Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ)

Մադրիդի ազգային հնագիտական թանգարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային հնագիտական թանգարան (այլ կիրառումներ)

Ազգային հնագիտական թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Arqueología (մինչև 2009 թվականը կոչվել է «Իսպանիայի ազգային հնագիտական թանգարան»)[5]), տեղակայված է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոլոմբոսի հրապարակին (Plaza de Colón) կից՝ գրադարանների ու թանգարանների հրապարակում (Palacio de Bibliotecas y Museos), որտեղ տեղակայված են նաև Իսպանիայի ազգային գրադարանը, և մինչև 1971 թվականը Պրադոյի թանգարանին միանալը Ժամանակակից արվեստի թանգարանը։

Ազգային հնագիտական թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան, հնագիտական թանգարան և հուշարձան
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունՄադրիդ[1]
Ղեկավարության նստավայրԱզգային թանգարանների գրադարանի պալատ, Մադրիդ, Իսպանիա[2]
Հասցե28001Serrano Street? (13)
Հիմնադրվել է1867[3][4]
ՀիմնադիրԻզաբելլա II
ՏնօրենԱնդրես Կարետերո Պերես
Կայքman.es(իսպ.), man.es/man/en/home.html(անգլ.), man.es/man/ca/home.html(կատ.), man.es/man/gl/home.html(գրենլ.), man.es/man/eu/home.html(բասկ.) և man.es/man/eu/home.html(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1867 թվականին Իսպանիայի Իզաբելա II թագուհու հրամանով՝ նպատակ ունենալով ստեղծել թանգարան, որտեղ կպահվեն ազգագրական և հնագիտական գտածոները, դեկորատիվ արվեստի և դրամագիտական հավաքածուի նմուշները, որոնք հավաքագրվել են իսպանական միապետերի կողմից։ 1895 թվականին թանգարանի ամբողջ հավաքածուն տեղափոխվեց 1866-1892 թվականներին ճարտարապետ Ֆրանցիսկո Խարենյոյի կողմից նախագծված ներկայիս նեոդասական ոճով կառուցված շենք։ 1968 թվականին վերանորոգման և աշխատանքների ընդլայնման շնորհիվ ընդլայնվեց նաև թանգարանի տարածքը։

Թանգարանում ներառված են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ։ Բակում ստեղծվել է Ալտամիրա քարանձավի պատճենը, որը համարվում է Եվրոպայում պալեոլիթ ժամանակաշրջանի քարանձավային գեղանկարչության լավագույն նմուշներից մեկը։ Թանգարանի հավաքածուն ներառում է նախա-պատմական, Եգիպտոսի, կելտական, Պիրենեյան, հունական և հռոմեական հնություններ, միջնադարյան (վեստգոթական, իսլամական և քրիստոնեական) նմուշներ։

2008 թվականին թանգարանը փակվել է վերանորոգման պատճառով։ Ծրագիրը պետք է ավարտվեր 2013 թվականին[6], սակայն թանգարանը փակ մնաց մինչև 2014 թվականը[7][8][9][10]։

Հավաքածու խմբագրել

 
Սրահ 36
  1. Լեդի Գալերա
  2. Պոզո Մորոյի դամբարան
  3. Բաենայի էգ առյուծը
  4. Գվառազարի գանձ
  5. Կինը Բասայից
  6. Կինը Իվիսայից
  7. Թուր Գվադալախարայից
  8. Քահանան Կադիսից
  9. Կինը Սեռո դե լոս Սանտոսից
  10. Ցուլը Օսունայից
  11. Կինը Էլչեից
  12. Լիվիա Դրուզիլայի արձան
  13. Ուսիլյոսի սարկոֆագ
  14. Գուդեայի արձան
  15. Ոսկե գավաթներ Աքստրոկիից
  16. Անոթ Սամորայից
  17. Ակրոբատը Օսունայից
  18. Ալ-Սահլիի աստրոլաբ
  19. Ստելա Սոլանա դե Կաբանյասից
  20. Էստրեմադուրայի կուռքը
  21. Սֆինքս Բալասոտեից
  22. Բակի սարկոֆագ
  23. Սֆինքսը Ագոստից
  24. Սարկոֆագ Սաքարայից
  25. Կախազարդ Ագիլար Անգիտայից
  26. Հարսոմտուս-էմ-հատի քանդակ
  27. Սնդուկ Պալենսիայից
  28. Lex Ursonensis
  29. Պեդրո I-ի արձանիկ
  30. Արևային ժամացույց Բաելո Կլաուդիայից
  31. Գուանչի մումիա (Մադրիդ)
  32. Երկվորյակ սֆինքսներ Էլ Սալոբրալից
  33. Խուան Կատալինա
  34. Գուդեայի գլուխ
  35. Սարկոֆագ Աստորգայից
  36. Բենեդիկտոս XIII-ի եպիսկոպոսական ձեռնափայտ
  37. Հերկուլեսի տասներկու սխրանքների խճանկար
  38. Գանձ Ալիսեդայից
  39. Գլխազարդ Կարավակա դե լա Կրուսից
  40. Գավաթ Սիեմպոսուելոսից
  41. Քարե հատիչ Մանսանարեսից
  42. Խաչելություն Ֆերդինանտից և Սանչայից
  43. Puteal de la Moncloa
  44. Արապիլես (1868)
  45. Պեդրո I-ի մեծ դոբլա
  46. Centén segoviano (1633)
  47. Օգոստոս կայսեր ոսկե մեդալիոն
  48. Pátera ibera de Perotito
  49. Crátera de la locura de Heracles
  50. Գանձ Գաստելուբեռիից
  51. Թիակներ Էլ Կաստիլյո քարանձավից

Տնօրեններ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ցուցանմուշներ

Սրահներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. http://www.man.es/man/museo/historia/sedes-del-museo.html
  3. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  4. http://www.man.es/man/en/museo/historia.html
  5. El Museo Arqueológico Nacional tendrá nuevo director en septiembre, статья в газете «ABC» (26 de mayo de 2009).
  6. «The Countdown Begins» (Spanish). National Archaeological Museum. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Official website (in Spanish), plus information from Madrid Tourist Office etc, as at November 24, 2013.
  8. El Museo Arqueológico, listo y en forma para el futuro
  9. «Colecciones en exposición». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  10. Pulido, Natividad. «El Museo Arqueológico Nacional, convertido en un polvorín» (PDF) (en castellà), 5 de juliol de 2009
  11. 4 de noviembre de 2010

Գրականություն խմբագրել

  • Marcos Pous, Alejandro (coordinador general). De Gabinete a Museo: tres siglos de historia. Ministerio de Educación, Cultura y Deporte. Secretaría General Técnica. Centro de Publicaciones, 1993. ISBN 84-7483-902-5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ)» հոդվածին։