբար արթնանում են դիսթրեսի վիճակում և կարճ ժամանակահատվածում ի վիճակի չեն լինում նորից քնել[2]։

Մղձավանջները կարող են պայմանավորված լինել ֆիզիոլոգիական պատճառներով՝ անհարմար դիրքով պառկելը, ջերմությունը կամ հոգեբանական պատճառներով՝ սթրեսը, տագնապը և թմրանյութերը։ Քնից առաջ հաց ուտելը, որը արագացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը և գլխուղեղի ակտիվությունը, կարող է խթանել մղձավանջների առաջացումը[3]։
Հաճախակի մղձավանջները կարիք ունեն բժշկական միջամտության, քանի որ կարող են խախտել քնի բնականոն ընթացքը և առաջացնել անքնություն։
Ծագումնաբանություն Խմբագրել
Հայերենում մղձավանջ բառը ծագել է մուղձ արմատից և վանջ անհայտ նշանակությամբ բառից, մղձուկը նշանակում է «շնչահեղձություն, խեղդվելը, շունչը կտրելը»[4] և իր հերթին հավանաբար ծագել է բնիկ հնդեվրոպական *mel՝ «մանրել, ջարդել» արմատից[5]։
Հաճախակիություն և տեսակներ Խմբագրել
Արթուն ժամանակ վախի ու վախկոտության քանակը ուղիղ համեմատական է մղձավանջների քանակի հետ[6]։ Քնի հետազոտությունները ցույց են տվել, որ երազների ընթացքի շուրջ 75%-ը առաջացնում են բացասական զգացմունքներ[6]։ Սակայն, ավելի քիչ հավանական է, որ մարդիկ կհիշեն տհաճ երազները։
Մղձավանջի սահմանումներից մեկը՝ արթնացումն է քնի ցիկլի ընթացքում՝ բացասական զգացմունքներով, ինչպիսին օրինակ վախն է։ Մղձավանջ հանդիպում է ամեն ամիսը մեկ։ Հինգ տարեկանից փոքր երեխաների մոտ մղձավանջներ համարյա չեն հանդիպում, բայց հաճախ են հանդիպում ավելի մեծ երեխաների մոտ (25%-ը ամեն շաբաթ նվազագույնը մեկ մղձավանջ է ունենում)։ Մղձավանջներն ամենահաճախն են հանդիպում պատանիների մոտ[6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Արդի հայերենի բացատրական բառարան, Էդուարդ Բագրատի Աղայան»։ www.nayiri.com։ Վերցված է 2016-07-22
- ↑ American Psychiatric Association (2000), Diagnostic and Statistical Manual of Mental Disorders, 4th ed, TR, p. 631
- ↑ Stephen, Laura (2006)։ «Nightmares»։ Psychologytoday.com։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 31, 2007-ին
- ↑ «Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան»։ nayiri.com։ Վերցված է 2016-07-22
- ↑ «Հայերեն ստուգաբանական բառարան, Գեւորգ Ջահուկյան»։ www.nayiri.com։ Վերցված է 2016-07-22
- ↑ 6,0 6,1 6,2 The Science Behind Dreams and Nightmares, Talk of the Nation, national Public Radio. 30 October 2007.