Գուդեայի գլուխ (իսպ.՝ Cabeza de Gudea), հին շումերական Լագաշ քաղաք-պետության թագավոր Գուդեայի ( թագավորել է մ. թ. ա. 2144 - 2124) դիորիտե դիմաքանդակը, որը ընդգրկված է եղել Մարիո դե Սայասի հավաքածուում։ 1978 թվականին նա հավաքածուն նվիրաբերել է Մադրիդի Պրադո թանգարանին, սակայն նախարարական հրամանով 1979 թվականի փետրվարի 9-ից որպես ցուցանմուշ այն ներկայացվել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում 1978/71/3 համարի ներքո։

Գուդեայի գլուխ
[[Պատկեր:
|280px|]]
'
նյութդիորիտ
բարձրություն23 սմ
լայնություն29 սմ
ստեղծվել էՄ.թ. ա. 2150-2100

Նկարագրություն խմբագրել

Գլուխը պատկանել է ամբողջական քանդակի, պատրաստվել է հարթ դիորիտից, ունի արտահայտիչ դիմագծեր, քթի կզակի և ականջների հատվածը վնասված է[1]։

 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել