Սպազմ
Սպազմ (հուն․՝ σπασμός՝ σπάω ձգել բառից), մկանների կամ մկանախմբերի ոչ կամային տոնիկ կծկումները։ Տարբերում են կմախքային մկանների (վերջույթների), հարթ մկանների՝ արյունատար անոթների, բրոնխների, կերակրափողի, աղիքների և այլն սպազմ։ Կմախքային մկանների սպազմը դժվարացնում է շարժումները, հարթ մկաններինը՝ խանգարում օրգանների ֆունկցիաները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 49)։ |