Մայրերի օր, միջազգային տոն՝ նվիրված մայրիկներին։ Այս օրն ընդունված է շնորհավորել մայրերին և հղի կանանց՝ ի տարբերություն Կանանց միջազգային օրվա, երբ շնորհավորում են իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին։

Մայրերի օր

Տեսակտոն և Ֆինլանդիայի դրոշի օր
Ամսաթիվ30 Shevat?, Մարտի 3, Մարտի 8, Մարտի 21, Laetare?, Մարտի 25, Ապրիլի 7, first Sunday in May?, Մայիսի 10, Մայիսի 15, Մայիսի 27, Մայիսի 30, Օգոստոսի 12, Հունիսի 1, Օգոստոսի 15, Դեկտեմբերի 8, Դեկտեմբերի 22, 20 Jumada al-Thani?, second Sunday in May?[1][2][3], հունվար[4], Հոկտեմբերի 14[5] և third Sunday in October?
Անվանված էմայր
Ի հիշատակմայր
Նմանկանանց միջազգային օր (մարտի 8)

Տոնում խմբագրել

Տարբեր երկրներում այս տոնը տարբեր օրերի է նշվում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում Մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը, այդ թվում՝ Ուկրաինայում, Էստոնիայում, ԱՄՆ-ում, Մալթայում, Կիպրոսում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Բելգիայում, Ղրղզստանում և Բրազիլիայում։

Վրաստանում այն տոնում են մարտի 3-ին, Մեծ Բրիտանիայում՝ մարտի առաջին կիրակի օրը, Եգիպտոսում՝ մարտի 21-ին,Հայաստանում՝ ապրիլի 7-ին։ Իսպանիայում, Պորտուգալիայում և Լիտվայում[6] Մայրերի օրը նշվում է մայիսի առաջին կիրակի օրը, Հունաստանում՝ մայիսի 9-ին, Ֆիլիպիններում՝ մայիսի 10-ին, Լեհաստանում՝ մայիսի 26-ին, իսկ շվեդներն ու ֆրանսիացիները իրենց մայրերին շնորհավորում են մայիս ամսվա վերջին կիրակի օրը։

Ղազախստանի Հանրապետությունում Մայրերի օրը նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը, Բելառուսում՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանում Մայրերի օրը նշվում է նոյեմբերի վերջին կիրակի օրը, իսկ սերբերը՝ դեկտեմբերին[7]։

Մայրերի հարգանքի օր խմբագրել

Տոնը բխում է մայրերի հին հունական պաշտամունքից։ Համապատասխան հանդերձներով պաշտոնական ծեսերը՝ ի պատիվ Կիբելա կամ Ռեյ աստվածների, ողջ Փոքր Ասիայում անցկացվում մարտյան իդերի ժամանակ[8]։

Պատմություն խմբագրել

Մայրերի մեծարումը դարավոր պատմություն ունի։

17-19-րդ դարերում Մեծ Բրիտանիայում Մեծ պահքի երկրորդ կիրակի օրը նշվում էր, այսպես կոչված «Մայրական կիրակին» (անգլ.՝ Mothering Sunday), որը նվիրված էր երկրի բոլոր մայրերի մեծարմանը։

ԱՄՆ-ում Մայրերի օրն առաջին անգամ հրապարակային խրախուսել է ամերիկացի պացիֆիստ Ջուլիա Ուորդ Հոուվը 1872 թվականին։ Ըստ նրա՝ «Մայրերի օր»-ը հանուն խաղաղության մայրերի միասնության օրն է ամբողջ աշխարհում։ Ջուլիա Ուորդի հայեցակարգը լայն աջակցություն չստացավ ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ այլ երկրներում։

1907 թվականին ամերիկուհի Աննա Ջերվիսը Ֆիլադելֆիայից ի հիշատակ իր մորը՝ հանդես եկավ մայրերին մեծարելու նախաձեռնությամբ։ Աննան նամակներ գրեց պետական հաստատություններին, օրենսդիր մարմիններին և ականավոր անձանց՝ առաջարկելով տարվա մեջ գոնե մեկ օր նվիրել մայրերի մեծարմանը։ 1910 թվականին Վիրջինիա նահանգն առաջինը Մայրերի օրը հռչակեց որպես պետական տոն։ 1914 թվականին ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը մայիս ամսվա երկրորդ կիրակին հայտարարեց ազգային տոն՝ ի պատիվ բոլոր ամերիկացի մայրերի։

Ամերիկայից հետո մայիսի երկրորդ կիրակին սկսեց տոնել ևս 23 երկիր, այդ թվում՝ Բահրեյնը, Հոնկոնգը, Հնդկաստանը, Մալայզիան, Մեքսիկան, Նիկարագուան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Ավստրալիան, Ուկրաինան, Էստոնիան[9]։ Ավելի քան երեսուն երկիր էլ այդ տոնը նշում է այլ օրերին։

Խորհրդանիշներ և սովորույթներ խմբագրել

ԱՄՆ-ում և Ավստրալիայում գոյություն ունի ավանդույթ, ըստ որի՝ այդ օրը հագուստի վրա կրում են մեխակ։ Ընդ որում, ծաղկի գույնը նշանակություն ունի․գունավոր ծաղիկը վկայում է այն մասին, որ տվյալ անձի մայրը ողջ է, իսկ սպիտակ ծաղիկները ամրացնում են հագուստին՝ ի հիշատակ մահացած մայրերի[9]։

Ռուսաստանում արդեն մի քանի տարի է, ինչ անցկացվում է Մայրերի օրվան նվիրված համառուսական սոցիալական նախաձեռնություն՝ «Մայր, ես քեզ սիրում եմ» խորագրով։ Նախատոնական շաբաթվա ընթացքում նախաձեռնության շրջանակներում անցկացնում են տարբեր միջոցառումներ, փոստով կամ առձեռն բաժանվում են տոնական բացիկներ։ Սոցիալական նախաձեռնության խորհրդանիշը անմոռուկ ծաղիկն է, որը, ըստ ավանդույթի, հատուկ կարողություն ունի վերականգնել այն մարդկանց հիշողությւոնը, ովքեր մոռացել են իրենց հարազատներին և մերձավորներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 母の日(ははのひ)とは - コトバンクShogakukan, 1984.
  2. https://zakon.rada.gov.ua/laws/show/489/99
  3. https://publicholidays.sg/mothers-day/
  4. https://yangonlife.com.mm/en/article/myanmar-mothers-day-review
  5. https://mpt.gov.by/ru/news/12-10-2020-6770
  6. «День матери в Литве». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  7. Празднование дня матери
  8. Encyclopædia Britannica. 1959. Т. 15. С. 849
  9. 9,0 9,1 День матери. История и особенности праздника в проекте «Календарь праздников»

Արտաքին հղումներ խմբագրել