Վենտուրա Ռուիս Ագիլերա
Վենտուրա Ռուիս Ագիլերա (իսպ.՝ Ventura Ruiz Aguilera, նոյեմբերի 2, 1820[1], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - հուլիսի 1, 1881[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ, գրող։
Վենտուրա Ռուիս Ագիլերա իսպ.՝ Ventura Ruiz Aguilera | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իսպ.՝ Ventura Ruiz Aguilera |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1820[1] |
Ծննդավայր | Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Վախճանվել է | հուլիսի 1, 1881[1] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա |
Գերեզման | Sacramental de San Lorenzo y San José cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սալամանկայի համալսարան |
Գիտական աստիճան | լիցենցիատ |
Ժանրեր | պոեզիա, վեպ, թատրոն և ժուռնալիստիկա |
Անդամակցություն | Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
![]() | |
Վենտուրա Ռուիս Ագիլերա Վիքիդարանում | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Վենտուրա Ռուիս Ագիլերան ծնվել է 1820 թվականին Սալամանկայում։ Ավարտել է Սալամանկայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1844 թվականին տեղափոխվել է Մադրիդ, ներգրավվել քաղաքական լրագրության մեջ, լրագրական հոդվածներում աչքի ընկել խիզախությամբ և սատիրայով։ Զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ, եղել է Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի տնօրենը։
Գրական գործունեություն խմբագրել
Ագիլերան ճանաչում է ձեռք բերել Ecos Nacionales (1849) բանաստեղծությունների ժողովածուով։ Այս բանաստեղծություններով, թերթերի հոդվածներով նա ջանացել է զանգվածների մոտ բարձրացնել ազգային արժանապատվությունը։ Նրա Elegías y armonías (1863) այնպիսի հաջողություն չունեցավ, ինչպես Ecos, իսկ Sátiras (1874) և Estaciones del año (1879) ստեղծագործությունները խոսեցին նրա նվազող ուժերի մասին։
Նրա արձակ ստեղծագործությունները, կարճ պատմվածքները հրատարակվել են։ Նրա աշխատանքների լիարժեք հավաքածուն «Obras Completas» Մադրիդում հայտնվել է 1873 թվականին, ընտրյալ բանաստեղծությունները «Poesias»՝ 1880 թվականին «Bibliotheca Universal»-ում (т. 65)։
Վենտուրա Ռուիս Ագիլերայի ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Պիեռ Ժան դե Բերանժեն[2]։
Ստեղծագործություններ խմբագրել
- Elegías y armonías (1863)
- Sátiras (1874)
- Estaciones del año (1879)
- Europa marcha
- El conspirador de á folio
- Del agua mansa nos libre Dios
- No se venga quien bien ama
- Bernardo de Saldaña
- Camino de Portugal
- La limosna y el perdón
- Flor marchita
Գրականություն խմբագրել
- «Obras Completas» (полное собрание стихотворений Агилера). - Madrid, 1873.