Տոլտեկներ, հնդկացիական ժողովուրդ, որոնց լեզուն պատկանում էր ուտո-ացտեկյան լեզվաընտանիքին։

Տոլտեկների մայրաքաղաք Տուլան.

8-րդ դարում տոլտեկները հյուսիսից ներխուժել են կենտրոնական Մեքսիկա և 9-րդ դարում ստեղծել հսկա պետություն, որն ընդգրկում էր Մեքսիկայի կենտրոնական և հյուսիսային տարածքները։ Նրանք ունեին զարգացած մշակույթ և մայաների նման կառուցում էին հիասքանչ տաճարներ` բուրգերի կատարներին։

10-րդ դարում Յուկատան թերակղզում և Գվատեմալայի լեռնային շրջաններում տոլտեկները ճնշում էին մայաներին։ 12-րդ դարի կեսերին ացտեկները Մեքսիկայում վերջ տվին տոլտեկների իշխանությանը։ Տոլտեկների մշակույթը մեծ ազդեցություն է թողել ացտեկների մշակույթի վրա։ Պահպանված ճարտարապետական հուշարձանները և քանդակները աչքի են ընկնում իրենց մեծությամբ և հիասքանչությամբ։

ԶոհաբերությունԽմբագրել

Տոլտեկների գլխավոր Աստվածը Կեցալկոատլ անունով փետրավոր օձն էր։ Նրանց զոհաբերությունների ծիսակարգը համարվում է մարդկության պատմության ամենադաժան ծեսերից մեկը։ Տոլտեկների ծիսակարգը համարվում է ամենահինը և ամենաառեղծվածայինը ամբողջ մարդկության պատմության մեջ. նրանք զոհաբերություններ էին տալիս աստծուն ոչ թե ինչ որ բան խնդրելով կամ աղերսելով, այլ ի նշան առանձնահատուկ սիրո` հենց զոհերի, երիտասարդ, գեղեցիկ կանանց հանդեպ։ Զոհաբերությունները իրականացվում էին պարբերաբար՝ տարվա կոնկրետ ժամանակահատվածներում։ Ծիսակարգը սկսվում էր դրա անցկացման օրվանից ավելի վաղ, ապագա զոհին նվերներ էին ուղարկվում, որոնք զարդարված էին փետուրներով։ Յուրաքանչյուր անգամ նվերները ավելի թանկարժեք էին դառնում։ Զոհը, որը կարող էր լինել միայն երիտասարդ կին, հասկանում է, որ ժամը հասել է։ Արևածագին փետրավոր հագուստներ հագած երեք քրմերը, պարաններով կապկպված զոհի հետ երկար ճանապարհ էին անցնում դեպի խորանը, որը գտնվում էր անանցանելի ջունգլիներում գտնվող բուրգի բարձունքին։ Բոլոր քրմերի վզին կախված էր քարե դիմակ՝ աստծո դեմքով, իսկ գոտկատեղին կապված էր «սատանի եղունգ» կոչվող քարից պատրաստված զոհաբերության դանակը։ Դահիճի ձեռքին կար հարուստ զարդարված կացին։ Ծիսակարգն իրականացվում էր մի քանի տասնյակ տոնական հագուստներ հագած մարդկանց ներկայությամբ, որոնք արարողությունը սկսելուն պես սկսում էին երգել։ Կնոջը տանում էին ծիսակարգի եռանկյունաձև քարի մոտ և կացնով կտրում էին նրա ողնաշարը, այնուհետև կտրում էին նրա գլուխը մեջքի հետ միասին։ Արարողությունը իրականացնում էր քարե դիմակներով հագնված դահիճը, կարծես թե զոհին սպանում էր դիմակի վրա պատկերված աստվածը։ Տոլտեկները գտնում էին, որ այդ զարհուրելի արարքի մեջ ոչ մի հանցանք չկա, այլ նման կերպ ցուցադրում էին իրենց սերը զոհի նկատմամբ և փառաբանում են բարձրյալին։

ՄշակույթԽմբագրել

Տոլտեկների մոտ զարգացած էր Տեոտիուականի և Շոչիկալկոյի ավանդույթները։ Նրանց մշակույթի վրա մեծ ազդեցություն են ունեցել ացտեկները։ Տոլտեկների մշակույթից պահպանված ճարտարապետությունը և քանդակագործությունը շլացնում են իրենց հոյակերտությամբ և աչքի ընկնող կառույցներով։ Տոլյանեի աստիճանավոր բուրգը զարդարված էր մարտիկի, արծվի և յագուարի քանդակներով, իսկ տաճարի տանիքը պահում էին չորս վիթխարի մարտիկի տեսք ունեցող քարե սյուները (բարձրությունը՝ 4մ, 6մ)։ Տոլտեկների արվեստում զարգացած էին պատերազմի, մարտի թեմաները, ինչպես նաև կիսապառկած աստծու ֆիգուրները՝ զոհաբերության բաժակը ձեռքին։

ՏիրակալներԽմբագրել

Հայտնի են տոլտեկների ինը տիրակալների անունները.

  • Չալիուտլանեցին
  • Իշտլիլկուեչաուկ
  • Ուեցին
  • Տոտենեյ
  • Նակոշեկ
  • Միթլ-Տլակոմիյա
  • Շիուիկենիցին թագուհի
  • Իստակկալցին
  • Տոպիլիցին

ԱղբյուրներԽմբագրել