Ինտրիգ (լատիներեն intricare խճճել), գեղարվեստական երկում նկարագրվող դեպքերի բարդ շղթա, անձնական շահերի և նպատակների համար մղվող պայքար։ Հերոսների միջև ծագող հակադրության՝ կոնֆլիկտի տեսակ։ Գերազանցապես բնորոշ է արկածային վեպերին, նովելներին, վոդևիլներին. արտահայտում է հասարակական տարբեր խավերի բախումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 360