Քահանան Կադիսից
Քահանան Կադիսից (իսպ.՝ Sacerdote de Cádiz), Կադիս քաղաքից հայտնաբերված քահանայի բրոնզե և ոսկե ֆիգուր[1]։
Քահանան Կադիսից | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | ոսկի, բրոնզ |
բարձրություն | 12.9 սմ |
լայնություն | 3.9 սմ |
ստեղծվել է | Մ. թ. ա. 8-րդ դար |
Նկարագրություն
խմբագրել«Քահանան Կադիսից» տղամարդու բրոնզե և ոսկե ֆիգուրը հայտնաբերվել է 1928 թվականին Կադիս քաղաքում (Անդալուսիա, Իսպանիա)։ Այժմ գտնվում է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում։ Թվագրվում է մ. թ. ա. 8-րդ դար։ Ֆիգուրը ներկայացնում է Պտահ աստծուն կամ Մելկատ տաճարի քահանային։ Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ ֆիգուրը կարող է լինել այն արձանախմբի ֆիգուրներից, որոնք ներկայացնում են ոչ-եգիպտացի աստվածներին, հավանաբար այն աստվածներին, ովքեր պահպանել են առևտուրը Միջագետքում։ Ֆիգուրի կեցվածքը, հագուստը, ինչպես նաև ձեռքերում պահված իրերը, դեմքի ոսկե երիզը բացահայտում են նրա աստվածային լինելը[2]։
Նմանատիպ ֆիգուրներ տարածված են եղել Եգիպտոսում մ. թ. ա. 2-րդ դարում։ Երկաթի դարում դրանք ստեղծվում էին Փյունիկիայում և ավելի ուշ տարածում գտան Միջագետքում[3][4]։
Չափերը
խմբագրելՔանդակն ունի 12.9 սմ բարձրություն, 3.9 սմ լայնություն։
Հայտնաբերում
խմբագրելՖիգուրը հայտնաբերվել է 1928 թվականին Կադիսում Telefónica շինության հիմնադրման ժամանակ։ Հայտնաբերողներն այն հանձնել են ճարտարապետ Ֆրանցիսկո Էռնանդես Ռուբիոյին։ Այնուհետև այն համալրել է Մադրիդի ազգային հնագիտական թանգարանի հավաքածուն։
Գրականություն
խմբագրել- Edward Lipinski (Ed.), Dictionnaire de la civilisation phénicienne et punique, Brepols, Turnhout 1992, XXII + 502 p., 14 pl.
- (es) Asunción Martín: Sacerdote de Cádiz, M.A.N., 2008.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Priest of Cadiz». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ García Algarra, Javier (2012) "De Gran Vía al Distrito C. El patrimonio arquitectónico de Telefónica". Tesis doctoral, Dpto. Historia del Arte, UNED, 2012, p. 364.
- ↑ Edward Lipinski, Dictionnaire de la civilisation phénicienne et punique, p.181
- ↑ Edward Lipinski, Dictionnaire de la civilisation phénicienne et punique, p.182