Բլաս Տարասենա Ագիռե (իսպ.՝ Blas Taracena Aguirre, դեկտեմբերի 1, 1895(1895-12-01), Սորիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - փետրվարի 1, 1951(1951-02-01), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի հնագետ[1]։

Բլաս Տարասենա Ագիռե
Ծնվել էդեկտեմբերի 1, 1895(1895-12-01)
Սորիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մահացել էփետրվարի 1, 1951(1951-02-01) (55 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունհնագետ և արվեստագետ
Պաշտոն(ներ)director of the National Archaeological Museum of Spain?
ԱնդամակցությունCuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos?
Ալմա մատերՄադրիդի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
 Blas Taracena Aguirre Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ղեկավարել է Նումանցիի թանգարանը (Սորիա, Իսպանիա) և Նումանցիայում կատարվող պեղումները։ Նրա հետազոտական պեղումներն ընդգրկել են Սորիայի շրջակա տարածքները, ինչպիսիք են Ռիոխա և Նավառա համայնքները։ Շարունակելով իր ուսուցիչ Խոսե Ռամոն Մելիդայի գործունեությունը՝ ղեկավարել է Նումանցիայի թանգարանը, ինչպես նաև կարևոր պաշտոններ է զբաղեցրել Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանում։ 1939 թվականին նշանակվել է թանգարանի տնօրեն։ Մինչև 1943 թվականը եղել է Իսպանիայի ազգային հետազոտության խորհրդի քարտուղարը։ Այս պաշտոնը զբաղեցնելուց հետո նա մասնակցել է իսպանական հնագիտությանն առնչվող երկու խոշոր միջազգային ծրագրերի՝ Իսպանիայի հնագիտական արձանագրություններ և Իսպանիայի Corpus vasorum Antiquorum:

 

Հեղինակ է ծավալուն աշխատությունների, արժանացել է մի շարք ազգային և միջազգային մրցանակների։ 1918-1919 թվականներին Սորիայում եղել է Castilla ամսագրի տնօրենի տեղակալը[2][3]։

Աշխատությունների ընտրանի խմբագրել

  • Carta arqueológica de España: Soria, 1941
  • Vías romanas del Alto Duero, 1934.
  • Reseña histórico-artística de la provincia de Salamanca (póstumo, 1982), con César Morán Bardón

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pasamar Alzuria, Peiró Martín, էջ 609
  2. Sánchez, Isidro. Camarasa, Toledo y Castilla, una arrebatadora relación. En: "Archivo secreto, revista cultural de Toledo", nº 2 (2004), p. 199-235
  3. «Բլաս Տարասենա Ագիռեի մասին Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.

Մատենագիտություն խմբագրել

  • Pasamar Alzuria, Gonzalo; Peiró Martín, Ignacio (2002). Diccionario Akal de Historiadores españoles contemporáneos. Ediciones Akal. ISBN 9788446014898.

Արտաքին հղումներ խմբագրել